Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
13 փետրվարի 2008 թվականի N 104-Ա
ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման 12-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված «Առլիս» տեղեկատվական համակարգի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «07. Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերը` 227161.0 հազ. դրամը, բաշխել հետևյալ կերպ`
1) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) ու «Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» պարբերականների հրատարակում` 164012.1 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 30650.0 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 63300.0 հազ. դրամ, 9 ամիս` 110000.0 հազ. դրամ, տարեկան` 164012.1 հազ. դրամ.
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գործունեության ընթացքում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) ձեռքբերում` 36346.4 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 11782.2 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 28208.5 հազ. դրամ, 9 ամիս` 31761.7 հազ. դրամ, տարեկան` 36346.4 հազ. դրամ.
3) էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում` 26802.5 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 3000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 10714.0 հազ. դրամ, 9 ամիս` 17251.0 հազ. դրամ, տարեկան` 26802.5 հազ. դրամ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Հավելված N 1 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» (ՌՈՒՍԵՐԵՆ), «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
NN ը/կ | Հրատարակման անվանումը | Թիվը (հատ) | Տարեկան տպագրման ենթակա համարների թիվը (հատ) | Մեկ համարի տարեկան միջին ծավալը (մամուլ) | Տարեկան ընդհանուր ծավալը (մամուլ) | Մեկ մամուլի միջին գինը (դրամ) | Գումարը (դրամ) |
1. | «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» | 400 | 102 | 22.795 | 930.036 | 120 | 111604320 |
2. | «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» | 400 | 37 | 16.178 | 239434.4 | 130 | 31126472 |
3. | «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր» | 400 | 55 | 0.85 | 18700 | 130 | 2431000 |
4. | «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) | 400 | 4 | 25.305 | 40488 | 140 | 5668320 |
5. | «Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» | 400 | 5 | 50.7 | 101.400 | 130 | 13182000 |
Ընդամենը | 164 012 112 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հավելված N 2 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈԼԻԳՐԱՖԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
NN ը/կ | Անվանումը | Տարեկան միջին թիվը (հատ) | Միջին գինը (դրամ) | Գումարը (հազ. դրամ) |
1. | Ամուսնության վկայական | 30000 | 138 | 4140000 |
2. | Ամուսնալուծության վկայական | 11000 | 138 | 1518000 |
3. | Ծննդյան վկայական | 70000 | 138 | 9660000 |
4. | Մահվան վկայական | 40000 | 138 | 5520000 |
5. | Հայրության ճանաչման վկայական | 20000 | 138 | 2760000 |
6. | Ծննդյան գրանցման ակտ | 700 | 1950 | 1365000 |
7. | Ամուսնության գրանցման ակտ | 450 | 1950 | 877500 |
8. | Ամուսնալուծության գրանցման ակտ | 150 | 1950 | 292500 |
9 | Մահվան գրանցման ակտ | 500 | 1950 | 975000 |
10. | Հայրության ճանաչման ակտ | 300 | 1950 | 585000 |
11. | Որդեգրման գրանցման ակտ | 50 | 1950 | 97500 |
12. | Անվան, ազգանվան, հայրանվան փոխման գրանցման ակտ | 50 | 1950 | 97500 |
13. | Մուտքի մատյան (մեծ) | 35 | 4100 | 143500 |
14. | Մուտքի մատյան (փոքր) | 20 | 2800 | 56000 |
15. | Ելքի մատյան (մեծ) | 20 | 4100 | 82000 |
16. | Ելքի մատյան (փոքր) | 10 | 2800 | 28000 |
17. | Սեղանամատյան | 600 | 4000 | 2400000 |
18. | Ձևաթուղթ 9.1 A 4/1 | 163000 | 6,6 | 1075800 |
19. | Ձևաթուղթ 9.2 A 4/1 | 65424 | 12 | 785088 |
20. | Ձևաթուղթ 9.2 A 4/2 | 22000 | 17 | 374000 |
21. | Ձևաթուղթ 9.1 A 5/2 | 22000 | 7 | 154000 |
22. | Ձևաթուղթ 11.1 A 4/1 | 156500 | 12 | 1878000 |
23. | Ձևաթուղթ 9.2 A 3/1 | 65000 | 14 | 910000 |
24. | Ձևաթուղթ 14.1 A 3/1 | 6000 | 60 | 360000 |
25. | Ձևաթուղթ 25.1 A 3/2 | 1500 | 88 | 132000 |
26. | Ձևաթուղթ 28.1 A 3/1 | 1000 | 80 | 80000 |
Ընդամենը | 36346388 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հավելված N 3 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ
Անվանումը | Թիվը (հատ) | Գումարը (հազ. դրամ) |
Էլեկտրոնային շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում | 1 | 26802.5 |
Ընդամենը | 1 | 26802.5 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|