Գլխավոր տեղեկություն
Номер
N 214-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.03.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.03.26/20(610) Հոդ.268
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.03.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.03.2008
Дата вступления в силу
27.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2008 թվականի N 214-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման 14-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից անասնաբուժության բնագավառում իրականացվող ծրագրով նախատեսված միջոցառումը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մարտի 17

Երևան 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

մարտի 6-ի N 214-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Բյուջետային
ծախսերի
գործառական դասակարգման
բաժինը, խումբը,
դասը, ծրագիրը

Ծրագրի և միջոցառման անվանումը

Չափի
միավորը

Քանակը

Միավորի
արժեքը
(հազ.
դրամ)

Գումարը
(հազ.
դրամ)

Պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների բնութագիրը

1

2

3

4

5

6

7

04-02-01-13

Անասնաբուժական ծառայությունների, հակահամաճարա-կային միջոցառում-ների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում

         
 

Համայնքներում անասնահամաճա-րակային միջո-ցառումների իրականացում` համայնքային անասնաբույժների կողմից` եռակողմ պայմանագրի հիման վրա

հաստիք

850

600.0

510000.0

Հայաստանի Հանրա-պետության համայնքների տարածքում անասնահամաճա-րակային միջոցառումների` նշված կանխարգելիչ պատվաստումների և ախտորոշիչ միջոցա-ռումների իրականացման ապահովում

խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, ձիերի գլխաքանակի` 1909845 հակա-սիբիրախտային պատվաստում

բրուցելոզի նկատ-մամբ խոշոր և մանր եղջերավոր կենդա-նիների, խոզերի, ձիերի գլխաքանակի` 1 037 577 արյան շճաբանական ախտորոշիչ հետազոտություն

           

տուբերկուլոզի նկատմամբ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի`
614 178 ալերգիկ ախտորոշիչ հետազոտություն

խոշոր և մանր եղջերավոր կենդա-նիների գլխաքանակի` 2403 825 հակադա-բաղային պատվաս-տում

խշխշան պալարի նկատմամբ խոշոր եղջերավոր կեն-դանիների գլխաքա-նակի` 1117550 պատվաստում

խոշոր եղջերավոր կենդանիների գլխա-քանակի` 203807 հա-կապաստերելոզային պատվաստում

խոզերի գլխաքանակի` 663751 հակաժան-տախտային պատվաստում

թռչունների գլխաքանակի` 2300000 կեղծ հակաժանտախտային (Նյու-Քասլի նկատմամբ) պատվաստում

մեղվաընտանիքների` 300000 հակավա-րոատոզային մշակում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան