Գլխավոր տեղեկություն
Номер
N 222-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.03.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.03.22/19(609) Հոդ.262
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.03.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.03.2008
Дата вступления в силу
23.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2008 թվականի N 222-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 04 խմբի 01 դասի «01. Երկրաբանահետախուզական աշխատանքներ» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մարտի 17

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

մարտի 13-ի N 222-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

NN
ը/կ

Բնագավառը, օգտակար հանածոն, աշխատանքների փուլը և օբյեկտի անվանումը

Աշխատանքների կատարման սկիզբը

Երկրաբանական առաջադրանքը` 2008 թվականի համար

2008 թվականի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

7

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԸՆԴԱՄԵՆԸ, այդ թվում`

   

12 300.0

22 550.0

41 000.0

1.

Գեղամա լեռների հյուսիսային և արևմտյան ստորոտների 1:50000 մասշտաբի երկրաբանական հանույթ (K-38-126-B, Г, K-38-138-А, Б, В, Г)

2003 թ.

դաշտային աշխատանքների շարունակություն, միջանկյալ հաշվետվության ներկայացում` (K-38-138-A) թերթը

2 200.0

4 700.0

9000.0

2.

ՀՀ 1:50000 մասշտաբի երկրաբնապահպանական հետազոտություններ և քարտեզագրություն` Երևան քաղաքում և շրջակա տարածքներում (K-38-137-B, Г, K-38-138-А, В թերթեր)

2007 թ.

երկրաբանական և բնապահպանական վիճակի ուսումնասիրություն K-38-137- Б, Г թերթերի տարածքի 1/3-ի վերաբերյալ միջանկյալ հաշվետվության ներկայացում

1 900.0

2 700,0

5 000,0

3.

ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների (սողանքների) մոնիթորինգի վարում և դրանց կադաստրի կազմում

2007 թ.

առաջին փուլ (I-փուլ)` նախկինում կատարված ուսումնասիրությունների ստացված արդյունքների հավաքագրում, ամփոփում, վերլուծություն և կադաստրի կազմում միջանկյալ հաշվետվության ներկայացում

3 700.0

6 200.0

10 000.0

4.

«ՀՀ պինդ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում» ծրագրի երկրորդ փուլ` Arc GIS միջավայրում ՀՀ պինդ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ կոմպյուտերային համակարգի ստեղծում

2005 թ.

Arc GIS միջավայրում ՀՀ պինդ օգտակար հանածոների չշահագործվող հանքավայրերի վերաբերյալ կոմպյուտերային համակարգի ստեղծում միջանկյալ հաշվետվության ներկայացում

1 500.0

2 700,0

5000,0

5.

Կովկասի և հարակից տարածքների 1:1 000 000 մասշտաբի երկրաբանական ատլասի կազմում և «Կովկաս-Ղրիմ-Կարպատյան մարզերի երկրաբանական կառուցվածքը» նախագծի իրականացում

2008 թ.

1:1 000 000 մասշտաբի երկրաբանական քարտեզների ներկայացում` պահանջվող GIS սիստեմով

3 000.0

6 250.0

12 000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան