Գլխավոր տեղեկություն
Номер
N 513-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (01.06.2008-09.06.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.05.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.05.2008
Дата вступления в силу
01.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2008 թվականի N 513-Ա

 

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Թելման Հովհաննիսյանին` 30.0 հազ. դրամ, Մայիս Հայրապետյանին` 30.0 հազ. դրամ և Կարեն Ախոյանին` 300.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հարավային քաղաքացիական դատարանին 2008 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 360.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. մայիսի 31
Երևան