Գլխավոր տեղեկություն
Номер
N 495
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.11.2001-17.08.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.08.30/23(89)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.08.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.08.1999
Дата вступления в силу
09.09.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.08.2002

041.0495.18.08.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 1999 թվականի N 495
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը (կցվում է):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և Հայաստանի Հանրապետության օպերատիվ հարցերի նախարարների քարտուղարության աշխատողների թիվը` 188 մարդ:

(2-րդ կետը փոփ. 20.09.99 N 598, 06.11.01 N 791)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 68 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի փետրվարի 23-ի N 112 և 1999 թվականի հունիսի 28-ի N 385 որոշումների խմբագրությամբ) 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
օգոստոսի 18-ի N 495 որոշմամբ

 

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի

 

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն

Տնտեսագիտական վարչություն

Իրավաբանական վարչություն

Արտադրական ենթակառուցվածքների վարչություն

Քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչություն

Սոցիալական հարցերի վարչություն

Վարչական մարմինների վարչություն

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչություն

Արտաքին կապերի վարչություն

Կադրերի բաժին

Ազգային ժողովի հետ կապերի վարչություն

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Քարտուղարություն

Գործերի կառավարչություն

Հաշվապահական հաշվառման և հաշվետվության վարչություն

ՀՀ վարչապետի և համակարգող նախարարների քարտուղարություն

Առաջին բաժին

(կառուցվածքը լրաց. 13.09.99 N 569, փոփ. 20.11.00  N 780, 18.12.00 N 843, 12.02.01 N 113)