Գլխավոր տեղեկություն
Номер
N 613
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (15.03.2001-25.06.2001)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.10.30/24(122)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.09.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.09.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.09.2000
Дата вступления в силу
30.09.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30 սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2000 թվականի N 613

քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունավետության բարձրացման միջոցառումների մասին» N 747 որոշման N 2 հավելվածի ցանկում ընդգրկված ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների մասնավորեցման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից մինչև 2000 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների պետական գույքի առաջնահերթ մասնավորեցման կամ մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկությունները (ըստ ընկերությունների) ներկայացվելու ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածում նշված ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների պետական գույքի մասնավորեցման կամ մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ընկերությունների գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունավետության բարձրացման միջոցառումների մասին» N 747 որոշման 4-րդ կետի «դ» ենթակետում նշված տեղեկանքը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնելը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` սույն որոշման հավելվածում նշված մասնավորեցման ենթակա պետական գույքի մասին տեղեկությունները Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնելու ժամկետից 10 օր առաջ ավարտել այդ ընկերությունների գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մասնավորեցվող պետական գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալները ներկայացնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի 1999 թվականի հունիսի 2-ի «Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ելակետային տվյալների վերաբերյալ տեղեկանքների ձևերի փաթեթը հաստատելու մասին» հրամանին համապատասխան:

6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը` սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք սույն որոշման 5-րդ կետի պահանջների կատարման արդյունքների մասին.

բ) սույն որոշման հավելվածում նշված ընկերությունների պետական գույքի գնահատման աշխատանքներն ավարտելուց հետո 10-օրյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերությունների մասին.

գ) անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո մինչև 2001 թվականի մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Սապֆիր» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայոսկի» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերության, «Մարս» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Գյումրի-տեքստիլ» փակ բաժնետիրական ընկերության, «Մանվածքային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության, «Հայէլեկտրամեքենա» փակ բաժնետիրական ընկերության, «Արթիկ-տուֆ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Դվին հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Արարատցեմենտ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հրազդանցեմենտ» ՎՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական գույքի մասնավորեցման մասին որոշման նախագծեր:

(«գ» ենթակետը փոփ. 17.01.01 N 32, խմբ. 15.03.01 N 202)

7. Հանձնաժողովին` առանձին-առանձին քննարկել ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների պետական գույքի մասնավորեցման ընթացքում պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունների հարցը և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2000 թ.
սեպտեմբերի 30-ի N 613 որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եվ առեվտրի նախարարության կողմից մինչեվ 2000 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների պետական գույքի առաջնահերթ մասնավորեցման կամ մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկությունները (ըստ ընկերությունների) ներկայացվելու

 

NN
ը/կ
Ծածկագիրը Ընկերության անվանումը Տեղեկությունները ՀՀ  պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնելու ժամկետը

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.
12.
13.

21857
21876 
60050 
21817 
21820 
21878 
21620 
21622
5753
60030 
հ.5869 
20941 
60027

«Սապֆիր» ՓԲԸ
«Երևանի ոսկերչական գործարան» ՓԲԸ
«Հայոսկի» ՊՓԲԸ
«Արմենմոտոր» ՓԲԸ
«Հայէլեկտրամեքենա» ՓԲԸ
«Մարս» ՊՓԲԸ
«Գյումրի-Տեքստիլ» ՓԲԸ
«Մանվածքային ֆաբրիկա» ՓԲԸ
«Դվին» հյուրանոց» ՊՓԲԸ
«Արարատցեմենտ» ՊՓԲԸ
«Հրազդանցեմենտ» ՎՁ» ՍՊԸ
«Հայապակի» ՓԲԸ
«Արմավիրապակի» ՓԲԸ
20.10.2000 թ.
ներկայացվել է
15.10.2000 թ.
30.10.2000 թ.
30.11.2000 թ.
30.11.2000 թ.
01.11.2000 թ.
15.10.2000 թ.
01.11.2000 թ.
20.11.2000 թ.
20.11.2000 թ.
ներկայացվել է
ներկայացվել է

ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն

14. 60032 «Արթիկ-տուֆ» ՊՓԲԸ  

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Ա. Մանուկյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
սեպտեմբերի 30-ի N 613 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների պետական գույքի առաջնահերթ մասնավորեցման կամ մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի

 

Դ. Վարդանյան

- ՀՀ պետական գույքի կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Մարկոսյան

- ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի առաջին տեղակալ

Ա. Շահնազարյան

- ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ

Գ. Նիկողոսյան

- ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ

Մ. Մելքումյան

- ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ

Ռ. Դավթյանին

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ

Հ. Մարգարյան

- ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության մասնավորեցման վարչության պետ

Մ. Վարդանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

Ս. Փափազյան

- ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության ռազմավարական նշանակության ընկերությունների մասնավորեցման բաժնի պետ

(Կազմը փոփ. 08.11.00 N 722)