Գլխավոր տեղեկություն
Номер
N 238
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.04.2002-21.08.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2000.05.31/11(109)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.05.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.05.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.05.2000
Дата вступления в силу
12.05.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.12.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 ՄԱՅԻՍի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2000 թվականի N 238

քաղ. Երևան

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհուրդ:

2. Հաստատել`

ա) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի կանոնադրությունը (կցվում է).

բ) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի կազմը (կցվում է).

գ) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման կարգը (կցվում է):

3. Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման աշխատանքները կազմակերպելու, նյութերը հավատարմագրման խորհրդի քննարկմանը ներկայացնելու, հավատարմագրման խորհրդի նիստերը նախապատրաստելու և նման այլ գործառույթներն իրականացնելու լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը:

4. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` սահմանված կարգով հավատարմագրված սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները շարունակում են իրենց գործունեությունը մինչև դրանց հավատարմագրման վկայագրերի գործողության ժամկետի ավարտը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
մայիսի 12-ի N 238 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների եվ փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) մշտապես գործող մարմին է, որն ստեղծված է սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրումն իրականացնելու համար:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ:

 

II. Խորհրդի խնդիրներն ու գործառույթները

 

3. Խորհրդի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու կամ դրանց հավատարմագրումը մերժելու մասին որոշումների ընդունումը.

բ) հավատարմագրմանը վերաբերող բողոքների քննարկումը և դրանց մասին որոշումների ընդունումը.

գ) հավատարմագրումը կասեցնելու, վերականգնելու, չեղյալ հայտարարելու մասին որոշումների ընդունումը:

 

III. Խորհրդի աշխատանքների կազմակերպումը

 

4. Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, արտադրողների և սպառողների միությունների, գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները:

5. Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Խորհրդի աշխատանքներն իրականացվում են հասարակական հիմունքներով:

7. Խորհրդի նախագահն իրականացնում է խորհրդի գործունեության ընդհանուր ղեկավարումը, նիստերի վարումը, ստորագրում արձանագրություններն ու անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

8. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նիստերը վարում է խորհրդի անդամներից որևէ մեկը:

9. Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրմանը վերաբերող նյութերը խորհրդի քննարկման համար նախապատրաստում, նիստերը կազմակերպում ու հավատարմագրման գործընթացին վերաբերող այլ գործառույթներ իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը (Հայպետստանդարտ):

10. Խորհուրդը հավատարմագրման աշխատանքների իրականացման ընթացքում ծագող բողոքների քննարկման համար ստեղծում է բողոքարկման հանձնաժողով (կազմված խորհրդի երեք անդամից), որին կարող են դիմել հավատարմագրման ենթակա իրավաբանական անձինք: Բողոքարկման հանձնաժողովի նախագահին նշանակում է խորհրդի նախագահը:

11. Խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

12. Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

13. Խորհրդի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
մայիսի 12-ի N 238 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների եվ փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի

 

ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ (խորհրդի նախագահ)

 

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

 

ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

 

ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

 

ՀՀ քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական քաղաքականության վարչության տեխնիկական նորմավորման և ստանդարտացման բաժնի պետ

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տեխնիկական քաղաքականության և ծրագրերի վարչության պետ

 

ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ

 

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսասակագնային կարգավորման վարչության պետ

 

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության տնտեսական քաղաքականության և տեղեկատվական-վերլուծական վարչության պետի տեղակալ

 

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի շինարարների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ (համաձայնությամբ)

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտի տեղակալ (համաձայնությամբ)

 

ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հավատարմագրման բաժնի վարիչ (խորհրդի քարտուղար)

 

(Կազմը փոփ. 22.06.00 N 329, 08.04.02 N 349)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
մայիսի 12-ի N 238 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների եվ փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է համապատասխանության հավաստման աշխատանքներ իրականացնելուն հավակնող իրավաբանական անձանց սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման կարգը:

 

II. Հավատարմագրման հիմնական նպատակներն ու սկզբունքները

 

2. Հավատարմագրման հիմնական նպատակներն են`

ա) նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման գործընթացի նկատմամբ սպառողների վստահության ապահովումը.

բ) հավատարմագրված իրավաբանական անձանց գործունեության արդյունքների միջազգային փոխճանաչման համար պայմանների ստեղծումը:

3. Հավատարմագրման հիմնական սկզբունքներն են`

ա) կամավորությունը.

բ) անկախությունը.

գ) հանրամատչելիությունը (թափանցիկությունը), որն իրագործվում է հավատարմագրման հավակնորդին հավատարմագրման կանոնների և անցկացման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելու միջոցով.

դ) գաղտնիությունը, որն ապահովվում է հավատարմագրման համապատասխան կանոններով և փորձագետների պատրաստվածությամբ, այսինքն` չօգտագործել և չտարածել այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել հավատարմագրման ենթակա իրավաբանական անձին.

ե) գործընթացի վերահսկողությունը, որն իրականացվում է հավատարմագրման բնագավառում միասնական քաղաքականության նկատմամբ հսկողություն սահմանելով.

զ) միասնական կանոնների առկայությունը, որն ապահովում է հավատարմագրման աշխատանքների և դրանց արդյունքների միջազգային ճանաչումը: Հավատարմագրման տերմինները, կանոններն ու գործառույթները պետք է հիմնված լինեն միասնական սկզբունքների վրա, որոնք տրված են Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) և Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (ԻԷԿ) ուղեցույցներում, հավատարմագրման բնագավառի միջազգային, եվրոպական «ԵՆ 45000» շարքի և ազգային ստանդարտներում:

4. Հավատարմագրման աշխատանքների իրականացման համար վճարումը կատարում է հավատարմագրման ենթակա իրավաբանական անձը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության (այսուհետև` Հայպետստանդարտ) կողմից հաստատված հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկման կարգի:

 

III. Հավատարմագրման գործընթացի մասնակիցները եվ նրանց գործառույթները

 

5. Հավատարմագրման գործընթացի մասնակիցներն են`

հավատարմագրման խորհուրդը, Հայպետստանդարտը,

հավատարմագրման փորձագետները,

հավատարմագրման ենթակա իրավաբանական անձինք:

6. Հավատարմագրման խորհուրդը նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման բնագավառում մշտապես գործող մարմին է:

7. Հայպետստանդարտը`

ա) կազմակերպում է հավատարմագրման խորհրդի քննարկմանն առաջարկվող հարցերը նախապատրաստելու և ներկայացնելու աշխատանքները.

բ) մշակում է հավատարմագրման կանոնները կամ կազմակերպում դրանց մշակման գործընթացը.

գ) վարում է հավատարմագրված իրավաբանական անձանց, հավատարմագրման փորձագետների գրանցամատյանը, հանձնում հավատարմագրման վկայագրերը.

դ) կազմակերպում և անցկացնում է հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն, հավատարմագրման չափանիշներին հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց համապատասխանության գնահատում (վկայագրում)` ըստ դրանց գտնվելու վայրի.

ե) կազմակերպում և անցկացնում է հավատարմագրման չափանիշներին հավատարմագրված իրավաբանական անձանց համապատասխանության հսկողությունը, որի արդյունքները ներկայացնում է հավատարմագրման խորհուրդ.

զ) հավատարմագրման խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրումը կասեցնելու, վերականգնելու, հավատարմագրումը չեղյալ հայտարարելու, հավատարմագրման ոլորտն ընդլայնելու և կրճատելու վերաբերյալ:

Համապատասխանության հսկողությունն իրականացնում է Հայպետստանդարտի կողմից ստեղծված փորձագետների հանձնաժողովը` համաձայն հավատարմագրման խորհրդի հաստատած տարեկան ծրագրի:

8. Հավատարմագրման փորձագետները (այն անձինք, որոնք վկայագրված են որոշակի բնագավառում աշխատանքների կատարման իրավունքով)`

ա) մասնակցում են հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննությանը և նախապատրաստում եզրակացություններ հավատարմագրման աշխատանքները շարունակելու կամ ներկայացված փաստաթղթերը վերադարձնելու վերաբերյալ.

բ) մասնակցում են հավատարմագրման չափանիշներին հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց համապատասխանության գնահատմանը (վկայագրմանը)` ըստ դրանց գտնվելու վայրի.

գ) մասնակցում են հավատարմագրման չափանիշներին հավատարմագրված իրավաբանական անձանց համապատասխանության հսկողության աշխատանքներին:

9. Հավատարմագրման ենթակա են`

արտադրանքի սերտիֆիկացման մարմինները, ծառայությունների սերտիֆիկացման մարմինները, որակի համակարգերի և շրջակա միջավայրի կառավարման սերտիֆիկացման մարմինները (կամավոր, սեփական նախաձեռնությամբ), փորձարկման լաբորատորիաները:

10. Հավատարմագրված իրավաբանական անձի հավատարմագրումը հավաստող պաշտոնական փաստաթուղթը հավատարմագրման վկայագիրն է (NN 1 և 2 ձևերը կցվում են), որը երկօրյա ժամկետում գրանցվում է հավատարմագրման գրանցամատյանում:

Հավատարմագրման գրանցամատյանը պարունակում է տեղեկություններ հավատարմագրված իրավաբանական անձանց և հավատարմագրման փորձագետների մասին:

11. Հավատարմագրված իրավաբանական անձինք իրենց գործունեությունն իրականացնում են հավատարմագրման ոլորտին համապատասխան:

 

IV. Սերտիֆիկացման մարմինների եվ փորձարկման լաբորատորիաների հավատարմագրումը

 

12. Հավատարմագրման աշխատանքներն ընդգրկում են հետևյալ փուլերը`

ա) հավատարմագրման ենթակա իրավաբանական անձի կողմից Հայպետստանդարտ հայտ ներկայացնելը: Հայտին կցվում է փաստաթղթերի լրակազմ` միջազգային «ԻՍՕ/ԻԷԿ» և եվրոպական «ԵՆ 45000» շարքի ստանդարտների պահանջներին համապատասխան:

Որպես սերտիֆիկացման մարմին հավատարմագրվելու համար հայտին կից ներկայացվում են`

հավատարմագրման ոլորտի նախագիծը,

սերտիֆիկացման մարմնի մասին դրույթների նախագիծը (ըստ «ԵՆ 45011» և «ԵՆ 45012» եվրոպական ստանդարտների),

տեղեկություններ սերտիֆիկացման մարմնի փորձագետների մասին,

որակի ձեռնարկը (ըստ «ԵՆ 45011» և «ԵՆ 45012» եվրոպական ստանդարտների),

պետական ռեգիստրի վկայականի և կանոնադրության պատճենները:

Որպես փորձարկման լաբորատորիա հավատարմագրվելու համար հայտին կից ներկայացվում են`

հավատարմագրման ոլորտի նախագիծը,

փորձարկման լաբորատորիայի մասին դրույթների նախագիծը (ըստ «ԻՍՕ/ԻԷԿ 17025» միջազգային և «ԵՆ 45002» եվրոպական ստանդարտների),

փորձարկման լաբորատորիայի տեխնիկական անձնագիրը, փորձարկման լաբորատորիայի գործունեության վերաբերյալ հարցաթերթը,

որակի ձեռնարկը (ըստ «ԻՍՕ/ԻԷԿ 17025» միջազգային ստանդարտի),

պետական ռեգիստրի վկայականի և կանոնադրության պատճենները.

բ) ներկայացված փաստաթղթերի նախնական քննարկումը և փորձաքննության անցկացումը.

գ) հավատարմագրման չափանիշներին հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց համապատասխանության գնահատման (վկայագրման) նախապատրաստումը, որը ներառում է հավատարմագրման փորձագետներից կազմված համապատասխան հանձնաժողովի ստեղծումը.

դ) հավատարմագրման չափանիշներին հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց համապատասխանության գնահատումը (վկայագրումը), որն իրականացնում է համապատասխան հանձնաժողովը.

ե) հավատարմագրման աշխատանքների արդյունքների ամփոփումը և հավատարմագրման խորհուրդ ներկայացնելը.

զ) հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին որոշման ընդունումը.

է) հավատարմագրման վկայագրի գրանցումը և հանձնումը.

ը) հավատարմագրման չափանիշներին հավատարմագրված իրավաբանական անձանց համապատասխանության հսկողության իրականացումը: Հավատարմագրման գործընթացը, սկսած հայտը ներկայացնելու պահից, կարող է տևել մինչև երեք ամիս:

13. Հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում հավատարմագրված իրավաբանական անձը կարող է հավատարմագրման ոլորտի ընդլայնման կամ կրճատման համար հայտ ներկայացնել Հայպետստանդարտ:

Հավատարմագրման ոլորտն ընդլայնվում կամ կրճատվում է սույն կարգի 12-րդ կետի փուլերին համապատասխան:

Հավատարմագրված իրավաբանական անձի հավատարմագրման ոլորտը կարող է ընդլայնվել կամ կրճատվել նաև ըստ համապատասխանության հսկողության արդյունքների:

14. Հավատարմագրման խորհրդի կողմից հավատարմագրումը մերժելու մասին որոշում ընդունվում է հավատարմագրման ենթակա իրավաբանական անձի` հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանության դեպքում: Հավատարմագրման չափանիշները սահմանված են միջազգային «ԻՍՕ/ԻԷԿ» և եվրոպական «ԵՆ 45000» շարքի ստանդարտներով:

15. Հավատարմագրման խորհրդի կողմից հավատարմագրումը վերականգնելու մասին որոշում ընդունվում է հավատարմագրված իրավաբանական անձի հավատարմագրման չափանիշներին համապատասխանության դեպքում:

16. Հայպետստանդարտը մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով տարեկան երկու անգամ հրապարակում է հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների ցանկը:

 

Ձև 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

ՎԿԱՅԱԳԻՐ

 

Գրանցված է հավատարմագրման

գրանցամատյանում

______________ ______ թ.

N _________

Ուժի մեջ է մինչև ___ _________ ____ թ.

 

 

 

Սույն վկայագիրը հավաստում է, որ

______________________________________________

                           (ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ անվանումը)

______________________________________________

                                     (հասցեն)

համապատասխանում է _______________ ստանդարտի պահանջներին և

հավատարմագրված է    որպես _________ սերտիֆիկացման մարմին`

սույն վկայագրի հավելվածով,_____ էջի վրա սահմանված հավատարմագրման ոլորտի շրջանակներում սերտիֆիկացնելու համար:

 

Նախագահ ___________________ _____________________

                             (ստորագրությունը)                           (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

Ձև 1ա

 

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ  N ___

 

հավատարմագրման վկայագրի

N __________________

___ ___________ ____ թ.

 

Սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման ոլորտը

________________________________________

(սերտիֆիկացման մարմնի անվանումը և հասցեն)

 

Արտադրանքի
(ծառայության)
անվանումը

ԱԴ
ծածկագիրը

 ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Արտադրանքի (ծառայության)
բնութագրերի
(ցուցանիշների) և (կամ)
փորձարկումների
անվանումները, որոնք
հաստատվում են
սերտիֆիկացման ընթացքում

Արտադրանքի
(ծառայության)
նորմատիվ
փաստաթղթերի
նշագրերը

Փորձարկման
մեթոդների
նորմատիվ
փաստաթղթերի
նշագրերը

1

2

3

4

5

6

   
       

 

Հավատարմագրման խորհրդի նախագահ _______________________________________

(ստորագրությունը)                             (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

Ձև 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

ՎԿԱՅԱԳԻՐ

 

Գրանցված է հավատարմագրման

գրանցամատյանում

______________ ______ թ.

N _________

Ուժի մեջ է մինչև ___ _________ ____ թ.

 

 

 

Սույն վկայագիրը հավաստում է, որ

______________________________________________

                           (փորձարկման լաբորատորիայի անվանումը)

______________________________________________

                                     (հասցեն)

համապատասխանում է _______________ ստանդարտի պահանջներին և

հավատարմագրված է սույն վկայագրի հավելվածով`_____ էջի վրա սահմանված

հավատարմագրման ոլորտի շրջանակներում փորձարկումներ կատարելու համար:

Փորձարկման արձանագրության տեխնիկական օրինականության համար

պատասխանատու` _______________________

                                            (անունը, ազգանունը)

 

Նախագահ ___________________ _____________________

                             (ստորագրությունը)                           (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

Ձև 2ա

 

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ  N ___

 

հավատարմագրման վկայագիր

N ________________

____ ___________ ___ թ.

 

ՓՈՐՁՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ հավատարմագրման ոլորտը

_____________________________________

(փորձարկման լաբորատորիայի անվանումը և հասցեն)

 

N/N
ը/կ

Փորձարկվող
արտադրանքի անվանումը

ԱԴ
ծածկագիրը

Արտադրանքի
բնութագրերի
(ցուցանիշների) և (կամ)
փորձարկումների
անվանումները

Արտադրանքի
նորմատիվ
փաստաթղթերի նշագրերը

Փորձարկման մեթոդների
նորմատիվ փաստաթղթերի
նշագրերը

1

2

3

4

5

6

   
       

 

Հավատարմագրման խորհրդի նախագահ _______________________________________

(ստորագրությունը)                             (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.