Գլխավոր տեղեկություն
Номер
N 373-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.04.03/10(219)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
27.11.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
30.11.2007
Дата вступления в силу
28.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 նոյեմբերի 2007 թ.

N 373-Ա 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 565) ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, քննարկելով փոխանակման կետի ներկայացրած բացատրությունները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2007 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 51 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

«Արամ Խաչատրյան» (լիցենզիա թիվ 565) արտարժույթի փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտման համար «Արամ Խաչատրյան» արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։
 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2007 թ. նոյեմբերի 30

Երևան