ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2008 թվականի N 118-Ն
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ` ՀԵՌԱՎԱՐ, ԴՐՍԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության այն մասնագիտությունների ցանկը, որով արգելվում է հեռավար կարգով ուսուցումը` համաձայն N 1 հավելվածի,
2) միջին մասնագիտական կրթության այն մասնագիտությունների ցանկը, որով արգելվում է հեռավար կարգով ուսուցումը` համաձայն N 2 հավելվածի,
3) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության այն մասնագիտությունների ցանկը, որով արգելվում է դրսեկության կարգով ուսուցումը` համաձայն N 3 հավելվածի,
4) միջին մասնագիտական կրթության այն մասնագիտությունների ցանկը, որով արգելվում է դրսեկության կարգով ուսուցումը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. փետրվարի 25 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի N 118-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ԿԱՐԳՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
0205 Սոցիալական աշխատանք
0514 Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն
0515 Զարդակիրառական արվեստ
0601 Հաշվետարություն
0602 Կոմերցիոն գործունեություն
0604 Բանկային գործ
0605 Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում
0606 Ապահովագրական գործ
0608 Առևտրական գործ
0901 Հանքարդյունաբերական մեքենաների և սարքավորումների շահագործում
0902 Լեռնային աշխատանքներ
0904 Օգտակար հանածոների հարստացում
0907 Հետախուզաշահագործողական հորատում
0908 Հորատանցքերի շահագործում
1001 Էլեկտրասարքավորումների արտադրություն
1002 Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում
1003 Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում
1004 Էլեկտրակայանների և ցանցերի տեխնիկական սպասարկում
1005 Էլեկտրական սարքերի, մեքենաների և ապարատների փորձարկում
1006 Ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում
1007 Էլեկտրալուսավորման և ուժային սարքավորումների էլեկտրամոնտաժում
1103 Մետաղամշակման արտադրության և նյութամշակման տեխնոլոգիա
1105 Մետաղների մշակման տեխնոլոգիա` ճնշմամբ
1207 Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա
1210 Մետաղների մեխանիկական մշակում` հաստոցների և գծերի վրա
1211 Սարքավորումների տեխնիկական շահագործում
1705 Բժշկական սարքավորումների տեխնիկական շահագործում
1901 Էլեկտրավակուումային արտադրության տեխնոլոգիա
1902 Ժամացույցների արտադրության տեխնոլոգիա և նորոգում
1903 Չափիչ-ստուգիչ սարքերի և ավտոմատիկայի տեխնիկական շահագործում
1908 Օպտիկա-մեխանիկական արտադրության սարքավորումներ և տեխնոլոգիա
2002 Ռադիոէլեկտրոնային արտադրության տեխնոլոգիական սարքավորումների կարգաբերում
2003 Ռադիոէլեկտրոնային սարքավորումների և սարքերի արտադրության տեխնոլոգիա
2009 Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում
2014 Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում
2015 Փոստային կապ
2201 Էլեկտրոնային և միկրոէլեկտրոնային տեխնիկայի արտադրության տեխնոլոգիա
2203 Համակարգիչների շահագործում
2204 Էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում
2303 Հագուստի քիմիական մաքրում և ներկում
2304 Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում
2308 Կինոֆիկացում
2311 Հասարակական սնունդ
2401 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)
2402 Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը երկաթուղային տրանսպորտում
2403 Էլեկտրամատակարարում երկաթուղային տրանսպորտում
2404 Երկաթուղային տրանսպորտի քարշային շարժակազմի շահագործում և նորոգում
2405 Երկաթուղային տրանսպորտի շարժակազմի շահագործում և նորոգում
2406 Երկաթուղու և գծային տնտեսության շահագործում
2407 Փոխադրումների սպասարկում երկաթուղային տրանսպորտում
2501 Ազոտական պարարտանյութերի և օրգանական սինթեզի տեխնոլոգիա
2503 Էլեկտրաքիմիական արտադրությունների տեխնոլոգիա
2505 Նավթի, նավթամթերքների վերամշակում և մայրուղային խողովակատարների սպասարկում
2506 Սինթետիկ խեժերի, պլաստմասսաների արտադրություն և դրանց վերամշակում
2507 Քիմիական մանրաթելերի արտադրության տեխնոլոգիա
2508 Ապակեթելային նյութերի արտադրություն և ապակու արտադրության տեխնոլոգիա
2509 Դեղանյութերի, վիտամինների և կենսաբանական միացությունների արտադրություն
2511 Ավտոդողերի արտադրություն, վերականգնում և նորոգում
2601 Անտառային համալիրի սարքավորումների տեխնիկական շահագործում
2603 Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա
2605 Պարտեզապուրակային շինարարություն
2701 Պարենարդյունաբերության սարքավորումների տեխնիկական շահագործում
2702 Հացաթխման արտադրության տեխնոլոգիա
2703 Շաքարի արտադրության տեխնոլոգիա
2704 Գինեգործություն և հյութերի արտադրություն
2705 Կենդանական հումքի նախնական վերամշակում
2706 Ճարպայուղային արտադրության տեխնոլոգիա
2708 Մսամթերքի արտադրություն
2709 Ձկնեղենի վերամշակման տեխնոլոգիա
2710 Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա
2711 Հրուշակեղենի տեխնոլոգիա
2801 Կտորեղենի արտադրության տեխնոլոգիա
2802 Մանվածքի և մանվածքային իրերի տեխնոլոգիա
2809 Կարի արտադրության տեխնոլոգիա
2811 Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա
2814 Պոլիգրաֆիական արտադրությունների տեխնոլոգիա
2818 Կոշիկի արտադրության տեխնոլոգիա
2901 Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում
2902 Շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում
2903 Շինարարական մեքենաների և մեխանիզմների մոնտաժում և կարգաբերում
2904 Վերականգնողական աշխատանքների իրականացում
2905 Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում
2906 Տանիքագործական աշխատանքների իրականացում
2907 Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ
2908 Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում
2912 Շենքերի և կառույցների սանիտարատեխնիկական սարքավորումներ
2913 Տեխնոլոգիական սարքավորումների, խողովակատարների և մետաղական կառույցների մոնտաժում
2915 Գազային սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում
3103 Անասնաբուծական մթերքների արտադրություն
3105 Մեղվաբուծություն
3108 Բուսաբուծական մթերքների արտադրություն
3201 Շրջակա միջավայրի պահպանություն և բնական պաշարների արդյունավետ օգտագործում
3202 Հրդեհաշիջում
3203 Նախազգուշացնող և հակահրդեհային ազդանշանային համակարգի մոնտաժում և շահագործում
3204 Հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկայի շահագործում
3205 Հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկայի նորոգում
3404 Լաբորատոր հետազոտություններ և չափումներ արտադրությունում (ըստ ուղղությունների)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի N 118-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ԿԱՐԳՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
0307 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ
0310 Երաժշտական կրթություն
0401 Բուժական գործ
0402 Մանկաբարձական գործ
0403 Բուժկանխարգելման գործ
0404 Բժշկական օպտիկա
0405 Դեղագործություն
0407 Լաբորատոր ախտորոշում
0408 Լաբորատոր գործ
0410 Բուժական կոսմետոլոգիա
0411 Բուժական մերսում
0416 Ատամնատեխնիկական գործ
0501 Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների)
0502 Երգեցողություն
0503 Երգչախմբավարություն
0504 Երաժշտության տեսություն
0506 Պարարվեստ
0507 Դերասանական արվեստ
0508 Կրկեսային արվեստ
0511 Էստրադային արվեստ
0802 Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման երկրաֆիզիկական մեթոդներ
0803 Ջրաերկրաբանություն և ճարտարագիտական երկրաբանություն
0804 Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տեխնոլոգիա և տեխնիկա
0806 Նավթային և գազային հանքավայրերի երկրաբանություն և հետախուզում
0809 Գեոտեխնիկա
0901 Մարկշեյդերական գործ
0902 Բաց լեռնային աշխատանքներ
0903 Օգտակար հանածոների հանքավայրերի ստորերկրյա շահագործում
0904 Օգտակար հանածոների հարստացում
0905 Գազանավթամուղների և գազանավթապահեստարանների կառուցում և շահագործում
0906 Նավթագազային հանքավայրերի մշակում և շահագործում
0907 Նավթագազային հորատանցքերի հորատում
0908 Հանքահորային և ստորերկրյա շինարարություն
1002 Էլեկտրահաղորդման գծերի տեղակայում և շահագործում
1003 Հիդրոէլեկտրաէներգետիկական կայանքներ
1005 Ջերմաէլեկտրակայաններ
1006 Ջերմամատակարարում և ջերմատեխնիկական սարքավորումներ
1007 Ատոմային և միջուկային էներգետիկական կայանքներ
1008 Ջրի, վառելիքի և քսանյութերի տեխնոլոգիա էլեկտրակայաններում
1009 Ճառագայթային անվտանգություն
1011 Ատոմային էլեկտրակայաններ և սարքեր
1012 Էլեկտրամեկուսիչ, մալուխային և խտարարման տեխնիկա
1015 Էլեկտրաէներգետիկական համակարգերի ռելեային պաշտպանություն և ավտոմատացում
1101 Սև մետաղների մետաղագործություն
1102 Գունավոր մետաղների մետաղագործություն
1103 Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն
1104 Մետաղագիտություն և մետաղների ջերմային մշակում
1105 Մետաղների ճնշամշակում
1106 Փոշեմետաղագործություն, կոմպոզիցիոն նյութեր, ծածկույթներ
1107 Մետաղների և եռակցումների որակի հսկում
1201 Մեքենաշինության տեխնոլոգիա
1202 Թռչող մեքենաների արտադրություն
1203 Ավիացիոն շարժիչների արտադրություն
1204 Նավաշինություն
1205 Ավտոմոբիլաշինություն և տրակտորաշինություն
1206 Երկաթուղիների շարժակազմի արտադրություն
1207 Եռակցման արտադրություն
1208 Հղկիչ և ալմաստե գործիքներ
1209 Հատուկ մեքենաներ և սարքեր
1210 Իրերի արտադրություն` ավտոմատ ռոտորային և ռոտորային-հոսքային գծերի վրա
1211 Հաստոցաշինություն
1701 Արդյունաբերական սարքավորումների տեղակայում և տեխնիկական շահագործում (ըստ ճյուղերի)
1703 Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում
1706 Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործում (ըստ ճյուղերի)
1709 Երկրաբանահետախուզական սարքավորումների տեխնիկական սպասարկում և նորոգում
1711 Սառնարանաճնշակային մեքենաների տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում
1713 Հիդրավլիկական մեքենաների, հիդրոշարժաբերների և հեղուկաօդաճնշական ավտոմատիկայի տեխնիկական սպասարկում
1715 Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում
1716 Հաստոցների շահագործում և սպասարկում
1719 Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում
1720 Թռչող ապարատների թռիչքային շահագործում
1721 Թռչող ապարատների սպասարկում վառելիքաքսուքային նյութերով
1722 Էլեկտրիֆիկացված և օդաչուաօդանավային համալիրների տեխնիկական շահագործում
1804 Տրանսպորտային էլեկտրասարքավորումների և ավտոմատիկայի շահագործում (ըստ տրանսպորտի տեսակների)
1901 Սարքաշինություն
1903 Ավիացիոն սարքեր և համալիրներ
1905 Կենսատեխնիկական և բժշկական ապարատներ և համակարգեր
1906 Պրոթեզավնասվածքաբանական և վերականգնողական տեխնիկա
1907 Վնասվածքաբանական և վերականգնողական տեխնիկա
1908 Օպտիկական և օպտիկական-էլեկտրոնային սարքեր և համակարգեր
1909 Հոլակային սարքեր
1912 Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում
1913 Չափագիտություն
2001 Միկրոէլեկտրոնիկա և պինդմարմնային միկրոէլեկտրոնիկա
2002 Էլեկտրոնային սարքեր և սարքավորումներ
2003 Ռադիոսարքաշինություն
2007 Էլեկտրավորված և օդանավարկման համալիրների տեխնիկական շահագործում
2008 Օդերևութաբանական ռադիոտեխնիկական համակարգերի շահագործում
2010 Տրանսպորտային ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեխնիկական շահագործում (ըստ տրանսպորտի տեսակների)
2011 Նավերի ռադիոկապի և էլեկտրառադիոնավիգացիոն սարքավորումների շահագործում
2012 Ռադիոազդանշանների նույնականացման և առաջացման սարքեր
2018 Ռադիոտեխնիկական համալիրներ և տիեզերական թռչող ապարատների կառավարման համակարգեր
2101 Տեխնոլոգիական գործընթացների և արտադրությունների ավտոմատացում (ըստ ճյուղերի)
2102 Էլեկտրաէներգետիկական համակարգերի ռելեային պաշտպանություն և ավտոմատացում
2105 Ջերմաէլեկտրակայանների տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում
2106 Էլեկտրաէներգետիկական գործավարական կառավարման համակարգեր և միջոցներ
2107 Մեքենայացման և ավտոմատացման միջոցներ (ըստ ճյուղերի)
2303 Իրերի քիմիական մշակման սպասարկում
2402 Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում
2403 Թռչող ապարատների թռիչքային շահագործում
2404 Թռչող ապարատների սպասարկում վառելիքաքսուքային նյութերով
2410 Թռչող հարմարանքներրի և շարժիչների տեխնիկական շահագործում
2411 Էլեկտրիֆիկացված և օդաչուաօդանավային համալիրի տեխնիկական շահագործում
2412 Երկաթուղային շարժակազմի տեխնիկական շահագործում
2414 Տրանսպորտային էներգետիկ սարքերի շահագործում
2415 Օդային տրանսպորտի շահագործում
2501 Օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա
2502 Անօրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա
2503 Էլեկտրաքիմիական արտադրություն
2504 Կոքսաքիմիական արտադրություն
2505 Նավթի և գազի վերամշակում
2506 Պոլիմերային նյութերից պատրաստվող իրերի և ծածկույթների արտադրություն
2508 Սիլիկատային և դժվարահալ ոչ մետաղական նյութերի և իրերի արտադրություն
2509 Էլեկտրաքիմիական արտադրություն
2510 Երկրորդական հումքի վերամշակում
2512 Հրատեխնիկական միացությունների և իրերի տեխնոլոգիա
2513 Իզոտոպների անջատման տեխնոլոգիա
2514 Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում
2515 Վերամշակման արտադրության քիմիական տեխնոլոգիա
2601 Փայտամթերման տեխնոլոգիա
2602 Փայտամշակման տեխնոլոգիա
2603 Փայտանյութի վերամշակման տեխնոլոգիա
2701 Հացահատիկի պահպանման և վերամշակման տեխնոլոգիա
2702 Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա
2703 Քաղցրավենիքի տեխնոլոգիա
2704 Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն
2706 Ճարպերի և ճարպափոխարինիչների տեխնոլոգիա
2707 Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա
2708 Մսի և մսամթերքների տեխնոլոգիա
2709 Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա
2710 Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
2712 Մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա
2902 Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում
2903 Քաղաքային հաղորդակցության ուղիների շինարարություն և շահագործում
2904 Երկաթուղիների շինարարություն, երկաթգիծ և գծային տնտեսություն
2905 Ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն և շահագործում
2907 Թունելների և մետրոպոլիտենների շինարարություն
2908 Կամուրջների շինարարություն
2909 Ոչ մետաղական շինարարական իրերի և կոնստրուկցիաների արտադրություն
2910 Մետաղական կոնստրուկցիաների պատրաստում
2911 Արդյունաբերական սարքավորումների տեղակայում
2912 Ջրամատակարարում և ջրահեռացում
2913 Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում
2914 Ներքին ջեռուցման և օդափոխման համակարգերի սանիտարատեխնիկական սարքավորումների և օդափոխման համակարգերի տեղակայում և շահագործում
2915 Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում
2917 Հանքահորային շինարարություն
3001 Կիրառական գեոդեզիա
3002 Աերոֆոտոգեոդեզիա
3003 Աերոֆոտո և արբանյակային հանութագրում ու ֆոտոգրամետրիա
3101 Հողաշինարարություն
3104 Անասնաբուժություն
3107 Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում և ավտոմատացում
3108 Բուսաբուծական արտադրանքի պահպանում և վերամշակում
3110 Արդյունաբերական ձկնորսություն
3201 Հրդեհային անվտանգություն
3202 Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում
3203 Կառավարում արտակարգ իրավիճակներում
3208 Վայրի կենդանիների վերարտադրություն
3401 Չափագիտություն
3404 Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում) (ըստ ճյուղերի)
3405 Մետաղների և եռակցված միացությունների որակի հսկում
3406 Դոզաչափություն և ճառագայթապաշտպանություն
3407 Շինարարական արտադրության որակի հսկում
3408 Շինարարական իրերի և կոնստրուկցիաների որակի հսկում
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի N 118-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԴՐՍԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
0900 Օգտակար հանածոների արդյունահանում
0901 Հանքարդյունաբերական մեքենաների և սարքավորումների շահագործում
0902 Լեռնային աշխատանքներ
0904 Օգտակար հանածոների հարստացում
0907 Հետախուզա-
շահագործողական հորատում
0908 Հորատանցքերի շահագործում
2500 Քիմիական արտադրություն
2509 Դեղանյութերի, վիտամինների և կենսաբանական միացությունների արտադրություն
2900 Շինարարական և կենցաղային տնտեսություն
2901 Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում
2902 Շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում
3200 Շրջակա միջավայրի պահպանություն
3202 Հրդեհաշիջում
3203 Նախազգուշացնող և հակահրդեհային ազդանշանային համակարգի մոնտաժում և շահագործում
3204 Հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկայի շահագործում
3205 Հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկայի նորոգում
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի N 118-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԴՐՍԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
0401 Բուժական գործ
0402 Մանկաբարձական գործ
0403 Բուժկանխարգելման գործ
0405 Դեղագործություն
0407 Լաբորատոր ախտորոշում
0408 Լաբորատոր գործ
2402 Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում
2403 Թռչող ապարատների թռիչքային շահագործում
2404 Թռչող ապարատների սպասարկում վառելիքաքսուքային նյութերով
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |