Գլխավոր տեղեկություն
Номер
N 1740-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (06.10.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.11.27/51(226) Հոդ.1205
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.10.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.11.2002
Дата вступления в силу
28.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1740-Ն

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի չորրորդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոստիկանությունում ծառայողի զինվորական հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1740-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության ծառայողին` զինված ուժերի հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու կարգը:

2. Ոստիկանությունում ծառայության անցած ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին ու կրտսեր խմբերի պաշտոններում նշանակված և պետական պատվերի ու միջազգային համաձայնագրերի շրջանակներում սովորելու համար ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հանվում են զինված ուժերի զինվորական հաշվառումից և վերցվում զինվորական հաշվառման ոստիկանությունում:

3. Ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններում նշանակված կամ սովորելու համար ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունված ոստիկանության ծառայողին զինված ուժերի զինվորական հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու համար հիմք է հանդիսանում պաշտոնի նշանակելու կամ որպես սովորող հրամանագրելու մասին հրամանը:

4. Ոստիկանության համապատասխան կադրային ծառայությունը քաղաքացուն ոստիկանությունում պաշտոնի նշանակելու, սովորելու համար ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվելու մասին հրամանի արձակման օրվանից 7-օրյա ժամկետում ծառայողի զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ է ներկայացնում միջնորդություն՝ նրան զինված ուժերի զինվորական հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու համար:

Միջնորդությամբ ներկայացվում են`

ա) ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու կամ որպես սովորող հրամանագրվելու մասին հրամանի քաղվածք,

բ) անվանական ցուցակ (ձև N 1),

գ) զինվորական գրքույկ,

դ) ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի համար՝ զինվորական գրքույկ կամ զորակոչային կցագրման վկայական:

5. Զինվորական կոմիսարիատն անվանական ցուցակների հիմնավորվածությունը ճշտելուց հետո զինվորական հաշվառման փաստաթղթերում կատարում է համապատասխան նշումներ զինված ուժերի հաշվառումից հանելու մասին: Հաշվառման քարտը պահպանվում է զինվորական կոմիսարիատում՝ հատուկ հաշվառման վերցված զինապարտների քարտադարանում, զինվորական գրքույկը կամ զորակոչային կցագրման վկայականը, իսկ պահեստազորի սպաների համար՝ զինվորական կրճատված անձնական գործը փոխանցվում են ոստիկանության համապատասխան կադրային ծառայություն, որտեղ այն պահվում է ծառայողի անձնական գործում` ոստիկանությունում ծառայության ամբողջ ընթացքում:

6. Ոստիկանությունում ծառայությունից և ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատված անձի զինվորական գրքույկը կամ զորակոչային կցագրման վկայականը, զինվորական կրճատված անձնական գործը (առկայության դեպքում) զինված ուժերում զինվորական հաշվառման վերցնելու համար ազատման հրամանի արձակման օրվանից հետո 7-օրյա ժամկետում կադրային ծառայության կողմից համապատասխան տեղեկանքի հետ միասին (ձև N 2) ուղարկվում են այն զինվորական կոմիսարիատ, որտեղից ծառայողը հանվել է հաշվառումից: Ծառայության ընթացքում ծառայողի բնակության վայրը փոխվելու դեպքում նշված նյութերն ուղարկվում են նրա բնակության վայրի զինվորական կոմիսարիատ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան

Ձև N 1


Ա Ն Վ Ա Ն Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց Ա Կ

_____________________________   զինկոմիսարիատում զինվորական հաշվառումից
                         

հանելու ենթակա` ոստիկանությունում ծառայության ընդունված անձանց

NN
ը/կ 

Ազգանունը,
անունը, հայրանունը

Ծննդյան
տարեթիվը 

Պահեստազորի
զինվորական
կոչումը

Զինվորահրամա-
նատարական
մասնագիտու-
թյունը, թիվը 

Ում հրամանով և ինչ պաշտոնի
է նշանակվել, որպես սովորող
հրամանագրվել,
հրամանի համարը, տարեթիվը
և ամսաթիվը

Երբ, ում և ինչ ելքի
համարով են
ուղարկվել
հաշվառման
փաստաթղթերը   

             
             
             
             
             

Ձև N 2

 

__________________

(ելքի համարը)

_________________________

 (ո՞ւր է ուղարկվում)

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՀՀ ոստիկանությունում ծառայությունից ազատված զինապարտի մասին

 

Տրվում է այն մասին, որ ____________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

ազատման պահին ունեցել է __________________________________________________ կոչում,

 

որը շնորհվել է _____ ______________ 20   թ., N ___________ հրամանով։

 

Ծնված՝ 19     թ., հաշվառման մեջ է գտնվել ՀՀ ոստիկանության համակարգում

 

_____ _____________        թ-ից N _______ հրաման մինչև _______ ______________ 20    թ.:

 

Ազատված է _______ ______________ 20    թ. N ________ հրամանով։

 

Բնակության վայրը _______________________________________________________________

 

Առդիր __________________________________________________________________________

(զինվորական գրքույկը, զինվորական կրճատված անձնական գործը, զորակոչային կցագրման վկայականը)

(անհրաժեշտը նշել)

 

Ստորաբաժանման ղեկավար

_______________________________________

(պաշտոնը)

 

________________________________________

(կոչումը)

 

_________________   _____________________

(ստորագրությունը)               (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

________ ________________ 200   թ.

(հավելվածը խմբ. 01.09.05 N 1489-Ն)