Գլխավոր տեղեկություն
Номер
N 105-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.02.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.02.2008
Дата вступления в силу
14.02.2008

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

13 փետրվարի 2008 թվականի N 105-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

2008 թվականի փետրվարի 9-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության՝ Երևան քաղաքի Վ. Սարգսյան 3 հասցեում տեղակայված շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության բնականոն գործունեությունը Երևան քաղաքի Հալաբյան 41ա հասցեում ծավալելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2008 թվականին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 445.000.0 հազ. դրամ, որից՝ 176.000.0 հազ. դրամ՝ առաջին եռամսյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով՝ 2.000.0 հազ. դրամ, «Վարչական սարքավորումներ» հոդվածով՝ 70.000.0 հազ. դրամ, «Ոչ նյութական հիմնական միջոցներ» հոդվածով՝ 4.000.0 հազ. դրամ, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ 98.000.0 հազ. դրամ, «Նախագծահետազոտական աշխատանքներ» հոդվածով՝ 2.000.0 հազ. դրամ) և 269.000.0 հազ. դրամ՝ երկրորդ եռամսյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով՝ 69.000.0 հազ. դրամ, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ 200.000.0 հազ. դրամ):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2008 թ. փետրվարի 16
Երևան