040.1079.07.11.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2001 թվականի N 1079
քաղ. Երևան
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Կոտայքի մարզպետի կողմից ներկայացված և «Հայաստանի քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կոլեգիայի հավանությանն արժանացած Նոր Հաճն քաղաքի գլխավոր հատակագիծը:
2. Համաձայն սույն որոշմամբ հաստատված Նոր Հաճն քաղաքի գլխավոր հատակագծի` Նոր Հաճն քաղաքային համայնքին հատկացնել`
ա) Գետամեջի գյուղական համայնքի հողերից 12 հեկտար, որից` 9,3 հեկտար` բնակավայրի հողերի կատեգորիա, և պահուստային ֆոնդի հողերից 2,7 հեկտար անօգտագործելի` այն փոխադրելով բնակավայրերի հողերի կատեգորիա.
բ) Նոր Գեղիի գյուղական համայնքի պահուստային ֆոնդի հողերից 56 հեկտար, որից` 42.58 հեկտար վարելահող փոխադրելով բնակավայրերի հողերի կատեգորիա 2,42 հեկտար վարելահողը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, 4,3 հեկտար անօգտագործելի` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և 6,4 հեկտար վարելահող` էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա:
(2-րդ կետը փոփ., լրաց. 29.08.02 N 1326-Ն)
3. Լիազորել Նոր Հաճն քաղաքային համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իր իրավասության սահմաններում, գլխավոր հատակագծով նախատեսված նպատակներով ու հերթականությամբ սեփականության կամ օգտագործման իրավունքով տրամադրել հողամասեր:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` Կոտայքի մարզի Նոր Հաճնի քաղաքային և Գետամեջի ու Նոր Գեղիի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքներն իրականացնելիս հիմք ընդունել քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված փոփոխությունները` դրանք «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հավելվածում ընդգրկելու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 7-ից:ուղղ.
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |