Գլխավոր տեղեկություն
Номер
N 110-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.04.2008-05.03.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2008.04.02/21(611) Հոդ.280
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.01.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.02.2008
Дата вступления в силу
12.04.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2008 թվականի N 110-Ն

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1656-Ն որոշման համաձայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի առևտրի գործունեության իրականացման լիցենզիաները գործում են մինչև լիցենզիաների ժամկետների ավարտը:

3. Սույն որոշմամբ հաստատված կարգով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. փետրվարի 25

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունվարի 10-ի N 110-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից` թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջները և պայմանները:

2. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության իրականացման լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` բարդ ընթացակարգով, մինչև 3 տարի ժամկետով:

3. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիաներում նշված վայրերում:

4. Հայտատուն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության իրականացման լիցենզավորման համար օրենքի համաձայն լիազորված մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն.

2) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.

3) կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով.

4) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված անվտանգության պայմանների պահպանման մասին եզրակացությունը.

6) թմրամիջոցներ և հոգեմետ դեղեր բաշխող, բաց թողնող և իրացնող` համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի որակավորումը հավաստող փաստաթղթերը` ներառյալ դիպլոմը, հետդիպլոմային կրթության և վերապատրաստման վկայականների պատճենները և կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը:

5. Լիազորված մարմինը 20-օրյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում սույն կարգով պահանջվող փաստաթղթերն ու լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը:

6. Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրվելուց հետո 30 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:

7. Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում` լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

8. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը մերժելու կամ բավարարելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:

9. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է օրենքով սահմանված կարգով:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

10. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան` հանրության առողջության, անվտանգության և պաշտպանության նպատակով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության համար սահմանվում են պարտադիր պահանջներ ու պայմաններ:

11. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր բաշխող, բաց թողնող և իրացնող դեղատները կամ դեղատնային կրպակները հոգեմետ նյութերի պահպանման համար պետք է ունենան առանձին պահեստ` մետաղյա պահարաններով ու խոնավաչափով: Պահեստի պատուհանները պետք է պատված լինեն վանդակաճաղերով, դուռը պետք է լինի մետաղյա կամ թիթեղապատված: Թմրամիջոցների համար պետք է լինի առանձին պահեստ, որը պետք է ունենա մետաղյա դուռ, վանդակապատված պատուհաններ, որոնք պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժիններին հաղորդակից ահազանգման և ազդանշանային համակարգով: Թմրամիջոցները պետք է պահվեն հատակին ամրացված մետաղյա պահարանում` խոնավաչափի առկայությամբ:

12. Թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը դեղատներից կամ դեղատնային կրպակներից բաց են թողնվում դեղատոմսերով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով:

13. Թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը բաշխվում են դեղատներից, դեղատնային կրպակներից և բժշկական հաստատությունների ներհիվանդանոցային դեղատներից:

14. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր բաշխող, բաց թողնող և իրացնող իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն պետք է ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ:

15. Լիցենզավորված իրավաբանական անձինք լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կատարված` սույն կարգով սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող դեղագետի, գործունեության իրականացման վայրի փոփոխման) 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին հայտնում են կատարված փոփոխությունների մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը __________________

_______________________________________________________

2. Կազմակերպական-իրավական ձևը ________________________________

3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) _______________________

_______________________________________________________

4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարները ________

_______________________________________________________

5. Գործունեության տեսակը _____________________________________

6. Հարկ վճարողի հաշվառման համարը ______________________________

Կից ներկայացվող փաստաթղթերն են`

1) դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը.

2) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության

ոստիկանության համապատասխան բաժնի կողմից տրված անվտանգության պայմանների

պահպանման մասին եզրակացությունը.

4) կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով.

5) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի

համապատասխան իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

6) տեղեկանք թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման պայմանների մասին.

7) դեղագետի կամ դեղագործի որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

 

8) դեղագետի կամ դեղագործի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ _______________________________________________

            (կազմակերպության տնօրենի ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

_____ __________________ 200 թ.

 

Կ. Տ.

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունվարի 10-ի N 110-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ Կ - XX - 000000

 

Տրված՝ ____ _________ 200 թ.

Գործունեության տեսակը ______________________________

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը _____________

_______________________________________________

Գործունեության իրականացման վայրը ______________________

Գործողության ժամկետը _______________________________

 

ՀՀ առողջապահության

նախարար

________________

(ստորագրությունը)

________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

_____ __________ 200 թ.

 

Կ. Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան