Գլխավոր տեղեկություն
Номер
N 245-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (02.06.2008-20.12.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2008.05.23/30(620) Հոդ.489
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.05.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.05.2008
Дата вступления в силу
02.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2008 թվականի N 245-Ն

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՄ ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝

1) հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի արտասահման պաշտոնական գործուղման մեկնելուց առնվազն 10 օր առաջ՝ գործուղման մեկնելու թույլտվություն ստանալու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ՝ կցելով հրավերը և դրա թարգմանությունը, մասնակցության անհրաժեշտության հիմնավորումը, ինչպես նաև շահագրգիռ նախարարությունների կարծիքները.

2) հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի արտասահման պաշտոնական գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն` համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 16

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2008 թվականի

մայիսի 16-ի N 245-Ն որոշման

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՄ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Անունը, ազգանունը

2. Զբաղեցրած պաշտոնը         

3. Գործուղման վայրը և ժամկետները

4. Հրավիրող կողմը

5. Գործուղման նպատակը (աշխատանքային ո՞ր խնդրի լուծման համար էր նախատեսված գործուղումը)

6. Քննարկված թեմաները

7. Հանդիպումները, ելույթները, բարձրացված կամ քննարկված հարցերը

8. Հանդիպման կամ հավաքի ժամանակ ընդունված որոշումները, պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը

9. Առաջարկությունները, դրանց ընթացք տալու վերաբերյալ առաջարկները՝ եղանակը, ձևը, ժամկետները, պատասխանատուները, ակնկալվող արդյունքները

10. Գործուղվողը

11. Ստորագրությունը, ամսաթիվը

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.11.2013, N 1087-Ն 05.12.2013, N 245-Ն
11.11.2008, N 891-Ն 20.12.2008, N 245-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան