Գլխավոր տեղեկություն
Номер
N 345
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.10.2002-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.05.18/14(146) Հոդ.352
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.04.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.04.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.04.2001
Дата вступления в силу
18.05.2001

040.0345.25.04.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2001 թվականի N 345
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին`

ա) 2001 թվականի ընթացքում ավարտել Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպումը և լուծարումը.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ազատված շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ.

գ) մինչև յուրաքանչյուր ամսվա երրորդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:

3. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
ապրիլի 25-ի N 345 որոշմամբ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Ներածություն

 

1991 թվականին Հայաստանը հռչակվեց անկախ, որին հաջորդեց նոր քաղաքական- տնտեսական-սոցիալական հարաբերությունների ձևավորումը:

Խորհրդային Միության փլուզումից հետո սկսված ընդհանուր ճգնաժամը խորապես ազդեցություն ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի վրա: Տնտեսության ազատականացման հետևանքով առաջացած գործընթացներն անդրադարձան առողջապահության համակարգի վրա: Առողջապահության համակարգի ազատականացումը պահանջեց հրաժարվել գործող գաղափարական կառուցվածքային համակարգերից: Տվյալ ժամանակաշրջանը կարելի է բնութագրել այսպես` առողջապահության համակարգը չի համապատասխանում պետության տնտեսական համակարգին, արագընթաց աճում էր կառուցվածքային և ֆինանսական անհամաչափությունը:

Հայաստանի առողջապահության ներկայիս համակարգը ժառանգել է խորհրդային առողջապահության համակարգի դրական և բացասական բնութագրերը, որը պետական, ամբողջապես կենտրոնացված կառավարվող համակարգ էր, ուներ կուռ և լավ ձևավորված հիերարխիկ կառուցվածք, բավարար ապահովված էր մասնագետներով, հնարավորություն էր տալիս բնակչությանն ստանալ որոշակի երաշխավորված բուժօգնություն (յուրաքանչյուրի համար որոշակի սահմանված որակով և ծավալով): Սակայն առաջնորդվելով դեկլարատիվ խորհրդային գաղափարախոսությամբ, ֆինանսավորման ոչ արդյունավետ սկզբունքներով` խորհրդային առողջապահության համակարգը կարիք ուներ վերափոխման: Նշենք, որ գաղափարական փոփոխություն կատարելու քայլեր արվել են դեռ 80-ական թվականներին (ինչպես ընտանեկան բժշկության ներդրման գաղափարը), սակայն կոմունիստական կառավարման մոտեցումները, տիրող խորհրդային օրենսդրական-իրավական դաշտը թույլ չտվեցին իրականացնել էական փոփոխություններ:

Նախկին համակարգում կարևոր չափանիշ էր մահճակալների թիվը, դրանց բաշխումն ըստ բաժանմունքների, պլանավորված հիվանդների, մահճակալ/օրերի թիվը և դրա տարեկան շրջապտույտը, պոլիկլինիկաների, սպասարկող անձնակազմի թիվն ու պլանի մի շարք ցուցանիշներ, որոնք այլ գործոնների հետ միասին ձևավորել էին թանկարժեք մասնագիտացված հիվանդանոցային բժշկական օգնության գերադասությունը, իսկ առողջության առաջնային օղակը վեր էր ածվել թերի աշխատող ոլորտի: Համակարգի թերությունները` գերկենտրոնացված կառավարումը, բացառապես բյուջետային ֆինանսավորումը, առողջապահական խնդիրների, այդ թվում` բժշկական օգնության շրջանակների սահմանափակվածություն, բուժհիմնարկների ցանցի և բուժանձնակազմի ուռճացված թվաքանակը, դրանց անհավասարաչափ բաշխվածությունը, աղավաղել էին ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) և ստացիոնար (հիվանդանոցային) բուժհաստատությունների փոխհարաբերություններն ու դրանց գործառույթների, գործունեության սահմանազատման չափանիշները:

Վերջին տարիների ընթացքում առողջապահության համակարգում առաջացել են սոցիալ-տնտեսական ճգնաժամով պայմանավորված զգալի հիմնախնդիրներ`

- հաղորդակցության վատացումը` տրանսպորտի, հեռախոսային կապի բացակայությունն իջեցրել է բուժսպասարկման մատչելիությունը, փլուզվել է բուժօգնության կազմակերպման էտապային սկզբունքը, շտապ անհետաձգելի բուժօգնության ապահովումը կապված է մեծ դժվարությունների հետ,

- ստեղծվել է դեղորայքի ներմուծման մեծ դժվարություններ,

- առաջացել են բուժական ախտորոշիչ միջոցների (սարքավորումներ, նյութեր, ռեակտիվներ) ներմուծման դժվարություններ:

Սոցիալ-տնտեսական պայմանները, հաղորդակցության վատթարացումը, առողջապահության համակարգի անբավարար ֆինանսավորումը, բուժօգնության վճարովի սեկտորի ներմուծումը, դեղորայքի շուկայական գների կտրուկ բարձրացումը բուժսպասարկումը դարձրել են դժվարամատչելի` զգալի նվազել է բնակչության դիմելիությունն ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժհաստատություններ: Հիվանդանոցային մահճակալների զբաղվածությունն իջել է շուրջ 40%-ով: Բուժհաստատությունների զբաղվածության ցուցանիշների անկումը չի բացատրվում մարդկանց առողջական վիճակի բարելավմամբ, քանի որ հիվանդության ցուցանիշների «իջեցմանը» զուգահեռ նկատվում է մահացության ցուցանիշի բարձրացում մի շարք հիվանդություններից (սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, ուռուցքներ, տուբերկուլյոզ, շաքարային դիաբետ և այլն):

Հիմնվելով առողջապահության համակարգի մի շարք կարևոր սկզբունքների վրա, ինչպես`

- առողջության պահպանման իրավունքի ապահովում,

- բժշկական օգնության իրականացնողի ընտրության իրավունքի ապահովում,

- բժշկական օգնության իրականացնողների սեփականության բազմաձևություն,

- ֆինանսական աղբյուրների բազմաձևություն,

- բժշկական ծառայությունների որակի ապահովում,

- բժշկական օգնության մատչելիություն:

ՀՀ առողջապահության նախարարությունը 1997 թ. սկսեց իրականացնել առողջապահության բարեփոխումների գործընթաց: «ՀՀ առողջապահության բարեփոխումների և զարգացման ծրագիրը» հավանության արժանացավ ՀՀ կառավարության կողմից, ամփոփեց առողջապահության համակարգի բարեփոխումների սկզբունքները և հստակեցրեց կոնկրետ խնդիրներն ու անելիքները: Ծրագրում խնդիր էր դրվում ստեղծել առողջապահության պետական ֆինանսավորման գործող համակարգի կազմակերպչական և կառուցվածքային փոփոխությունների ճանապարհով մի նոր համակարգ, որը թույլ կտար`

 տարանջատել բժշկական օգնության տրամադրման և դրա դիմաց վճարումների իրականացման ֆունկցիաները` դրանով իսկ հստակեցնելով պատվիրատու-կատարող փոխհարաբերությունները պետական պատվերի շրջանակներում,

 հստակեցնել պետության պարտավորությունները բժշկական օգնության տրամադրման հարցում:

Ներկայումս առողջապահության համակարգում գործող բուժհաստատություններն իրենց թվաքանակով, հզորություններով, կադրային ներուժով էականորեն գերազանցում են բուժօգնության, այդ թվում` պետության կողմից երաշխավորված ծրագրերով ձևավորված պահանջարկը:

Արդյունքում, այդ ծրագրի գծով պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները նպատակաուղղված են ոչ թե որակյալ բժշկական օգնության ապահովմանը, այլ ամբողջ համակարգի պահպանմանը, այդ թվում` համապատասխան ծանրաբեռնվածությամբ չապահովված կադրերի ցածր ու անկանոն վճարվող աշխատավարձերի վճարմանը: Ընդ որում, այդ միջոցները հիմնականում ուղղվում են բժշկական օգնություն իրականացնողների ընթացիկ ծախսերը մի կերպ ծածկելուն և բնականաբար չեն բավարարում նորմալ դեղորայքային և տեխնոլոգիական հագեցվածությանը, բժշկական անձնակազմի աշխատավարձի մակարդակի բարձրացմանը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում հստակեցնելու ներկա պայմաններում բուժօգնություն և սպասարկում իրականացնողների առկա և փաստացի օգտագործվող հզորությունները:

Համակարգի հիմնական խնդիրներն են`

գործող առողջապահական ցանցի օպտիմալացում և աշխատանքների արդյունավետության բարձրացում,

ֆինանսավորման սկզբունքների և ձևերի բարեփոխում:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարականով հաստատված (25.12.2000 թ. NՆՕ-1814)` ՀՀ մարզերի և Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրերի ներկայացման ժամանակացույցը` կից ներկայացվում է Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի նախագիծը:

 

Ներկա իրավիճակ

 

Արարատի մարզն զբաղեցնում է 201.000 ք. կմ տարածք` 308800 բնակչությամբ: Իր մեջ ներառում է հետևյալ նախկին վարչատարածքները`

 

Արարատի վարչատարածք`

102.800 բնակչությամբ

Արարատ քաղաք`

22.300 բնակչությամբ

Վեդի քաղաք`

14.500 բնակչությամբ
   

Արտաշատի վարչատարածք`

118.600 բնակչությամբ

Արտաշատ քաղաք`

35000 բնակչությամբ

Մասիսի վարչատարածք`

87.400 բնակչությամբ

Մասիս քաղաք`

27100 բնակչությամբ

 

Այսօր մարզի առողջապահության համակարգում գործում է 66 առողջապահական հաստատություն, որից`

 հիվանդանոց` 4 (Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի)

 ծննդատուն` 2 (Արտաշատ, Վեդի)

 մեծահասակների պոլիկլինիկա` 4

 մանկական պոլիկլինիկա` 4

 առողջության կենտրոն` 1

 գյուղական բժշկական ամբուլատորիա` 49

 «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՊՓԲԸ

 «Շտապ օգնության կայան» ՊՓԲԸ

 

Ընդհանուր մահճակալային ֆոնդը կազմում է` 1245, որի ծանրաբեռնվածությունը` 30%: Մարզում աշխատում է 419 բժիշկ, որից`

 թերապևտ` 69 (տեղամասային թերապևտ` 49)

 մանկաբույժ` 69 (տեղամասային մանկաբույժ` 57)

բուժքույր` 1411

այլ աշխատող` 781

 

Ըստ նախկին վարչատարածքների գործում են`

 

ք. Արտաշատ`

 

«Արտաշատի հիվանդանոց» ՊՓԲԸ

«Արտաշատի ծննդատուն» ՊՓԲԸ

«Արտաշատի պոլիկլինիկա» ՊՓԲԸ

«Արտաշատի մանկական պոլիկլինիկա» ՊՓԲԸ

«Արտաշատի շտապ օգնություն» ՊՓԲԸ

«Արտաշատի հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՊՓԲԸ

 

ք. Արարատ`

 

«Արարատի հիվանդանոց-ԲԿ» ՊՓԲԸ

 

ք. Վեդի`

 

«Վեդու հիվանդանոց» ՊՓԲԸ

«Վեդու ծննդատուն» ՊՓԲԸ

«Վեդու պոլիկլինիկա» ՊՓԲԸ

«Վեդու մանկական պոլիկլինիկա» ՊՓԲԸ

«Վեդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ

 

ք. Մասիս`

 

«Մասիսի հիվանդանոց» ՊՓԲԸ

«Մասիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ

«Մասիսի մանկական պոլիկլինիկա» ՊՓԲԸ

«Մասիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ

 

Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայություն
Մարզի բնակչության տեղաբաշխումն ըստ սպասարկման տարածքների (2000 թ. տվյալներով)

 

Բուժհաստատության անվանումը

Տարածքը (քմ)

Հաճախում
(փաստացի,
տարեկան)

Հզորություն
(օրվա ընթացքում
նախատեսվող
հաճախումների
թիվը)

Բժիշկ

Բուժքույր

Այլ
աշխատող

Սպասարկվող
բնակչության
թիվը

1. Արտաշատի պոլիկլինիկա 2868 21158 215 31 34 13 35000
2. Արտաշատի մանկական պոլիկլինիկա 1500 6300 75 15 33 9 7500
3. Վ. Արտաշատի ԳԲԱ 350 5640 70 4 10 5505
4. Շահումյանի ԳԲԱ 144 6560 20 1 3 3 4429
5. Վեդու պոլիկլինիկա 858 28000 85 19 25 11 15770
6. Վեդու մանկական պոլիկլինիկա 324 5976 50 7 16 4 6000
7. Այգավանի ԳԲԱ 150 2304 15 2 6 2 4390
8. Լուսառատի ԳԲԱ 70 2349 10 2 6 3 2590
9. Փ. Վեդու ԳԲԱ 157 4180 30 3 5 2 3570
10. Սուրենավանի ԳԲԱ 144 6163 20 1 3 3 2741
11. Զանգակատան ԳԲԱ 186 2980 18 2 7 2 2535
12. Արարատի ԳԲԱ 300 5029 50 4 10 3 8000
13. Արալեզի ԳԲԱ 84 1786 20 1 3 2 2609
14. Ոսկետափի ԳԲԱ 150 4438 20 2 8 3 5234
15. Նոյակերտի ԳԲԱ 291 2349 22 2 6 3 4336
16. Ուրցաձորի ԳԲԱ 120 6245 18 1 8 2 3000
17. Տափերականի ԳԲԱ 420 5587 60 4 13 4 6015
18. Մասիսի պոլիկլինիկա 1510 32800 200 27 36 8 19800
19. Մասիսի մանկական պոլիկլինիկա 450 13840 120 8 14 4 6895
20. Այնթափի ԳԲԱ 120 7260 50 6 10 2 7955
21. Մարմարաշենի ԳԲԱ 180 8355 30 2 9 3 6053
22. Նորաբացի ԳԲԱ 90 2660 10 1 2 2 2246
23. Սիսի ԳԲԱ 60 2010 10 2 3 2 1486
24. Նոր Խարբերդի ԳԲԱ 90 5980 40 3 8 2 6392
25. Նորաշենի ԳԲԱ 250 3096 25 2 7 2 3584
26. Մրգավանի ԳԲԱ 52 2026 15 2 3 1 1978
27. Խաչփառի ԳԲԱ 85 3271 15 1 3 2 1767
28. Սայաթ-Նովայի ԳԲԱ 125 2850 15 1 5 2 4262
29. Հայանիստի ԳԲԱ 250 2900 18 3 4 2 4276
30. Հովտաշատի ԳԲԱ 92 4600 12 2 7 2 4806
31. Նորամարգի ԳԲԱ 65 1970 15 1 3 1 1958
32. Արբաթի ԳԲԱ 90 3050 30 1 3 2 1839
33. Դաշտավանի ԳԲԱ 100 3455 35 2 5 2 4640
34. Գեղանիստի ԳԲԱ 80 2165 35 2 5 2 3656
35. Արգավանդի ԳԲԱ 48 4082 10 1 4 2 2321
36. Ռանչպարի ԳԲԱ 80 3500 30 1 3 2 1366
37. Ազատավանի ԳԲԱ 85 5231 16 3 11 2 5437
38. Այգեստանի ԳԲԱ 400 4760 45 2 5 2 3971
39. Այգեզարդի ԳԲԱ 110 4485 15 2 6 2 5437
40. Արևշատի ԳԲԱ 130 12700 25 4 8 3 7079
41. Բուրաստանի ԳԲԱ 160 4260 70 3 8 2 4051
42. Գետազատի ԳԲԱ 100 5330 20 1 8 2 3926
43. Դալարի ԳԲԱ 125 5325 20 2 8 2 5073
44. Մխչյանի ԳԲԱ 210 9515 25 5 12 3 8669
45. Ն. Դվինի ԳԲԱ 100 4923 20 2 3 1 2676
46. Նշավանի ԳԲԱ 55 4221 15 1 5 2 3574
47. Ջրաշենի ԳԲԱ 50 2630 15 2 5 1 2633
48. Վ. Դվինի ԳԲԱ 38 4923 15 2 3 1 2676
49. Քաղցրաշենի ԳԲԱ 115 4540 22 1 5 2 4232
50. Դիմիտրովի ԳԲԱ 50 2946 10 1 3 1 2389
51. Ավշարի ԳԲԱ 78 4940 40 2 6 3 5200
52. Արմաշի առողջության կենտրոն (ամբուլատոր մաս) 595 4051 25 4 13 4 4117
53. Նոր կյանքի ԳԲԱ 65 2314 15 3 3 2 2708
54. Բանավանի ԳԲԱ 120 4021 20 6 10 2 5000
55. Կանաչուտի ԳԲԱ 5600 2020 15 1 3 2 2459
56. Դարակերտի ԳԲԱ - 3504 50 3 6 2 4794
57. Արարատի ԲԿ-պոլիկլինիկա - 37700 - - - - 16195
Ընդամենը       216 455 156 308800

 

Հիվանդանոցային (մասնագիտացված) ծառայություն (2000 թ. տվյալներով)

 

Բուժհաստատության
անվանումը
Մահճ. թիվը
(2000 թ.)
Զբաղված
մահճակալների
(օր. թիվը)
Ծանրաբեռն-
վածությունը
նը %
Բժիշկներ/
բույժքույր

Այլ
աշխատողներ

Տարածքը
(քմ)
Արտաշատի հիվանդանոց 340 118.1 32.4 63/214 145 5500
թերապևտիկ բաժանմունք 80 65.1 17.8      
սրտաբանական բաժանմունք 30 196.8 53.9      
վիրաբուժական բաժանմունք 60 141 38.6      
վնասվածքաբանական բաժանմունք 40 118.8 32.5      
նյարդաբանական բաժանմունք 40 181 49.6      
մանկական բաժանմունք 50 59.4 16.3      
Լոր բաժանմունք 10 27.2 7.4      
ինֆեկցիոն բաժանմունք 30 57.6 15.8      
վերակենդանացման բաժանմունք 25 145.4 39.8      
Արտաշատի ծննդատուն 120 65.0 17.8 23/96 52 5000
ծննդաբերական բաժանմունք 80 84.5 23.1      
գինեկոլոգիական բաժանմունք 40 26 7.1      
Արտաշատի հակատուբերկուլյոզային դիսպանսեր 10   80 2/13 5 280
Մասիսի հիվանդանոց 325 91.4 25.0 38/109 93 4800
թերապևտիկ բաժանմունք 95 108.2 29.6      
վիրաբուժական բաժանմունք 65 66.4 18.2      
մանկական բաժանմունք 45 55.5 15.2      
ինֆեկցիոն բաժանմունք 40 152.8 41.8      
ծննդաբերական բաժանմունք 50 94.7 25.9      
գինեկոլոգիական բաժանմունք 30 59.2 16.2      
Վեդու ծննդատուն 100 56.6 15.5 12/20 11 4570
ծննդաբերական բաժանմունք 60 61.9 17.0      
գինեկոլոգիական բաժանմունք 40 48.7 13.3      
Վեդու հիվանդանոց 180 71 19.5 16/65 65 3850
վիրաբուժական բաժանմունք 50 72 19.7      
թերապևտիկ բաժանմունք 60 60.5 16.8      
մանկական բաժանմունք 30 65.5 17.9      
նյարդաբանական բաժանմունք 20 61 16.7      
ինֆեկցիոն բաժանմունք 20 116.5 31.9      
վերակենդանացման բաժանմունք 6 6.6 1.8      
Արարատի հիվանդանոց 150 101.4 27.8 42/124 98 4000
թերապևտիկ բաժանմունք 40 98.4 26.9      
վիրաբուժական բաժանմունք 30 120.4 36.4      
նևրոլոգիական բաժանմունք 10 133.0 32.9      
մանկական բաժանմունք 25 78.0 21.4      
ծննդաբերական բաժանմունք 30 88.6 24.3      
գինեկոլոգիական բաժանմունք 15 55.7 15.3      
վերակենդանացման բաժանմունք 6 146.3 40.0      
Արմաշի առողջության կենտրոն (ստացիոնար) 30 - - 4/13 - 595
Ընդամենը 1245 - - 198/641 464 -

 

Սպասվելիք իրավիճակ

 

Ելնելով ՀՀ Արարատի մարզում տեղակայված առողջապահական հիմնարկների ներկա ցանցի ուսումնասիրության արդյունքներից` ակնհայտ է դառնում, որ համակարգում գործող բուժհաստատություններն իրենց թվաքանակով, հզորություններով, կադրային ներուժով գերազանցում են բուժօգնության պահանջարկը:

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման հայեցակարգային հիմնադրույթները և Արարատի մարզի առողջապահական հիմնարկներում ստեղծված իրավիճակը` առաջարկվում է մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման նպատակով իրականացնել հետևյալ գործառույթները`

 Արարատի մարզի քարտեզագրում.

 առողջապահության համակարգի շենքերի, շինությունների գույքագրում, տեխնիկական և ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրություն.

հիմնական միջոցների, բժշկական սարքավորումների և ստորաբաժանումների ուսումնասիրություն, գույքագրում.

 բուժհաստատությունների մահճակալային ֆոնդի ուսումնասիրություն (հագեցվածություն, ծանրաբեռնվածություն, շրջապտույտ և այլն).

 ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կառուցվածքի և ֆունկցիոնալ կառավարման մեխանիզմների վերլուծություն, հաճախելիության ուսումնասիրություն.

 դեմոգրաֆիկ ցուցանիշների հավաքագրում` ներառելով հիվանդացությունը.

 բնակչության տեղաբաշխումը, խտությունը.

 կադրային ռեսուրսների ուսումնասիրություն:

 

Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայություն

 

Օպտիմալացման ժամանակ անհրաժեշտ է հիմք ընդունել հետևյալ ռազմավարական սկզբունքները`

 առողջության առաջնային պահպանման օղակներում ներդնել ընտանեկան բժշկության գաղափարը,

 առողջության առաջնային պահպանման օղակի բուժհաստատություններում նեղ մասնագետների գործունեության ոլորտը տեղափոխել բազմապրոֆիլային հիվանդանոցներ` պայմանագիր կնքելով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի հետ,

 ներկայումս ընտանեկան բժիշկների գրասենյակները կարելի է ծավալել ներկա պոլիկլինիկաների շենքերում:

 

Արարատի մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի օպտիմալացման գործընթացը դարձնել անհրաժեշտություն, նպատակ դնելով`

- բարելավել առողջության առաջնային պահպանման որակը,

- բարձրացնել համայնքների դերը և մասնակցությունն առողջապահական կարիքների լուծման գործում,

- ապահովել բուժօգնության մատչելիությունը և հավասարության սկզբունքը,

- թեթևացնել մասնագիտացված ծառայությունների գործունեությունը,

- նպաստել հիվանդանոցային համակարգի օպտիմալացման (ներառյալ արտահիվանդանոցային մասնագիտական ծառայությունները),

- ներկա ամբուլատոր-պոլիկլինիկական օղակն աստիճանաբար փոխարինել ընտանեկան բժշկության համակարգով:

 

Այս առումով Արարատի մարզում ծրագրվում է`

հաշվի առնելով, որ մարզի մանկական և մեծահասակների պոլիկլինիկաները գտնվում են կամ միևնույն շենքում, կամ շատ մոտ հեռավորության վրա, որ մանկական պոլիկլինիկաները ոչ լրիվ են ապահովված անհրաժեշտ բժշկական կադրերով ու մեծ մասամբ օգտվում են մեծահասակների նեղ մասնագետների ծառայությունից (պայմանագրային հիմունքներով), ուստի, առաջարկվում է`

միավորել մանկական պոլիկլինիկաները մեծահասակների պոլիկլինիկաներին

(արդյունքում ավելորդ, միմյանց կրկնող կաբինետներից և ախտորոշիչ ծառայություններից ազատվելով, առկա հզորություններն ու մասնագետների կադրային ներուժն օգտագործելով` կարող ենք ակնկալել ավելի բարձր մակարդակի ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն),

մարզի բոլոր ստոմատոլոգիական պոլիկլինիկաները ներկայացնել մասնավորեցման, մինչև ընտանեկան բժշկության ինստիտուտի գործելը պոլիկլինիկաները կլինեն նախկին կարգավիճակով` իրականացնելով իրենց հիմնական գործառույթները: Բժիշկները կաշխատեն պայմանագրային սկզբունքով, մատուցվող բժշկական օգնության և ծառայությունների մասին պայմանագիր կնքելով բնակչի հետ: Հետագայում գործող բոլոր պոլիկլինիկաների (յուրաքանչյուրի) բազայի վրա ծավալելու են ընտանեկան բժշկի գրասենյակներ,

 գյուղական բնակչության առողջության առաջնային պահպանման օղակը բարելավելու նպատակով Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում են շինվերանորոգման աշխատանքներ,

 գյուղական բժշկական ամբուլատորիաները կշարունակեն իրենց գործունեությունը` ունենալով ֆինանսական, վարչական և մեթոդական ենթակայություն տարածքային պոլիկլինիկաներին:

 

Ելնելով շարադրվածից` կունենանք հետևյալ պատկերը`

 

Բուժհաստատության
անվանումը
Տարածքը
(քմ)

Ազգաբնակչության
թիվը

Կառուցվածքային
փոփոխությունները
Սպասվելիք
արդյունքը
1. Արտաշատի պոլիկլինիկա 2868 35000 միանում է տարածքային պոլիկլինիկային 17-20 ընտ. բժշկ. գրասենյակ
2. Արտաշատի մանկական պոլիկլինիկա 1500 7500

միանում է մեծահասակների
պոլիկլինիկային

------------
3. Վ. Արտաշատի ԳԲԱ 350 5505 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
4. Շահումյանի ԳԲԱ 144 4429 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
5. Վեդու պոլիկլինիկա 858 15770 միանում է տարածքային պոլիկլինիկային 7 ընտ. բժշկի գրասենյակ
6. Վեդու մանկական պոլիկլինիկա  324 6000

միանում է մեծահասակների
պոլիկլինիկային

------------
7. Այգավանի ԳԲԱ 150 4390 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
8. Լուսառատի ԳԲԱ 70 2590 միանում է տարածքային պոլիկլինիկային 1 ընտ. բժշկի գրասենյակ
9. Փ. Վեդու ԳԲԱ 157 3570 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
10. Սուրենավանի ԳԲԱ 144 2741 միանում է տարածքային պոլիկլինիկային 1 ընտ. բժշկի գրասենյակ
11. Զանգակատան ԳԲԱ 186 2535 միանում է տարածքային պոլիկլինիկային 1 ընտ. բժշկի գրասենյակ
12. Արարատի ԳԲԱ 300 8000 միանում է տարածքային պոլիկլինիկային 4 ընտ. բժշկի գրասենյակ
13. Արալեզի ԳԲԱ 84 2609 միանում է տարածքային պոլիկլինիկային 1 ընտ. բժշկի գրասենյակ
14. Ոսկետափի ԳԲԱ 150 5234 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
15. Նոյակերտի ԳԲԱ 291 4336 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
16. Ուրցաձորի ԳԲԱ 120 3000 միանում է տարածքային պոլիկլինիկային 1 ընտ. բժշկի գրասենյակ
17. Տափերականի ԳԲԱ 420 6015 միանում է տարածքային պոլիկլինիկային 3 ընտ. բժշկի գրասենյակ
18. Մասիսի պոլիկլինիկա 1510 19800 միանում է տարածքային պոլիկլինիկային 13 ընտ. բժշկի գրասենյակ
19. Մասիսի մանկական պոլիկլինիկա 450 6895

միանում է մեծահասակների
պոլիկլինիկային

------------
20. Այնթափի ԳԲԱ 120 7955 միանում է տարածքային պոլիկլինիկային 4 ընտ. բժշկի գրասենյակ
21. Մարմարաշենի ԳԲԱ 180 6053 միանում է տարածքային պոլիկլինիկային 3 ընտ. բժշկի գրասենյակ
22. Նորաբացի ԳԲԱ 90 2446 միանում է տարածքային պոլիկլինիկային 1 ընտ. բժշկի գրասենյակ
23. Սիսի ԳԲԱ 60 1486 միանում է տարածքային պոլիկլինիկային 1 ընտ. բժշկի գրասենյակ
24. Նոր Խարբերդի ԳԲԱ 90 6392 միանում է տարածքային պոլիկլինիկային 3 ընտ. բժշկի գրասենյակ
25. Նորաշենի ԳԲԱ 250 3584 միանում է տարածքային պոլիկլինիկային 1 ընտ. բժշկի գրասենյակ
26. Մրգավանի ԳԲԱ 52 1978 միանում է տարածքային պոլիկլինիկային 1 ընտ. բժշկի գրասենյակ
27. Խաչփառի ԳԲԱ 85 1767 միանում է տարածքային պոլիկլինիկային 1 ընտ. բժշկի գրասենյակ
28. Սայաթ-Նովայի ԳԲԱ 125 4262 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
29. Հայանիստի ԳԲԱ 250 4276 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
30. Հովտաշատի ԳԲԱ 92 480 միանում է տարածքային պոլիկլինիկային 23 ընտ. բժշկի գրասենյակ
31. Նորամարգի ԳԲԱ 65 1958 միանում է տարածքային պոլիկլինիկային 1 ընտ. բժշկի գրասենյակ
32. Արբաթի ԳԲԱ 90 1839 միանում է տարածքային պոլիկլինիկային 1 ընտ. բժշկի գրասենյակ
33. Դաշտավանի ԳԲԱ 100 4640 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
34. Գեղանիստի ԳԲԱ 80 3656 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
35. Արգավանդի ԳԲԱ 48 2321 միանում է տարածքային պոլիկլինիկային 1 ընտ. բժշկի գրասենյակ
36. Ռանչպարի ԳԲԱ 80 1366 միանում է տարածքային պոլիկլինիկային 1 ընտ. բժշկի գրասենյակ
37. Ազատավանի ԳԲԱ 85 5437 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
38. Այգեստանի ԳԲԱ 400 3971 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
39. Այգեզարդի ԳԲԱ 110 5437 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
40. Արևշատի ԳԲԱ 130 7079 միանում է տարածքային պոլիկլինիկային 3 ընտ. բժշկի գրասենյակ
41. Բուրաստանի ԳԲԱ 160 4051 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
42. Գետազատի ԳԲԱ 100 3926 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
43. Դալարի ԳԲԱ 125 5073 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
44. Մխչյանի ԳԲԱ 210 8669 միանում է տարածքային պոլիկլինիկային 4 ընտ. բժշկի գրասենյակ
45. Ն. Դվինի ԳԲԱ 100 3230 միանում է տարածքային պոլիկլինիկային 1 ընտ. բժշկի գրասենյակ
46. Նշավանի ԳԲԱ 55 3574 միանում է տարածքային պոլիկլինիկային 1 ընտ. բժշկի գրասենյակ
47. Ջրաշենի ԳԲԱ 50 2633 միանում է տարածքային պոլիկլինիկային 1 ընտ. բժշկի գրասենյակ
48. Վ. Դվինի ԳԲԱ 38 2676 միանում է տարածքային պոլիկլինիկային 1 ընտ. բժշկի գրասենյակ
49. Քաղցրաշենի ԳԲԱ 115 4232 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
50. Դիմիտրովի ԳԲԱ 50 2389 միանում է տարածքային պոլիկլինիկային 1 ընտ. բժշկի գրասենյակ
51. Ավշարի ԳԲԱ 78 5200 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
52. Արմաշի առողջության կենտրոն (30 մահճակալ) 595 4117 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
53. Նոր կյանքի ԳԲԱ 65 2708 միանում է տարածքային պոլիկլինիկային 1 ընտ. բժշկի գրասենյակ
54. Բանավանի ԳԲԱ - 5000 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
55. Կանաչուտի ԳԲԱ 5600 2459 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
56. Արարատ ք. պոլիկլինիկա - 16195 միանում է տարածքային պոլիկլինիկային 8 ընտ. բժշկի գրասենյակ
57. Դարակերտի ԳԲԱ - 4794 միանում է տարածքային պոլիկլինիկային 2 ընտ. բժշկի գրասենյակ
Ընդամենը       145-148 ընտ. բժշկի գրասենյակ

 

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի, Մխչյանի, Տափերականի, Այգավանի, Վերին Արտաշատի, Շահումյանի գյուղական բժշկական ամբուլատորիաները կգործեն որպես փակ բաժնետիրական ընկերություններ:

Ծրագրի իրականացման արդյունքում Արարատի մարզում կգործեն 4 պոլիկլինիկա`

 ք. Արտաշատ`

 ք. Վեդի`

 ք. Մասիս`

 ք. Արարատ`

1 պոլիկլինիկա
1 պոլիկլինիկա
1 պոլիկլինիկա
1 պոլիկլինիկա

գյուղական բժշկական ամբուլատորիաները կշարունակեն իրենց գործունեությունը՝ միացվելով տարածքային պոլիկլինիկաներին՝ մեկ իրավաբանական անձի կարգավիճակով:

(բաժինը լրաց. 12.09.01 N 851, լրաց., փոփ. 12.09.02 N 1422-Ն)

 

Հիվանդանոցային (մասնագիտացված) ծառայություն

 

Արտաշատ քաղաքում նախատեսվում է`

 

1. մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 200 մահճակալ հզորությամբ (ներկայիս 340 մահճակալի փոխարեն), որն իր մեջ կներառի`

 թերապևտիկ, նյարդաբանական, վիրաբուժական, մանկական, ինֆեկցիոն (10 մահճակալ` 40-ի փոխարեն) բաժանմունքները,

 ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,

 շտապ օգնության ծառայությունը,

 արյան փոխներարկման կայանը:

 

2. Արտաշատ քաղաքի հակատուբերկուլյոզային դիսպանսերը (ամբուլատոր և ստացիոնար մասերը) տեղափոխվելու է ինֆեկցիոն բաժանմունքի ազատ տարածքը,

3. ծննդատուն` 60 մահճակալ հզորությամբ (ներկայիս 120-ի փոխարեն),

4. մանկական պոլիկլինիկան (200 հաճախում հզորությամբ) միացվելու է մեծահասակների (500 հաճախում հզորությամբ) պոլիկլինիկային:

Վերակազմակերպման արդյունքում Արտաշատ քաղաքում ազատվում է 2 մասնաշենք`

 

1. մանկական պոլիկլինիկայի մասնաշենքը` 1500 քմ

2. հակատուբերկուլյոզային դիսպանսերի շենքը` 100 քմ

 

Մասիս քաղաքում նախատեսվում է ունենալ`

 

մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 170 մահճակալ հզորությամբ (ներկայիս 325 մահճակալի փոխարեն), որն իր մեջ կներառի`

 թերապևտիկ, վիրաբուժական, մանկական, ինֆեկցիոն (30 մահճակալ) և ծննդաբերական բաժանմունքները,

 շտապ օգնության ծառայությունը,

 ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,

 արյան փոխներարկման կետը:

 

Վեդի քաղաքում նախատեսվում է`

 

տեղափոխելով առանձին գործող հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը` 10 մահճակալ հզորությամբ (ներկայիս` 20-ի փոխարեն) հիվանդանոցի հիմնական շենք, արդյունքում ունենալ`

1. մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 80 մահճակալ հզորությամբ (ներկայիս 180-ի փոխարեն),

որն իր մեջ կներառի`

 վիրաբուժական, թերապևտիկ, մանկական, ինֆեկցիոն բաժանմունքները,

 շտապ օգնության ծառայությունը,

 ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,

 արյան փոխներարկման կետը:

2. ծննդատուն` 50 մահճակալ հզորությամբ (ներկայիս` 100-ի փոխարեն)

3. մանկական պոլիկլինիկան միացվելու է մեծահասակների պոլիկլինիկային:

 

Ծրագրի իրականացման արդյունքում Վեդի քաղաքում ազատվում է 1 մասնաշենք`

ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը` 200 քմ:

 

Արարատ քաղաքում նախատեսվում է ունենալ`

 

1. բժշկական կենտրոն` 80 մահճակալ հզորությամբ (ներկայիս` 150-ի փոխարեն), որն իր կազմում կունենա`

 թերապևտիկ, վիրաբուժական, մանկական և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքները,

 ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,

 շտապ օգնության ծառայությունը,

 արյան փոխներարկման կետը:

 

Այսպիսով, Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման արդյունքում կկազմավորվի`

 

Բուժհաստատության
անվանումը
Առ. 01.01.2001 թ.
բաժանմունքների
մահճ. ֆոնդը
Ծանրաբեռն-
վածություն (%)
Մեկ մահճակալի
ծանրաբեռնվածութ.
(օր)
Օպտիմալացման
արդյունքում
առաջարկվող
մահճակալների թիվը

Արտաշատի հիվանդանոց

340

32.4

118.1

200

1. թերապևտիկ բաժանմունք 150     100
2. վիրաբուժական բաժանմունք 110     70
3. մանկական բաժանմունք 50     20
4. ինֆեկցիոն բաժանմունք 30     10
5. նյարդաբանական բաժանմունք 25     30
վերակենդանացման բաժանմունք       15

Արտաշատի ծննդատուն

120

17.8

65.0

60

1. ծննդաբերական բաժանմունք 80     40
2. գինեկոլոգիական բաժանմունք 40     20
Արտաշատի հակատուբերկուլյոզային դիսպանսեր 10 80   10

Մասիսի հիվանդանոց

325

25.0

91.4

170

1. թերապևտիկ բաժանմունք 95     45
2. վիրաբուժական բաժանմունք 65     30
3. մանկական բաժանմունք 45     20
3. մանկական բաժանմունք 45     20
4. ինֆեկցիոն բաժանմունք 40     30
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք 80     80

Վեդու հիվանդանոց

180

19.5

71

80

1. վիրաբուժական բաժանմունք 50     30
2. թերապևտիկ բաժանմունք 80     30
3. մանկական բաժանմունք 30     10
4. ինֆեկցիոն բաժանմունք 20     10
5. վերակենդանացման բաժանմունք 6     6

Վեդու ծննդատուն

100

15.5

56.6

50

1. ծննդաբերական բաժանմունք 60     30
2. գինեկոլոգիական բաժանմունք 40     20

Արարատի հիվանդանոց-ԲԿ

150

40.0

101.4

80

1. թերապևտիկ բաժանմունք 50     25
2. վիրաբուժական բաժանմունք 30     25
3. մանկական բաժանմունք 25     5
4. ծննդաբերական (գինեկոլոգիական) բաժանմունք 45     25

Արմաշի առողջության կենտրոն

30

   

25

Ընդամենը 1245     665

 

Արարատի մարզում օպտիմալացման արդյունքում ընդհանուր առմամբ մահճակալային ֆոնդը 1245-ից կնվազի մինչև 665 և կազատվի 3 շենքային կառույց (1800 քմ):

 

Արտաշատ քաղաքում ազատվում է 2 մասնաշենք`

 

1.  մանկական պոլիկլինիկայի մասնաշենքը` 1500 քմ

2. հակատուբերկուլյոզային դիսպանսերի շենքը` 100 քմ

 

Վեդի քաղաքում ազատվում է`

 

ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը` 200 քմ:

(ծրագիրը լրաց. 12.09.01 N 851, լրաց., փոփ. 12.09.02 N 1422-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.09.2002, N 1422-Ն 10.10.2002, N 345
12.09.2001, N 851 28.09.2001, N 345
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան