Գլխավոր տեղեկություն
Номер
N 1064-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.10.2003-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.09.17/47(282) Հոդ.858
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.08.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.09.2003
Дата вступления в силу
18.09.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2003 թվականի N 1064-Ն

 

«ԵՐԵՎԱՆՏՐԱՆՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 22-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Երևանի էլեկտրատրանսպորտ» և «Ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերություններ:

(1-ին կետը փոփ. 11.09.03 N 1222-Ն)

2. «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության և «Ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին:   

(2-րդ կետը լրաց. 11.09.03 N 1222-Ն)

3. Երևանի քաղաքապետին՝

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման գործընթացը, այդ թվում՝ բաժանիչ հաշվեկշռի հաստատումը.

բ) 10-օրյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել բյուջետային ֆինանսավորման հայտ՝ «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից սուբսիդավորման գումարներ նախատեսելու համար:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակելիս քննարկել «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու հնարավորության հարցը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. օգոստոսի 28

Երևան