Գլխավոր տեղեկություն
Номер
N 139
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.05.2002-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2002.06.17/15(101) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
14.05.2002
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
14.05.2002
Дата вступления в силу
14.05.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 մայիսի 2002 թ.
ք. Երևան

N 139

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 252 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Արմեն Սիրունյանի 2002 թվականի մայիսի 7-ի դիմումը և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Ուժը կորցրած ճանաչել Արմեն Սիրունյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 252 լիցենզիան:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին՝ սույն որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում Արմեն Սիրունյանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենն ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

Նախագահ՝ 

Տ. Սարգսյան