«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2004 թվականի N 218-Ն
«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 751-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անխափան շահագործման, ինչպես նաև ընկերության ֆինանսատնտեսական գործունեության բարելավման անհրաժեշտությունից և հաշվի առնելով «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի 2004 թվականի հունվարի 19-ի N 7 արձանագրությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության 2004-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումներին` համաձայն հավելվածի:
2. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` 35,3 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող (Արմավիրի արտադրական բազա) գույքը, և այն հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը` նշված գույքի հաշվեկշռային արժեքի չափով նվազեցնելով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սահմանել, որ`
ա) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի հետգնումը կատարվում է սույն որոշման 2-րդ կետում նշված գույքով.
բ) գույքի առանձնացման արդյունքում ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) սույն որոշման 2-րդ կետում նշված` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված գույքից`
3,47 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքը, որպես պետական բաժնեմաս, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այն ավելացնելով համապատասխան չափով (պետական բաժնեմասը հասցնելով 51 տոկոսի),
31,83 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքը սեփականության իրավունքով հանձնել «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերությանը.
բ) ապահովել`
«Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը,
«Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության 2004-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկների քննարկումն ու հաստատումը` ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության միջև 2002 թվականի փետրվարի 28-ին կնքված «Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման վերականգնում» ծրագրի ֆինանսավորման ենթավարկային պայմանագրում կատարել փոփոխություններ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթավարկային պայմանագրով ընկերության կողմից մարման ենթակա ենթավարկի հիմնական գումարը պետք է ձևակերպվի և վերադարձվի դրամով, որը պետք է համապատասխանի վարկի ստացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի հաշվարկային փոխարժեքին, իսկ վարկի սպասարկման տոկոսի փոխհատուցումը հետաձգվում է՝ վճարումը նախատեսելով` սկսած 2008 թվականից:
(5-րդ կետը խմբ. 05.08.04 N 1141-Ն)
6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության շրջանակներում 2000 թվականի հունիսի 21-ին և 2001 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված վարկային պայմանագրերի հատուկ համաձայնագրի դրույթներին համապատասխան`
ա) «Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման վերականգնում» վարկային ծրագրի շրջանակներում նախագծային և շինարարական աշխատանքներն իրականացվում են` հիմք ընդունելով միջազգային նորմերն ու ստանդարտները, եթե Հայաստանի Հանրապետությունում գործող նմանատիպ ստանդարտների չափանիշներն ավելի մեծ են.
բ) սույն որոշման 1-ին կետով հաստատված «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության 2004-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկում առաջացած ֆինանսական ճեղքվածքը մարվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին` Գերմանիայի Դաշնային Հանրապետության KFW բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսավորման համամասնության սահմաններում:
Սույն ենթակետի առաջին պարբերությամբ նախատեսված միջոցների օգտագործումից հետո մինչև 2007 թվականը ներառյալ լրացուցիչ ճեղքվածք առաջանալու դեպքում համապատասխան հիմնավորող փաստաթղթերի և հաշվարկների հիման վրա այն մարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացի շրջանակներում:
(«բ» ենթակետը լրաց. 05.08.04 N 1141-Ն)
7. Առաջարկել «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերին`
ա) բաժնետերերի ընդհանուր ժողովում քննարկել «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերությունում տնօրենների խորհրդի կազմավորման հարցը` նրան վերապահելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` տնօրենների խորհրդի բոլոր իրավասությունները` բացառությամբ բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունների.
բ) տնօրենների խորհուրդը կազմավորել հետևյալ կազմով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ), մեկական անդամ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի, Արմավիրի քաղաքապետի, Մեծամորի քաղաքապետի ներկայացմամբ, ինչպես նաև «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը:
8. Սահմանել, որ տնօրենների խորհուրդն իրավասու է անհրաժեշտության դեպքում ընկերության ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկում կատարել փոփոխություններ և լրացումներ` հաշվի առնելով «Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման վերականգնում» վարկային ծրագրի իրականացման արդյունքները, ծրագրի իրականացման ընթացքում ստացվող ջրի կորուստներն ու մատակարարվող ջրի դիմաց հավաքագրման մակարդակը և այլ գործոններ:
(8-րդ կետը փոփ. 05.08.04 N 1141-Ն)
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հունիսի 5-ի «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության գործունեության բարելավման 2003-2007 թվականների միջոցառումների ծրագրի և ֆինանսական հոսքերի կանխատեսումների մասին» N 751-Ն որոշման 1-ին կետի «բ» և 2-րդ կետի «ե» ենթակետերը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2004-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
* Տոկոսների մարում տողն ընթացիկ հաշվեկշռի հաշվարկներում չի ներառված։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |