Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 68-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.04.2008-12.03.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.04.15/12(286) Հոդ.116
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
11.03.2008
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
13.03.2008
Дата вступления в силу
25.04.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 ապրիլի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 մարտի 2008 թ.

թիվ 68-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱԶԴԱԳԻՐ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/04-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը, 2-րդ մասի 6-րդ կետը, 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերը, 8-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերը, 9-րդ հոդվածի 4-րդ մասը, 10-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 4-րդ կետը, 17-րդ հոդվածը, 18-րդ հոդվածի 3-րդ մասը, 22-րդ հոդվածը, 23-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 119-րդ հոդվածի 2-րդ մասը, 121-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 2-րդ և 3-րդ մասերը, 126-րդ հոդվածի 2-րդ մասը, 127-րդ հոդվածի 1-ին, 4-րդ 8-րդ և 10-րդ մասերը, 207-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 12-ի «Արժեթղթերի գրանցման հայտարարագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 40-ը հաստատելու մասին» թիվ 179-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բորսաների և օտարերկրյա պետությունների արժեթղթերի շուկան վերահսկող պետական մարմինների ցանկերը հաստատելու մասին» թիվ 174-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի ««Թողարկողների, հաշվետու թողարկողների բաժնային արժեթղթերի նշանակալից կամ խոշոր սեփականատերերի և ղեկավարների կողմից գաղտնի համարվող տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման կարգը» և «Գաղտնիությունը հարգելու մասին» դիմումի ձևը հաստատելու մասին» թիվ 80-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մարտի 13

Երևան

 

 

 

Հավելված

 

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  4 / 04

 

«ԱԶԴԱԳԻՐ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

Մ Ա Ս  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Բ Ա Ժ Ի Ն  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող թողարկողների (այդ թվում` հաշվետու թողարկողների) կողմից հրապարակային առաջարկի իրականացման, ինչպես նաև կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ներկայացվող ազդագրի (առևտրի ազդագրի) կառուցվածքն ու բովանդակությունը, ազդագրի (առևտրի ազդագրի) պարտադիր հրապարակման պահանջից բացառությունները, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ բաժնի (Արժեթղթերի հրապարակային առաջարկը) դրույթների կիրառման բացառությունները, շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը, հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարության, ինչպես նաև հրապարակային առաջարկին կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության վերաբերյալ գովազդային նյութի նկատմամբ պահանջները, հաշվետու թողարկողների կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, հաշվետու թողարկողներին, նրանց արժեթղթերին վերաբերող էական փաստերի և տեղեկությունների հրապարակումը, Կենտրոնական բանկ ներկայացման կարգն ու ժամկետները, թողարկողների (հաշվետու թողարկողների) կողմից գաղտնի համարվող տեղեկությունների (փաստաթղթերի, էական փաստերի) ցանկը, որոնց գաղտնիությունը Կենտրոնական բանկն ամեն դեպքում բավարարում է, դրանց՝ Կենտրոնական բանկ ներկայացման կարգը:

2. Սույն կանոնակարգի 1-ին, 3-րդ, 6-րդ մասերը տարածվում են այն թողարկողների վրա, որոնք նախատեսում են իրականացնել արժեթղթերի հրապարակային առաջարկ. սույն կանոնակարգի 1-ին, 4-րդ, 5-րդ մասերը, ինչպես նաև 6-րդ մասի 30-րդ, 32-րդ գլուխները տարածվում են այն թողարկողների վրա, որոնք նախատեսում են դիմել կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության: Սույն կանոնակարգի 1-ին, 2-րդ մասերը և 6-րդ մասի 30-րդ գլուխը տարածվում են այն թողարկողների վրա, որոնք նախատեսում են իրականացնել հրապարակային առաջարկ ազդագրի հրապարակման պահանջից բացառությունների դեպքում` Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն, կամ դիմել կարգավորվող շուկայում առևտրի թույլտվության ազդագրի հրապարակման պահանջից բացառությունների դեպքում` Օրենքի 121-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն:

3. Բաժնետոմսերով կամ պարտատոմսերով ամրագրված իրավունքներին համարժեք իրավունքներ տվող այլ արժեթղթերի թողարկման կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության դեպքում ազդագրերի և հաշվետվությունների կազմման վրա տարածվում են համապատասխանաբար բաժնետոմսերի կամ պարտատոմսերի համար կիրառվող՝ սույն կանոնակարգով սահմանված պահանջները (ըստ կիրառելիության):

4. Սույն կանոնակարգով սահմանված ազդագրին վերաբերող դրույթները տարածվում են նաև ծրագրային ազդագրի վրա:

5. Սույն կանոնակարգում վերջին երեք տարվա համար պահանջվող տեղեկություններ ներկայացնելու պարտավորությունը չի տարածվում այն թողարկողների վրա, որոնց գործունեության ժամկետը պակաս է երեք տարուց (տեղեկությունները ներկայացնելու օրվա դրությամբ): Տվյալ թողարկողները նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացված գործունեության ողջ ժամկետի համար:

6. Կենտրոնական բանկն իրավունք ունի թողարկողից (հաշվետու թողարկողից) կամ նրա պաշտոնատար անձանցից պահանջել թողարկողի (հաշվետու թողարկողի) վերաբերյալ բացատրագիր, տեղեկանք կամ այլ փաստաթուղթ, որն անհրաժեշտ է Կենտրոնական բանկի կողմից վերահսկողություն իրականացնելու նպատակով: Թողարկողը (հաշվետու թողարկողը) կամ նրա համապատասխան պաշտոնատար անձը պարտավոր է գրավոր ձևով Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող բացատրագիրը, տեղեկանքը և (կամ) փաստաթուղթը՝ նշված պահանջը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Կենտրոնական բանկի կողմից ներկայացման ավելի երկար ժամկետ սահմանված չէ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7.  Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝

1) «Օրենք» «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

2) «կառավարման մարմինը» օրենքով, այլ իրավական ակտերով, թողարկողի կանոնադրությամբ սահմանված և (կամ) կանոնադրությամբ նախատեսված կարգով ընտրված կամ նշանակված մարմինն է (մասնակիցների ընդհանուր ժողովը, տնօրենների խորհուրդը, գործադիր մարմինը, վերստուգիչ մարմինը և այլն).

3) «կառավարմանը մասնակցող անձը» թողարկողի կառավարման մարմիններում ընդգրկված ընտրովի կամ նշանակովի անձինք:

8. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն Օրենքում կիրառվող նշանակությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱԶԴԱԳՐԻ (ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳՐԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ: ԱԶԴԱԳՐԻ (ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳՐԻ) ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Թողարկողը կամ տեղաբաշխողը (թողարկողը կամ արժեթղթերի` կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն հայցող անձը) ազդագիրը (առևտրի ազդագիրը) գրանցելու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը, ընդ որում`

1) ազդագրի (առևտրի ազդագրի) գրանցման հայտը ներկայացնում է համաձայն սույն կանոնակարգի հավելված 1-ի.

2) ազդագիրը (առևտրի ազդագիրը) ներկայացնում է համաձայն սույն կանոնակարգի 3-րդ կամ 4-րդ մասերի.

3) թողարկողի պետական գրանցման վկայականի պատճենը.

4) բաժնետոմսերի (պարտատոմսերի) թողարկման, տեղաբաշխման (կարգավորվող շուկայում առևտրի թույլտվություն ստանալու) մասին որոշման արձանագրության պատճենը.

5) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

10. Սույն կանոնակարգի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված ազդագրերը (առևտրի ազդագրերը) Կենտրոնական բանկ են ներկայացվում թղթային կրիչով (1 օրինակ) և էլեկտրոնային տարբերակով: Էլեկտրոնային տարբերակով ազդագրերը (առևտրի ազդագրերը) ներկայացվում են էլեկտրոնային փոստով (առկայության դեպքում՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով), մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով: Ազդագրերը (առևտրի ազդագրերը) էլեկտրոնային փոստով (առկայության դեպքում՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով) կամ մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով ներկայացնելիս, թողարկողին Կենտրոնական բանկի կողմից կոդ շնորհված լինելու դեպքում, ֆայլերը կոդավորվում են հետևյալ ձևով՝ XXXXX-XXX.xxx, որտեղ XXXXX-ը Կենտրոնական բանկի կողմից թողարկողին շնորհված կոդն է, XXX-ը ազդագիրը (առևտրի ազդագիրը) նույնականացնող տարբերանշանն է, xxx-ը՝ ֆայլի տեսակը: Ազդագրում (առևտրի ազդագրում) ներառվող ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են պաշտպանված ֆայլերով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ֆինանսական հաշվետվությունները կարող են ներկայացվել նաև այլ ձևերով` Կենտրոնական բանկի հետ նախնական համաձայնեցմամբ:

11. Սույն կանոնակարգի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված ազդագրերի (առևտրի ազդագրերի) թղթային կրիչով օրինակը կարվում և վավերացվում է թողարկողի կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ անձի կնիքով, լրացվում տպագրական եղանակով և համարակալվում է:

Ազդագրի (առևտրի ազդագրի) լրացումները ներկայացվում են ազդագրի (առևտրի ազդագրի) ներկայացման պահանջներին համապատասխան և պարունակում են ազդագրում (առևտրի ազդագրում) ներառման ենթակա այն տեղեկություններն ու փաստաթղթերը, որոնք ազդագրով (առևտրի ազդագրով) նախկինում պատշաճ չեն ներկայացվել կամ փոփոխվել են կամ, որոնք նոր են ի հայտ եկել: Ազդագրի (առևտրի ազդագրի) լրացումը հանդիսանում է դրա բաղկացուցիչ մասը: Ազդագրի (առևտրի ազդագրի) լրացումների դեպքում ազդագրի (առևտրի ազդագրի) ամփոփաթերթը (և դրա թարգմանությունը, եթե այդպիսին առկա է) լրացվում կամ հրապարակվում է նորովի` հաշվի առնելով ազդագրի (առևտրի ազդագրի) լրացման մեջ ներկայացված տեղեկատվությունը, և լրացման հետ ներկայացվում է Կենտրոնական բանկ:

12. Ազդագրում (առևտրի ազդագրում) ներառվող այն տեղեկատվությունը, որը կարող է թողարկողի (հաշվետու թողարկողի) կողմից համարվել գաղտնի, Կենտրոնական բանկ է ներկայացվում սույն կանոնակարգի 30-րդ գլխի համաձայն:

13. Սույն գլխում նշվածից բացի այլ կերպ ներկայացված ազդագիրը (առևտրի ազդագիրը, լրացումը) համարվում է չներկայացված:

 

Մ Ա Ս  II

 

ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ԲԱԺՆԻ (ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ) ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Բ Ա Ժ Ի Ն  II

 

ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ԲԱԺՆԻ (ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ) ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱՆԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

 

14. Օրենքի երկրորդ բաժնի դրույթները չեն տարածվում՝

1) սույն կանոնակարգի 16-րդ կետում սահմանված օտարերկրյա պետությունների, նրանց կենտրոնական բանկերի կամ տեղական կառավարման մարմինների կողմից թողարկված կամ երաշխավորված արժեթղթերի վրա,

2) Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի թողարկած ոչ բաժնային արժեթղթերի վրա, նաև այն միջազգային կազմակերպությունների թողարկած ոչ բաժնային արժեթղթերի վրա, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը,

3) բանկերի կողմից շարունակական ձևով թողարկվող ոչ բաժնային արժեթղթերի վրա, եթե առաջարկվող արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը 12 ամսվա ընթացքում չի գերազանցում 200 միլիոն դրամը (2 500 000 եվրո) և դրանք

ա. փոխարկելի կամ փոխանակելի չեն, և

բ. չեն հավաստում որևէ այլ տեսակի արժեթղթերի ձեռքբերման կամ բաժանորդագրման իրավունքներ, ինչպես նաև կապված չեն ածանցյալ գործիքների հետ:

 

Բ Ա Ժ Ի Ն  III

 

ԱԶԴԱԳՐԻ (ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳՐԻ) ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱԶԴԱԳՐԻ (ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳՐԻ) ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

 

15. Ազդագրի (առևտրի ազդագրի) հրապարակման պահանջը չի տարածվում Օրենքի 6-րդ և 121-րդ հոդվածներով սահմանված դեպքերի վրա: Ընդ որում` ազդագրի (առևտրի ազդագրի) հրապարակման պահանջը չի տարածվում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև 121-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հետևյալ դեպքերի վրա.

1) երբ առաջարկն արվում է այն ներդրողներին, որոնցից յուրաքանչյուրի կողմից ձեռք բերվող արժեթղթերի ընդհանուր արժեքը, վաճառքի գնով առաջարկի պայմանների համաձայն, գերազանցում է 20 միլիոն դրամը (50000 եվրո)` յուրաքանչյուր առանձին առաջարկի դեպքում,

2) երբ առաջարկվող արժեթղթերի միավոր անվանական արժեքը գերազանցում է 20 միլիոն դրամը (50000 եվրո),

3) երբ առաջարկվող արժեթղթերի ընդհանուր արժեքը թողարկման կամ վաճառքի գնով 12 ամսվա ընթացքում չի գերազանցում 40 միլիոն դրամը (100000 եվրո),

4) երբ առաջարկվող արժեթղթերի (որոնք թողարկվել են շուկայում արդեն իսկ թույլատրված բաժնետոմսերի թողարկողի կողմից) ընդհանուր անվանական արժեքը 12 ամսվա ընթացքում չի գերազանցում 40 միլիոն դրամը (100000 եվրո),

5) սույն կանոնակարգի 6-րդ գլխով սահմանված դեպքերում:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱԶԴԱԳՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Ազդագրի հրապարակման պահանջը չի տարածվում հետևյալ օտարերկրյա պետությունների ցանկում ընդգրկված որևէ պետությունում հրապարակային առաջարկին (վաճառքին) և (կամ) առևտրին թույլատրված արժեթղթերի վրա.

1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ.

2) Ավստրալիա

3) Ավստրիա

4) Բելգիա

5) Բուլղարիա

6) Գերմանիա

7) Դանիա

8) Էստոնիա

9) Թուրքիա

10) Իսլանդիա

11) Իսպանիա

12) Իտալիա

13) Իռլանդիա

14) Լատվիա

15) Լեհաստան

16) Լիտվա

17) Լյուքսեմբուրգ

18) Կիպրոս

19) Կորեա

20) Հունաստան

21) Հունգարիա

22) Ճապոնիա

23) Մալթա

24) Միացյալ Թագավորություն

25) Մեքսիկա

26) Նիդերլանդներ

27) Նոր Զելանդիա

28) Նորվեգիա

29) Շվեդիա

30) Շվեյցարիա

31) Չեխիա

32) Պորտուգալիա

33) Ռուսաստան

34) Ռումինիա

35) Սլովակիա

36) Սլովենիա

37) Կանադա

38) Ֆինլանդիա

39) Ֆրանսիա

17. Ազդագրի հրապարակման պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող հետևյալ կարգավորվող շուկաների ցանկում ընդգրկված որևէ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերի հրապարակային առաջարկների վրա.

1) Աթենքի ֆոնդային բորսա (ASE)

2) Ամերիկյան ֆոնդային բորսա (AMEX)

3) Ավստրալիայի ֆոնդային բորսա (ASX)

4) Ամստերդամի ֆոնդային բորսա (Euronext-NYSE)

5) Բեռլինի ֆոնդային բորսա (AG)

6) Բեռնի բորսա (BX)

7) Բրատիսլավայի ֆոնդային բորսա

8) Բրյուսելի ֆոնդային բորսա (Euronext-NYSE)

9) Բուլղարիայի ֆոնդային բորսա (BSE)

10) Բուխարեստի ֆոնդային բորսա

11) Իսլանդական ֆոնդային բորսա (ICEX, OMX)

12) Իռլանդական ֆոնդային բորսա (ISE)

13) Լիսաբոնի ֆոնդային բորսա (Euronext-NYSE)

14) Լյուբլյանայի ֆոնդային բորսա (LJSE)

15) Լյուքսեմբուրգի ֆոնդային բորսա

16) Լոնդոնի ֆոնդային բորսա (LSE)

17) Կիպրոսի ֆոնդային բորսա (CSE)

18) Կոպենհագենի ֆոնդային բորսա (CSE, OMX)

19) Կորեայի ֆոնդային բորսա

20) Հելսինկիի ֆոնդային բորսա (OMX Helsinki)

21) Մադրիդի ֆոնդային բորսա

22) Մալթայի ֆոնդային բորսա

23) Մեքսիկայի արժեթղթերի բորսա (BMV)

24) Միլանի ֆոնդային բորսա (Euronext-NYSE)

25) Մոնրեալի ֆոնդային բորսա

26) Մոսկվայի միջբանկային արժութային բորսա (MICEX, A գնանշման ցուցակի 1-ին մակարդակ` A1)

27) Նագոյայի ֆոնդային բորսա (NSE)

28) Նազդաք (NASDAQ)

29) Նյու Յորքի ֆոնդային բորսա (Euronext-NYSE)

30) Նոր Զելանդիայի ֆոնդային բորսա

31) Պրահայի ֆոնդային բորսա (PSE)

32) «Ջազդակ» ֆոնդային բորսա (JASDAQ, Tokyo)

33) Ռիգայի ֆոնդային բորսա (OMX)

34) Ռուսական առևտրային համակարգ (RTS, A գնանշման ցուցակի 1-ին մակարդակ` A1)

35) Սանկտ Պետերբուրգի ֆոնդային բորսա

36) Ստամբուլի ֆոնդային բորսա (IMKB)

37) Ստոկհոլմի ֆոնդային բորսա (OMX)

38) Վարշավայի ֆոնդային բորսա (WSE)

39) Վիեննայի ֆոնդային բորսա

40) Վիլնյուսի ֆոնդային բորսա (VSE, OMX)

41) Տալլինի ֆոնդային բորսա (OMX)

42) Տոկիոյի ֆոնդային բորսա (TSE)

43) Տորոնտոյի ֆոնդային բորսա (TSX)

44) Ցյուրիխի ֆոնդային բորսա (SWX)

45) Փարիզի ֆոնդային բորսա (Euronext-NYSE)

46) Օսակայի ֆոնդային բորսա (OSE)

47) Օսլոյի ֆոնդային բորսա (OMX)

48) Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսա (FWB)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Ցանկացած թողարկող Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ազդագրի հրապարակման պահանջից բացառության դեպքում, որևէ հրապարակային առաջարկի իրականացման դեպքում արժեթղթերի տեղաբաշխումն ավարտելուց հետո 15 օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին՝ համաձայն սույն կանոնակարգի հավելված 2-ի:

 

Բ Ա Ժ Ի Ն  IV

 

ՇԱՀԱԳՐԳԻՌ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՇԱՀԱԳՐԳԻՌ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

19. Սույն գլխով կարգավորվում է ազդագրի (առևտրի ազդագրի) հրապարակման պահանջից Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով և 121-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված բացառությունների դեպքում շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը:

20. Բաժնետոմսերի և(կամ) տվյալ շուկայում առևտրին արդեն իսկ թույլատրված բաժնետոմսերի դիմաց որպես շահաբաժին վճարվող նույն դասի բաժնետոմսերի հրապարակային առաջարկների, ինչպես նաև այն բաժնետոմսերի հրապարակային առաջարկների, որոնք առաջարկվում են թողարկողի կամ թողարկողի խմբին պատկանող այլ անձի կողմից տվյալ թողարկողի գործող կամ նախկին ղեկավարներին կամ աշխատակիցներին, եթե այդ թողարկողի որևէ արժեթուղթը թույլատրված է Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկայում առևտրին և(կամ) նույն դասի արժեթղթերն արդեն իսկ թույլատրված են տվյալ շուկայում առևտրին, իրականացման դեպքում շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթը ներառում է հետևյալ տեղեկությունները.

1) բաժնետոմսերի դասը և ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային),

2) թողարկման (առաջարկի) ընդհանուր ծավալը, տեղաբաշխվող (վաճառվող) բաժնետոմսերի քանակը,

3) մեկ բաժնետոմսի անվանական արժեքը, արժույթը,

4) փոխարկելի բաժնետոմսերի տեղաբաշխման դեպքում նշվում են այն արժեթղթերը և դրանց սեփականատերերի իրավունքներն ու պարտականությունները, որոնց պետք է փոխարկվեն թողարկվող բաժնետոմսերը, փոխարկման ընթացակարգը,

5) բաժնետոմսերի տեղաբաշխման կամ առաջարկի իրականացման սկիզբը և ավարտը կամ դրանց որոշման կարգը, ներառյալ` այդ ժամկետների հնարավոր փոփոխությունները,

6) այն հանգամանքները, որոնց դեպքում բաժնետոմսերի առաջարկը, ինչպես նաև տեղաբաշխումը կարող է հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել, ինչպես նաև տեղաբաշխումը չեղյալ համարելու դեպքում ներդրողներին գումարները վերադարձնելու կարգը,

7) բաժնետոմսերի դիմաց վճարումների ժամկետը, չափը, պարբերականությունը, այն հաշիվները և բանկի անվանումները, ուր պետք է փոխանցվեն բաժնետոմսերի դիմաց վճարվող միջոցները,

8) բաժնետոմսերի տեղաբաշխման գինը (առկայության դեպքում), եթե առաջարկվող արժեթղթերի վերջնական գինը հնարավոր չէ ներառել ազդագրում, ապա ազդագիրը ներառում է արժեթղթերի առաջարկի վերջնական գնի որոշման մեթոդը կամ պայմանները,

9) եթե թողարկողի բաժնետերն ունի բաժնետոմսի գնման նախապատվության իրավունք, ապա այն գինը կամ դրա որոշման կարգը, որով բաժնետոմսերը տեղաբաշխվում են այդ բաժնետերերի միջև, այդ իրավունքի սահմանափակման կամ չկիրառման դեպքում պատճառների և հետևանքների նկարագրությունը,

10) շահաբաժինների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` շահաբաժինների չափը կամ դրա որոշման կարգը, վճարման պայմանները (վճարման պարբերականությունը, այն վայրերն ու կազմակերպությունների անվանումները, որտեղ բաժնետոմսերի սեփականատերերը կարող են ստանալ իրենց շահաբաժինները, արտոնյալ բաժնետոմսերի ամրագրված շահաբաժինների չափը), շահաբաժնի ստացման իրավունքի սահմանափակումները, ինչպես նաև ոչ ռեզիդենտներին տրվող շահաբաժինների վճարման ընթացակարգը (առկայության դեպքում),

11) տվյալ դասի և ձևի բաժնետոմսերի սեփականատերերի հիմնական իրավունքներն ու պարտականությունները, որոնք սահմանվում են թողարկողի կանոնադրությամբ և (կամ) թողարկման մասին որոշմամբ, մասնավորապես` բաժնետոմսերով հավաստվող ձայնի իրավունքի, նույն դասի բաժնետոմսերի բաժանորդագրման դեպքում արտոնությունների վերաբերյալ, բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի, թողարկողի շահույթի մեջ մասնակցության իրավունքի, լուծարման դեպքում մնացած գույքից բաժին ստանալու իրավունքի վերաբերյալ տեղեկություններ,

12) տեղաբաշխված (տեղաբաշխվող) բաժնետոմսերից ստացվող բաժնետոմսերի սեփականատերերի եկամուտների հարկման կարգի ամբողջական և մանրամասն նկարագիրը,

13) բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների հաշվառումը և (կամ) գրանցումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ (կազմակերպական-իրավական ձևը, ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը և կապի այլ միջոցները),

14) թողարկման նպատակը:

21. Պարտատոմսերի հրապարակային առաջարկների, որոնք առաջարկվում են թողարկողի կամ թողարկողի խմբին պատկանող այլ անձի կողմից տվյալ թողարկողի գործող կամ նախկին ղեկավարներին կամ աշխատակիցներին, եթե այդ թողարկողի որևէ արժեթուղթը թույլատրված է Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկայում առևտրին և(կամ) նույն դասի արժեթղթերն արդեն իսկ թույլատրված են տվյալ շուկայում առևտրին, հրապարակային առաջարկների իրականացման դեպքում շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթը ներառում է հետևյալ տեղեկությունները.

1) պարտատոմսերի դասը և ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային),

2) թողարկման (առաջարկի) ընդհանուր ծավալը, եթե թողարկման ծավալը հնարավոր չէ ներառել ազդագրում, ապա ներառվում է պարտատոմսերի առաջարկի վերջնական ծավալի որոշման մեթոդը կամ պայմանները, տեղաբաշխվող (վաճառվող) պարտատոմսերի քանակը,

3) մեկ պարտատոմսի անվանական արժեքը, արժույթը,

4) փոխարկելի պարտատոմսերի տեղաբաշխման դեպքում նշվում են այն արժեթղթերը և դրանց սեփականատերերի իրավունքներն ու պարտականությունները, որոնց պետք է փոխարկվեն թողարկվող պարտատոմսերը, փոխարկման ընթացակարգը,

5) պարտատոմսերի տեղաբաշխման կամ առաջարկի իրականացման սկիզբը և ավարտը կամ դրանց որոշման կարգը, ներառյալ` այդ ժամկետների հնարավոր փոփոխությունները,

6) այն հանգամանքները, որոնց դեպքում պարտատոմսերի առաջարկը, ինչպես նաև տեղաբաշխումը կարող է հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել, ինչպես նաև տեղաբաշխումը չեղյալ համարելու դեպքում ներդրողներին գումարների վերադարձման կարգը,

7) պարտատոմսերի դիմաց վճարումների ժամկետը, չափը, պարբերականությունը, այն հաշիվները և բանկի անվանումները, ուր պետք է փոխանցվեն պարտատոմսերի դիմաց վճարվող միջոցները,

8) պարտատոմսերի մարման, ներառյալ, եթե նախատեսվում է վաղաժամկետ մարում, վաղաժամկետ մարման պայմանները,

9) ապահովված պարտատոմսերի դեպքում՝ ապահովման միջոցի վերաբերյալ տեղեկություններ,

10) պարտատոմսերի տեղաբաշխման գինը (առկայության դեպքում), եթե առաջարկվող արժեթղթերի վերջնական գինը հնարավոր չէ ներառել ազդագրում, ապա ազդագիրը ներառում է արժեթղթերի առաջարկի վերջնական գնի որոշման մեթոդը կամ պայմանները,

11) եկամուտների չափը կամ դրա որոշման կարգը, վճարման պայմանները (վճարման պարբերականությունը, այն վայրերն ու կազմակերպությունների անվանումները, որտեղ պարտատոմսերի սեփականատերերը կարող են ստանալ իրենց եկամուտները), ինչպես նաև ոչ ռեզիդենտներին տրվող եկամուտների վճարման ընթացակարգը (առկայության դեպքում),

12) տեղաբաշխված (տեղաբաշխվող) պարտատոմսերից ստացվող սեփականատերերի եկամուտների հարկման կարգի ամբողջական և մանրամասն նկարագիրը,

13) պարտատոմսերի սեփականատերերի հիմնական իրավունքները (ներառյալ իրավունքների իրականացման կարգը),

14) այն կազմակերպությունների կազմակերպական-իրավական ձևը, ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը, դրա փոստային հասցեն և կապի այլ միջոցները, որոնք իրականացնում են պարտատոմսերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների հաշվառումը և (կամ) գրանցումը,

15) թողարկման նպատակը:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՇԱՀԱԳՐԳԻՌ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ(ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ) ԴԵՊՔՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

22. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով կամ 121-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթղթի հիման վրա արժեթղթերի հրապարակային առաջարկի իրականցման մտադրություն ունեցող թողարկողը կամ տեղաբաշխողը կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն ստանալու մտադրություն ունեցող թողարկողը (արժեթղթերի` կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն հայցող անձը) նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում՝

1) դիմում` համաձայն սույն կանոնակարգի հավելված 3-ի,

2) շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթը, որը ներառում է ազդագրով պահանջվող տեղեկատվությանը համարժեք տեղեկատվություն,

3) թողարկողի կանոնադրության պատճենը,

4) բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման (կարգավորվող շուկայի առևտրին թույլտվություն ստանալու) մասին որոշման արձանագրության պատճենը,

5) նախորդող վերջին 3 տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտի եզրակացության պատճենները,

6) այլ փաստաթղթեր (թողարկողի, շուկայում առևտրին թույլտվություն հայցող անձի հայեցողությամբ):

 

Մ Ա Ս  III

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ

 

ԲԱԺԻՆ V

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐ

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

23. Բաժնետոմսերի ազդագիրը կազմված է հետևյալ մասերից՝

1) տիտղոսաթերթ՝ համաձայն սույն կանոնակարգի հավելված 4-ի,

2) ամփոփաթերթ,

3) թողարկվող բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկություններ,

4) թողարկողի վերաբերյալ տեղեկություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 

24. Բաժնետոմսերի ամփոփաթերթում հակիրճ ներկայացվում է ազդագրում ներառվող ամենաէական տեղեկատվությունը` առնվազն ներառելով հետևյալ տեղեկությունների հակիրճ նկարագրությունը.

1)  թողարկվող բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկություններ,

2) թողարկողի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում`

ա. ընդհանուր տեղեկություններ,

բ. թողարկողի գործունեության վերաբերյալ տեղեկություններ,

գ. թողարկողի ֆինանսական վիճակը և գործունեության արդյունքները,

դ. թողարկողի կառավարման մարմինները և կառավարմանը մասնակցող անձինք,

ե. թողարկողի հետ փոխկապակցված անձինք, նշանակալից մասնակիցները,

զ. թողարկողի թողարկած արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ:

25. Ամփոփաթերթը պետք է համապատասխանի Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին և բաղկացած լինի մոտ մինչև 2500 բառից:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԹՈՂԱՐԿՎՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

26. Ազդագրի «Թողարկվող բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկություններ» բաժնում ներկայացվում են թողարկվող բաժնետոմսերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1) Ընդհանուր տեղեկություններ, մասնավորապես`

ա. բաժնետոմսերի դասը և ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային),

բ. թողարկման (առաջարկի) ընդհանուր ծավալը, տեղաբաշխվող (վաճառվող) բաժնետոմսերի քանակը,

գ. մեկ բաժնետոմսի անվանական արժեքը, արժույթը,

դ. փոխարկելի բաժնետոմսերի տեղաբաշխման դեպքում նշվում են այն արժեթղթերը և դրանց սեփականատերերի իրավունքներն ու պարտականությունները, որոնց պետք է փոխարկվեն թողարկվող բաժնետոմսերը, փոխարկման ընթացակարգը,

ե. բաժնետոմսերի տեղաբաշխման կամ առաջարկի իրականացման սկիզբը և ավարտը կամ դրանց որոշման կարգը, ներառյալ` այդ ժամկետների հնարավոր փոփոխությունները,

զ. այն հանգամանքները, որոնց դեպքում բաժնետոմսերի առաջարկը, ինչպես նաև տեղաբաշխումը կարող է հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել, ինչպես նաև տեղաբաշխումը չեղյալ համարելու դեպքում ներդրողներին գումարները վերադարձնելու կարգը,

է. բաժնետոմսերի դիմաց վճարումների ժամկետը, չափը, պարբերականությունը, այն հաշիվները և բանկի անվանումները, որտեղ պետք է փոխանցվեն բաժնետոմսերի դիմաց վճարվող միջոցները,

ը. բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման մասին որոշման ընդունման ամսաթիվը, բաժնետոմսերի թողարկման մասին որոշումն ընդունող մարմնի անվանումը:

2) Բաժնետոմսերի գնի վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես`

ա. բաժնետոմսերի տեղաբաշխման գինը (առկայության դեպքում), եթե առաջարկվող բաժնետոմսերի վերջնական գինը հնարավոր չէ ներառել ազդագրում, ապա ազդագիրը ներառում է արժեթղթերի առաջարկի վերջնական գնի որոշման մեթոդը կամ պայմանները,

բ. եթե թողարկողի բաժնետերն ունի բաժնետոմսի գնման նախապատվության իրավունք, ապա այն գինը կամ դրա որոշման կարգը, որով բաժնետոմսերը տեղաբաշխվում են այդ բաժնետերերի միջև, այդ իրավունքի սահմանափակման կամ չկիրառման դեպքում պատճառների և հետևանքների նկարագրությունը:

3)  Շահաբաժինների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` շահաբաժինների չափը կամ դրա որոշման կարգը, վճարման պայմանները (վճարման պարբերականությունը, այն վայրերն ու կազմակերպությունների անվանումները, որտեղ բաժնետոմսերի սեփականատերերը կարող են ստանալ իրենց շահաբաժինները, արտոնյալ բաժնետոմսերի ամրագրված շահաբաժինների չափը), շահաբաժնի ստացման իրավունքի սահմանափակումները, ինչպես նաև ոչ ռեզիդենտներին տրվող շահաբաժինների վճարման ընթացակարգը (առկայության դեպքում):

4) Տվյալ դասի և ձևի բաժնետոմսերի սեփականատերերի հիմնական իրավունքներն ու պարտականությունները, որոնք սահմանվում են թողարկողի կանոնադրությամբ և (կամ) թողարկման մասին որոշմամբ, մասնավորապես` բաժնետոմսերով հավաստվող ձայնի իրավունքի, նույն դասի բաժնետոմսերի բաժանորդագրման դեպքում արտոնությունների վերաբերյալ, բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի, թողարկողի շահույթի մեջ մասնակցության իրավունքի, լուծարման դեպքում մնացած գույքից բաժին ստանալու իրավունքի վերաբերյալ տեղեկություններ:

5) Սահմանափակումների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես`

ա. բաժնետոմսերի թողարկման այն սահմանափակումները, որոնք սահմանված են թողարկողի կանոնադրությամբ կամ բաժնետոմսերի թողարկման մասին որոշմամբ (առկայության դեպքում), ինչպես նաև բաժնետոմսերում ներդրումներ կատարողների նկատմամբ սահմանված սահմանափակումները,

բ. բաժանորդագրությունների նվազագույն և առավելագույն մեծությունը (արտահայտված բաժնետոմսերի քանակով և ընդհանուր ծավալով):

6) Տեղեկություններ բաժնետոմսերի տեղաբաշխմանը մասնակցող անձանց և նրանց մասնակցության չափի վերաբերյալ, մասնավորապես` պայմանագրի (լիազորագրի) հիման վրա թողարկողի բաժնետոմսերը տեղաբաշխողի (անդերռայթեր) կազմակերպական-իրավական ձևերը, ֆիրմային անվանումները, գտնվելու վայրը, տեղաբաշխման եղանակները, թողարկողի ու այդ անձանց միջև կնքված պայմանագրի էական պայմաններն ու նրանց պարգևատրման պայմանները, ինչպես նաև նրանց կողմից առաջարկվող բաժնետոմսերի քանակը և գինը:

7) Բաժանորդագրությունների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես`

ա. բաժանորդագրման իրավունքի իրականացման կարգը,

բ. այն ժամկետը (ներառյալ՝ կարգը), որի ընթացքում ներդրողները կարող են հետ կանչել իրենց բաժանորդագրությունները, բաժանորդագրման իրավունքի չիրականացման հետևանքները,

գ. այն հնարավոր դեպքերի նկարագրությունը, որոնց առկայության դեպքում բաժանորդագրությունների քանակը կարող է նվազեցվել թողարկողի կողմից, գումարի վերադարձման կարգը:

8) Տեղաբաշխված (տեղաբաշխվող) բաժնետոմսերից ստացվող բաժնետոմսերի սեփականատերերի եկամուտների հարկման կարգի ամբողջական և մանրամասն նկարագիրը:

9) Ֆոնդային բորսայում առևտրի թույլտվության վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես`

ա. նշել, թե արդյոք թողարկվող բաժնետոմսերը հետագայում նախատեսվում են ֆոնդային բորսայում ցուցակման, եթե այդ դասի բաժնետոմսերը արդեն ցուցակված չեն: Սույն դրույթի ներառումը թողարկողի համար թողարկվող արժեթղթերը հետագայում ֆոնդային բորսայում ցուցակելու պարտավորություն չի առաջացնում,

բ. այն բոլոր բորսաների անվանումները, դրանց գտնվելու վայրերը, կապի միջոցները, որտեղ արդեն շրջանառվում են թողարկողի նույն դասի բաժնետոմսերը,

գ) այն անձանց անվանումները (առկայության դեպքում), որոնք թողարկողի հետ կնքել են պայամանագիր, համաձայն որի՝ նշված անձինք հանդիսանալու են շուկա ստեղծող (մարքեթ մեյքեր) երկրորդային շուկայում:

10) Բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների հաշվառումը և (կամ) գրանցումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ (կազմակերպական-իրավական ձևը, ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը և կապի այլ միջոցները).

11) Թողարկման նպատակը.

12) Նոր թողարկման իրականացման կանխատեսվող ժամանակահատվածը (եթե նախատեսվում է թողարկողի կողմից նաև այլ նոր թողարկում):

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԹՈՂԱՐԿՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

27. «Թողարկողի վերաբերյալ տեղեկություններ» մասը ներառում է հետևյալ բաժինները.

1) ընդհանուր տեղեկություններ,

2) թողարկողի գործունեության վերաբերյալ տեղեկություններ,

3) թողարկողի ֆինանսական վիճակի և գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ,

4) թողարկողի կառավարման մարմինների և կառավարմանը մասնակցող անձանց վերաբերյալ տեղեկություններ,

5) թողակողի հետ փոխկապակցված անձանց, նշանակալից մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ,

6) թողարկողի թողարկած արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ,

7) կից փաստաթղթեր:

28. «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Թողարկողի պատմությունը և զարգացումը, մասնավորապես`

ա. ֆիրմային անվանումը, առկայության դեպքում՝ դրա հապավումը (եթե թողարկողի կանոնադրությամբ տրված են թողարկողի ֆիրմային անվանման տարբերակներ այլ լեզուներով, նշվում են նաև դրանք),

բ. թողարկողի ստեղծման կազմակերպական-իրավական ձևը, եթե թողարկողի գործունեության ընթացքում փոփոխվել է նրա անվանումը կամ թողարկողը վերակազմակերպվել է, ապա նշվում են նաև նրա բոլոր անվանումները, կազմակերպական-իրավական ձևերը,

գ. թողարկողի առաջին գրանցման ամսաթիվը, գրանցման համարը և փաստացի գործունեություն իրականացնելու ժամկետը, գրանցման վայրը և գրանցող երկրի անվանումը:

2) Ֆինանսական և այլ խմբերի վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` արդյունաբերական, բանկային, ֆինանսական խմբերի և միությունների անվանումները և գտնվելու վայրերը, որոնց անդամակցում է թողարկողը:

3) Թողարկողի մասնաճյուղերը և ներկայացուցչությունները (անվանումները, գտնվելու վայրերը):

4) Թողարկողի աուդիտն իրականացնող անձինք, մասնավորապես`

ա. ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի աուդիտն իրականացնող յուրաքանչյուր անձի անվանումը, գործունեության վայրը, կապի միջոցները (ներառյալ որևէ մասնագիտացված անձի անդամակցությունը),

բ. ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի աուդիտն իրականացրած անձանց կողմից աշխատանքից հրաժարման, վերընտրությանը չմասնակցելու, աշխատանքից այլ հիմքերով ազատման պատճառները:

5) Փորձագետների մասնագիտական կարծիքը և այլ անձանցից ստացված տեղեկությունները, մասնավորապես`

ա. թողարկողի փորձագետ կամ խորհրդատու հանդիսացող անձինք, որոնց մասնագիտական կարծիքն օգտագործվել է ազդագրում, դրանց բնակության վայրը, մասնագիտությունը, առկայության դեպքում՝ թողարկողի կապիտալում մասնակցության չափը.

բ. եթե ազդագրում ներառված են այլ անձանցից ձեռք բերված տեղեկություններ, ապա նշվում է տեղեկատվության աղբյուրը:

6) Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը, կառուցվածքը (սովորական և արտոնյալ բաժնետոմսերի քանակը), մասնակիցների կողմից իրենց բաժնային արժեթղթերի դիմաց վճարման պարտավորությունների կատարման աստիճանը (տոկոսային արտահայտությամբ), կանոնադրական կապիտալի մեծացման մտադրությունների վերաբերյալ տեղեկություններ, ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա համար կանոնադրական կապիտալի փոփոխությունները, ինչպես նաև չվճարված բաժնետոմսերի քանակը տարվա սկզբի և վերջի դրությամբ:

7) Թողարկողի կողմից թողարկված արժեթղթերի նկատմամբ առկա օպցիոնների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` նշվում են պայմանագրի (օպցիոնի) կողմերի (առանձին նշելով աշխատակիցների) անվանումները, պայմանագրի կնքման ամսաթիվը, մարման ամսաթիվը, առարկան (արժեթղթերի դասը), պայմանագրի գինը, օպցիոնի իրականացման կարգը:

8) Բաժնետերերի տարեկան և արտահերթ ժողովների հրավիրման կարգը (կանոնադրությամբ նշված կարգից այլ կարգերի առկայության դեպքում):

29. «ԹՈՂԱՐԿՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Ռիսկային գործոններ, որտեղ նկարագրվում են այն հիմնական գործոնները, որոնցով պայմանավորված են այս առաջարկի ընդունման հնարավոր բացասական հետևանքները և դրանց առաջացմանը նպաստող հնարավոր գործոնները (այդ թվում` թողարկողի իրականացրած գործունեության, վերջին շրջանում (թողարկողի հայեցողությամբ ընտրված ժամանակաշրջան) կատարված շահութաբեր գործառնությունների, ֆինանսական դրության, իրականացվող կամ իրականացվելիք գործունեության, բաժնային արժեթղթերի և դրանց փոխարկվող արժեթղթերի շուկային վերաբերող և այլ ռիսկային գործոնները), ինչպես նաև այդ ռիսկերի ի հայտ գալու հավանականությունը:

2) Թողարկողի հիմնական գործունեության նկարագիրը, մասնավորապես`

ա. հիմնական գործունեության նկարագիրը` հակիրճ արտացոլելով նաև թողարկողի համար առավել կարևոր գործունեության ոլորտների արդի վիճակները և դրանց զարգացման ընդհանուր միտումները,

բ. վաճառված ապրանքների կամ մատուցվող ծառայությունների հիմնական բնութագրիչների նկարագրությունը (գին, ծավալ և այլն) ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում, նոր ապրանքների կամ ծառայությունների նկարագրությունը (ապրանքների և ծառայությունների մեծ տեսականու առկայության պարագայում ապրանքներն ու ծառայությունները կարելի է ներկայացնել խմբավորված), դրանց հետ կապված զարգացման հեռանկարները: Եթե թողարկողը զբաղվում է բնական ռեսուրսների արդյունահանմամբ կամ վերամշակմամբ, ապա անհրաժեշտ է ներկայացնել բնական ռեսուրսի տեսակը, պաշարների կանխատեսվող չափը, գտնվելու վայրը, ինչպես նաև դրա օգտագործման իրավունքի ժամկետները,

գ. թողարկողի արտադրանքների սպառման (ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման) ներքին և արտաքին հիմնական շուկաների նկարագրությունը (մասնավորապես` տվյալ շուկայում թողարկողի բաժինը, ստացվող եկամտի չափը, ընդլայնման միտումները), թողարկողի արտադրանքի իրացման հիմնական մեթոդները (մասնավորապես՝ երկարաժամկետ, կարճաժամկետ պայմանագրերի, պատահական պայմանագրերի, սեփական առաքման ցանցի, միջնորդ կազմակերպությունների, ապրանքային ֆոնդային բորսայի և այլ միջոցներով), խոշոր սպառողների անվանումները, մասնաբաժինը (տոկոսային արտահայտությամբ) թողարկողի հասույթում,

դ. թողարկողի հիմնական մրցակիցները, նրանց բաժինը շուկայում` ըստ գործունեության առանձին տեսակների (հնարավորության դեպքում), ապագայում նոր մրցակիցներ ի հայտ գալու վերաբերյալ տեղեկություններ (հայտնի լինելու դեպքում),

ե. թողարկողի այն մատակարարները, որոնց բաժին է ընկնում ապրանքանյութական արժեքների (դրամական արտահայտությամբ) ընդհանուր մատակարարման 10 տոկոսից ավելին, նրանց բաժինը մատակարարման ընդհանուր ծավալում, ընդհանուր մատակարարման մեջ ներմուծման տոկոսային մասը,

զ. թողարկողի կողմից կնքված պայմանագրերը, մասնավորապես` գործողության մեջ գտնվող, ինչպես նաև ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի կնքած այն պայմանագրերի պայմանները (անձի անվանումը, ում հետ կնքվել է պայմանագիրը, պայմանագրի առարկան, գինը, գործողության ժամկետը), որոնց գինը գերազանցում է թողարկողի ակտիվների հաշվեկշռային արժեքի 5 տոկոսը, ժամկետանց պայմանագրերի դեպքում նշել նաև ժամկետանց օրերի քանակը և ժամկետանց լինելու պատճառները,

է. թողարկողի գործունեության իրականացման հատուկ թույլտվությունների (լիցենզիաների), արտոնագրերի (պատենտների), ապրանքանիշների վերաբերյալ տեղեկություններ` նշելով գործունեության համապատասխան տեսակները, տրման ամսաթվերը, գործողությունների ժամկետները,

ը. հետազոտությունները և զարգացման ուղղությունները, մասնավորապես` ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի կողմից հետազոտական և զարգացման աշխատանքներին ուղղված քաղաքականությունը (էական լինելու դեպքում), ներառյալ դրանց ուղղված ծախսերի մեծությունը:

3) Թողարկողի գործունեության մեջ ներգրավված գույքի (շենքեր, շինություններ, հողամաս և այլն) նկարագիրը, մասնավորապես` ներկայացվում են դրանց արժեքը (ըստ հիմնական խմբերի), ընդհանուր գույքի կազմում դրանց տեսակարար կշիռը, ամփոփ նկարագրվում են թողարկողի գործունեության մեջ ներգրավված գույքի տեղակայման վայրերը: Եթե թողարկողի գործունեության մեջ ներգրավված որևէ գույքի արժեքը զգալի տեսակարար կշիռ է կազմում ընդհանուր գույքի արժեքի մեջ, ապա տրվում է այդ գույքի (շենքի, շինության, հողամասի, սարքի, սարքավորման և այլնի) համառոտ նկարագիրը, մասնավորապես` գտնվելու վայրը, տարածքի մեծությունը և օգտագործման նպատակը:»:

4) մասնավորապես` ներկայացվում են դրանց գտնվելու վայրը, տարածքի մեծությունը և օգտագործման նպատակը, ներկայացվում են նաև սարքերը, սարքավորումները, տեխնիկան և այլն, մասնավորապես, նշվում է արժեքը, հաշվեկշռում դրանց ընդհանուր մեծության տոկոսային մասը: Եթե որևէ գույք կամ սարքավորում ընկերությանը սեփականության իրավունքով չի պատկանում, կամ նրա նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակված է (մասնավորապես՝ եթե գույքը գրավ է դրված), ապա համառոտ ներկայացվում են այդ գույքի օգտագործման պայմանները և (կամ) օգտագործման սահմանափակումների բնույթը:

5) Ներդրումների վերաբերյալ տեղեկություններ (մասնավորապես` գույքի, մեքենաների, սարքավորումների, համակարգչային ծրագրերի և այլնի ձեռքբերում, ֆինանսական ակտիվներում ներդրումներ), մասնավորապես`

ա. ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարիների համար ներդրումների նկարագրությունը,

բ. ներդրումները, որոնք ընթացքի մեջ են, ներառյալ տարածքային տեղաբաշխումը (ներքին, օտարերկրյա) և ֆինանսավորման աղբյուրները (ներքին, արտաքին):

6) Այն անձանց անվանացանկը, որտեղ թողարկողը, ներառյալ նրա դուստր ընկերությունները, բաժնային արժեթղթերի նշանակալից մասնակիցներ են, մասնավորապես` նշվում է անձի ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, թողարկողին (թողարկողի դուստրին) պատկանող բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ) և մասնակցության չափը:

7) Թողարկողի աշխատողները, հատկացումներ, մասնավորապես`

ա. ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա համար յուրաքանչյուր տարվա վերջի դրությամբ կամ յուրաքանչյուր տարվա համար աշխատողների միջին թվաքանակը,

բ. աշխատակիցներին պատկանող թողարկողի բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկություններ (մասնավորապես` բաժնետոմսերի դասը, ընդհանուր տոկոսային մասը բաժնետոմսերի ընդհանուր ծավալում (յուրաքանչյուր դասի համար՝ առանձին)),

գ. այն ծրագրերի կամ համաձայնությունների մասին, որոնցով նախատեսվում է աշխատողների մասնակցությունը թողարկողի կապիտալում,

8) Հարկային արտոնությունները, որոնցից օգտվում է թողարկողը (օրենքներով և (կամ) այլ իրավական ակտերով), կամ որոնք սահմանվել են հատուկ տվյալ թողարկողի համար:

9) Դատական և իրավական ընթացակարգը, մասնավորապես` ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող 12 ամսվա ընթացքում թողարկողի նկատմամբ դատարանի, պետական մարմինների կողմից կիրառված պատասխանատվության միջոցների (վարչական, քաղաքացիաիրավական) մասին: Նշվում են թողարկողին պատասխանատվության ենթարկելու հիմքերը (պատճառները), տեսակն ու չափը, ինչպես նաև ազդագրի գրանցման ներկայացնելու պահի դրությամբ դրա կատարման աստիճանը: Ներկայացվում են նաև թողարկողի դեմ ցանկացած սնանկության (անվճարունակության) կամ լուծարային վարույթի կիրառման նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկություններ:

10) Փոխկապակցված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` նկարագրել այն գործարքները (գործարքի առարկան, կատարման ամսաթիվը, գործարքի արժեքը, կողմերի անվանումը (անունը, ազգանունը), գործարքների ընդհանուր մասնաբաժինը թողարկողի եկամուտների ընդհանուր մեծության մեջ), որոնք իրականացվել են (վերջին տարվա համար) կամ նախատեսվում են իրականացվել թողարկողի կառավարմանը մասնակցող անձանց, բաժնային արժեթղթերի նշանակալից մասնակիցների կամ նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև թողարկողի հետ փոխկապակցված անձանց հետ, և որոնց արժեքը կազմում է թողարկողի ակտիվների հաշվեկշռային արժեքի 1 և ավելի տոկոսը և (կամ) գերազանցում է 2 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:

11) Թողարկողի նախատեսվող գործունեությունը և հեռանկարները, մասնավորապես`

ա. թողարկողի ապագա գործունեության նկարագրությունը,

բ. նախատեսվող եկամուտների աղբյուրների առնչությամբ թողարկողի ծրագրերի հակիրճ նկարագրությունը,

գ. ապագա գործունեության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների չափը,

դ. նոր արտադրության կազմակերպման, արտադրության ընդլայնման կամ կրճատման, նոր արտադրատեսակների մշակման, հիմնական միջոցների արդիականացման և վերակառուցման, գործունեության ուղղվածության հնարավոր փոփոխության հետ կապված ծրագրերը,

ե. նախատեսվող գիտահետազոտական, զարգացման ուղղությունները, նոր ապրանքների, ծառայությունների և տեխնոլոգիաների ներդրման ու կատարելագործման հետ կապված աշխատանքները:

30. «ԹՈՂԱՐԿՈՂԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) ֆինանսական հաշվետվություններ, մասնավորապես` ազդագրում ներառվում են թողարկողի (բացառությամբ այն անձանց, որոնք Կենտրոնական բանկ են ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով) ֆինանսական հաշվետվությունները՝ կազմված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված` կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանին, տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ձևերին, այդ ձևերը լրացնելու հրահանգին և սույն կանոնին համապատասխան: Այն անձինք, որոնք Կենտրոնական բանկ են ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են Կենտրոնական բանկի սահմանած հաշվային պլանին, տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ձևերին, այդ ձևերը լրացնելու հրահանգներին և սույն կետին համապատասխան: Ֆինանսական հաշվետվությունները կարող են կազմվել նաև այլ ձևերով` նախապես համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ: Թողարկողները նշված ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են հետևյալ կարգով՝

ա. ազդագրերում ներառում են ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա տարեկան (անկախ աուդիտորական եզրակացությամբ հավաստված) և ընթացիկ տարվա վերջին եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը, որի ներկայացման ժամկետը լրացել է` համաձայն սույն կանոնակարգի 64-րդ կետի, բացառությամբ, եթե որոշակի խմբի թողարկողների համար օրենքով և դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով ներկայացման այլ ժամկետ սահմանված չէ,

բ. ազդագրի ներկայացման պահին նախորդող տարվա տարեկան ֆինանսական հաշվետվության ներկայացման ժամկետը լրացած չլինելու դեպքում, ներկայացվում են այդ տարվա եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները: Ընդ որում` չորրորդ եռամսյակի համար եռամսյակային ֆինանսական հաշվետվություններ չեն ներկայացվում:

2) Ֆինանսական վիճակի, գործունեության արդյունքների փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա համար (յուրաքանչյուր տարվա համար՝ առանձին) զուտ շահույթի և վնասի մեծությունը (տոկոսային արտահայտությամբ), ակտիվների եկամտաբերությունը և այլն, ներառյալ փոփոխությունների պատճառները: Սույն կետում ներառվող տեղեկությունները ներկայացվում են այնքանով, որքանով ընդգրկված չեն ազդագրի այլ մասերում:

3) Բանկի ֆինանսական գործունեությունը, մասնավորապես`

ա. թողարկողի պարտավորությունների կառուցվածքի (այդ թվում` կրեդիտորական պարտքերի) համառոտ նկարագիրը, դրանց առաջացման հիմքերը, տեսակարար կշիռը ընդհանուր կրեդիտորական պարտքերի կառուցվածքում և կատարման հնարավորության աստիճանը,

բ. սեփական կապիտալի աճի կամ նվազման հայտնի և էական միտումները:

4) Շահույթի կանխատեսումը և գնահատումը, մասնավորապես`

ա. այն հիմնարար սկզբունքների կամ վարկածների նկարագիրը, որոնց հիման վրա իրականացվել է շահույթի կանխատեսումը կամ գնահատումը,

բ. տարանջատված նկարագրվում են այն գործոնները, որոնց վրա թողարկողի կառավարման մարմինները ազդելու հնարավորություն ունեն և այն գործոնները, որոնց վրա ազդելու այդպիսի հնարավորությունը բացակայում է, ընդ որում, նկարագրությունը պետք է շարադրվի ներդրողի համար մատչելի լեզվով,

գ. դրույթ հետևյալ բովանդակությամբ` «Սույն կետում նշված տեղեկություններն ընդամենը կանխատեսումներ են և ներդրումային որոշումներ կայացնելիս չպետք է հիմնվել դրանց վրա»,

դ. եթե թողարկողը նախկինում իրականացրել է շահույթի կանխատեսում կամ գնահատում, որի իրականացման ժամկետը դեռ չի ավարտվել, և եթե թողարկողը կարծում է, որ այն դեռևս համապատասխանում է ներկա կանխատեսումներին, ապա նշվում է դրույթ այդ մասին, հակառակ դեպքում հիմնավորվում է կանխատեսումների անհամապատասխանությունը: Շահույթի կանխատեսումը կամ գնահատումը պետք է համադրելի լինի վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի իրականացրած կանխատեսումների կամ գնահատումների հետ:    

31. «ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) ընդհանուր տեղեկություններ կառավարման մարմինների վերաբերյալ, մասնավորապես`

ա. կառավարման մարմինների սխեմատիկ կառուցվածքը, թողարկողի կանոնադրությամբ վերապահված իրավասությունները,

բ. թողարկողի կառավարմանը մասնակցող յուրաքանչյուր անձի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը (հասցեն)), գործունեության ոլորտը (մասնագիտությունը), վերջին 3 տարվա ընթացքում իրականացրած գործունեության ոլորտը (զբաղեցրած ղեկավար պաշտոնները), այդ թվում` նշելով այն կազմակերպությունների անվանումները, որտեղ այդ անձը ղեկավար պաշտոն է զբաղեցրել (զբաղեցնում), թողարկողի կողմից տվյալ անձին ազդագիրը գրանցման ներկայացնելու պահին նախորդող 3 տարվա ընթացքում տրված վարձատրությունները, տվյալ անձին պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ), տվյալ անձի նշանակալից մասնակցությունն այլ (ոչ ռեզիդենտների համար` Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ գործող թողարկողների) բաժնային արժեթղթերում (առանձին նշելով արժեթղթերի դասերը, դրանք թողարկողների անվանումները և տվյալ անձին պատկանող բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ)): Համառոտ նկարագրել բոլոր պայմանագրերը (համաձայնագրերը) կամ որոշումները, որոնց համաձայն՝ տվյալ անձը հանդիսանում է թողարկողի կառավարմանը մասնակցող անձ, նրա գործողությունների լիազորության ժամկետները,

գ. ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում կառավարմանը մասնակցող անձի դեմ սնանկացման (անվճարունակության) միջնորդությունների ներկայացման, ինչպես նաև դատարանի որոշման (դատավճռի) հիման վրա կամ պետական որևէ մարմնի կողմից նրա նկատմամբ պատասխանատվության միջոցի կիրառման հիմքերը (պատճառները) և հետևանքները,

դ. կառավարմանը մասնակցող անձանց միջև ազգակցական կապի բնույթը (ընտանիքի անդամներ, անձի կամ նրա ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր կամ նրանց ամուսիններ).

ե. ցանկացած շահերի բախում թողարկողի և թողարկողի կառավարմանը մասնակցող անձանց միջև, շահերի բախման բացակայության դեպքում նշվում է այդ մասին դրույթ:

32. «ԹՈՂԱՐԿՈՂԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԹՈՂԱՐԿՈՂԻ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) թողարկողի հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես`

ա. փոխկապակցված անձ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի կառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոնները՝ նշելով պաշտոնը և այդ անձին պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ),

բ. փոխկապակցված անձ հանդիսացող իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա կողմից իրականացվող հիմնական գործունեության հակիրճ նկարագրությունը, այդ անձին պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ):

Եթե անձը փոխկապակցված անձ է դարձել Օրենքի 3-րդ հոդվածի 36-րդ կետի «Փոխկապակցված անձ» սահմանման «բ» պարբերության համաձայն, ապա ներկայացվում է նաև փոխկապակցված անձի կառավարմանը մասնակցող անձանց, ինչպես նաև այդ անձանց և թողարկողի կառավարմանը մասնակցող անձանց միջև ազգակցական կապերի բնույթը, իսկ եթե փոխկապակցված անձ է դարձել «գ» և «դ» պարբերությունների համաձայն, ապա համառոտ նկարագրվում են փոխկապակցված անձի կողմից թողարկողի որոշումները կանխորոշելու փաստացի հնարավորությունները, պայմանագրի այն կետերը, որոնք հնարավորություն են տալիս կանխորոշելու նման որոշումները կամ ընդհանուր տնտեսական շահերի բացատրությունը, որի համաձայն գործում է տվյալ անձը.

2) թողարկողի նշանակալից մասնակիցները (բացառությամբ այն մասնակիցների, որոնց պատկանում է թողարկողի բաժնային արժեթղթերի 20 և ավելի տոկոսը), մասնավորապես`

ա. նշանակալից մասնակիցներ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի կառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոնները՝ նշելով պաշտոնը և այդ անձին պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ).

բ. նշանակալից մասնակից հանդիսացող իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա կողմից իրականացվող հիմնական գործունեության հակիրճ նկարագրությունը, այդ անձին պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ)։

33. «ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները (Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում սույն կետը լրացվում է ըստ կիրառելիության).

1) արժեթղթի դասը և ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային),

2) արդյոք արժեթուղթը կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված է, թե ոչ, կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված լինելու դեպքում՝ կարգավորվող շուկայի անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցները, յուրաքանչյուր ձևի, դասի արժեթղթերի տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում),

3) յուրաքանչյուր դասի արժեթղթի համար թողարկված կամ տեղաբաշխված արժեթղթերի ընդհանուր ծավալը և արժեթղթերի քանակը,

4) արժեթղթերի մարման ժամկետները (առկայության դեպքում),

5) տվյալ դասի և ձևի արժեթղթերի սեփականատերերի հիմնական իրավունքները և պարտականությունները,

6) կարգավորվող շուկայում առևտրին թույլատրվող (թույլատրված) արժեթղթերի յուրաքանչյուր դասի համար եկամուտների (շահաբաժինների) վճարման պայմանները և չափը՝ ավարտված վերջին 2 ֆինանսական տարիների համար: Մանրամասն նկարագրել այն դեպքերը, երբ արժեթղթերի դիմաց վճարումները սահմանափակվել են կամ կարող են սահմանափակվել: Առանձին նշել.

ա. շահույթի առկայության պարագայում եկամուտների (շահաբաժինների) չվճարման դեպքերը և չվճարման պատճառները,

բ. միջանկյալ եկամուտների չափը, եթե ընթացիկ տարում թողարկողը միջանկյալ վճարումներ է իրականացրել,

7) արժեթղթերի մասին շուկայական տեղեկություններ, մասնավորապես, եթե թողարկողի արժեթղթերի վաճառքը կատարվում է ֆոնդային բորսայում, ապա նշվում են թողարկողին հայտնի՝ դրանց վաճառքի ամենաբարձր և ամենացածր գները վերջին երկու տարիների համար,

8) համառոտ նկարագրություն թողարկված արժեթղթերի փոխարկման, բաժանման, համախմբման, ձեռքբերման, հետգնման դեպքերի և պատճառների, ժամկետների, ինչպես նաև դրանց արդյունքների վերաբերյալ:

34. «ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ» բաժնում ներկայացվում են բաժնետոմսերի թողարկմանն առնչվող առավելագույնը 3 տարի վաղեմության ժամկետ ունեցող որոշումները և պայմանագրերը կամ դրանց պատճենները, այդ թվում`

1) թողարկողի կանոնադրության պատճենը,

2) թողարկողի բաժնետոմսերով նախատեսված պարտավորությունները կամ դրանց մի մասը երաշխավորող անձի (առկայության դեպքում) կողմից տրված երաշխավորագրի պատճենը,

3) ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտի եզրակացության պատճենները,

4) այն պայմանագրերի պատճենները, որոնք թողարկողը կնքել է ներդրումային ծառայություններ մատուցող անձի (այդ թվում` Կենտրոնական դեպոզիտարիայի) հետ,

5) ազդագրում օգտագործվող կամ այդ նպատակով ստացած որևէ անձի (հաշվապահի, գնահատողի, խորհրդատուի կամ այլ փորձագետի) ստորագրված մասնագիտական կարծիքը և այդ կարծիքն օգտագործելու մասին գրավոր համաձայնությունը,

6) այլ փաստաթղթեր (թողարկողի հայեցողությամբ):

 

Բ Ա Ժ Ի Ն  VI

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐ

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

35. Պարտատոմսերի ազդագիրը կազմված է հետևյալ մասերից.

1) տիտղոսաթերթ՝ համաձայն սույն կանոնակարգի հավելված 4-ի,

2) ամփոփաթերթ,

3) թողարկվող պարտատոմսերի վերաբերյալ տեղեկություններ,

4) թողարկողի վերաբերյալ տեղեկություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 

36. Պարտատոմսերի ամփոփաթերթում հակիրճ ներկայացվում է ազդագրում ներառվող ամենաէական տեղեկատվությունը` առնվազն ներառելով հետևյալ տեղեկությունները.

1) թողարկվող պարտատոմսերի վերաբերյալ տեղեկություններ,

2) թողարկողի վերաբերյալ տեղեկություններ.

ա. ընդհանուր տեղեկություններ,

բ. թողարկողի գործունեության վերաբերյալ տեղեկություններ,

գ. թողարկողի ֆինանսական վիճակի և գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ,

դ. թողարկողի կառավարման մարմինների և կառավարմանը մասնակցող անձանց վերաբերյալ տեղեկություններ,

ե. թողակողի հետ փոխկապակցված անձանց, նշանակալից մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ,

զ. թողարկողի թողարկած արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ:

37. Ամփոփաթերթը պետք է համապատասխանի Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին և բաղկացած լինի մոտ մինչև 2500 բառից:

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

38. Ազդագրի «Թողարկվող պարտատոմսերի վերաբերյալ տեղեկություններ» բաժնում ներկայացվում են թողարկվող պարտատոմսերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1)  Ընդհանուր տեղեկություններ, մասնավորապես`

ա. պարտատոմսերի դասը և ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային),

բ. թողարկման (առաջարկի) ընդհանուր ծավալը, եթե թողարկման ծավալը հնարավոր չէ ներառել ազդագրում, ապա ներառվում է պարտատոմսերի առաջարկի վերջնական ծավալի որոշման մեթոդը կամ պայմանները, տեղաբաշխվող (վաճառվող) պարտատոմսերի քանակը,

գ. մեկ պարտատոմսի անվանական արժեքը, արժույթը,

դ. փոխարկելի պարտատոմսերի տեղաբաշխման դեպքում նշվում են այն արժեթղթերը և դրանց սեփականատերերի իրավունքներն ու պարտականությունները, որոնց պետք է փոխարկվեն թողարկվող պարտատոմսերը, փոխարկման ընթացակարգը,

ե. պարտատոմսերի տեղաբաշխման կամ առաջարկի իրականացման սկիզբը և ավարտը կամ դրանց որոշման կարգը, ներառյալ այդ ժամկետների հնարավոր փոփոխությունները,

զ. այն հանգամանքները, որոնց դեպքում պարտատոմսերի առաջարկը, ինչպես նաև տեղաբաշխումը կարող է հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել, ինչպես նաև տեղաբաշխումը չեղյալ համարելու դեպքում ներդրողներին գումարների վերադարձման կարգը,

է. պարտատոմսերի դիմաց վճարումների ժամկետը, չափը, պարբերականությունը, այն հաշիվները և բանկի անվանումները, որտեղ պետք է փոխանցվեն պարտատոմսերի դիմաց վճարվող միջոցները,

ը. պարտատոմսերի մարման, ներառյալ, եթե նախատեսվում է վաղաժամկետ մարում, վաղաժամկետ մարման պայմանները,

թ. ապահովված պարտատոմսերի դեպքում ապահովման միջոցի վերաբերյալ տեղեկություններ,

ժ. պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման մասին որոշման ընդունման ամսաթիվը, պարտատոմսերի թողարկման մասին որոշումն ընդունող մարմնի անվանումը, իսկ եթե տեղաբաշխման մասին որոշում ընդունողը թողարկողի այլ մարմին է, ապա՝ նաև վերջինիս անվանումը:

Պարտատոմսերի գնի վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` պարտատոմսերի տեղաբաշխման գինը (առկայության դեպքում), եթե առաջարկվող պարտատոմսերի վերջնական գինը հնարավոր չէ ներառել ազդագրում, ապա ազդագիրը ներառում է արժեթղթերի առաջարկի վերջնական գնի և ծավալի որոշման մեթոդը կամ պայմանները:

2) Պարտատոմսերից ստացվող եկամուտների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` եկամուտների չափը կամ դրա որոշման կարգը, վճարման պայմանները (վճարման պարբերականությունը, այն վայրերն ու կազմակերպությունների անվանումները, որտեղ պարտատոմսերի սեփականատերերը կարող են ստանալ իրենց եկամուտները), ինչպես նաև ոչ ռեզիդենտներին տրվող եկամուտների վճարման ընթացակարգը (առկայության դեպքում):

3) Սահմանափակումների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես`

ա. պարտատոմսերի թողարկման այն սահմանափակումները, որոնք սահմանված են թողարկողի կանոնադրությամբ կամ պարտատոմսերի թողարկման մասին որոշմամբ (առկայության դեպքում), ինչպես նաև պարտատոմսերում ներդրումներ կատարողների նկատմամբ սահմանված սահմանափակումները,

բ. բաժանորդագրությունների նվազագույն և առավելագույն մեծությունը (արտահայտված պարտատոմսերի քանակով կամ ընդհանուր ծավալով):

4) Տեղեկություններ պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցող անձանց և նրանց մասնակցության չափի վերաբերյալ, մասնավորապես` պայմանագրի (լիազորագրի) հիման վրա թողարկողի պարտատոմսերը տեղաբաշխողի (անդերռայթերի) կազմակերպական-իրավական ձևերը, ֆիրմային անվանումները, գտնվելու վայրը, տեղաբաշխման եղանակները, թողարկողի ու այդ անձանց միջև կնքված պայմանագրի էական պայմաններն ու նրանց պարգևատրման պայմանները, ինչպես նաև նրանց կողմից առաջարկվող պարտատոմսերի քանակը և գինը:

5) Բաժանորդագրությունների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես`

ա. բաժանորդագրման իրավունքի իրականացման կարգը,

բ. այն ժամկետը, որի ընթացքում ներդրողները կարող են հետ կանչել իրենց բաժանորդագրությունները, բաժանորդագրման իրավունքի չիրականացման հետևանքները,

գ. այն հնարավոր դեպքերի նկարագրությունը, որոնց առկայության դեպքում բաժանորդագրությունների քանակը կարող է նվազեցվել բաժանորդագրված անձանց կողմից, վճարված գումարի վերադարձման կարգը:

6) Տեղաբաշխված (տեղաբաշխվող) պարտատոմսերից ստացվող սեփականատերերի եկամուտների հարկման կարգի ամբողջական և մանրամասն նկարագիրը:

7) Պարտատոմսերի սեփականատերերի հիմնական իրավունքները (ներառյալ իրավունքների իրականացման կարգը):

8)  Այն կազմակերպությունների կազմակերպական-իրավական ձևը, ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը, դրա փոստային հասցեն և կապի այլ միջոցները, որոնք իրականացնում են պարտատոմսերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների հաշվառումը և (կամ) գրանցումը:

9) Այն անձանց անվանումները (առկայության դեպքում), որոնք թողարկողի հետ կնքել են պայմանագիր, համաձայն որի՝ նշված անձինք հանդիսանալու են շուկա ստեղծող (մարքեթ մեյքեր) երկրորդային շուկայում:

10) Թողարկման նպատակը:

 

Գ Լ ՈՒ Խ  17

 

ԹՈՂԱՐԿՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

39. «Թողարկողի վերաբերյալ տեղեկություններ» մասը ներառում է հետևյալ բաժինները.

1) ընդհանուր տեղեկություններ,

2) թողարկողի գործունեության վերաբերյալ տեղեկություններ,

3) թողարկողի ֆինանսական վիճակը և գործունեության արդյունքները,

4) թողարկողի կառավարման մարմինները և կառավարմանը մասնակցող անձինք,

5) թողակողի հետ փոխկապակցված անձինք, նշանակալից մասնակիցները,

6) թողարկողի թողարկած արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ,

7) կից փաստաթղթեր:

40. «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Թողարկողի պատմությունը և զարգացումը, մասնավորապես`

ա. ֆիրմային անվանումը, առկայության դեպքում՝ դրա հապավումը (եթե թողարկողի կանոնադրությամբ տրված են թողարկողի ֆիրմային անվանման տարբերակներ այլ լեզուներով, նշվում են նաև դրանք),

բ. թողարկողի ստեղծման կազմակերպական-իրավական ձևը, եթե թողարկողի գործունեության ընթացքում փոփոխվել է նրա անվանումը, կամ թողարկողը վերակազմակերպվել է, ապա նշվում են նաև նրա բոլոր անվանումները, կազմակերպական-իրավական ձևերը,

գ. թողարկողի առաջին գրանցման ամսաթիվը, գրանցման համարը և փաստացի գործունեություն իրականացնելու ժամկետը, գրանցման վայրը և գրանցող երկրի անվանումը:

2) Ֆինանսական և այլ խմբերի վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` արդյունաբերական, բանկային, ֆինանսական խմբերի և միությունների անվանումները և գտնվելու վայրերը, որոնց մասն է կազմում թողարկողը:

3) Թողարկողի աուդիտն իրականացնող անձինք, մասնավորապես`

ա. ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի աուդիտն իրականացնող յուրաքանչյուր անձի անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցները (ներառյալ որևէ մասնագիտացված անձի անդամակցությունը),

բ. ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի աուդիտն իրականացրած անձանց կողմից աշխատանքից հրաժարման, վերընտրությանը չմասնակցելու, աշխատանքից ազատման այլ պատճառները:

4) Փորձագետների մասնագիտական կարծիքը և այլ անձանցից ստացված տեղեկությունները, մասնավորապես`

ա. թողարկողի փորձագետ կամ խորհրդատու հանդիսացող անձինք, որոնց մասնագիտական կարծիքն օգտագործվել է ազդագրում, դրանց բնակության վայրը, մասնագիտությունը, առկայության դեպքում՝ թողարկողի կապիտալում մասնակցության չափը,

բ. եթե ազդագրում ներառված են այլ անձանցից ձեռք բերված տեղեկություններ, ապա նշվում է նաև տեղեկատվության աղբյուրը:

5) Պարտատոմսերով նախատեսված պարտավորությունների երաշխավորողի վերաբերյալ տեղեկություններ (ակտիվների և պարտավորությունների, ֆինանսական վիճակի, եկամուտների և ծախսերի, գործունեության հեռանկարների, նրա հետ կապված ռիսկերի վերաբերյալ հակիրճ նկարագրություն):

6) Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը, կառուցվածքը (սովորական և արտոնյալ բաժնետոմսերի քանակը), մասնակիցների կողմից իրենց բաժնային արժեթղթերի դիմաց վճարման պարտավորությունների կատարման աստիճանը (տոկոսային արտահայտությամբ), կանոնադրական կապիտալի մեծացման մտադրությունների վերաբերյալ տեղեկություններ, նախորդող վերջին 3 տարվա ընթացքում կանոնադրական կապիտալի փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ, չվճարված բաժնետոմսերի քանակը տարվա սկզբի և վերջի դրությամբ:

7) Թողարկողի կողմից թողարկված արժեթղթերի նկատմամբ առկա օպցիոնների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` նշվում են պայմանագրի (օպցիոնի) կողմերի (առանձին նշելով աշխատակիցների) անվանումները, պայմանագրի կնքման ամսաթիվը, մարման ամսաթիվը, առարկան (արժեթղթերի դասը), պայմանագրի գինը, օպցիոնի իրականացման կարգը:

41. «ԹՈՂԱՐԿՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Ռիսկային գործոններ, որտեղ նկարագրվում են այն հիմնական գործոնները, որոնցով պայմանավորված են այս առաջարկի ընդունման հնարավոր բացասական հետևանքները և դրանց առաջացմանը նպաստող հնարավոր գործոնները (այդ թվում՝ թողարկողի իրականացված գործունեության, վերջին շրջանում (թողարկողի հայեցողությամբ ընտրված ժամանակաշրջան) կատարված շահութաբեր գործառնությունների, ֆինանսական դրության, իրականացվող կամ իրականացվելիք գործունեության, բաժնային արժեթղթերի և դրանց փոխարկվող արժեթղթերի շուկային վերաբերող և այլ ռիսկային գործոնները), ինչպես նաև այդ ռիսկերի ի հայտ գալու հավանականությունը:

2) Թողարկողի հիմնական գործունեության նկարագիրը, մասնավորապես`

ա. հիմնական գործունեության նկարագիրը` հակիրճ արտացոլելով նաև թողարկողի համար առավել կարևոր գործունեության ոլորտների արդի վիճակները և դրանց զարգացման ընդհանուր միտումները,

բ. վաճառված ապրանքների կամ մատուցվող ծառայությունների հիմնական բնութագրիչների նկարագրությունը (գին, ծավալ և այլն) ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում, նոր ապրանքների կամ ծառայությունների նկարագրությունը (ապրանքների և ծառայությունների մեծ տեսականու առկայության պարագայում ապրանքներն ու ծառայությունները կարելի է ներկայացնել խմբավորված), դրանց հետ կապված զարգացման հեռանկարները: Եթե թողարկողը զբաղվում է բնական ռեսուրսների արդյունահանմամբ կամ վերամշակմամբ, ապա անհրաժեշտ է ներկայացնել բնական ռեսուրսի տեսակը, պաշարների կանխատեսվող չափը, գտնվելու վայրը, ինչպես նաև դրա օգտագործման իրավունքի ժամկետները,

գ. թողարկողի արտադրանքների սպառման (ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման) ներքին և արտաքին հիմնական շուկաների նկարագրությունը (մասնավորապես` տվյալ շուկայում թողարկողի բաժինը, ստացվող եկամտի չափը, ընդլայնման միտումները), թողարկողի արտադրանքի իրացման հիմնական մեթոդները (մասնավորապես՝ երկարաժամկետ, կարճաժամկետ պայմանագրերի, պատահական պայմանագրերի, սեփական առաքման ցանցի, միջնորդ կազմակերպությունների, ապրանքային ֆոնդային բորսայի միջոցով), խոշոր սպառողների անվանումները, մասնաբաժինը (տոկոսային արտահայտությամբ) թողարկողի հասույթում,

դ. թողարկողի հիմնական մրցակիցները, նրանց բաժինը շուկայում` ըստ գործունեության առանձին տեսակների (հնարավորության դեպքում), ապագայում նոր մրցակիցներ ի հայտ գալու վերաբերյալ տեղեկություններ (հայտնի լինելու դեպքում),

ե. թողարկողի այն մատակարարները, որոնց բաժին է ընկնում ապրանքանյութական արժեքների (դրամական արտահայտությամբ) ընդհանուր մատակարարման 10 տոկոսից ավելին, նրանց բաժինը մատակարարման ընդհանուր ծավալում, ընդհանուր մատակարարման մեջ ներմուծման տոկոսային մասը,

զ. թողարկողի կողմից կնքված պայմանագրերը, մասնավորապես` գործողության մեջ գտնվող, ինչպես նաև ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի կնքած այն պայմանագրերի պայմանները (անձի անվանումը, ում հետ կնքվել է պայմանագիրը, պայմանագրի առարկան, գինը, գործողության ժամկետը), որոնց գինը գերազանցում է թողարկողի ակտիվների հաշվեկշռային արժեքի 3 տոկոսը, ժամկետանց պայմանագրերի դեպքում նշել նաև ժամկետանց օրերի քանակը և ժամկետանց լինելու պատճառները,

է. թողարկողի գործունեության իրականացման հատուկ թույլտվությունների (լիցենզիաների), արտոնագրերի (պատենտների), ապրանքանիշների վերաբերյալ տեղեկություններ` նշելով գործունեության համապատասխան տեսակները, տրման ամսաթվերը, գործողությունների ժամկետները:

3) Թողարկողի գործունեության մեջ ներգրավված գույքի (շենքեր, շինություններ, հողամաս և այլն) նկարագիրը, մասնավորապես` ներկայացվում են դրանց արժեքը (ըստ հիմնական խմբերի), ընդհանուր գույքի կազմում դրանց տեսակարար կշիռը, ամփոփ նկարագրվում են թողարկողի գործունեության մեջ ներգրավված գույքի տեղակայման վայրերը: Եթե թողարկողի գործունեության մեջ ներգրավված որևէ գույքի արժեքը զգալի տեսակարար կշիռ է կազմում ընդհանուր գույքի արժեքի մեջ, ապա տրվում է այդ գույքի (շենքի, շինության, հողամասի, սարքի, սարքավորման և այլնի) համառոտ նկարագիրը, մասնավորապես` գտնվելու վայրը, տարածքի մեծությունը և օգտագործման նպատակը:»:

4) Այն անձանց անվանացանկը, որտեղ թողարկողը, ներառյալ նրա դուստր ընկերությունները, բաժնային արժեթղթերի նշանակալից մասնակիցներ են, մասնավորապես` նշվում է անձի ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, թողարկողին (թողարկողի դուստրին) պատկանող բաժնային արժեթղթերի քանակը և մասնակցության չափը:

5) Հարկային արտոնությունները, որոնցից օգտվում է թողարկողը (օրենքներով և (կամ) այլ իրավական ակտերով), կամ որոնք սահմանվել են հատուկ տվյալ թողարկողի համար:

6) Դատական և իրավական ընթացակարգը, մասնավորապես` ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող 12 ամսվա ընթացքում թողարկողի նկատմամբ դատարանի, պետական մարմինների կողմից կիրառված պատասխանատվության միջոցների (վարչական, քաղաքացիաիրավական) մասին: Նշվում են թողարկողին պատասխանատվության ենթարկելու հիմքերը (պատճառները), տեսակն ու չափը, ինչպես նաև ազդագրի գրանցման ներկայացման պահի դրությամբ դրա կատարման աստիճանը: Ինչպես նաև ներկայացվում են թողարկողի դեմ ցանկացած սնանկության (անվճարունակության) կամ լուծարման վարույթի կիրառման նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկություններ:

7) Փոխկապակցված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` նկարագրել այն բոլոր գործարքները (գործարքի առարկան, կատարման ամսաթիվը, գործարքի արժեքը, կողմերի անվանումը (անունը, ազգանունը), գործարքների ընդհանուր մասնաբաժինը թողարկողի եկամուտների ընդհանուր մեծության մեջ), որոնք իրականացվել են (վերջին 3 տարվա համար) կամ նախատեսվում են իրականացվել թողարկողի կառավարմանը մասնակցող անձանց, բաժնային արժեթղթերի նշանակալից մասնակիցների կամ նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև թողարկողի հետ փոխկապակցված անձանց հետ, և որոնց արժեքը գերազանցում է թողարկողի ակտիվների հաշվեկշռային արժեքի 1 և ավելի տոկոսը և (կամ) գերազանցում է 2 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:

8) Թողարկողի նախատեսվող գործունեությունը և հեռանկարները, մասնավորապես` թողարկողի ապագա գործունեության, նախատեսվող եկամուտների աղբյուրների առնչությամբ թողարկողի ծրագրերի հակիրճ նկարագրությունը:

42. «ԹՈՂԱՐԿՈՂԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) ֆինանսական հաշվետվություններ, մասնավորապես` ազդագրում ներառվում են թողարկողի (բացառությամբ այն անձանց, որոնք Կենտրոնական բանկ են ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով) ֆինանսական հաշվետվությունները՝ կազմված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված` կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանին, տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ձևերին, այդ ձևերը լրացնելու հրահանգին և սույն կանոնին համապատասխան: Այն անձինք, որոնք Կենտրոնական բանկ են ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են Կենտրոնական բանկի սահմանած հաշվային պլանին, տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ձևերին, այդ ձևերը լրացնելու հրահանգներին և սույն կետին համապատասխան: Ֆինանսական հաշվետվությունները կարող են կազմվել նաև այլ ձևերով` նախապես համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ: Թողարկողները նշված ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են հետևյալ կարգով՝

ա. ազդագրերում ներառում են ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա տարեկան (անկախ աուդիտորական եզրակացությամբ հավաստված) և ընթացիկ տարվա վերջին եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը, որի ներկայացման ժամկետը լրացել է` համաձայն սույն կանոնակարգի 64-րդ կետի, բացառությամբ, եթե որոշակի խմբի թողարկողների համար օրենքով և դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով ներկայացման այլ ժամկետ սահմանված չէ,

բ. ազդագրի ներկայացման պահին նախորդող տարվա տարեկան ֆինանսական հաշվետվության ներկայացման ժամկետը լրացած չլինելու դեպքում, ներկայացվում են այդ տարվա եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները: Ընդ որում` չորրորդ եռամսյակի համար եռամսյակային ֆինանսական հաշվետվություններ չեն ներկայացվում:

2) Ֆինանսական վիճակի, գործունեության արդյունքների փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա համար (յուրաքանչյուր տարվա համար՝ առանձին) զուտ շահույթի և վնասի մեծությունը (տոկոսային արտահայտությամբ), ակտիվների եկամտաբերությունը և այլն, ներառյալ փոփոխությունների պատճառները: Սույն կետում ներառվող տեղեկությունները ներկայացվում են այնքանով, որքանով ընդգրկված չեն ազդագրի այլ մասերում:

3) Բանկի ֆինանսական գործունեությունը, մասնավորապես`

ա. ներկայացվում են թողարկողի պարտավորությունների կառուցվածքի (այդ թվում` կրեդիտորական պարտքերի) համառոտ նկարագիրը, դրանց առաջացման հիմքերը, տեսակարար կշիռը ընդհանուր կրեդիտորական պարտքերի կառուցվածքում և կատարման հնարավորության աստիճանը,

բ. ներկայացնել նաև սեփական կապիտալի աճի կամ նվազման հայտնի և էական միտումները:

43. «ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Ընդհանուր տեղեկություններ կառավարման մարմինների վերաբերյալ, մասնավորապես`

ա. կառավարման մարմինների սխեմատիկ կառուցվածքը, թողարկողի կանոնադրությամբ վերապահված իրավասությունները,

բ. թողարկողի կառավարմանը մասնակցող յուրաքանչյուր անձի անվանումը (անունը, ազգանունը), գործունեության վայրը (բնակության վայրը (հասցեն)), գործունեության ոլորտը (մասնագիտությունը), վերջին 3 տարվա ընթացքում իրականացրած գործունեության ոլորտը (զբաղեցրած ղեկավար պաշտոնները), այդ թվում` նշելով այն կազմակերպությունների անվանումները, որտեղ այդ անձը ղեկավար պաշտոն է զբաղեցրել (զբաղեցնում),

գ. ցանկացած շահերի բախում թողարկողի և թողարկողի կառավարմանը մասնակցող անձանց միջև, շահերի բախման բացակայության դեպքում, նշվում է դրույթ այդ մասին:

44. «ԹՈՂԱՐԿՈՂԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԹՈՂԱՐԿՈՂԻ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Թողարկողի հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես`

ա. փոխկապակցված անձ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի կառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոնները՝ նշելով պաշտոնը և այդ անձին պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ),

բ. փոխկապակցված անձ հանդիսացող իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա կողմից իրականացվող հիմնական գործունեության հակիրճ նկարագրությունը, այդ անձին պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ):

Եթե անձը փոխկապակցված անձ է դարձել Օրենքի 3-րդ հոդվածի 36-րդ կետի «Փոխկապակցված անձ» սահմանման «բ» պարբերության համաձայն, ապա ներկայացվում են նաև փոխկապակցված անձի կառավարմանը մասնակցող անձանց, ինչպես նաև այդ անձանց և թողարկողի կառավարմանը մասնակցող անձանց միջև ազգակցական կապերի բնույթը, իսկ եթե փոխկապակցված անձ է դարձել «գ» և «դ» պարբերությունների համաձայն, ապա համառոտ նկարագրվում են փոխկապակցված անձի կողմից թողարկողի որոշումները կանխորոշելու փաստացի հնարավորությունները, պայմանագրի այն կետերը, որոնք հնարավորություն են տալիս կանխորոշելու նման որոշումները կամ ընդհանուր տնտեսական շահերի բացատրությունը, որի համաձայն գործում է տվյալ անձը:

2) Թողարկողի նշանակալից մասնակիցների վերաբերյալ (բացառությամբ այն մասնակիցների, որոնց պատկանում է թողարկողի բաժնային արժեթղթերի 20 և ավելի տոկոսը), մասնավորապես`

ա. նշանակալից մասնակիցներ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի կառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոնները՝ նշելով պաշտոնը և այդ անձին պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ),

բ. նշանակալից մասնակիցներ հանդիսացող իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա կողմից իրականացվող հիմնական գործունեության հակիրճ նկարագրությունը, այդ անձին պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ):

45. «ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները (Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում սույն կետը լրացվում է ըստ կիրառելիության).

1) արժեթղթի դասը և ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային),

2) արդյոք արժեթուղթը կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված է, թե ոչ, կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված լինելու դեպքում՝ կարգավորվող շուկայի անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցները, յուրաքանչյուր ձևի, դասի արժեթղթերի տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում),

3) յուրաքանչյուր դասի արժեթղթի համար թողարկված կամ տեղաբաշխված արժեթղթերի ընդհանուր ծավալը և արժեթղթերի քանակը,

4) արժեթղթերի մարման ժամկետները (առկայության դեպքում),

5) տվյալ դասի և ձևի արժեթղթերի սեփականատերերի հիմնական իրավունքները և պարտականությունները,

6) կարգավորվող շուկայում առևտրին թույլատրվող (թույլատրված) արժեթղթերի յուրաքանչյուր դասի համար եկամուտների (շահաբաժինների) վճարման պայմանները և չափը՝ ավարտված վերջին 2 տարիների համար: Մանրամասն նկարագրել այն դեպքերը, երբ արժեթղթերի դիմաց վճարումները սահմանափակվել են կամ կարող են սահմանափակվել: Առանձին նշել.

ա. շահույթի առկայության պարագայում եկամուտների (շահաբաժինների) չվճարման դեպքերը և չվճարման պատճառները,

բ. միջանկյալ եկամուտների չափը, եթե ընթացիկ տարում թողարկողը միջանկյալ վճարումներ է իրականացրել,

7) համառոտ նկարագրություն թողարկված արժեթղթերի փոխարկման, բաժանման, համախմբման, ձեռքբերման, հետգնման դեպքերի և պատճառների, ժամկետների, ինչպես նաև դրանց արդյունքների վերաբերյալ:

46. «ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ» բաժնում ներկայացվում են պարտատոմսերի թողարկմանն առնչվող առավելագույնը 3 տարի վաղեմության ժամկետ ունեցող որոշումները և պայմանագրերը կամ դրանց պատճենները, այդ թվում`

1) թողարկողի կանոնադրության պատճենը,

2) թողարկողի պարտատոմսերով նախատեսված պարտավորությունները կամ դրանց մի մասը երաշխավորող անձի (առկայության դեպքում) կողմից տրված երաշխավորագրի պատճենը,

3) ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտի եզրակացության պատճենները,

4) այն պայմանագրերի պատճենները, որոնք թողարկողը կնքել է ներդրումային ծառայություններ մատուցող անձի (այդ թվում` Կենտրոնական դեպոզիտարիայի) հետ,

5) ազդագրում օգտագործվող կամ այդ նպատակով ստացած որևէ անձի (հաշվապահի, գնահատողի, խորհրդատուի կամ այլ փորձագետի) ստորագրված մասնագիտական կարծիքը և այդ կարծիքն օգտագործելու մասին գրավոր համաձայնությունը,

6) գույքի գրավով ապահովված պարտատոմսերի դեպքում ապահովվածությունը հավաստող փաստաթղթերի պատճենը,

7) այլ փաստաթղթեր (թողարկողի հայեցողությամբ):

 

Բ Ա Ժ Ի Ն  VII

 

ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱԶԴԱԳԻՐ

 

Գ Լ ՈՒ Խ  18

 

ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱԶԴԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

47. Բանկերի (վարկային կազմակերպությունների) կողմից թողարկվող արժեթղթերի ազդագիրը կազմված է հետևյալ մասերից.

1) տիտղոսաթերթ՝ համաձայն սույն կանոնակարգի հավելված 4-ի,

2) ամփոփաթերթ,

3) արժեթղթերի (բաժնետոմսերի կամ պարտատոմսերի) վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի 12-րդ գլխի (բաժնետոմսերի համար) կամ համաձայն սույն կանոնակարգի 16-րդ գլխի (պարտատոմսերի համար),

4) բանկի կամ վարկային կազմակերպության (այսուհետ` բանկի) վերաբերյալ տեղեկություններ: Բանկերի համար կիրառվող սույն կանոնակարգով սահմանված պահանջները տարածվում են վարկային կազմակերպությունների վրա, բացառությամբ սույն կանոնակարգի 55-րդ և 56-րդ կետերի, որոնց փոխարեն ներկայացվում են սույն կանոնակարգի, համապատասխանաբար, 31-րդ և 32-րդ կետերը:

 

Գ Լ ՈՒ Խ  19

 

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 

48. Բանկերի ամփոփաթերթում հակիրճ ներկայացվում է ազդագրում ներառվող էական տեղեկատվությունը` առնվազն ներառելով հետևյալ տեղեկությունների հակիրճ նկարագրությունը.

1) թողարկվող արժեթղթերի (բաժնետոմսերի կամ պարտատոմսերի) վերաբերյալ տեղեկություններ,

2) բանկի վերաբերյալ տեղեկություններ.

ա. ընդհանուր տեղեկություններ.

բ. բանկի գործունեության վերաբերյալ տեղեկություններ.

գ. բանկի ֆինանսական վիճակի և գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ,

դ. բանկի կառավարման մարմինների և կառավարմանը մասնակցող անձանց վերաբերյալ տեղեկություններ,

ե. բանկի հետ փոխկապակցված անձանց, նշանակալից մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ,

զ. բանկի կողմից թողարկած արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ:

49. Ամփոփաթերթը պետք է համապատասխանի Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին և բաղկացած լինի մոտ մինչև 2500 բառից:

50. Ամփոփաթերթում նշվում է, որ ներդրողը կարող է ձեռք բերել նաև բանկի կողմից հրապարակվող տեղեկությունները` նշելով աղբյուրը:

 

Գ Լ ՈՒ Խ  20

 

ԲԱՆԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

51. «Բանկի վերաբերյալ տեղեկություններ» մասը ներառում է հետևյալ բաժինները.

1) ընդհանուր տեղեկություններ,

2) բանկի գործունեության վերաբերյալ տեղեկություններ,

3) բանկի ֆինանսական վիճակի և գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ,

4) բանկի կառավարման մարմինների և կառավարմանը մասնակցող անձանց վերաբերյալ տեղեկություններ,

5) բանկի հետ փոխկապակցված անձանց, նշանակալից մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ,

6) բանկի կողմից թողարկած արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ,

7) կից փաստաթղթեր:

52. «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Բանկի պատմությունը և զարգացումը, մասնավորապես`

ա. ֆիրմային անվանումը, առկայության դեպքում՝ դրա հապավումը (եթե բանկի կանոնադրությամբ տրված են բանկի ֆիրմային անվանման տարբերակներ այլ լեզուներով, նշվում են նաև դրանք),

բ. բանկի ստեղծման կազմակերպական-իրավական ձևը, եթե բանկի գործունեության ընթացքում փոփոխվել է նրա անվանումը կամ թողարկողը վերակազմակերպվել է, ապա նշվում են նաև նրա բոլոր անվանումները, կազմակերպական-իրավական ձևերը,

գ. բանկի առաջին գրանցման ամսաթիվը, գրանցման համարը և փաստացի գործունեություն իրականացնելու ժամկետը, գրանցման վայրը և գրանցող երկրի անվանումը:

2) Ֆինանսական և այլ խմբերի վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` բանկային, ֆինանսական խմբերի և միությունների անվանումները և գտնվելու վայրերը, որոնց մասն է կազմում թողարկողը:

3) Բանկի մասնաճյուղերը և ներկայացուցչությունները (անվանումները, գտնվելու վայրերը):

4) Բանկի աուդիտն իրականացնող անձինք, մասնավորապես`

ա. ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում բանկի աուդիտն իրականացնող յուրաքանչյուր անձի անվանումը, գործունեության վայրը, կապի միջոցները (ներառյալ որևէ մասնագիտացված անձի անդամակցությունը),

բ. ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում բանկի աուդիտն իրականացրած անձանց կողմից աշխատանքից հրաժարման, վերընտրությանը չմասնակցելու, աշխատանքից այլ հիմքերով ազատման պատճառները:

5) Փորձագետների մասնագիտական կարծիքը և այլ անձանցից ստացված տեղեկությունները, մասնավորապես`

ա. բանկի փորձագետ կամ խորհրդատու հանդիսացող անձինք, որոնց մասնագիտական կարծիքն օգտագործվել է ազդագրում, դրանց բնակության վայրը, մասնագիտությունը, առկայության դեպքում՝ բանկի կապիտալում մասնակցության չափը,

բ. եթե ազդագրում ներառված են այլ անձանցից ձեռք բերված տեղեկություններ, ապա նշվում է նաև տեղեկատվության աղբյուրը:

6) Արժեթղթերով նախատեսված պարտավորությունների երաշխավորողի վերաբերյալ տեղեկություններ (ակտիվների և պարտավորությունների, ֆինանսական վիճակի, եկամուտների և ծախսերի, գործունեության հեռանկարների, նրա հետ կապված ռիսկերի վերաբերյալ հակիրճ նկարագրություն):

7) Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը, կառուցվածքը (սովորական և արտոնյալ բաժնետոմսերի քանակը), կանոնադրական կապիտալի մեծացման մտադրությունների վերաբերյալ տեղեկություններ, ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա համար կանոնադրական կապիտալի փոփոխությունները, ինչպես նաև չվճարված բաժնետոմսերի քանակը տարվա սկզբի և վերջի դրությամբ:

8) Բաժնետերերի տարեկան և արտահերթ ժողովների հրավիրման կարգը (բաժնետոմսերի թողարկման դեպքում):

53. «ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Ռիսկային գործոններ, որտեղ նկարագրվում են այն հիմնական գործոնները, որոնցով պայմանավորված է այս առաջարկի ընդունման հնարավոր բացասական հետևանքները և դրանց առաջացմանը նպաստող հնարավոր գործոնները (այդ թվում` բանկի իրականացրած գործունեության, վերջին շրջանում (թողարկողի հայեցողությամբ ընտրված ժամանակաշրջան) կատարված շահութաբեր գործառնությունների, ֆինանսական դրության, իրականացվող կամ իրականացվելիք գործունեության, բաժնային արժեթղթերի և դրանց փոխարկվող արժեթղթերի շուկային վերաբերող և այլ ռիսկային գործոնները), ինչպես նաև այդ ռիսկերի ի հայտ գալու հավանականությունը:

2) Բանկի գործունեության հիմնական ոլորտների նկարագիրը, մասնավորապես`

ա. բանկի համար առավել կարևոր գործունեության ոլորտների արդի վիճակները (ըստ առանձին ուղղությունների) և դրանց զարգացման ընդհանուր միտումները,

բ. մատուցվող ծառայությունների հիմնական բնութագրիչների նկարագրությունը (տոկոսադրույքը և (կամ) սակագինը, ծավալ և այլն) ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում, նոր ապրանքների կամ ծառայությունների նկարագրությունը, դրանց հետ կապված զարգացման հեռանկարները,

գ. բանկի ծառայությունների մատուցման ներքին և արտաքին հիմնական շուկաների նկարագրությունը (մասնավորապես` տվյալ շուկայում բանկի բաժինը, ստացվող եկամտի չափը, ընդլայնման միտումները),

դ. բանկի հիմնական մրցակիցները, նրանց բաժինը շուկայում` ըստ գործունեության առանձին տեսակների (հնարավորության դեպքում), ապագայում նոր մրցակիցներ ի հայտ գալու վերաբերյալ տեղեկություններ (հայտնի լինելու դեպքում),

ե. բանկի կողմից կնքված պայմանագրերը, մասնավորապես` գործողության մեջ գտնվող, ինչպես նաև ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում բանկի կնքած այն պայմանագրերի պայմանները (անձի անվանումը, ում հետ կնքվել է պայմանագիրը, պայմանագրի առարկան, գինը, գործողության ժամկետը), որոնց գինը գերազանցում է բանկի ակտիվների հաշվեկշռված արժեքի 5 տոկոսը, ժամկետանց պայմանագրերի դեպքում նշել նաև ժամկետանց օրերի քանակը և ժամկետանց լինելու պատճառները:

3) Այն անձանց անվանացանկը, որտեղ թողարկողը, ներառյալ նրա դուստր ընկերությունները, բաժնային արժեթղթերի նշանակալից մասնակից են, մասնավորապես` նշվում է անձի ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, բանկին (բանկի դուստրին) պատկանող բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ) և մասնակցության չափը:

4) Հարկային արտոնությունները, որոնցից օգտվում է թողարկողը (օրենքներով և (կամ) այլ իրավական ակտերով), կամ որոնք սահմանվել են հատուկ տվյալ բանկի համար:

5) Դատական և իրավական ընթացակարգը, մասնավորապես` ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող 12 ամսվա ընթացքում բանկի նկատմամբ դատարանի, պետական մարմինների կողմից կիրառված պատասխանատվության միջոցների (վարչական, քաղաքացիաիրավական) մասին: Նշվում են բանկին պատասխանատվության ենթարկելու հիմքերը (պատճառները), տեսակն ու չափը, ինչպես նաև ազդագրի գրանցման ներկայացնելու պահի դրությամբ դրա կատարման աստիճանը: Ներկայացվում են նաև բանկի դեմ ցանկացած սնանկության (անվճարունակության) կամ լուծարային վարույթի կիրառման նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկություններ:

6) Փոխկապակցված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` նկարագրել այն գործարքները (գործարքի առարկան, կատարման ամսաթիվը, գործարքի արժեքը, կողմերի անվանումը (անունը, ազգանունը), գործարքների ընդհանուր մասնաբաժինը թողարկողի եկամուտների ընդհանուր մեծության մեջ), որոնք իրականացվել են (վերջին տարվա համար) կամ նախատեսվում են իրականացվել բանկի կառավարմանը մասնակցող անձանց, բաժնային արժեթղթերի նշանակալից մասնակիցների կամ նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև բանկի հետ փոխկապակցված անձանց հետ, և որոնց արժեքը կազմում է բանկի ակտիվների հաշվեկշռային արժեքի 1 և ավելի տոկոսը և (կամ) գերազանցում է 2 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:

7) Թողարկողի նախատեսվող գործունեությունը և հեռանկարները, մասնավորապես` թողարկողի ապագա գործունեության, նախատեսվող եկամուտների, ծախսերի հիմնական աղբյուրների առնչությամբ թողարկողի ծրագրերի հակիրճ նկարագրությունը:

54. «ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) ֆինանսական հաշվետվություններ, մասնավորապես` ազդագրում ներառվում են բանկի կողմից Կենտրոնական բանկի սահմանած կարգով և ժամկետներում հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները: Ֆինանսական հաշվետվությունները կարող են կազմվել նաև այլ ձևերով` նախապես համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ: Բանկը նշված ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում է հետևյալ կարգով՝

ա. ազդագրերում ներառում են ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա տարեկան (անկախ աուդիտորական եզրակացությամբ հավաստված) և ընթացիկ տարվա վերջին եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը, որի ներկայացման ժամկետը լրացել է,

բ. ազդագրի ներկայացման պահին նախորդող տարվա տարեկան ֆինանսական հաշվետվության ներկայացման ժամկետը լրացած չլինելու դեպքում, ներկայացվում են այդ տարվա եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները: Ընդ որում` չորրորդ եռամսյակի համար եռամսյակային ֆինանսական հաշվետվություններ չեն ներկայացվում:

2) Ֆինանսական վիճակի, գործունեության արդյունքների փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա համար (յուրաքանչյուր տարվա համար՝ առանձին) զուտ շահույթի և վնասի մեծությունը (տոկոսային արտահայտությամբ), ակտիվների եկամտաբերությունը և այլն, ներառյալ` փոփոխությունների պատճառները: Սույն կետում ներառվող տեղեկությունները ներկայացվում են այնքանով, որքանով ընդգրկված չեն ազդագրի այլ մասերում:

3) Բանկի ֆինանսական գործունեությունը, մասնավորապես`

ա. բանկի պարտավորությունների կառուցվածքի (այդ թվում` կրեդիտորական պարտքերի) համառոտ նկարագիրը, դրանց առաջացման հիմքերը, տեսակարար կշիռը ընդհանուր կրեդիտորական պարտքերի կառուցվածքում և կատարման հնարավորության աստիճանը,

բ. սեփական կապիտալի աճի կամ նվազման հայտնի և էական միտումները:

4) Շահույթի կանխատեսումը և գնահատումը, մասնավորապես`

ա. այն հիմնարար սկզբունքների կամ վարկածների նկարագիրը, որոնց հիման վրա իրականացվել է շահույթի կանխատեսումը կամ գնահատումը,

բ. տարանջատված նկարագրվում են այն գործոնները, որոնց վրա թողարկողի կառավարման մարմինները ազդելու հնարավորություն ունեն և այն գործոնները, որոնց վրա ազդելու այդպիսի հնարավորությունը բացակայում է, ընդ որում, նկարագրությունը պետք է շարադրվի ներդրողի համար մատչելի լեզվով,

գ. դրույթ հետևյալ բովանդակությամբ` «Սույն կետում նշված տեղեկությունները ընդամենը կանխատեսումներ են և ներդրումային որոշումներ կայացնելիս չպետք է հիմնվել դրանց վրա»,

դ. եթե բանկը նախկինում իրականացրել է շահույթի կանխատեսում կամ գնահատում, որի իրականացման ժամկետը դեռ չի ավարտվել, և եթե բանկը կարծում է, որ այն դեռևս համապատասխանում է ներկա կանխատեսումներին, ապա նշվում է դրույթ այդ մասին, հակառակ դեպքում հիմնավորվում է կանխատեսումների անհամապատասխանությունը: Շահույթի կանխատեսումը կամ գնահատումը պետք է համադրելի լինի վերջին 3 տարվա ընթացքում բանկի իրականացրած կանխատեսումների կամ գնահատումների հետ:    

55. «ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Ընդհանուր տեղեկություններ կառավարման մարմինների վերաբերյալ, մասնավորապես`

ա. կառավարման մարմինների սխեմատիկ կառուցվածքը, թողարկողի կանոնադրությամբ վերապահված իրավասությունները,

բ. թողարկողի կառավարմանը մասնակցող յուրաքանչյուր անձի անվանումը (անունը, ազգանունը), գործունեության վայրը (բնակության վայրը (հասցեն)), գործունեության ոլորտը (մասնագիտությունը), վերջին 3 տարվա ընթացքում իրականացրած գործունեության ոլորտը (զբաղեցրած ղեկավար պաշտոնները), այդ թվում` նշելով այն կազմակերպությունների անվանումները, որտեղ այդ անձը ղեկավար պաշտոն է զբաղեցրել (զբաղեցնում),

գ. ցանկացած շահերի բախում թողարկողի և թողարկողի կառավարմանը մասնակցող անձանց միջև, շահերի բախման բացակայության դեպքում, նշվում է դրույթ այդ մասին:

56. «ԲԱՆԿԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԹՈՂԱՐԿՈՂԻ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Բանկի հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես`

ա. փոխկապակցված անձ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի կառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոնները՝ նշելով պաշտոնը և այդ անձին պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ),

բ. փոխկապակցված անձ հանդիսացող իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա կողմից իրականացվող հիմնական գործունեության հակիրճ նկարագրությունը, այդ անձին պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ):

Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն:

2) Թողարկողի նշանակալից մասնակիցների վերաբերյալ (բացառությամբ այն մասնակիցների, որոնց պատկանում է բանկի բաժնային արժեթղթերի 20 և ավելի տոկոսը), մասնավորապես`

ա. նշանակալից մասնակիցներ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի կառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոնները՝ նշելով պաշտոնը և այդ անձին պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ),

բ. նշանակալից մասնակիցներ հանդիսացող իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա կողմից իրականացվող հիմնական գործունեության հակիրճ նկարագրությունը, այդ անձին պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ):

57. «ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները (Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում սույն կետը լրացվում է ըստ կիրառելիության).

1) արժեթղթի դասը և ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային),

2) արդյոք արժեթուղթը կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված է, թե ոչ, կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված լինելու դեպքում՝ կարգավորվող շուկայի անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցները, յուրաքանչյուր ձևի, դասի արժեթղթերի տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում),

3) յուրաքանչյուր դասի արժեթղթի համար թողարկված կամ տեղաբաշխված արժեթղթերի ընդհանուր ծավալը և արժեթղթերի քանակը,

4) արժեթղթերի մարման ժամկետները (առկայության դեպքում),

5) տվյալ դասի և ձևի արժեթղթերի սեփականատերերի հիմնական իրավունքները և պարտականությունները,

6) կարգավորվող շուկայում առևտրին թույլատրվող (թույլատրված) արժեթղթերի յուրաքանչյուր դասի համար եկամուտների (շահաբաժինների) վճարման պայմանները և չափը՝ ավարտված վերջին 2 տարիների համար: Մանրամասն նկարագրել այն դեպքերը, երբ արժեթղթերի դիմաց վճարումները սահմանափակվել են կամ կարող են սահմանափակվել: Առանձին նշել.

ա. շահույթի առկայության պարագայում եկամուտների (շահաբաժինների) չվճարման դեպքերը և չվճարման պատճառները,

բ. միջանկյալ եկամուտների չափը, եթե ընթացիկ տարում թողարկողը միջանկյալ վճարումներ է իրականացրել:

7) արժեթղթերի մասին շուկայական տեղեկություններ, մասնավորապես, եթե բանկի արժեթղթերի վաճառքը կատարվում է ֆոնդային բորսայում, ապա նշվում են բանկին հայտնի՝ դրանց վաճառքի ամենաբարձր և ամենացածր գները վերջին 2 տարիների համար,

8) համառոտ նկարագրություն թողարկված արժեթղթերի փոխարկման, բաժանման, համախմբման, ձեռքբերման, հետգնման դեպքերի և պատճառների, ժամկետների, ինչպես նաև դրանց արդյունքների վերաբերյալ:

58. «ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ» բաժնում ներկայացվում են արժեթղթերի թողարկմանն առնչվող առավելագույնը 3 տարի վաղեմության ժամկետ ունեցող որոշումները և պայմանագրերը կամ դրանց պատճենները, այդ թվում`

1) բանկի կանոնադրության պատճենը,

2) բանկի արժեթղթերով նախատեսված պարտավորությունները կամ դրանց մի մասը երաշխավորող անձի (առկայության դեպքում) կողմից տրված երաշխավորագրի պատճենը,

3) ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտի եզրակացության պատճենները,

4) այն պայմանագրերի պատճենները, որոնք թողարկողը կնքել է ներդրումային ծառայություններ մատուցող անձի (այդ թվում` Կենտրոնական դեպոզիտարիայի) հետ,

5) ազդագրում օգտագործվող կամ այդ նպատակով ստացած որևէ անձի (հաշվապահի, գնահատողի, խորհրդատուի կամ այլ փորձագետի) ստորագրված մասնագիտական կարծիքը և այդ կարծիքն օգտագործելու մասին գրավոր համաձայնությունը,

6) գույքի գրավով ապահովված պարտատոմսերի դեպքում ապահովվածությունը հավաստող փաստաթղթերի պատճենը,

7) այլ փաստաթղթեր (բանկի հայեցողությամբ):

 

Մ Ա Ս  IV

 

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Բ Ա Ժ Ի Ն  VIII

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  21

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

59. Բաժնետոմսերի առևտրի ազդագիրը կազմված է հետևյալ մասերից.

1) տիտղոսաթերթ` համաձայն սույն կանոնակարգի հավելված 4-ի,

2) ամփոփաթերթ` համաձայն սույն կանոնակարգի 11-րդ գլխի,

3) կարգավորվող շուկայում առևտրին թույլատրվող բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի 22-րդ գլխի,

4) թողարկողի վերաբերյալ տեղեկություններ բաժնետոմսերի համար` համաձայն սույն կանոնակարգի 13-րդ գլխի:

 

Գ Լ ՈՒ Խ  22

 

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

60. Առևտրի ազդագրի «Կարգավորվող շուկայում առևտրին թույլատրվող բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկություններ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Ընդհանուր տեղեկություններ, մասնավորապես`

ա. բաժնետոմսերի դասը և ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային),

բ. բաժնետոմսերի տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում),

գ. կարգավորվող շուկայում առևտրին թույլատրվող բաժնետոմսերի ընդհանուր ծավալը, քանակը,

դ. կարգավորվող շուկայում առևտրին թույլատրվող մեկ բաժնետոմսի անվանական արժեքը, արժույթը,

ե. փոխարկելի բաժնետոմսերի տեղաբաշխման դեպքում նշվում են այն արժեթղթերը և դրանց սեփականատերերի իրավունքներն ու պարտականությունները, որոնց պետք է փոխարկվեն թողարկվող բաժնետոմսերը, փոխարկման ընթացակարգը,

զ. կարգավորվող շուկայում առևտրին թույլատրվող բաժնետոմսերի ձեռքբերման սահմանափակումները (առկայության դեպքում), որոնք սահմանված են թողարկողի կանոնադրությամբ կամ օրենքով:

2) Շահաբաժինների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` շահաբաժինների չափը կամ դրա որոշման կարգը, վճարման պայմանները (մասնավորապես՝ վճարման պարբերականությունը, այն վայրերն ու կազմակերպությունների անվանումները, որտեղ բաժնետոմսերի սեփականատերերը կարող են ստանալ իրենց շահաբաժինները, արտոնյալ բաժնետոմսերի ամրագրված շահաբաժինների չափը), շահաբաժնի ստացման իրավունքի սահմանափակումները, ինչպես նաև ոչ ռեզիդենտներին տրվող շահաբաժինների վճարման ընթացակարգը (առկայության դեպքում):

3) Տվյալ դասի և ձևի բաժնետոմսերի սեփականատերերի հիմնական իրավունքներն ու պարտականությունները, որոնք սահմանվում են թողարկողի կանոնադրությամբ և (կամ) թողարկման մասին որոշմամբ, մասնավորապես` բաժնետոմսերով հավաստվող ձայնի իրավունքի, նույն դասի բաժնետոմսերի բաժանորդագրման դեպքում արտոնությունների վերաբերյալ, բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի, թողարկողի շահույթի մեջ մասնակցության իրավունքի վերաբերյալ, լուծարման դեպքում մնացած գույքից բաժին ստանալու իրավունքի վերաբերյալ:

4) Այն կազմակերպությունների կազմակերպական-իրավական ձևը, ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը և կապի այլ միջոցները, որոնք իրականացնում են բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների հաշվառումը և (կամ) գրանցումը:

 

Բ Ա Ժ Ի Ն  IX

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿԱԾ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  23

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

61. Պարտատոմսերի առևտրի ազդագիրը կազմված է հետևյալ մասերից.

1) տիտղոսաթերթ` համաձայն սույն կանոնակարգի հավելված 4-ի.

2) ամփոփաթերթ` համաձայն սույն կանոնակարգի 15-րդ գլխի.

3) կարգավորվող շուկայում առևտրին թույլատրվող պարտատոմսերի վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի 24-րդ գլխի.

4) թողարկողի վերաբերյալ տեղեկություններ պարտատոմսերի համար` համաձայն սույն կանոնակարգի 17-րդ գլխի:

 

Գ Լ ՈՒ Խ  24

 

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

62. Ազդագրի «Կարգավորվող շուկայում առևտրին թույլատրվող պարտատոմսերի վերաբերյալ տեղեկություններ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Ընդհանուր տեղեկություններ, մասնավորապես`

ա. պարտատոմսերի դասը և ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային),

բ. պարտատոմսի տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում),

գ. կարգավորվող շուկայում առևտրին թույլատրվող պարտատոմսերի ընդհանուր ծավալը, քանակը,

դ. կարգավորվող շուկայում առևտրին թույլատրվող մեկ պարտատոմսի անվանական արժեքը, արժույթը,

ե. փոխարկելի պարտատոմսերի տեղաբաշխման դեպքում նշվում են այն արժեթղթերը և դրանց սեփականատերերի իրավունքներն ու պարտականությունները, որոնց պետք է փոխարկվեն թողարկվող պարտատոմսերը, փոխարկման ընթացակարգը,

զ. ապահովված պարտատոմսերի դեպքում ապահովման միջոցի վերաբերյալ տեղեկություններ,

է. պարտատոմսերի մարման, ներառյալ` եթե նախատեսվում է պարտատոմսերի վաղաժամկետ մարում, վաղաժամկետ մարման պայմանները,

ը. կարգավորվող շուկայում առևտրին թույլատրվող ներկայացվող պարտատոմսերի ձեռքբերման սահմանափակումները (առկայության դեպքում), որոնք սահմանված են թողարկողի կանոնադրությամբ կամ օրենքով:

2) Պարտատոմսերի սեփականատերերի հիմնական իրավունքները (ներառյալ իրավունքների իրականացման կարգը):

3) Պարտատոմսերից ստացվող եկամուտների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` եկամուտների չափը կամ դրա որոշման կարգը, վճարման պայմանները (վճարման պարբերականությունը, այն վայրերն ու կազմակերպությունների անվանումները, որտեղ պարտատոմսերի սեփականատերերը կարող են ստանալ իրենց եկամուտները), ինչպես նաև ոչ ռեզիդենտներին տրվող եկամուտների վճարման ընթացակարգը (առկայության դեպքում):

4) Այն կազմակերպությունների կազմակերպական-իրավական ձևը, ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը և կապի այլ միջոցները, որոնք իրականացնում են պարտատոմսերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների հաշվառումը և (կամ) գրանցումը:

 

Բ Ա Ժ Ի Ն  X

 

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՄ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ) ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  25

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՄ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ) ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

63. Բանկերի կողմից թողարկած արժեթղթերի առևտրի ազդագիրը կազմված է հետևյալ մասերից.

1) տիտղոսաթերթ` համաձայն սույն կանոնակարգի հավելված 4-ի.

2) ամփոփաթերթ` համաձայն սույն կանոնակարգի 19-րդ գլխի.

3) կարգավորվող շուկայում առևտրին թույլատրվող արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ բանկերի համար (մասնավորապես` բաժնետոմսերի` կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության դեպքում առևտրի ազդագրում ներառվում են սույն կանոնակարգի 22-րդ գլխով սահմանված տեղեկությունները, իսկ պարտատոմսերի դեպքում` սույն կանոնակարգի 24-րդ գլխով սահմանված տեղեկությունները).

4) բանկի վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի 19-րդ գլխի:

 

Մ Ա Ս  V

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Բ Ա Ժ Ի Ն  XI

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Գ Լ ՈՒ Խ  26

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետու թողարկողների կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվական ձևերն են.

1) եռամսյակային ֆինանսական հաշվետվություններ, որոնք Կենտրոնական բանկ են ներկայացվում հաշվետու եռամսյակի ավարտից հետո 45 օրվա ընթացքում (բացառությամբ բանկերի, որոնք ներկայացնում են Կենտրոնական բանկի կողմից սահմանած հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների համաձայն): Հաշվետվություններ ներկայացվում են առաջին 3 եռամսյակների համար, չորրորդ եռամսյակի համար հաշվետվություն չի ներկայացվում.

2) տարեկան հաշվետվություն, որը Կենտրոնական բանկ է ներկայացվում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը ներառյալ (բացառությամբ բանկերի, որոնք ներկայացնում են Կենտրոնական բանկի կողմից սահմանած հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների համաձայն):

65. Եթե հաշվետվության ներկայացման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա այն ներկայացվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

66. Եռամսյակային հաշվետվությունները ներառում են եռամսակային ֆինանսական հաշվետվությունների տիտղոսաթերթը` համաձայն հավելված 5-ի և ֆինանսական հաշվետվությունները` համաձայն սույն կանոնակարգի 13-րդ գլխի 30-րդ կետի 1-ին ենթակետի (բաժնետոմսերի համար), սույն կանոնակարգի 17-րդ գլխի 42-րդ կետի 1-ին ենթակետի (պարտատոմսերի համար) կամ սույն կանոնակարգի 20-րդ գլխի 54-րդ կետի 1-ին ենթակետի (բանկերի կողմից թողարկված արժեթղթերի բաժնետոմսերի կամ պարտատոմսերի համար):

67. Տարեկան հաշվետվությունը ներառում է տարեկան հաշվետվության տիտղոսաթերթը` համաձայն սույն կանոնակարգի հավելված 5-ի և սույն կանոնակարգի 8-րդ (բաժնետոմսերի համար), 9-րդ (պարտատոմսերի համար) կամ 10-րդ (բանկերի կողմից թողարկած արժեթղթերի համար) բաժիններում ներկայացված ազդագրում պարունակվող տեղեկությունները (բացառությամբ տիտղոսաթերթի)` փոփոխված: Ընդ որում, հաշվետվությունում ներառվում է դրույթ առ այն, որ տվյալ տեղեկությունը փոփոխվել է նախորդ տարեկան հաշվետվության համեմատությամբ (առաջին անգամ տարեկան հաշվետվություն ներկայացնելու դեպքում` առևտրի ազդագրի համեմատությամբ):

68. Հաշվետու թողարկողների կողմից հաշվետվությունները ներկայացվում են Կենտրոնական բանկ թղթային կրիչով (1 օրինակ) և ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգի միջոցով (ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով) կամ առկայության դեպքում՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Այդ համակարգերի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են էլեկտրոնային փոստով կամ մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով՝ կից ներկայացնելով համակարգի խափանման վերաբերյալ գրություն: Հաշվետվությունների ընդունման համակարգով, Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, էլեկտրոնային փոստով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով հաշվետվությունները ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են հետևյալ ձևով՝

1) եռամսյակային ֆինանսական հաշվետվությունների համար՝ XXXXX-001-fin.xxx, որտեղ XXXXX-ը Կենտրոնական բանկի կողմից թողարկողին շնորհված կոդն է, xxx-ը ֆայլի տեսակն է: Եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են պաշտպանված ֆայլերով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ֆինանսական հաշվետվությունները կարող են ներկայացվել նաև այլ ձևերով` Կենտրոնական բանկի հետ նախնական համաձայնեցմամբ.

2) տարեկան հաշվետվությունների համար՝ XXXXX-002.xxx, որտեղ XXXXX-ը Կենտրոնական բանկի կողմից թողարկողին շնորհված կոդն է, xxx-ը ֆայլի տեսակն է: Տարեկան հաշվետվություններում ներառվող ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են առանձին պաշտպանված ֆայլով (բացառությամբ այն դեպքերի, երբ ֆինանսական հաշվետվությունները կարող են ներկայացվել նաև այլ ձևերով` Կենտրոնական բանկի հետ նախնական համաձայնեցմամբ)՝ կոդավորելով XXXXX-002-fin.xxx:

69. Հաշվետվությունների թղթային կրիչով օրինակը կարվում և վավերացվում է թողարկողի կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ անձի կնիքով, լրացվում է տպագրական եղանակով և համարակալվում։

Սույն գլխում նշվածից բացի այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չներկայացված:

70. Հաշվետվություններում ներառվող այն տեղեկատվությունը, որը թողարկողի կողմից համարվում է գաղտնի, Կենտրոնական բանկ է ներկայացվում համաձայն սույն կանոնակարգի 30-րդ գլխի:

71. Հաշվետու թողարկողները սույն գլխով սահմանված հաշվետվությունները Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո անհապաղ (բայց ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա ավարտը) պետք է դրանք հրապարակեն էլեկտրոնային եղանակով` հաշվետու թողարկողի ինտերնետային կայքում: Հաշվետու թողարկողի հայեցողությամբ սույն գլխով սահմանված հաշվետվությունները կարող են հրապարակվել նաև այլ ձևերով:

72. Ի հավելումն սույն կանոնակարգի 26-րդ գլխի 64-րդ կետով սահմանված հաշվետվությունների հրապարակման, հաշվետու թողարկողները յուրաքանչյուր տարի` տարեկան հաշվետվությունը հրապարակելուց հետո, 5 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով` իրենց ինտերնետային կայքում հրապարակում են իրենց կողմից արդեն իսկ հրապարակված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն` համաձայն սույն կանոնակարգի հավելված 6-ի:

 

Բ Ա Ժ Ի Ն  XII

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  27

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ԷԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

73. Հաշվետու թողարկողը իրեն և իր կողմից թողարկված արժեթղթերին վերաբերող էական փաստերի և տեղեկությունների (սույն կանոնակարգի 77-րդ (բաժնետոմսերի համար) և սույն կանոնակարգի 80-րդ (պարտատոմսերի համար) կետերում ներառվող էական փաստերի և տեղեկությունների փոփոխությունից հետո անհապաղ (բայց ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա ավարտը) դրանք պետք է հրապարակի էլեկտրոնային եղանակով` իր ինտերնետային կայքում: Հաշվետու թողարկողի հայեցողությամբ դրանք կարող են հրապարակվել նաև այլ ձևերով:

74. Հաշվետու թողարկողը սույն գլխի 77-րդ (բաժնետոմսերի համար) կամ 80-րդ (պարտատոմսերի համար) կետերով նշված էական փաստերի և տեղեկությունների փոփոխության դեպքում դրանք ներառող փաստաթուղթը անհապաղ (բայց ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա ավարտը) ներկայացնում է Կենտրոնական բանկ և այն շուկայի օպերատորին, որտեղ առևտրին թույլատրված են տվյալ արժեթղթերը:

75. Հաշվետու թողարկողները 77-րդ (բաժնետոմսերի համար) կամ 80-րդ (պարտատոմսերի համար) կետերով նշված էական փաստերը և տեղեկությունները ներառող փաստաթուղթը Կենտրոնական բանկ են ներկայացնում թղթային կրիչով (1 օրինակ) և ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգի միջոցով (ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով) կամ առկայության դեպքում՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Այդ համակարգերի խափանման դեպքում ներկայացվում են էլեկտրոնային փոստով կամ մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով՝ կից ներկայացնելով համակարգի խափանման վերաբերյալ գրություն: Հաշվետվությունների ընդունման համակարգով, Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, էլեկտրոնային փոստով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով ներկայացնելիս ֆայլը կոդավորվում է հետևյալ ձևով՝

1) XXXXX-003.xxx, որտեղ XXXXX-ը Կենտրոնական բանկի կողմից թողարկողին շնորհված կոդն է, xxx-ը ֆայլի տեսակն է:

 

Գ Լ ՈՒ Խ  28

 

ԷԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱՐ)

 

76. Բաժնետոմսերի դեպքում էական փաստերը և տեղեկությունները ներառող փաստաթուղթը ներառում է.

1) տիտղոսթերթը` համաձայն սույն կանոնակարգի հավելված 7-ի,

2) սույն կանոնակարգի 77-րդ կետում նկարագրվող տեղեկությունները (փոփոխության առկայության դեպքում): Նշված տեղեկությունները ներառվում են այն մանրամասնությամբ, որքանով ներառվել են առևտրի ազդագրում:

77. Էական փաստերը և տեղեկությունները ներառող փաստաթղթում պարունակվում են հետևյալ տեղեկությունները.

1) թողարկողի անվանման, գտնվելու վայրի, կապի միջոցների փոփոխության վերաբերյալ,

2) բաժնետոմսերով հավաստվող իրավունքների և պարտականությունների, շահաբաժինների վճարման չափի, վայրի, ամսաթվի և այլ պայմանների փոփոխության վերաբերյալ,

3) բաժնետերերի միջև կնքված ցանկացած պայմանագրերի վերաբերյալ, որը հավանական է, որ կազդի թողարկողի կամ թողարկողի մյուս բաժնետերերի վրա (տեղեկատվության թողարկողին հայտնի լինելու դեպքում),

4) վերակազմակերպման վերաբերյալ կառավարման մարմինների որոշումների վերաբերյալ, ինչպես նաև դատարանի կողմից թողարկողի դեմ նախաձեռնված ցանկացած լուծարային և սնանկության վարույթի վերաբերյալ,

5) թողարկողի գործունեության ոլորտի փոփոխության, ներառյալ նոր լիցենզիաների ձեռքբերման վերաբերյալ,

6) տարեկան և արտահերթ ժողովների գումարման վերաբերյալ, ներառյալ ժողովների արձանագրությունները,

7) կանոնադրական կապիտալի փոփոխությունների վերաբերյալ,

8) կառավարմանը մասնակցող անձանց փոփոխությունների և նոր նշանակված անդամի վերաբերյալ տեղեկություններ,

9) նշանակալից մասնակիցների, փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկություններ,

10) դատավարությունների վերաբերյալ, որտեղ թողարկողը հանդես է եկել որպես հայցվոր (քաղաքացիական հայցվոր) կամ պատասխանող (քաղաքացիական պատասխանող), կիրառված պատասխանատվության միջոցները (սույն տեղեկատվությունը ներկայացվում է դատարանի վճիռը ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ (բայց ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա ավարտը)),

11) թողարկողի սեփական արժեթղթերի` գնման կամ վաճառքի օպցիոնների կնքման վերաբերյալ և դրա իրականացման պայմանները (ծավալը, գինը, ամսաթիվը),

12) փոխկապակցված գործարքների վերաբերյալ,

13) այն գործարքների վերաբերյալ, որոնց արժեքը գերազանցում է թողարկողի ակտիվների հաշվեկշռային արժեքի 25 տոկոսը կամ 100 մլն դրամը,

14) բաժնետոմսերի հետգնման կամ ձեռքբերման որոշումների (ներառյալ ծրագրերի) վերաբերյալ,

15) այլ տեղեկություններ (թողարկողի հայեցողությամբ), որոնք չեն պահանջվում սույն մասում, սակայն թողարկողի կարծիքով՝ սույն հաշվետվության շրջանակներում դրանց ներկայացումն անհրաժեշտ է:

78. Եթե սույն կանոնակարգի 77-րդ կետով նշված տեղեկությունների փոփոխությունները հանգեցնում են ընկերության կանոնադրության փոփոխությանը, ապա էական փաստերը և տեղեկությունները ներառող փաստաթղթին կից ներկայացվում է նաև կանոնադրության փոփոխության վերաբերյալ քաղվածքը, կամ եթե նոր կանոնադրություն է ընդունվել, ապա կցվում է նորը:

 

Գ Լ ՈՒ Խ  29

 

ԷԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ (ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱՐ)

 

79. Պարտատոմսերի դեպքում էական փաստերը և տեղեկությունները ներառող փաստաթուղթը պարունակում է.

1) տիտղոսթերթը` համաձայն սույն կանոնակարգի հավելված 7-ի,

2) սույն կանոնակարգի 80-րդ կետում նկարագրվող տեղեկությունները (փոփոխության առկայության դեպքում): Նշված տեղեկությունները ներառվում են այն մանրամասնությամբ, որքանով ներառվել են առևտրի ազդագրում:

80. Էական փաստերը և տեղեկությունները ներառող փաստաթղթում պարունակվում են հետևյալ տեղեկությունները.

1) թողարկողի անվանման, գտնվելու վայրի, կապի միջոցների փոփոխության վերաբերյալ,

2) պարտատոմսերով հավաստվող իրավունքների, եկամուտների վճարման չափի, վայրի, ամսաթվի և այլ պայմանների փոփոխության վերաբերյալ,

3) վերակազմակերպման վերաբերյալ կառավարման մարմինների որոշումների վերաբերյալ, ինչպես նաև դատարանի կողմից թողարկողի դեմ նախաձեռնված ցանկացած լուծարային և սնանկության վարույթի վերաբերյալ,

4) թողարկողի գործունեության ոլորտի փոփոխության, ներառյալ նոր լիցենզիաների ձեռքբերման վերաբերյալ,

5) կանոնադրական կապիտալի փոփոխությունների վերաբերյալ,

6) կառավարմանը մասնակցող անձանց փոփոխությունների և նոր նշանակված անդամի վերաբերյալ տեղեկություններ,

7) նշանակալից մասնակիցների, փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկություններ,

8) դատավարությունների վերաբերյալ, որտեղ թողարկողը հանդես է եկել որպես հայցվոր (քաղաքացիական հայցվոր) կամ պատասխանող (քաղաքացիական պատասխանող), կիրառված պատասխանատվության միջոցները (սույն տեղեկատվությունը ներկայացվում է դատարանի վճիռը ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ (բայց ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա ավարտը)),

9) փոխկապակցված գործարքների վերաբերյալ,

10) այն գործարքների վերաբերյալ, որոնց արժեքը գերազանցում է թողարկողի ակտիվների հավեկշռային արժեքի 10 տոկոսի կամ 100 մլն դրամը,

11) պարտատոմսերի ապահովման միջոցի փոփոխության, վաղաժամկետ մարման վերաբերյալ տեղեկություններ,

12) այլ տեղեկություններ (թողարկողի հայեցողությամբ), որոնք չեն պահանջվում սույն մասում, սակայն թողարկողի կարծիքով՝ սույն հաշվետվության շրջանակներում դրանց ներկայացումն անհրաժեշտ է:

81. Եթե սույն կանոնակարգի 80-րդ կետով նշված տեղեկատվությունների փոփոխությունները հանգեցնում են ընկերության կանոնադրության փոփոխությանը, ապա էական փաստերը և տեղեկությունները ներառող փաստաթղթին կից ներկայացվում է նաև կանոնադրության փոփոխության վերաբերյալ քաղվածքը, կամ եթե նոր կանոնադրություն է ընդունվել, ապա կցվում է նորը:

 

Մ Ա Ս  VI

 

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Բ Ա Ժ Ի Ն  XIII

 

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  30

 

ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԱՂՏՆԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԷԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳԱՂՏՆԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

82. Յուրաքանչյուր թողարկող, հաշվետու թողարկող ազդագրում (առևտրի ազդագրում), հաշվետվության կամ էական փաստերը և տեղեկությունները ներառող փաստաթղթի մեջ ներառման ենթակա որևէ տեղեկություն, փաստաթուղթ կամ էական փաստ իրավունք ունի համարել գաղտնի (որպես առևտրային կամ այլ գաղտնիք պարունակող) և չբացահայտել այն: Այս դեպքում նշված տեղեկությունները կամ փաստաթղթերը ներկայացվում են միայն Կենտրոնական բանկ սույն գլխով սահմանված կարգով:

83. Ազդագրի (առևտրի ազդագրի), հաշվետվության կամ էական փաստերը և տեղեկությունները ներառող փաստաթղթի լրացման համար պատասխանատու անձը (այսուհետ` պատասխանատու անձ) կարող է գաղտնի տեղեկատվությունը չլրացնել ազդագրում (առևտրի ազդագրում), հաշվետվության կամ էական փաստերը և տեղեկությունները ներառող փաստաթղթի մեջ, իսկ գաղտնի փաստաթուղթը չկցել ազդագրին (առևտրի ազդագրին), հաշվետվությանը կամ էական փաստերը և տեղեկությունները ներառող փաստաթղթին: Այս դեպքում ազդագրի (առևտրի ազդագրի), հաշվետվության կամ էական փաստերը և տեղեկությունները ներառող փաստաթղթի համապատասխան մասում պետք է բացահայտվի.

1) գաղտնի տեղեկատվության կամ փաստաթղթի գոյության փաստը, և

2) այն հանգամանքը, որ գաղտնի տեղեկատվությունը չի լրացվել ազդագրում (առևտրի ազդագրում), հաշվետվության կամ էական փաստերը և տեղեկությունները ներառող փաստաթղթի մեջ, և այդ մասին Կենտրոնական բանկ է ներկայացվել հավելված 8-ով սահմանված «Գաղտնիությունը հարգելու մասին» դիմում,

3) այն հանգամանքը, որ գաղտնի փաստաթուղթը չի կցվել ազդագրին (առևտրի ազդագրին), հաշվետվությանը կամ էական փաստերը և տեղեկությունները ներառող փաստաթղթին և ներկայացվել է միայն Կենտրոնական բանկ:

84. Թողարկողի (հաշվետու թողարկողի) կողմից գաղտնի համարվող տեղեկությունը, փաստաթուղթը կամ էական փաստը պետք է պարունակի «ԳԱՂՏՆԻ ՄԱՍ» նշումը և կցվի գաղտնիությունը հարգելու մասին դիմումին:

85. Գաղտնի համարվող տեղեկությունը, փաստաթուղթը կամ էական փաստը և դիմումը Կենտրոնական բանկ են ներկայացվում փակ ծրարով, որի վրա պետք է լինի.

1) վերևի աջ անկյունում՝ «ԳԱՂՏՆԻ» նշագիրը և առաքողի ստորագրությունը (եթե պատասխանատու անձն իրավաբանական անձ է, ապա պետք է նաև վավերացված լինի կնիքով),

2) ներքևի ձախ անկյունում՝ պատասխանատու անձի կողմից լրացված՝ փաստաթղթի ներքին գրանցման համարը,

3) նշում այն մասին, թե ում է հասցեագրված,

4) պատասխանատու անձի անվանումը և գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը և բնակության վայրը (հասցեն)):

86. Եթե պատասխանատու անձը ներկայացնում է պետական գաղտնիք համարվող տեղեկություններ, ապա ներկայացվող փակ ծրարի վերևի աջ անկյունում «ԳԱՂՏՆԻ» նշագրի փոխարեն պետք է լինի «ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ» կամ «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ» նշագիրը:

87. Փակ ծրարը Կենտրոնական բանկ է ներկայացվում այն աշխատանքային օրվա ընթացքում, երբ ներկայացվում է ազդագիրը (առևտրի ազդագիրը), հաշվետվությունը կամ էական փաստերը և տեղեկությունները ներառող փաստաթուղթը, որի համապատասխան մասում բացահայտվել է գաղտնի տեղեկատվության կամ փաստաթղթի գոյության փաստը:

88. Եթե պատասխանատու անձը չի պահպանել սույն կարգով սահմանված պահանջները, ապա գաղտնիության դիմումը ենթակա չէ քննարկման:

89. Ամեն դեպքում բավարարման է ենթակա հետևյալ տեղեկությունների գաղտնիությունը.

1) բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները,

2) պետական գաղտնիք համարվող տեղեկությունները:

90. Բավարարման են ենթակա նաև հրապարակման դեպքում անձի մրցակցությանը վնաս հասցնող տեխնիկական, կազմակերպչական կամ առևտրային տեղեկատվությունները, այդ թվում` արտադրության գաղտնիքները (նոու-հաու), եթե դրանք՝

1) որպես ամբողջություն կամ իր մասերի ճշգրիտ փոխդասավորվածությամբ և համախմբությամբ ընդհանրապես հայտնի կամ դյուրամատչելի չեն տվյալ կարգի տեղեկատվության հետ սովորաբար առնչվող անձանց համար,

2) երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունեն իրական կամ հնարավոր որոշակի առևտրային արժեք, բայց բացակայում են օրինական հիմքերով դրանց ազատորեն ստանալու հնարավորությունները,

3) օրինականորեն տնօրինող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ձեռնարկվել են տեղեկատվությունն առկա հանգամանքներում գաղտնի պահելու ողջամիտ քայլեր, որոնք կարող են արտահայտված լինել համապատասխան պայմանագրի կնքման և (կամ) դրա պայմանների ապահովման, նախազգուշական այլ միջոցների ձեռնարկման տեսքով` պահպանելով այն նույնականացման տեղեկակիրներում` փաստաթղթերի, համակարգչային ֆայլերի, տեսագրման և ձայնագրման ժապավենների, տվյալ տեղեկատվությունը մարմնավորող իրի տեսքով և այլն:

91. 90-րդ կետով սահմանված տեղեկությունների առարկա կարող են լինել հետազոտական և զարգացման ծրագրերը (RDP), մարքեթինգային ռազմավարությունը, գյուտը, արդյունաբերական նմուշը կամ օգտակար մոդելը, արտադրության եղանակները, քիմիական բանաձևերը, գծագրերը, փորձնական նմուշները, ապրանքի վաճառքի և բաշխման եղանակները, պայմանագրի ձևերը, գործարար ծրագրերը, պայմանագրային գների մանրամասնությունները (միավորի գին, արտադրանքի քանակ, գնի ձևավորման մեխանիզմներ և նման այլ տեղեկատվություն), սպառողների մասնագիտական գործունեության ոլորտները (պրոֆիլները), գովազդման ռազմավարությունը, մատակարարների կամ հաճախորդների ցուցակները, համակարգչային ծրագրային ապահովումները, տվյալների հիմնապաշարները (բազաները), վարկային կազմակերպության կողմից իր հաճախորդներին տրամադրված վարկերը և այլն:

92. Տվյալ ոլորտում անձի մրցունակության վնասը գնահատելիս Կենտրոնական բանկը հիմք է ընդունում նաև պատասխանատու անձի կողմից ներկայացրած հիմնավորումները և դրանց արժանահավատ լինելու հավանականությունը:

93. Բավարար հիմնավորմամբ Կենտրոնական բանկը կարող է բավարարել նաև այնպիսի տեղեկությունների գաղտնիությունը, որոնք էական չեն, և հետևաբար, դրանց անմիջապես չհրապարակելը չի կարող վտանգել ներդրողների շահերը կամ տվյալ արժեթղթերի արդար գնագոյացումը: Ընդ որում` Կենտրոնական բանկը տեղեկությունը համարում է էական, եթե ողջամիտ ներդրողը կկարևորեր դա արժեթուղթը գնելու որոշումը կայացնելիս:

 

Գ Լ ՈՒ Խ  31

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

94. Ազդագիրը հրապարակելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան ազդագրի հրապարակմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը, տեղաբաշխողը առնվազն իր ինտերնետային կայքում հրապարակում է հայտարարություն հրապարակային առաջարկի վերաբերյալ հետևյալ բովանդակությամբ.

1) թողարկողի անվանումը,

2) առաջարկվող արժեթղթերի դասը, ծավալը (հրապարակման պահին առկա տեղեկատվության սահմաններում),

3) հրապարակային առաջարկի նախատեսվող ժամանակահատվածը,

4) դրույթ, որ ազդագիրը հրապարակվել է,

5) այն հասցեները, որտեղից կարելի է ձեռքբերել ազդագիրը էլեկտրոնային տարբերակով, թղթային տարբերակով հրապարակման դեպքում նաև թղթային տարբերակով ձեռքբերման աղբյուրները,

6) հայտարարության ամսաթիվը:

 

Գ Լ ՈՒ Խ  32

 

ԳՈՎԱԶԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

95. Հրապարակային առաջարկին կամ կարգավորվող շուկայի առևտրին թույլտվության վերաբերյալ կարող է գովազդել թողարկողը, կարգավորվող շուկայի առևտրին թույլտվություն հայցող անձը, արժեթղթերի տեղաբաշխմանը մասնակցող անձինք, ինչպես նաև նրանց պատվերով` գովազդային գործակալությունը:

96. Գովազդային նյութը առնվազն պետք է ներառի.

1) թողարկողի անվանումը,

2) արժեթղթի դասը,

3) մեկ արժեթղթի անվանական արժեքը,

4) արժեթղթերի տեղաբաշխման կամ առաջարկի իրականացման սկիզբը և ավարտը (հրապարակային առաջարկի դեպքում),

5) արժեթղթերի տեղաբաշխման գինը,

6) ապահովված պարտատոմսերի դեպքում ապահովման միջոցի վերաբերյալ տեղեկություններ,

7) եկամտաբերությունը (պարտատոմսերի դեպքում), ֆիքսված տոկոսը (արտոնյալ բաժնետոմսերի դեպքում),

8) ազդագրի (առևտրի ազդագրի) հրապարակման և ձեռքբերման վայրեր,

9) դրույթ ազդագրի (առևտրի ազդագրի) Կենտրոնական բանկի կողմից գրանցման մասին,

10) այլ տեղեկություններ (թողարկողի հայեցողությամբ):

 

Գ Լ ՈՒ Խ  33

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

97. Թողարկողը արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման ընթացքի և արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները Կենտրոնական բանկ է ներկայացնում համաձայն սույն կանոնակարգի հավելված 9-ով հաստատված ձևով` կատարելով համապատասխան նշագրում:

98. Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային փոստով (առկայության դեպքում՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով), մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով, ինչպես նաև թղթային կրիչով` մեկ օրինակ, որը կնքվում (առկայության դեպքում) և ստորագրվում է թողարկողի կամ նրա լիազորված անձի կողմից:

 

 

Հավելված 1

 

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ը Հավելվածի

 

ԱԶԴԱԳԻՐ (ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳԻՐ) ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ

 

թողարկողի ֆիրմային անվանումը (անունը, ազգանունը) կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, կապի միջոցները (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն)

 

Թողարկման նպատակը` _________________________________________

________________________________________________________

արժեթղթերի դասը` ____________________________________________

արժեթղթերի ձևը`   ____________________________________________

արժեթղթերի քանակը`  __________________________________________

արժեթղթերի անվանական արժեքը (արժույթը)`___________________________

արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը՝ ___________________________

 

Առդիր` __ էջ:

 

Դիմումը ներկայացնող անձ`

 

________________________________________________________

(կազմակերպության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը,

կապի միջոցները, գտնվելու վայրը)

 

_____ ___________200 թ.

 

Կ. Տ.

 

 

Հավելված 2

 

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ը Հավելվածի

 

______________________ կողմից ազդագրի հրապարակման

(թողարկողի անվանումը)

 

պահանջից բացառությամբ հրապարակային առաջարկի իրականացման մասին Կենտրոնական բանկին տեղեկացում

 

Տեղեկացնում ենք, որ __________________________ ___ __________ 200—թ-ին

(թողարկողի անվանումը)

 

իրականացրել է ազդագրի հրապարակման պահանջից Օրենքով սահմանված հետևյալ բացառությամբ

հրապարակային առաջարկ

 

q առաջարկն արվում է այն ներդրողներին, որոնցից յուրաքանչյուրի կողմից ձեռք բերվող արժեթղթերի ընդհանուր արժեքը, վաճառքի գնով առաջարկի պայմանների համաձայն, գերազանցում է ___ դրամը` յուրաքանչյուր առանձին առաջարկի դեպքում.
q առաջարվող արժեթղթերի միավոր անվանական արժեքը գերազանցում է _____ դրամը.
q առաջարկվող արժեթղթերի ընդհանուր արժեքը թողարկման կամ վաճառքի գնով 12 ամսվա ընթացքում չի գերազանցում ______ դրամը.

 

Արժեթղթի դասը (տեսակը)    ___________________________________________

 

Արժեթղթի քանակը            ____________________________________________

 

Միավոր անվանական արժեքը       ________________________________________

 

Ընդհանուր  անվանական արժեքը    _______________________________________

 

         

(թողարկողի իրավասու մարմնի ղեկավարի պաշտոնը)

 

(ստորագրությունը)

 

(անուն, ազգանունը)

____________________________

(թողարկողի գտնվելու վայրը և կապի միջոցները)

 

«____» «_____________» ____ թ.

(տեղեկացման ամսաթիվը)

 

 

Հավելված 3

 

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ը Հավելվածի

 

ՇԱՀԱԳՐԳԻՌ  ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ) ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ  ԴԻՄՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ

պարոն __________

Հարգելի  _____________

____________________________________________________________

(թողարկողի (կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն հայցող անձի) ֆիրմային անվանումը,

կազմակերպական-իրավական տեսակը (անունը, ազգանունը))

 

որոշում է կայացրել շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթղթի հիման վրա` ազդագրի

(առևտրի ազդագրի) բացառությամբ,

 

իրականացնել __________ (ընկերության անվանումը) բաժնային արժեթղթերի

ձեռքբերման կապակցությամբ փոխանակման միջոցով առաջարկվող արժեթղթերի

հրապարակային առաջարկ

 

իրականացնել __________ (ընկերության անվանումը) ընկերության միացման

կապակցությամբ նրա բաժնետերերին առաջարկվող արժեթղթերի հրապարակային

առաջարկ

 

դիմել __________ (ընկերության անվանումը) բաժնային արժեթղթերի ձեռքբերման

կապակցությամբ փոխանակման միջոցով առաջարկվող արժեթղթերի` կարգավորվող

շուկայի առևտրին թույլտվության համար

 

դիմել __________ (ընկերության անվանումը) ընկերության միացման կապակցությամբ

նրա բաժնետերերին առաջարկվող արժեթղթերի` կարգավորվող շուկայի առևտրին

թույլտվության համար

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք

Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

 

Առդիր`  ___ էջ:

 

Խնդրում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալ Ձեր նախնական

համաձայնությունը:

 

«Մենք` ստորագրող անձինք, հավաստիացնում ենք, որ կից ներկայացվող փաստաթղթերում ներառված

տեղեկությունները ճշգրիտ և ստույգ են, չեն պարունակում բացթողումներ»:

_______________________________________________________________________________

ստորագրող անձինք՝

 

____________

 

____________

 

____________

 

____________

(անուն, ազգանուն)

 

(պաշտոն)

 

(ստորագրություն)

 

(ամսաթիվ)

____________

 

____________

 

____________

 

____________

(անուն, ազգանուն)

 

(պաշտոն)

 

(ստորագրություն)

 

(ամսաթիվ)

 

Դիմումը ներկայացնող  անձ`

____________________________________________________________ Կ.Տ.

/կազմակերպության  իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը,  կապի միջոցները, գտնվելու վայրը/

 

 

Հավելված 4

 

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ը Հավելվածի

 

ԱԶԴԱԳԻՐ (ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳԻՐ)

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ


թողարկողի ֆիրմային անվանումը  (անունը, ազգանունը)
կազմակերպական-իրավական ձևը
գտնվելու վայրը, կապի միջոցները (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն)

 

 

արժեթղթերի դասը`

 

արժեթղթերի ձևը`

 

արժեթղթերի քանակը`

 

արժեթղթերի անվանական արժեքը (արժույթը)`

 

արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը`

__________________

 

__________________

 

__________________

 

__________________

 

__________________

_________________________________________________________________

 

«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ՍՈՒՅՆ ԱԶԴԱԳՐՈՒՄ ԶԵՏԵՂՎԱԾ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: ԳՐԱՆՑՄԱՆ ՓԱՍՏԸ ՉԻ ՀԱՎԱՍՏՈՒՄ

ՆԵՐԴՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ»:

 

«Մենք` ստորագրող անձինք, հավաստիացնում ենք, որ ազդագրում ներառված տեղեկությունները
ճշգրիտ
և ստույգ են, չեն պարունակում բացթողումներ, որոնք կարող են խեղաթյուրել ազդագրի
ամբողջականությունը»:

_________________________________________________________________

ստորագրող  անձինք՝

____________

 

____________

 

____________

 

____________

(անուն, ազգանուն)

 

(պաշտոն)

 

(ստորագրություն)

 

(ամսաթիվ)

____________

 

____________

 

____________

 

____________

(անուն, ազգանուն)

 

(պաշտոն)

 

(ստորագրություն)

 

(ամսաթիվ)

____________

 

____________

 

____________

 

____________

(անուն, ազգանուն)

 

(պաշտոն)

 

(ստորագրություն)

 

(ամսաթիվ)

 

Ստորագրությունները հավաստում եմ (ստորագրությունները հավաստվում են տնօրենների խորհրդի

նախագահի կամ  գործադիր տնօրենի, կամ նման իրավասություն ունեցող այլ անձի կողմից)`

 

____________

 

____________

 

____________

 

____________

(անուն, ազգանուն)

 

(պաշտոն)

 

(ստորագրություն)

 

(ամսաթիվ)

____________

 

____________

 

____________

 

____________

 

Ազդագրում ներառվող տեղեկությունների ցանկը ` ________________

Կ.Տ.

    

 

Հավելված 5

 

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ը Հավելվածի

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

 

____________________________________________________

q

Եռամսյակային ֆինանսական հաշվետվություն

q

Տարեկան հաշվետվություն

____________________________________________________

 

թողարկողի ֆիրմային անվանումը (անունը, ազգանունը)

կազմակերպական-իրավական ձևը

գտնվելու վայրը, հասցեն, կապի միջոցները

(հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն)

___հաշվետվության համարն ու ամսաթիվը

______________________________________________________________

տեղաբաշխված արժեթղթերի դասը` ___________________

արժեթղթերի քանակը` ___________________________

արժեթղթերի անվանական արժեքը (արժույթը)` ____________

 

«Մենք` ստորագրող անձինք, հավաստիացնում ենք, որ հաշվետվությունում ներառվող
տեղեկությունները ճշգրիտ և ստույգ են և չեն պարունակում բացթողումներ, որոնք կարող են
խեղաթյուրել հաշվետվության ամբողջականությունը»:

 

ստորագրող անձինք՝

____________

 

____________

 

____________

 

____________

(անուն, ազգանուն)

 

(պաշտոն)

 

(ստորագրություն)

 

(ամսաթիվ)

____________

 

____________

 

____________

 

____________

(անուն, ազգանուն)

 

(պաշտոն)

 

(ստորագրություն)

 

(ամսաթիվ)

____________

 

____________

 

____________

 

____________

(անուն, ազգանուն)

 

(պաշտոն)

 

(ստորագրություն)

 

(ամսաթիվ)

Ստորագրությունները հավաստում եմ (ստորագրությունները հավաստվում են տնօրենների խորհրդի

նախագահի կամ գործադիր տնօրենի կամ նման իրավասություն ունեցող այլ անձի կողմից)`

____________

 

____________

 

____________

 

____________

(անուն, ազգանուն)

 

(պաշտոն)

 

(ստորագրություն)

 

(ամսաթիվ)

____________

 

____________

 

____________

 

____________

Կ.Տ.

_____ _________ 200 թ.

 

 

Հավելված 6

 

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ը Հավելվածի

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

թողարկողի ֆիրմային անվանումը (անունը, ազգանունը)

կազմակերպական-իրավական ձևը

գտնվելու վայրը, հասցեն, կապի միջոցները (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն)

 

N

Հրապարակված տեղեկատվության

անվանումը

Ձեռքբերման  աղբյուրը

     
     
     

 

_____ ___________ 200 թ.

 

 

Հավելված 7

 

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ը Հավելվածի

 

ԷԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

 

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

 

թողարկողի ֆիրմային անվանումը (անունը, ազգանունը)

կազմակերպական-իրավական ձևը

գտնվելու վայրը, հասցեն, կապի միջոցները (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն)

___հաշվետվության համարն ու ամսաթիվը

 

___________________________________________________________________

տեղաբաշխված արժեթղթերի դասը`

 

արժեթղթերի քանակը`

 

արժեթղթերի անվանական արժեքը (արժույթը)`

__________________

 

__________________

 

__________________

 

«Մենք` ստորագրող անձինք, հավաստիացնում ենք, որ հաշվետվությունում ներառվող տեղեկությունները
ճշգրիտ և ստույգ են և չեն պարունակում բացթողումներ, որոնք կարող են խեղաթյուրել փաստաթղթի
ամբողջականությունը»:

 

ստորագրող  անձինք՝

 

____________

 

____________

 

____________

 

____________

(անուն, ազգանուն)

 

(պաշտոն)

 

(ստորագրություն)

 

(ամսաթիվ)

____________

 

____________

 

____________

 

____________

(անուն, ազգանուն)

 

(պաշտոն)

 

(ստորագրություն)

 

(ամսաթիվ)

____________

 

____________

 

____________

 

____________

(անուն, ազգանուն)

 

(պաշտոն)

 

(ստորագրություն)

 

(ամսաթիվ)

 

Ստորագրությունները հավաստում եմ (ստորագրությունները հավաստվում են տնօրենների խորհրդի
նախագահի կամ  գործադիր տնօրենի կամ նման իրավասություն ունեցող այլ անձի կողմից)`

 

____________

 

____________

 

____________

 

____________

(անուն, ազգանուն)

 

(պաշտոն)

 

(ստորագրություն)

 

(ամսաթիվ)

____________

 

____________

 

____________

 

____________

 

_____ ___________ 200 թ.

 

 

Հավելված 8

 

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ը Հավելվածի

 

ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ հարգել կից ներկայացվող հետևյալ տեղեկատվության (փաստաթղթերի) գաղտնիությունը.

 

Հ/հ

Կից ներկայացվող տեղեկատվության (փաստաթղթերի) ցանկը

Էջերի քանակը

Հաշվետվության կամ ազդագրի անվանումը և ներկայացման ամսաթիվը, որում բաց թողնված է տվյալ տեղեկատվությունը (փաստաթուղթը)

Ժամանակահատվածը, որի ընթացքում կից ներկայացվող տեղեկատվությունը (փաստաթուղթը) համարվում է գաղտնի (օր/ամիս տարի)

         
         
         

 

 

Մանրամասն հիմնավորում, թե ինչու և ինչ հանգամանքների առկայության պատճառով է կից ներկայացվող տեղեկատվության (փաստաթղթի) հրապարակման բացառումն անհրաժեշտ ներդրողների շահերը պաշտպանելու տեսակետից

 

Անձի անունը, ազգանունը և հեռախոսի համարը, ում հետ կարելի է կապվել ներկայացվող տեղեկատվության կամ փաստաթղթի առնչությամբ

 

 

_______________________________________________________

____________________________ (դիմողի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

_________

____ ___________ 200   թ.

 

 

Հավելված 9

 

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ը Հավելվածի

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

____________________________________________________________

q

Տեղաբաշխման ընթացքի վերաբերյալ

q

Տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ

____________________________________________________________

թողարկողի ֆիրմային անվանումը , կազմակերպական- իրավական տեսակը (անունը, ազգանունը)

____________________________________________________________

թողարկողի գտնվելու վայրը և  փոստային հասցեն, կապի միջոցները

 

Արժեթղթի դասը (տեսակը)

 

 

Հաշվետու ժամանակաշրջանի    սկիզբը`

/_/_/___/

ավարտը`

/_/_/___/

(ամսաթիվը)

(ամսաթիվը)

Տեղաբաշխման ժամկետները`   սկիզբը`

/_/_/___/

ավարտը`

/_/_/___/

(ամսաթիվը)

(ամսաթիվը)

                                   

ՎԱՃԱՌՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐ

 


Վճարման ձևը

Միանվագ վճարում

Տարաժամկետ վճարում

քանակը

գումարը
(նշելով արժույթը)

քանակը

փաստացի վճարված գումարը
(նշելով արժույթը)

ՀՀ արժույթով

 

 

 

 

արտարժույթով

 

 

 

 

գույքով՝

 

 

 

 

այդ թվում արժեթղթերով

 

 

 

 

 
Վաճառված արժեթղթերի ընդհանուր քանակը ____________________
Հրապարակային տեղաբաշխման գինը՝ նշելով արժույթը ______________
Վաճառված արժեթղթի միջին գինը՝ նշելով արժույթը _______________
 
Պատասխանատու անձ՝    

_____________

(անուն, ազգանուն)

_____________

(պաշտոն)

_____________

(ստորագրություն)

 

____ ___________ 200   թ.

 

Կ.Տ.

 

Ծանոթություն

Եթե արժեթղթերի դիմաց վճարումները կատարվել են մեկից ավելի արժույթով, ապա վաճառված

արժեթղթերի միջին գինը և հրապարակային  տեղաբաշխման գինը անհրաժեշտ է նշել ըստ

յուրաքանչյուր արժույթի:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան