Գլխավոր տեղեկություն
Номер
N 64-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.01.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.02.2008
Дата вступления в силу
01.02.2008

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

31 հունվարի 2008 թվականի N 64-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Տնտեսական դատարանի լուծարման հետևանքով դատարանի դատավորներին և աշխատողներին վերջնահաշվարկ կատարելու նպատակով 2008 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին հատկացնել 14922.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով` 13952.4 հազ. դրամ, «Փաստացի սոցիալական ապահովության վճարներ» հոդվածով` 970.4 հազ. դրամ):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2008 թ. փետրվարի 2
Երևան