Գլխավոր տեղեկություն
Номер
N 200-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.03.2008-10.07.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.03.19/17(607) Հոդ.252
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.02.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.03.2008
Дата вступления в силу
20.03.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2008 թվականի N 200-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 309-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների սահմաններում բնակարանի գնման վկայագրի (այսուհետ` վկայագիր) միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու իրավունք ունեն`

1) բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց համար նախատեսված հատկացումների սահմաններում`

ա. Գյումրի քաղաքում` այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն հաշվառված են բնակարան ստանալու համար` 2004 թվականի մարտի 1-ի դրությամբ և չեն օգտվել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացված վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման համար իրենց իրավունքից,

բ. Սպիտակ քաղաքում` այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն հաշվառված են բնակարան ստանալու համար` 2004 թվականի մարտի 1-ի դրությամբ և չեն օգտվել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացված վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման համար իրենց իրավունքից.

2) փախստական ընտանիքների համար նախատեսված հատկացումների սահմաններում` Երևան քաղաքի Նոր Նորքի Մոլդովական փողոցի N 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի 1-ին մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքները` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի կողմից ներկայացված ցուցակի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝

1) սույն որոշման 1-ին կետի համաձայն վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց վկայագրերը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան՝ Երևանում` Նոր Նորքի Մոլդովական փողոցի N 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի 1-ին մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքներին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի համաձայն.

2) վկայագրերի տրամադրման գործընթացն սկսել 2008 թվականի հունիսի 15-ից հետո.

3) վկայագրում նշվող աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված նորմաներով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձերի թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով) տվյալ բնակավայրում (Երևանում` Երևան քաղաքի Ավան համայնքում) վկայագրի տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջին արժեքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տվյալները:

3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` մարզպետների կողմից ներկայացված հարցման համաձայն բնակարանների գնման վկայագրերի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվությունը տրամադրել համապատասխան հարցումներն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության ճշտումն իրականացնել համապատասխան մարզերի (Երևանում` Երևան քաղաքի) կտրվածքով:

5. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 06 խմբի 01 դասի «04. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրով նախատեսված 1,630,000.0 հազ. դրամ հատկացումներից 8,875.0 հազ. դրամն ուղղել վկայագրերի տրամադրման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման համար` համաձայն հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` IV գլխով`

 

«IV. ԲՆԱԿԱՐԱՆ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ) ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

38. Վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ընտրված տարբերակը ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկի միջոցներ ներգրավելու ցանկություն հայտնելու դեպքում դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` իր դիմումի համաձայն հիփոթեքային վարկի տրամադրման հարցի քննարկմանը միջնորդելու խնդրանքով:

39. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը վկայագիր ստացած անձի դիմումի համաձայն նրա կողմից ընտրված բանկին է ներկայացնում ստացված դիմումը և միջնորդագիր-գրություն վկայագրում նշված աջակցության չափը որպես կանխավճար վաճառողի ցպահանջ ավանդային հաշվին փոխանցելու վերաբերյալ` բանկի կողմից դիմողին վարկ տրամադրելու մասին ընդունված որոշման հիման վրա անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր կնքելու դեպքում:

40. Բանկը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի միջնորդությունն ստանալով, սահմանված կարգով ուսումնասիրում է դիմողի վճարունակության պայմանները դրանք բանկի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ, և ուսումնասիրության արդյունքները դրական լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին և դիմողին վարկ տրամադրելու ընդունված որոշման մասին, իսկ ուսումնասիրության արդյունքները բացասական լինելու դեպքում տեղեկացնում է վարկի տրամադրման մերժման վերաբերյալ:

41. Վկայագիր ստացած անձը բանկի կողմից ընդունված դրական որոշման հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրի ու տրամադրված վկայագրի բնօրինակները մեկօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին:

42. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը, անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիրն ստանալուց հետո, երեք բանկային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի տարածքային ստորաբաժանում է ներկայացնում վկայագրում նշված աջակցության չափին համապատասխան գումարի հայտ` վաճառողին վճարելու համար, իսկ բանկին` հայտում նշված անձին տրամադրված վկայագրի բնօրինակը` բանկի կողմից վճարված գումարների վերաբերյալ վկայագրում նշում կատարելու նպատակով:

43. Հայտի հետ միասին ներկայացվում են տրամադրված վկայագրի, ձեռք բերվող բնակարանի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրի, վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի պատճենները, ինչպես նաև բնակարան (բնակելի տուն) վաճառողի կողմից ընտրված բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվի բանկային վավերապայմանները:

44. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի տարածքային ստորաբաժանումը հայտն ստանալուց հետո երեք բանկային օրվա ընթացքում վաճառողի կողմից ընտրված բանկում բացված ցպահանջ ավանդային հաշվին փոխանցում է վարկառուի վկայագրում նշված աջակցության չափին համապատասխանող գումարը:»:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մարտի 17

Երևան

 
 
 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

փետրվարի 22-ի N 200-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ` «ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ

Կատարողները և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները

Գումարը (հազ. դրամ)

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

8,875.0

 այդ թվում`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ընդամենը

7,534.0

 այդ թվում`

 

Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ

3,150.0

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

641.0

Կապիտալ ծախսեր

1395.0

Գրասենյակային ապրանքներ և նյութեր

522.0

Տրանսպորտային ծառայությունների վճար

1106.0

Կապի ծառայությունների վճար

150.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

570.0

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարան
ընդամենը

1106.0

 այդ թվում`

 

Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ

450.0

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

92.0

Գրասենյակային ապրանքներ և նյութեր

50.0

Տրանսպորտային ծառայությունների վճար

164.0

Կապի ծառայությունների վճար

340.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

10.0

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան
ընդամենը

235.0

 այդ թվում`

 

Գրասենյակային ապրանքներ և նյութեր

30.0

Տրանսպորտային ծառայությունների վճար

165.0

Կապի ծառայությունների վճար

30.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

10.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան