Գլխավոր տեղեկություն
Номер
N 6-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.01.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.03.03/6(280) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
15.01.2008
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
18.01.2008
Дата вступления в силу
16.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 հունվարի 2008 թ.

N 6-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 568 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Արթուր Հակոբյանի 2007 թվականի դեկտեմբերի 24-ի դիմումը՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 7 հասցեում գործող (արտարժույթի առքուվաճառքի լիցենզիա թիվ 568) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Արթուր Հակոբյանին տրամադրված արտարժույթի առքուվաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 568 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Հակոբյանին (հասցե՝ ք. Երևան, Շինարարների 15/1, բն. 92) հանձնելու պահից։
 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հունվարի 18

Երևան