Գլխավոր տեղեկություն
Номер
N 1601-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.02.13/9(599) Հոդ.139
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.12.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.02.2008
Дата вступления в силу
23.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1601-Ն

 

«ԿՈՇ», «ՍԵՎԱՆ» ԵՎ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ», «Սևան» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության գործառույթը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից փոխանցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ», «Սևան» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության գործառույթն ու գույքն ընդունելու նպատակով 10-օրյա ժամկետում ստեղծել ընդունող հանձնաժողով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից սույն որոշման հավելվածով (գաղտնի) նախատեսված զենքը, զինամթերքը և հատուկ միջոցներն ստանալուց հետո, ծառայությունը պատշաճ կերպով կազմակերպելու համար, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն անհրաժեշտ քանակությամբ զենք, զինամթերք և հատուկ միջոցներ ձեռք բերելու համար:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ», «Սևան» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության գործառույթը և գույքը հանձնելու նպատակով 10-օրյա ժամկետում ստեղծել հանձնող հանձնաժողով.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը հանձնել զենք, զինամթերք և հատուկ միջոցներ՝ համաձայն հավելվածի (գաղտնի).

3) հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո եռօրյա ժամկետում` սահմանված կարգով դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ», «Սևան» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների պահպանության գործունեությունը.

4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը սույն որոշման հավելվածով նախատեսված զենքը, զինամթերքը և հատուկ միջոցները հանձնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություն հանձնված զենքի, զինամթերքի և հատուկ միջոցների փոխարեն անհրաժեշտ քանակով զենք, զինամթերք և հատուկ միջոցներ ձեռք բերելու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. փետրվարի 2

Երևան