Basic information
Number
ՀՕ-181-Ն
Type
Օրենք
Act type
Исходный акт (20.10.2012-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2012.10.10/49(923) Հոդ.1075
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
11.09.2012
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
28.09.2012
Effective date
20.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի սեպտեմբերի 11-ին

 

«ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-103 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» կետով.

«ժա) սահմանում է կալանավորված անձանց և դատապարտյալների ՄԻԱՎ վարակի վերաբերյալ բուժաշխատողների կողմից նախաթեստային և հետթեստային խորհրդատվության և հետազոտության իրականացման կարգը:»:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «դ» կետի «ազատազրկման վայրերում գտնվողներին» բառերը փոխարինել «կալանավորված անձանց և դատապարտյալներին» բառերով.

2) 4-րդ մասը «հետազոտության կարգերը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 2-րդ մասի «դ» կետի» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 28

Երևան

ՀՕ-181-Ն