Գլխավոր տեղեկություն
Номер
N 472-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.06.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.06.04/34(624) Հոդ.545
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.05.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.05.2008
Дата вступления в силу
05.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2008 թվականի N 472-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Շափյուղա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Թևոսյան 7/1) բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի հունվարի 30-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 120399 հազ. դրամ,

բ. մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 120399 հազ. դրամ:

2) Ընկերության պարտավորությունները 2007 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 16318 հազ. դրամ, այդ թվում`

ա. կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 7810 հազ. դրամ,

բ. կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով` 2296 հազ. դրամ,

գ. կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 1630 հազ. դրամ,

դ. կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 4315 հազ. դրամ,

ե. այլ կրեդիտորական պարտքեր` 267 հազ. դրամ:

3) Ընկերության բաժնետոմսերը (այսուհետ` գույք) մրցույթով մասնավորեցնելուց հետո պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

4) Ընկերությունը 2000 թվականի տնտեսական գործունեության արդյունքում ունի շահութաբաժինների գծով վճարման ենթակա` 144,6 հազ. դրամի չափով պարտավորություն, որն արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

5) Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

ա. մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ. ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ. սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա. մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ. եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ. մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 561600 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), 10-օրյա ժամկետում ապահովել ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ շահութաբաժինների գծով ունեցած 144,6 հազ. դրամ պարտքի մարումը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7) Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

8) Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` «Սյունիք» ռեստորանի գույքը, այդ թվում` 975 քառ. մետր մակերեսով շենքը (այսուհետ` գույք) (հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղ. Ջերմուկ) մասնավորեցնել մրցույթով:

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի հունվարի 21-ին գնահատված գույքի արժեքը` 13784 հազ. դրամ,

բ. մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 13784 հազ. դրամ,

գ. որ մրցույթում հաղթողին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ` 2800 քառ. մետր մակերեսով հողատարածքը` կադաստրային արժեքով:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա. մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, զբաղեցրած հողատարածքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ. եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ. մրցույթում հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 312600 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3) Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա. գույքի վաճառքի համար առաջարկվող գինը (կշիռը` 0.4),

բ. ներդրումների չափը` առաջիկա երեք տարվա կտրվածքով (կշիռը` 0.6):

4) Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է 5 մլն դրամի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել համայնքի բյուջե:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` «ԳԱԶ-3110» մակնիշի տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) (պետհամարանիշը` 985 ԼԼ 01, ձեռքբերման տարեթիվը` 2001 թ., թողարկման տարեթիվը` 1998 թ.) օտարել դասական աճուրդով:

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ հաշվեկշռային մեթոդով 2008 թվականի հունվարի 31-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 660 հազ. դրամ,

բ. օտարվող գույքի մեկնարկային գինը` 660 հազ. դրամ:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված կարգով մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին:

3) Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին՝ աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 18000 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:

4) Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. մայիսի 27
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան