040.0656.21.10.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 1999 թվականի N 655
քաղ. Երևան
ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի և Շվեյցարիայի Բազել քաղաքի կոնսերվատորիայի ուսանող Միքայել Բալյանի երաժշտական բացառիկ ունակություններն ու խոստումնալից ապագան, ինչպես նաև հաշվի առնելով արվեստի մի շարք անվանի գործիչների ու Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Միքայել Բալյանին (ծնվ. 1981 թ.) տարկետում տալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից` մինչև 2003 թվականի գարնանային զորակոչը:
(1-ին կետը փոփ. 01.11.00 N 700, 30.04.02 N 487)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 21-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.04.2002, N 487 | 30.04.2002, N 655 | |
01.11.2000, N 700 | 01.11.2000, N 655 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|