ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2000 թվականի N 218
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-490 հրամանագրին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի կատարմանն ուղղված միջոցառումների մասին» N 84 որոշմանը համապատասխան`
1. (կետն ուժը կորցրել է 12.03.01 N 189)
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածում «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարություն 165 5 1»:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 596 որոշման 1-ին կետը և 1995 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման գծով նախարարի մասին ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» N 163 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ԵՎ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության
(կանոնադրությունն ուժը կորցրել է 12.03.01 N 189)
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եվ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության կենտրոնական ապարատի
(կառուցվածքն ուժը կորցրել է 12.03.01 N 189)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|