Գլխավոր տեղեկություն
Номер
N 684-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.12.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.01.21/5(304) Հոդ.99
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.12.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.12.2003
Дата вступления в силу
31.01.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2003 թվականի N 684-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի բյուջետային գործընթացի իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի բյուջետային գործընթացի իրականացման ժամանակացույցով:

3. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշման համաձայն ստեղծված Հայաստանի Հանրապետությունում 2003-2005 և 2004-2006 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդը և նշված ծրագրերի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբը շարունակելու են իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետության 2005-2007 և 2006-2008 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման ժամանակահատվածում,

բ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում ու Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ներգրավված մասնագետների աջակցությամբ 2004 թվականի ընթացքում իրականացվելու են ծրագրային բյուջետավորման ներդրման հետ կապված նախապատրաստական աշխատանքներ, որոնք ներառելու են նաև Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացի շրջանակներում այդ նախարարությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության) կողմից կիրառվող տվյալների համակարգչային բազայի ստեղծման ու ներդրման աշխատանքները:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ու Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների կատարմանը նպաստելու նպատակով ապահովել այդ նախարարությունների համապատասխան աշխատողների համագործակցությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ներգրավված մասնագետների հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 30
Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2003 թվականի
դեկտեմբերի 30-ի N 684-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
 
 

 

Կատարողները

Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները

Փաստաթղթերն ստացող մարմինները

Աշխատանքների և միջոցառումների կատարման սահմանային ժամկետները

Ա

1

2

3

4

 

1-ԻՆ ՓՈՒԼ

ՀՀ 2005-2007ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ (ՄԺԾԾ) ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

 

1.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

մինչև 2004 թվականի հունվարի 15-ը

2.

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ առաջարկությունների քննարկում և ներկայացում

ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

մինչև 2004 թվականի հունվարի 20-ը

3.

ՄԺԾԾ մշակման  մշտապես գործող բարձրագույն խորհուրդ 

հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների մասին ստացված առաջարկությունների վերաբերյալ որոշումների ընդունում

 

մինչև 2004 թվականի հունվարի 24-ը

4.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծի կազմման մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում

ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև 2004 թվականի հունվարի 27-ը

5.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

անհրաժեշտության դեպքում ՀՀ 2005-2007 թթ. ՄԺԾԾ մշակման համար լրացուցիչ տեղեկատվության ցանկի կազմում և տրամադրում

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

մինչև 2004 թվականի հունվարի 27-ը

6.

Տվյալ ոլորտի աշխատանքների համակարգման համար պատասխանատու ՀՀ պետական կառավարման հանրապետական մարմիններ
 (այսուհետ` գլխադասային մարմիններ)

Ոլորտի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի քաղաքականության հարցերի շուրջ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման (այդ թվում` նաև ՀՀ տարածքային կառավարման) մարմինների հետ`
ա) քննարկումների ժամանակացույցի և գլխադասային չհանդիսացող պետական կառավարման մարմինների կողմից իրականացվելիք ծրագրերի գծով ՀՀ 2005-2007թթ. պետական բյուջեների միջոցների հաշվին կատարվելիք ծախսերի ֆինանսավորման նախնական չափաքանակների` այդ մարմինների հետ քննարկման կարգի սահմանում և դրա մասին այդ մարմիններին տեղեկացում,
բ) քննարկումների անցկացում:

տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող ՀՀ պետական կառավարման մարմիններ

ա) մինչև 2004 թվականի հունվարի 31-ը


բ) մինչև 2004 թվականի փետրվարի 11-ը

7.

Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող ՀՀ պետական կառավարման մարմիններ

տվյալ ոլորտում միջնաժամկետ ծախսերի ծրագրերի քաղաքականության հարցերի շուրջ գլխադասային մարմինների կողմից կազմակերպվող քննարկումներին մասնակցություն

 

մինչև 2004 թվականի փետրվարի 11-ը (ըստ գլխադասային մարմինների սահմանած ժամանակացույցի)

8

Գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմիններ

տվյալ ոլորտում միջնաժամկետ ծախսերի ծրագրերի ՄԺԾԾ հայտերի (քաղաքականության` ներառյալ դրանով պայմանավորված պետական բյուջեի ծախսերի նկարագրությունը) մշակում և ներկայացում (յուրաքանչյուրն իրեն վերաբերող մասով)

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2004 թվականի փետրվարի 11-ը

9.

Գլխադասային մարմիններ

իրենց ոլորտի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի ՄԺԾԾ հայտերի (քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերի` ներառյալ դրանով պայմանավորված ՀՀ 2005-2007թթ. պետական բյուջեների ծախսերի գծով առաջարկությունները` ինչպես ամփոփ, այնպես էլ նաև ըստ տվյալ ոլորտում մարմինների գծով) մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2004 թվականի փետրվարի 20-ը

10.

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների 2005-2007թթ. ծրագրի նախագծի մշակում, գնահատում և ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2004 թվականի մարտի 2-ը

11.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկի 2004-2006թթ. գործունեության արդյունքում ստացվելիք եկամուտների, կատարվելիք ծախսերի և առաջացող շահույթի (այդ թվում` պետական բյուջե մասհանվող շահույթի) կանխատեսումների մշակում և մանրամասն հիմնավորումներով ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2004 թվականի մարտի 2-ը

12.

Համապատասխան ոլորտներում պետական կառավարման լիազորված ՀՀ պետական կառավարման մարմիններ

իրավաբանական անձանց
տրվող սուբսիդիաների
հաշվարկման հիմքում դրվող
ծախսերի կազմի, նվազագույն շահավետ գնի
հաշվարկման նորմատիվների
սահմանում` ըստ առանձին
ոլորտների և գործունեության
տեսակների (ՀՀ ֆինանսների
և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված),
և այդ կապակցությամբ այդ
մարմինների կողմից ընդունվող համապատասխան
նորմատիվ ակտերի
պետական գրանցում

 

մինչև 2004 թվականի հունիսի 1-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համար` մինչև 2005 թվականի հունիսի 1-ը

13.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ըստ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված ցանկի ՀՀ 2005-2007թթ. ՄԺԾԾ մշակման համար լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ըստ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված ցանկում նշված պարբերականության

14.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների 2005-2007թթ. ծրագրի նախագծի քննարկում ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հետ

 

մինչև 2004 թվականի մարտի 16-ը

15.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

գլխադասային մարմինների և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմինների հետ` քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերը քննարկելու համար հանդիպումների անցկացում (ըստ անհրաժեշտության)

 

մինչև 2004 թվականի մարտի 16-ը

16.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

պետական կառավարման մարմինների մշակած ՄԺԾԾ հայտերից յուրաքանչյուրի առնչությամբ եզրակացության նախապատրաստում և ներկայացում

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

մինչև 2004 թվականի ապրիլի 24-ը

17.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մակրոտնտեսական և հարկաբյուջետային կանխատեսումների մեջ տեղ գտած փոփոխությունների նկարագրության, ինչպես նաև ըստ յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի` համապատասխան ոլորտների 2005-2007 թթ. ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

մինչև 2004 թվականի ապրիլի 24-ը

18.

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

համապատասխան ոլորտների 2005-2007 թթ. ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով համապատասխան պետական կառավարման մարմինների հետ հանդիպումների անցկացում (ըստ անհրաժեշտության)

 

մինչև 2004 թվականի ապրիլի 24-ը

19.

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

ընդհանուր ծախսերում փոփոխություններ կատարելու (անհրաժեշտության դեպքում), ինչպես նաև ըստ յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի համապատասխան ոլորտների 2005-2007 թթ. ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների քննարկում և ներկայացում

ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

մինչև 2004 թվականի ապրիլի 27-ը

20.

ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

ըստ յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի համապատասխան ոլորտների 2005-2007 թթ. ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ որոշումների ընդունում

 

մինչև 2004 թվականի մայիսի 1-ը

21.

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի որոշումների մասին տեղեկացում 

ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև 2004 թվականի մայիսի 4-ը

22.

Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող ՀՀ պետական կառավարման մարմիններ

ավարտուն տեսքի բերված իրենց ոլորտային ՄԺԾԾ նախագծերի մշակում և ներկայացում

տվյալ ոլորտում գլխադասային մարմիններ

մինչև 2004 թվականի մայիսի 18-ը

23.

Գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմիններ

ավարտուն տեսքի բերված իրենց ոլորտի 2005-2007 թթ. ՄԺԾԾ նախագծերի (ծախսային ռազմավարության) մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2004 թվականի մայիսի 18-ը

24.

Տվյալ ոլորտում գլխադասային մարմիններ

ավարտուն տեսքի բերված իրենց ոլորտի 2005-2007 թթ. ՄԺԾԾ նախագծերի (ծախսային ռազմավարության` ներառյալ համապատասխան ոլորտներում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման մարմինների ծախսերի 2005-2007 թթ. ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների մասին առաջարկությունները) մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2004 թվականի մայիսի 22-ը

25.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ 2005-2007 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի վերջնական տարբերակի կազմում և ներկայացում

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

մինչև 2004 թվականի հունիսի 1-ը

26.

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

ՀՀ 2005-2007 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի վերջնական տարբերակի ներկայացում

ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

մինչև 2004 թվականի  հունիսի 8-ը

27.

ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

ՀՀ 2005-2007 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի վերջնական տարբերակի վերաբերյալ որոշումների ընդունում

 

մինչև 2004 թվականի հունիսի 12-ը

28.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի որոշումներին համապատասխան ՀՀ 2005-2007 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի ճշգրտում (ըստ անհրաժեշտության) և ներկայացում

ՀՀ կառավարություն

մինչև 2004 թվականի հունիսի 15-ը

29.

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ 2005-2007թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի ուղարկում ՀՀ Ազգային ժողով

ՀՀ Ազգային ժողով

մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը

30.

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ 2005-2007թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակում

 

մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը

 

2-ՐԴ ՓՈՒԼ

ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՈՒՄ

 

 

31

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումների մշակում և ուղարկում

ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը

32.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թվականի համայնքների բյուջեների նախագծերի մշակման և պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման և ներկայացման պարտադիր բնույթի մեթոդական ցուցումների և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցների (վերջինս` անհրաժեշտության դեպքում) մշակում և տրամադրում

ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններ

մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը

33.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների գծով ՀՀ 2005-2007թթ. պետական բյուջեների նախագծերով ծրագրավորման ենթակա բյուջետային մուտքերի գումարների կանխատեսումների կազմման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում

ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը

34.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

անհրաժեշտության դեպքում ՀՀ 2005 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման համար լրացուցիչ տեղեկատվության ցանկի կազմում և տրամադրում

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը

35.

ՀՀ բնապահպանության նախարարություն

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկի ներկայացում (այն դեպքում, երբ ընկերության գործունեության արդյունքում վնասակար ազդեցության գործունեության արդյունքում ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի է, նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարի գումարի այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները)

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ

մինչև 2004 թվականի հունիսի 1-ը

36.

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե (յուրաքանչյուրը` իր կողմից վերահսկվող վճարների մասով)

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների կողմից 2003 թվականի տարեկան գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջե փաստացի մուծված բնապահպանական վճարների (ներառյալ մարված ապառքները) գումարների մասին տեղեկատվության ներկայացում` ըստ նշված վճարների դրանց առանձին տեսակների

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ

մինչև 2004 թվականի հունիսի 1-ը

37.

ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության և ՀՀ առողջապահության նախարարություններ ներկայացված բնապահպանական ծրագրերով նախատեսվող միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումների մասին տեղեկացում

ՀՀ համապատասխան համայնքներ

մինչև 2004 թվականի հունիսի 27-ը

38.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների գծով ՀՀ 2005 թվականի պետական բյուջեի նախագծով ծրագրավորման ենթակա` բյուջետային մուտքերի գումարների` մեթոդական ցուցումների համաձայն կանխատեսումների կազմում և ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2004 թվականի հուլիսի 27-ը

39.

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ  (յուրաքանչյուրը` իրեն վերապահված  իրավասության մասով)

պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների գծով ՀՀ 2005-2007թթ. պետական բյուջեների նախագծերում նախատեսման ենթակա`բյուջետային մուտքերի գումարների կանխատեսումների` մեթոդական ցուցումների համաձայն կազմում և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ համաձայնեցված ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2004 թվականի հուլիսի 27-ը

40.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ըստ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված ցանկի` ՀՀ 2005 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման համար լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

Ըստ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված ցանկում նշված պարբերականության

41.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)

ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ 2005-2007թթ. ՄԺԾԾ-ի մեջ ընդգրկված և 2005 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում, որպես բյուջետային ֆինանսավորում պահանջող, նախատեսվելիք ծրագրերի նախագծերի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը

ՀՀ կառավարություն

մինչև 2004 թվականի օգոստոսի 21-ը

42.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)
ՀՀ կենտրոնական բանկ 
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

ՀՀ 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի մշակում և ներկայացում (մասնավորապես`
ա) ՀՀ բնապահպանության նախարարություն` «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն Սևանա լճի վերականգնման 2005 թվականի տարեկան ծրագրի նախագիծը,
բ) ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն մշակույթի պահպանման, տարածման և զարգացման 2005-2008թթ. եռամյա և 2005 թվականի պետական ծրագրերի նախագծերը,
գ) այլ մարմինների կողմից առաջարկվող նախագծեր` անհրաժեշտության դեպքում)

ՀՀ կառավարություն

մինչև 2004 թվականի օգոստոսի 21-ը

43.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

ՀՀ օրենքների պահանջների համաձայն ՀՀ պետական բյուջեի նախագծի կազմում կամ նշված նախագծի հետ միասին ՀՀ Ազգային ժողով ներկայացման ենթակա ծրագրերի նախագծերի մշակում և սահմանված կարգով ներկայացում, այդ թվում`
1. ՀՀ կրթության և գիտության նախարարություն`
ա) «ՀՀ կրթության զարգացման 2001-2005 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համաձայն 2005 թվականին իրականացվելիք միջոցառումների նախագիծը,
բ) «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն 2005 թվականին իրականացվելիք գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերի նախագծերը.
2. ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզկուլտուրայի և սպորտի պետական կոմիտե` «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2005 թվականի ծրագրի նախագիծը.
3. ՀՀ առողջապահության նախարարություն` «Բնակչության
բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն Առողջապահության պետական 2005 թվականի տարեկան ծրագրի նախագիծը.
4. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն`
ա) «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի համաձայն Երեխայի իրավունքների պաշտպանության 2005 թվականի տարեկան ծրագիրը,
բ) «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5.1-րդ հոդվածի համաձայն Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2005 թվականի տարեկան ծրագրի նախագիծը.
5. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող- նախարարի հետ համաձայնեցված`
ա) «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքի հոդվածի համաձայն Գյումրի քաղաքի վերականգնման 2005 թվականի տարեկան ծրագրի նախագիծը,
բ) «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն
Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2005 թվականի տարեկան ծրագրի նախագիծը.
6. ՀՀ արժեթղթերի հանձնաժողով` հանձնաժողովի գործունեության 2005 թվականի պետական նպատակային տարեկան ծրագրի նախագիծը

ՀՀ կառավարություն

մինչև 2004 թվականի օգոստոսի 21-ը

44.

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)

իրենց` 2005 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի` մեթոդական ցուցումների համաձայն կազմում և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ համաձայնեցված ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2004 թվականի օգոստոսի 21-ը

45.

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)

մարզի (Երևան քաղաքի) տարածքում տեղաբաշխված համայնքներից ստացված մեթոդական ցուցումների համաձայն կազմված ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին 2005 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2004 թվականի օգոստոսի 21-ը

46.

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)

համագործակցել ՀՀ պետական կառավարման համապատասխան մարմինների հետ` վերջիններիս համակարգին վերաբերող մարզպետների (Երևանի քաղաքապետի)`
ա) կողմից իրականացվող ծրագրերի գծով և
բ) ենթակայության ներքո գտնվող հիմնարկների 2005 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման գործում:

ՀՀ պետական կառավարման մարմիններ

 

47.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)

մեթոդական ցուցումների համաձայն իրենց և համակարգի 2005 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմում և ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2004 թվականի օգոստոսի 21-ը

48.

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2005 թվականի բյուջեի նախագծի մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2004 թվականի օգոստոսի 21-ը

49.

ՀՀ պետական կառավարման մարմիններ
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի ու դրամաշնորհների` իրենց համակարգում 2005 թվականին օգտագործման մասին կանխատեսումների կազմում և ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2004 թվականի օգոստոսի 21-ը

50.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկի 2005 թվականի կապիտալ ներդրումների ծրագրի և ծախսերի նախահաշվի նախագծերի` հիմնավորումների հետ հանդերձ ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2004 թվականի 
սեպտեմբերի 15-ը

51.

ՀՀ պետական կառավարման հանրապետական մարմիններ
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

ՀՀ կառավարության 2005 թվականի պետական բյուջեի ուղերձի մասը կազմող` 2005 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ՀՀ կառավարության զեկույցի` իրենց իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծերի (մինչև 3 էջի սահմաններում) մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2004 թվականի 
սեպտեմբերի 15-ը

52.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ 2005 թվականի պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու հայտ ներկայացրած հայտատուների հետ իրենց գծով ՀՀ 2005 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսվելիք ծախսերի ֆինանսավորման չափերի համաձայնեցում` անհրաժեշտության դեպքում տարաձայնությունների արձանագրությունների կազմում և տրամադրում

ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև 2004 թվականի 
սեպտեմբերի 25-ը

53.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)

2005 թվականի բյուջետային տարում ՀՀ կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2004 թվականի 
սեպտեմբերի 25-ը

54.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թվականի բյուջետային տարում ՀՀ կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկի վերաբերյալ առաջարկությունների ձևավորում և ներկայացում

ՀՀ կառավարություն

մինչև 2004 թվականի 
հոկտեմբերի 5-ը

55.

 

ՀՀ պետական կառավարման մարմինների 2005 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի և 2005 թվականի բյուջետային եկամուտների կանխատեսումների քննարկում` ՀՀ վարչապետի մոտ

 

մինչև 2004 թվականի հոկտեմբերի 9-ը

56.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ 2005 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում և ներկայացում

 

մինչև 2004 թվականի հոկտեմբերի 16-ը

 

57.

ՀՀ կառավարություն

ՀՀ 2005 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում և այն ՀՀ Ազգային ժողով ուղարկելու մասին որոշման ընդունում

 

մինչև 2004 թվականի հոկտեմբերի 28-ը

58.

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ՀՀ 2005 թվականի պետական բյուջեի նախագծի և վերջինիս հետ ՀՀ օրենքների պահանջների համաձայն այլ նյութերի ներկայացում

ՀՀ Ազգային ժողով

մինչև 2004 թվականի նոյեմբերի 2-ը

59.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ 2005 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին տրվելիք հատկացումների չափերի մասին նախնական տեղեկությունների տրամադրում

ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններ

մինչև 2004 թվականի նոյեմբերի 2-ը

60.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ 2005 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող հարցերի) հրատարակում մամուլում

մամուլ

մինչև 2004 թվականի նոյեմբերի 5-ը

(հավելվածը խմբ. N 242-Ն., լրաց. 25.11.04 N 770-Ն )

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.11.2004, N 770-Ն 18.12.2004, N 684-Ն
22.04.2004, N 242-Ն 15.05.2004, N 684-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան