Գլխավոր տեղեկություն
Номер
N 657
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (15.04.2002-22.01.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2001.08.20/27(159) Հոդ.588
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.07.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.07.2001
Дата вступления в силу
20.07.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.01.2005

040.0657.20.07.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
նԱԽԱԳԱՀ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2001 թվականի N 657
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում թերությունների վերացման և օրինախախտումների կանխարգելման, ինչպես նաև իրավական դաշտի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սույն որոշմամբ հաստատված ծրագրի՝ սահմանված ժամկետներում կատարումն ապահովելու համար և յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել տեղեկանք դրա ընթացքի և արդյունքների մասին:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը՝ վերլուծել ներկայացված տեղեկույթը և յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ տեղեկանք:

(2-րդ կետը խմբ. 15.04.02 N 400)

3. (կետն ուժը կորցրել է 15.04.02 N 400)

4. (կետն ուժը կորցրել է 15.04.02 N 400)

5. (կետն ուժը կորցրել է 15.04.02 N 400)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հուլիսի 20-ի N 657 որոշմամբ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

I. ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման
ժամկետը

Կատարման  պատասխանատուն

1

2

3

4

1.

Գործող հանքավայրերի շահագործման օրինականության ուսումնասիրությունների և  վերլուծության իրականացում`

ա) ընդերքօգտագործման պայմանագրերի գծով,

բ) լեռնահատկացման և հողահատկացման փաստաթղթերի գծով.

 2001 թ. հուլիսի
2-րդ տասնօրյակ




 ՀՀ բնապահպանության նախարարություն

Հայլեռտեխհսկողություն 
ՀՀ մարզպետներ

2. Օգտակար հանածոների արդյունահանման մասին 2000 թ. տարեկան հաշվետվությունների (5-ԳՌ) տվյալների վերլուծության իրականացում` ըստ շահագործվող հանքավայրերի 2001 թ. հուլիսի
2-րդ տասնօրյակ
  ՀՀ բնապահպանության նախարարություն
3. Հանքավայրերում մարկշեյդերական չափումների և դրանց հիման վրա հուլիսի կազմվող մարկշեյդերական պլանների առկայության ուսումնասիրություններ 2001 թ. հուլիսի
2-րդ տասնօրյակ
 ՀՀ բնապահպանության  նախարարություն
4. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի օգտագործման թույլտվություններ տալու մասին ամփոփ տեղեկատվության կազմում 2001 թ. հուլիսի
2-րդ տասնօրյակ
ՀՀ արդյունաբերության  և առևտրի նախարարություն
5. Շահագործվող հանքավայրերում մարկշեյդերական ընթացիկ չափագրումների իրականացման ապահովում  ավարտը` 2001 թ. հոկտեմբերի15-ին  ընդերքօգտագործող կազմակերպություններ
ՀՀ բնապահպանության նախարարություն
6. Ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից բնօգտագործման վճարների վճարումների մասին տվյալների ամփոփում (2001 թ. հունիսի 1-ի դրությամբ) և վերլուծություն 2001 թ. հուլիսի
2-րդ տասնօրյակ
 ՀՀ պետական եկամուտների նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
7. Ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից բնօգտագործման վճարների վճարումների մասին տվյալների ճշտում (2001 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ). արդյունքների ամփոփում և վերլուծություն  2001 թ. հոկտեմբերի  3-րդ տասնօրյակ  ՀՀ պետական եկամուտների նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
8. Օգտակար հանածոների արդյունահանված և մարկշեյդերական չափումներով հաստատված փաստացի ծավալների և բնօգտագործման վճարների վճարումների մասին տվյալների համադրում 2001 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ  ՀՀ բնապահպանության նախարարություն 
ՀՀ պետական  եկամուտների նախարարություն
9. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի թաքցված ծավալների համար վճարումները հաշվետու ժամանակաշրջանում բաշխելու մասին տեղեկատվությունը  ՀՀ կառավարություն ներկայացնելը  ըստ  եռամսյակների ՀՀ պետական եկամուտների նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
10. Հայաստանի Հանրապետության հանքավայրերի գույքագրման մասին ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը  2002 թ. 1-ին եռամսյակ ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
ՀՀ պետական եկամուտների նախարարություն

 

II. ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ

 

NN
ը/կ

Իրավական ակտի անվանումը

Կատարման
ժամկետը

Կատարման  պատասխանատուն

1

2

3

4

1. «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագիծ 2001 թ. նոյեմբեր

ՀՀ բնապահպանության նախարարություն

2. «Կոնցեսիաների մասին» ՀՀ օրենքի նախագիծ 2001 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
3. «Արդյունաբերական անվտանգության  մասին» ՀՀ օրենքի նախագիծ  2001 թ. նոյեմբեր Հայլեռտեխհսկողություն
4. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ  2001 թ. նոյեմբեր  ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
5. «Հայաստանի Հանրապետության վարչական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ  2001 թ. նոյեմբեր  ՀՀ բնապահպանության նախարարություն
6. «Հանրապետական բնապահպանական պետական տեսչության կանոնադրության, կառուցվածքի և աշխատողների թվի հաստատման մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ 2001 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ  ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի  նախարարություն
7. «Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազորված մարմինների իրավասությունների սահմանազատման  մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2001 թ. օգոստոս   ՀՀ բնապահպանության նախարարություն
 ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
Հայլեռտեխհսկողություն
ՀՀ օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողով
8. «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքից օգտվելու կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ (տնտեսավարող սուբյեկտների կողմից ընդերքօգտագործման ձևակերպման գործընթացի պարզեցմամբ)  2001 թ. սեպտեմբեր  ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
Հայլեռտեխհսկողություն
ՀՀ օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողով
9. «Պետական երկրաբանամարկշեյդերական վերահսկողության կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  2001 թ. օգոստոս  ՀՀ բնապահպանության նախարարություն
10. «Ոլորտի կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  2001 թ. նոյեմբեր   ՀՀ բնապահպանության նախարարություն
11. «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման և շահագործման մասին պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի ընդունումից հետո 3 ամսվա ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարություն
12. «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով ընդերքի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում  ՀՀ բնապահպանության նախարարություն
13. «Լեռնահատկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի ընդունումից հետո 2 ամսվա ընթացքում  Հայլեռտեխհսկողություն
14.  «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի փոփոխությունների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  2001 թ. հուլիս-դեկտեմբեր ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
15. «Բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ (այդ թվում` նաև օգտակար հանածոների պաշարների հաշվառման և 5-ԳՌ ձևի հաշվետվությունների կազմման մասին) 2001 թ. նոյեմբեր ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի  նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
16. «Ընդերքի երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման, արդյունքների ձևակերպման, պահպանման և օգտագործման տրամադրման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի ընդունումից հետո 3 ամսվա ընթացքում  ՀՀ բնապահպանության նախարարություն
17. «Հայաստանի Հանրապետության տարածքում ստորերկրյա ջրերի հանքավայրերի և ջրատար հորիզոնների օգտագործման ու պահպանության մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի ընդունումից հետո 3 ամսվա ընթացքում ՀՀ բնապահպանության  նախարարություն
18. «Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող հողամասերի սահմաններում ընդերքից օգտվելու կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի  ընդունումից հետո 3 ամսվա ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարություն
19. «Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների հանքավայրերի պետական հաշվեկշռի և կադաստրի վարման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի ընդունումից հետո 3 ամսվա ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարություն
20. «Օգտակար հանածոներ արդյունահանող կազմակերպությունների և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների կոնսերվացման և լուծարման կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի ընդունումից հետո 3 ամսվա ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարություն
Հայլեռտեխհսկողություն
21. «Հանքավայրերի շահագործման հետևանքով խախտված հողերի վերականգնման (ռեկուլտիվացիա) իրավատնտեսական մեխանիզմների կատարելագործման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի ընդունումից հետո 6 ամսվա ընթացքում   ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.09.2004, N 1782-Ն 22.01.2005, N 657
15.04.2002, N 400 15.04.2002, N 657
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան