Գլխավոր տեղեկություն
Номер
N 57-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.01.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.01.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.02.2008
Дата вступления в силу
26.01.2008

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

25 հունվարի 2008 թվականի N 57-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերի պահանջներից և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ֆինանսավորումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2008 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացնել 43153.8 հազ. դրամ` համաձայն հավելվածի:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2008 թ. փետրվարի 2
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունվարի 25-ի N 57-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները Գումարը (հազ. դրամ)

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

43153.8
 այդ թվում`  
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 37699.8
 այդ թվում`  
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ 34039.4
 այդ թվում`  
Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ 31618.4
 այդ թվում`  
Փաստացի սոցիալական ապահովագրության վճարներ (գործատուի կողմից) 2420.9
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ 3660.4
 այդ թվում`  
Շարունակական ծախսեր 1092.4
 այդ թվում`  
 - Կոմունալ ծառայություններ 6.8
 - Կապի ծառայություններ 1085.6
Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում 1500.0
 այդ թվում`  
 - Վարչական ծառայություններ 500.0
 - Համակարգչային ծառայություններ 300.0
 - Կառավարչական ծառայություններ 500.0
 - Ներկայացուցչական ծախսեր 200.0
Ընթացիկ նորոգում և պահպանում (ծառայություններ և նյութեր) 300.0
 այդ թվում`  
Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում 300.0
Նյութեր 768.0
 այդ թվում`  
 - Գրասենյակային նյութեր և հագուստ 300.0
 - Տրանսպորտային նյութեր 468.0
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ 5454.0
 այդ թվում`  
ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ 5454.0
 այդ թվում`  
 - Վարչական սարքավորումներ 5454.0

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ