Գլխավոր տեղեկություն
Номер
N 311-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.03.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.03.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.04.2003
Дата вступления в силу
08.03.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 10 ապրիլի 2003 թ.

 

                  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                      

7 մարտի 2003 թվականի N 311-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Է. Գրիգորյանի անվան ֆուտբոլի մասնագիտացված հանրապետական մարզադպրոց» պետական հիմնարկի շենքերը, շինությունները, մարզադաշտերը և նրա կողմից տնօրինվող 1211,5 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող մնացած գույքը (այսուհետ` գույք) նվիրաբերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին` երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի` սահմանված կարգով կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

 3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության միջոցով ձեռք բերվող գույքային իրավունքները չեն կարող փոխանցվել այլ անձանց:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային անհատույց օգտագործման գույք հանձնելու մասին» N 436 որոշումը:

 

    

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. ապրիլի 2

Երևան