Գլխավոր տեղեկություն
Номер
N 155-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.03.2008-04.06.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.03.19/16(606) Հոդ.234
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.02.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.03.2008
Дата вступления в силу
20.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 փետրվարի 2008 թվականի N 155-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման 14-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին» ծրագրով նախատեսված կատարվելիք աշխատանքների բացվածքն ըստ տարածաշրջանների և Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության կարգի մասին.»։

2. Հաստատել գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության կարգը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ մեկ հեկտար մշակովի հողատարածքի հաշվով (ցանքեր և բազմամյա տնկարկներ) պետական աջակցության գումարը 2008 թվականի համար կազմում է 35000 դրամ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մարտի 5

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

փետրվարի 7-ի N 155-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրվում է սույն կարգի համաձայն կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա:

3. Սույն կարգի իմաստով պետական աջակցությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մարզերում գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության և (կամ) վարձակալության իրավունքով պատկանող մշակովի հողատարածքի վրա ցանքերի և բազմամյա տնկարկների յուրաքանչյուր հեկտարի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող անհատույց ու անվերադարձ դրամական հատկացումն է:

4. Պետական աջակցության օբյեկտ չեն համարվում տնամերձ հողատարածքները, ինչպես նաև 7 հեկտարից ավելի գյուղատնտեսական հողօգտագործողների սեփականության և (կամ) վարձակալության իրավունքով պատկանող մշակովի հողատարածքները:

5. Յուրաքանչյուր տարվա համար մեկ հեկտար հողատարածության հաշվով պետական աջակցության գումարը կսահմանվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

6. Բազմամյա կերային մշակաբույսերի առաջին տարվա ցանքի համար պետական աջակցության գումարը հատկացվում է 100 տոկոսով, իսկ նախորդ տարիների ցանքերի համար` 50 տոկոսի չափով:

7. Երիտասարդ բազմամյա տնկարկների համար պետական աջակցության գումարը հատկացվում է 100 տոկոսով, իսկ բերքատվության մեջ մտնելուց հետո` 50 տոկոսով` համաձայն Հայաստանի Հանրապետությունում տարածված պտղատու տնկարկների տեսակների և խաղողի բերքատվության մեջ մտնելու ժամկետների աղյուսակի:

8. Գյուղատնտեսական հողօգտագործողների կողմից կատարված փաստացի ցանքերի և բազմամյա տնկարկների զբաղեցրած տարածքներից ավելի տարածքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելը հիմք է հանդիսանում տվյալ գյուղատնտեսական հողօգտագործողին տվյալ տարվա պետական աջակցությունից զրկելու համար, իսկ նույն անձի կողմից հաջորդ տարում փաստացի ցանքերի և բազմամյա տնկարկների զբաղեցրած տարածքներից ավելի տարածքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու կրկնումը հիմք է հանդիսանում տվյալ գյուղատնտեսական հողօգտագործողին երեք տարվա համար պետական աջակցությունից զրկելու:

9. Համայնքի գյուղատնտեսական հողօգտագործողների (ֆիզիկական և իրավաբանական անձանց) ընդհանուր թվի 5 տոկոսը գերազանցող թվաքանակով գյուղատնտեսական հողօգտագործողների կողմից կատարված փաստացի ցանքերի և բազմամյա տնկարկների զբաղեցրած տարածքներից ավելի տարածքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելը կարող է հիմք հանդիսանալ համայնքին տվյալ տարում նախատեսված պետական աջակցությունից զրկելու համար:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրվում է գյուղատնտեսության ոլորտի կառավարման պետական լիազորված մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների (համաձայնությամբ) և գյուղատնտեսական հողօգտագործողների միջև կնքված պետական աջակցության տրամադրման պայմանագրերի հիման վրա:

11. Պետական աջակցության տրամադրման մասին պայմանագրում նշվում են`

1) բյուջետային ծախսերի գործառական դասակարգման այն ծրագրի անվանումը և համառոտ բովանդակությունը, որի շրջանակներում հատկացվում է պետական աջակցությունը.

2) պայմանագրի շրջանակներում կատարվող աշխատանքների նկարագիրը.

3) կատարվող աշխատանքների մեկ հեկտարի համար սահմանված պետական աջակցության գումարը.

4) պայմանագրի շրջանակներում կատարման ենթակա աշխատանքների առավելագույն ծավալը.

5) պայմանագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամկետը և ձևը.

6) պետական աջակցության տրամադրման դադարեցման պայմանները.

7) պայմանագրով սահմանված պայմանների չկատարման համար կողմերի պատասխանատվությունը.

8) այլ դրույթներ, որոնք պայմանագրերի կողմերը կգտնեն նպատակահարմար:

12. Պետական աջակցություն ակնկալող գյուղատնտեսական հողօգտագործողները տեղական ինքնակառավարման մարմիններ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) գյուղատնտեսական հողօգտագործողների (սեփականատիրոջ, համասեփականատերերի) հողի սեփականության իրավունքի վկայականը` տրված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից (ներկայացվում է լուսապատճենի հետ): Փաստաթղթերը ներկայացվում են մինչև պետական աջակցության տարվա մարտի 15-ը.

2) գյուղատնտեսական հողօգտագործողների կողմից վարձակալված հողատարածքի համար վարձակալության իրավունքի վկայականը (ներկայացվում է լուսապատճենի հետ): Փաստաթղթերը ներկայացվում են մինչև պետական աջակցության տարվա մարտի 15-ը.

3) պետական աջակցության ենթակա տարում գյուղատնտեսական հողօգտագործողների կողմից որպես սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող հողատարածքների վրա (բացառությամբ տնամերձի) գյուղատնտեսական մշակաբույսերի նախատեսվող ցանքերի և բազմամյա տնկարկների տարածքներն ըստ մշակաբույսերի տեսակների` համաձայն N 1 ձևի: Տեղեկատվությունը ներկայացվում է մինչև սուբսիդավորման տարվա մարտի 15-ը.

4) պետական աջակցության ենթակա տարում գյուղատնտեսական հողօգտագործողների կողմից սեփականության և (կամ) վարձակալության իրավունքով պատկանող հողատարածքի վրա (բացառությամբ տնամերձի) գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ցանքերի և բազմամյա տնկարկների տարածքներն ըստ մշակաբույսերի տեսակների` համաձայն N 2 ձևի: Տեղեկատվությունը ներկայացվում է մինչև պետական աջակցության տարվա հունիսի 15-ը:

13. Պետական աջակցության գործընթացն իրականացվելու է հետևյալ փուլերով`

1) գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության կարգի, գործընթացի և դրա պայմանների մասին իրազեկում.

2) գյուղատնտեսական հողօգտագործողների կողմից պետական աջակցության հայտերի նախապատրաստում և ներկայացում տեղական ինքնակառավարման մարմիններին.

3) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրանց ճշգրտում և ամփոփում.

4) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճշգրտված և ամփոփված պետական աջակցության ելակետային փաստաթղթերի ներկայացում գյուղատնտեսության ոլորտի կառավարման պետական լիազորված մարմին.

5) պետական աջակցության ենթակա, փաստացի մշակովի հողատարածքների ամփոփ տվյալների վավերացում համապատասխան համայնքի ավագանու կողմից.

6) պետական աջակցության գործընթացի իրականացում գյուղատնտեսական հողօգտագործողների փաստացի ցանքերի և բազմամյա տնկարկների տարածքների հիման վրա:

14. Տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվում է ապահովել տվյալ համայնքում գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության գործընթացի հրապարակայնությունը և թափանցիկությունը:

15. Պետական աջակցության գումարները փոխանցելուց հետո, մինչև պետական աջակցության տարվա նոյեմբերի 15-ը գյուղատնտեսության ոլորտի կառավարման պետական լիազորված մարմինն իրականացնում է կատարված աշխատանքների մոնիթորինգ` պետական աջակցության տրամադրման մասին պայմանագրի պարտավորությունների կատարման, պետական աջակցության ծրագրի արդյունքների և արդյունավետության գնահատման համար:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐԱԾՎԱԾ ՊՏՂԱՏՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

Տեսակը

Նորատունկ այգու բերքատվության մեջ մտնելու ժամկետը, տարին

Խնձորենի

5

Տանձենի

7

Սերկևիլենի

4

Ծիրանենի

6

Դեղձենի

4

Սալորենի

4

Շլորենի

4

Բալենի

3

Կեռասենի

5

Նշենի

3

Ընկուզենի

8

Նռնենի

4

Թզենի

4

Արևելյան խուրմա (կարալյոկ)

4

Ձիթենի

4

Հոնենի

6

Խաղող

4

Ձև N 1

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏՆԱՄԵՐՁԻ) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 Ներկայացվում է մինչև պետական աջակցության տարվա մարտի 15-ը

(հեկտար)
 

Ընդամենը (3+4+5+6+
7+8+9+10+ +11+12+13+
14+15)

Հացահա-
տիկային և հատիկաընդե-
ղեն մշակա-
բույսեր

Կարտոֆիլ

Բանջարա-
նոցային մշակա-
բույսեր

Բոստա-
նային մշակա-
բույսեր

Տեխնի-
կական մշակա-բույսեր

Միամյա կերային մշակա-
բույսեր

Բազմամյա կերային մշակա-
բույսեր

Այլ

Խաղող

Պտուղ

Սուբսիդա-
վորման նախատեսված
գումարը (դրամ)
(3+4+5+6+7+ 8+9+
+11+12+ 14)*35000+ +(10+13+15)*17500

առաջին տարվա

նախորդ
տարիների

երիտա-
սարդ

բերքատու
հասակի

երիտա-
սարդ

բերքատու
հասակի

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

Որպես սեփականություն տնօրինվող հողատարածքի վրա ցանքատարածությունները

                   

x

x

x

x

 

Վարձակալությամբ օգտագործվող հողատարածքի վրա ցանքատարածությունները

                   

x

x

x

x

 

Սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա բազմամյա տնկարկները

x

x

x

x

x

x

x

x

x

x

         

Վարձակալության իրավունքով պատկանող հողատարածքի վրա բազմամյա տնկարկները

x

x

x

x

x

x

x

x

x

x

         

Ընդամենը` մշակովի հողատարածքները (պետական աջակցության ենթակա տարածքը)

                             
 

Հայտատու (գյուղատնտեսական հողօգտագործող) ______________________ Համայնքի ղեկավար ______________

 Կ.Տ.

 ____ _______________ 200 թ.

 

Ձև N 2

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏՆԱՄԵՐՁԻ) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Ներկայացվում է մինչև պետական աջակցության տարվա հունիսի 15-ը 

 

NN
ը/կ

Անունը,
ազգա-
նունը,
հայրա-նունը

Հայտի համարը (N)

Անձնա-
գրի տվյալն-երը

Աշնա-
նացան հացա-
հատի-
կային և
հատի-
կաընդե-
ղեն մշակա-
բույսեր
(հա)

Գարնա-
նացան
հացա-
հատի-
կային և հատի-
կաընդե-
ղեն մշակա-
բույսեր
(հա)

Կարտո-
ֆիլ (հա)

Բանջա-
րանո-
ցային մշակա-
բույսեր (հա)

Բոստա-
նային մշակա-
բույսեր
(հա)

Եգիպ-
տացո-
րեն (հա)

Արևա-
ծաղիկ (հա)

Բազ-
մամյա կերային մշակա-
բույսեր (առաջին տարվա) (հա)

Միամյա կերային մշակա-բույսեր
(հա)

Պտուղ, երիտա-
սարդ հասակի (հա)

Խաղող, երիտա-
սարդ
հասակի (հա)

Այլ մշակա-
բույսեր
(հա)

Ընդա-
մենը
(հա)
(5+6+
7+8+
9+10+
11+12+
13+ +14+
15+16)

Մեկ
միավոր տարածքի համար
տրվող սուբսիդա-
վորման
գումարը

Վճար-
ման ենթակա գումարը
17*18

Պտուղ, բերքատու հասակի
(հա)

Խաղող, բերքատու հասակի (հա)

Նախորդ տարիների բազմամյա կերային մշակա-
բույսեր

Մեկ
միավոր տարածքի համար
տրվող սուբսիդա-
վորման գումարը

Վճար-
ման ենթակա գումարը (20+21+
22)*23

Ընդամենը վճար-
ման ենթակա գումարը 19+24

Ստորագ-
րությունը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

1

                               

35000

       

17500

     

2

                               

35000

       

17500

     

3

                               

35000

       

17500

     

Ընդամենը

                                               

Համայնքի ղեկավար ____________________  1.____________________ 
2.____________________ 
3.____________________ 
Կ.Տ. 4.____________________ 

___ ______________ 200 թ.

5.____________________ 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.05.2009, N 551-Ն 04.06.2009, N 155-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան