«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2007 թվականի N 201-Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ, ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ (ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ), ՄԱՆԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ, ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ԿԱՊԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՅԼ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ՌԵԺԻՄԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) առողջապահական բնագավառի աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները` համաձայն N 1 հավելվածի.
բ) հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները` համաձայն N 2 հավելվածի.
գ) էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները` համաձայն N 3 հավելվածի.
դ) կապի բնագավառի աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները` համաձայն N 4 հավելվածի.
ե) ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները` համաձայն N 5 հավելվածի.
զ) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները` համաձայն N 6 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ՌԵԺԻՄԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Առողջապահական բնագավառի աշխատողների համար աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 39 ժամից:
2. Առողջապահական բնագավառի աշխատողների համար, կախված նրանց զբաղեցրած պաշտոնից և (կամ) մասնագիտությունից, աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել`
ա) շաբաթական 24 ժամից` առողջապահության բնագավառի աշխատողների համար, ովքեր ռադիոմանիպուլիացիայի կաբինետներում և լաբորատորիաներում անմիջականորեն իրականացնում են գամմա-բուժում և գամմա-պատրաստուկներով (պրեպարատ) փորձնական գամմա-ճառագայթահարում,
բ) շաբաթական 36 ժամից` առողջապահական բնագավառի աշխատողների համար` համաձայն N 1 ցանկի,
գ) շաբաթական 33 ժամից` առողջապահական բնագավառի աշխատողների համար` համաձայն N 2 ցանկի,
դ) շաբաթական 30 ժամից` առողջապահական բնագավառի աշխատողների համար` համաձայն N 3 ցանկի:
3. Առողջապահական բնագավառի աշխատողների համար հանգստի ռեժիմը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:
Ց Ա Ն Կ N 1
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ 36 ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ
Պաշտոնները և (կամ) |
Աշխատանքի բնույթը և պայմանները |
1 |
2 |
I. Հոգեբուժական (հոգենևրոլոգիական), նյարդավիրաբուժական, նարկոլոգիական | |
Բժիշկներ, այդ թվում` կառուցվածքային |
հիվանդներին անմիջականորեն բժշկական օգնություն |
II. Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններ` | |
Բժիշկներ, միջին բժշկական անձնակազմ, |
բժշկական օգնություն և մինչև յոթ տարեկան |
III. Ֆիզիոթերապևտիկ բուժկանխարգելիչ կազմակերպություններ, | |
Բժիշկներ, այդ թվում` կառուցվածքային |
լրիվ աշխատանքային օրը ծծմբաջրածնային և ծծմբային |
Կրտսեր բժշկական անձնակազմ, հավաքարար |
ցեխը տեղափոխելու և տաքացնելու, բուժական ցեխից և |
IV. Քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող | |
Բժիշկներ, միջին բժշկական անձնակազմ |
բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվող անձանց |
V. Շտապ բժշկական օգնության կայաններ (բաժանմունքներ), հանրապետական հիվանդանոցների | |
Շտապ բժշկական օգնության բժիշկներ, կանչ ընդունող |
շտապ բժշկական օգնության աշխատանքներ |
VI. Արյան փոխներարկման կայաններ և բաժանմունքներ | |
Բժիշկներ, այդ թվում` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար, |
չստուգված արյան բաղադրամասերի նախապատրաստման, |
VII. Թմրամոլությամբ և քրոնիկ ալկոհոլիզմով տառապող անձանց | |
Բժիշկներ, այդ թվում` բաժանմունքի, կաբինետի |
թմրամոլությամբ և քրոնիկ ալկոհոլիզմով տառապող |
VIII. Բնակչության առողջապահական կազմակերպություններ | |
Բժիշկներ, միջին և կրտսեր բժշկական անձնակազմ, |
բարոկամերաներում և կեսոններում աշխատանք. |
Միջին և կրտսեր բժշկական անձնակազմ, |
բուժկանխարգելիչ կազմակերպություններում |
IX. Ռադիոակտիվ նյութերի և իոնացնող ճառագայթման աղբյուրների | |
1. Ռենտգենյան ճառագայթների հետ կապված աշխատանք | |
Բժիշկներ, միջին և կրտսեր բժշկական անձնակազմ, |
ռենտգենաբուժության, փորձարարական |
2. Հետազոտական, տրանսպորտային, էներգետիկ, փորձաարտադրական միջուկային ռեակտորների և միջուկային էներգետիկ կայանքների | |
Բժիշկներ, միջին և կրտսեր բժշկական անձնակազմ, հավաքարար |
նեյտրոնային աղբյուրների (ռադիում-բերիլայիններ, |
X. Բաց ռադիոակտիվ աղբյուրների օգտագործման հետ կապված աշխատանք | |
Բժիշկներ, միջին և կրտսեր բժշկական |
աշխատանք` անմիջականորեն կապված բաց ռադիոակտիվ |
XI. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն և դրա ենթակայության պետական ոչ | |
Բժիշկներ, այդ թվում` կառուցվածքային ստորաբաժանման |
սանիտարահիգիենիկ, սանիտարաքիմիական, |
Քաղաքացիական ծառայողներ և քաղաքացիական |
արդյունաբերական, իոնացնող ճառագայթման աղբյուրներ |
Ց Ա Ն Կ N 2
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ 33 ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ
Պաշտոնները և (կամ) մասնագիտությունները |
Աշխատանքի բնույթը և պայմանները |
1 |
2 |
I. Բուժկանխարգելիչ կազմակերպություններ (պոլիկլինիկաներ, բուժարաններ, ամբուլատորիաներ, | |
Բժիշկներ, միջին և կրտսեր բուժանձնակազմ |
հիվանդների ամբուլատոր բուժման աշխատանքներ |
II. Ֆիզիոթերապևտիկ, բուժկանխարգելիչ կազմակերպություններ, բաժանմունքներ, կաբինետներ | |
Բժիշկներ, միջին և կրտսեր բժշկական անձնակազմ, |
լրիվ աշխատանքային օրը բժշկական գերկարճալիք |
III. Ատամնաբուժական բուժկանխարգելիչ կազմակերպություններ (բաժանմունքներ, կաբինետներ) | |
Ատամնաբույժներ, բուժակներ և տեխնիկ-ատամնաբույժներ |
ատամնաբուժական աշխատանքներ |
IV. Վարակիչ հիվանդություններով վարակված անձանց սպասարկող հիվանդանոցներ, բաժանմունքներ, | |
Բժիշկներ, այդ թվում` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար, |
հիվանդներին անմիջականորեն բժշկական օգնություն |
V. ՁԻԱՀ-ի և վարակիչ հիվանդությունների կանխարգելման բուժկանխարգելիչ (պրոֆիլակտիկ) | |
Բժիշկներ, այդ թվում` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար, |
ՁԻԱՀ-ով և ՄԻԱՎ-ով վարակված հիվանդների անմիջականորեն |
VI. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչություն և դրա ենթակայության պետական | |
Բժիշկներ, այդ թվում` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար, |
ՁԻԱՀ-ով և ՄԻԱՎ-ով վարակված հիվանդներից ստացված (վերցված) արյան և նյութերի լաբորատոր հետազոտությունների անցկացում |
VII. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն և դրա ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններ, | |
Բժիշկներ, այդ թվում` |
մանրէաբանական և վարակաբանական (վիրուսաբանական)լաբորատորիաներում կատարվող աշխատանք, վարակիչ |
Բժիշկ-համաճարակաբան, բժիշկ-համաճարակաբանի օգնական, |
օջախային, խցային և կանխարգելիչ (պրոֆիլակտիկ) |
Քաղաքացիական ծառայողներ և քաղաքացիական աշխատանք կատարողներ` |
վարակիչ հիվանդությունների օջախներում աշխատանքներ |
Բժիշկ-համաճարակաբան, միջին և կրտսեր բժշկական անձնակազմ, հավաքարար |
սանիտարակարանտինային կետի դիտարանում և |
Միջին և կրտսեր բժշկական անձնակազմ, հավաքարար |
վարակված հիվանդների տեղահանման գծով աշխատանք |
Հրահանգիչ-ախտահանող, բժշկական ախտահանող |
ախտահանման միջոցների չափափաթեթավորման |
Բժիշկ-համաճարակաբան, բժիշկ-համաճարակաբանի օգնական, բժիշկ, պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության, դրա ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիվանդների |
պալարախտի միկրոմանրէներով վարակված նյութի հետ |
վերահսկման և կանխարգելման կենտրոն ու դրանց կառուցվածքային |
|
Քաղաքացիական ծառայողներ և քաղաքացիական աշխատանք կատարողներ, |
հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների |
Միջատաբաններ, այդ թվում` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար, |
միջատաբանական աշխատանքների կատարում |
(Ցանկը լրաց. 31.01.08 N 196-Ն)
Ց Ա Ն Կ N 3
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ 30 ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ
Պաշտոնները և (կամ) մասնագիտությունները |
Աշխատանքի բնույթը և պայմանները |
1 |
2 |
I. Առողջապահության հակատուբերկուլոզային կազմակերպություններ և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներ. | |
Բժիշկներ, այդ թվում` ղեկավարներ (բաժանմունքի, կաբինետի, |
տուբերկուլոզով հիվանդների հետ անմիջականորեն կատարվող |
II. Դիահերձարանների, դիարանների ախտաանատոմիական բաժանմունքներ, լաբորատորիաներ | |
Բժիշկներ, այդ թվում` բաժանմունքի, լաբորատորիայի ղեկավար, |
աշխատանք` անմիջականորեն կապված դիակների |
III. Դատաբժշկական փորձաքննության կենտրոն | |
Դատաբժշկական փորձագետներ, այդ թվում` բաժնի, բաժանմունքի |
աշխատանք` անմիջականորեն կապված դիակների և |
IV. Առողջապահական կազմակերպություններ | |
Բժիշկներ, միջին բժշկական անձնակազմ, հավաքարար |
աշխատանքներ` կապված դիակային արյան նախապատրաստման |
V. Ռադիոակտիվ նյութերի և իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանք | |
1. Ռադիոակտիվ նյութերի կիրառումը` որպես գամմա-ճառագայթման աղբյուր | |
Բժիշկներ, միջին և կրտսեր բժշկական անձնակազմ, հավաքարար |
աշխատանք` անմիջականորեն կապված գամմաբուժության և |
2. Ռենտգենյան ճառագայթում | |
Բժիշկներ, միջին և կրտսեր բժշկական անձնակազմ, հավաքարար |
աշխատանք` անմիջականորեն կապված ռենտգենաախտորոշման, |
VI. Հակաժանտախտային կազմակերպություններ, պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն, դրա | |
Քաղաքացիական ծառայողներ և քաղաքացիական |
աշխատանք այն տեղերում, որտեղ գտնվում են I և II խմբերի |
Բժիշկներ, այդ թվում` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար, |
հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների դեմ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ (ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ), ՄԱՆԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ՌԵԺԻՄԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների` մանկատների, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատությունների, երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատությունների, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների (այսուհետ` գիշերօթիկ հաստատություն), երեխաների խնամքի ցերեկային հաստատությունների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, տուն-ինտերնատների (այսուհետ` կազմակերպություններ) նախատեսված աշխատողների աշխատաժամանակի և հանգստի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով ոլորտի աշխատանքային առանձնահատկությունները:
2. Դասավանդողներին, դաստիարակչական աշխատանքների մասնագետներին, ինչպես նաև կազմակերպություններում երեխաներին, հիվանդներին, հաշմանդամներին, տարեցներին խնամքի ծառայություններ մատուցող աշխատողներին սնվելու համար ընդմիջում տրամադրվում է սաների հետ միաժամանակ:
3. Կազմակերպություններում աշխատողների համար, կախված նրանց զբաղեցրած պաշտոնից և (կամ) մասնագիտությունից, աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել`
ա) շաբաթական 22 ժամ մանկավարժական աշխատանք` դասավանդող լոգոպեդների և դասավանդող դեֆեկտոլոգների, դասավանդող հատուկ մանկավարժների համար.
բ) շաբաթական 24 ժամ մանկավարժական աշխատանք` երաժիշտ ղեկավարների համար.
գ) շաբաթական 30 ժամ մանկավարժական աշխատանք` բուժական ֆիզկուլտուրայի գծով հրահանգիչների համար.
դ) շաբաթական 30 ժամ մանկավարժական աշխատանք` զարգացման շեղում ունեցող երեխաների դաստիարակների համար.
ե) շաբաթական 30 ժամ մանկավարժական աշխատանք` գիշերօթիկ հաստատությունների, մանկատների, հանրակրթական հաստատությունների երկարօրյա խմբերի դաստիարակների համար.
զ) շաբաթական 36 ժամ` մինչև 7 տարեկան երեխաների խնամքի ծառայություններ մատուցող աշխատողների (դայակ) համար.
է) շաբաթական 36 ժամ մանկավարժական աշխատանք` երկարատև բուժման ու խնամքի կարիք ունեցող երեխաների և ընդհանուր տիպի հաստատությունների դաստիարակների համար,
ը) շաբաթական 39 ժամ` 7 տարեկանից բարձր անձանց խնամքի ծառայություններ մատուցող աշխատողների (սպասուհի) համար:
4. Շուրջօրյա աշխատանքի ռեժիմի դեպքում, երբ դաստիարակչական և ուսումնական աշխատանքներն օրվա ընթացքում հաջորդում են միմյանց, կազմակերպության ղեկավարը կարող է աշխատողների աշխատանքային օրվա ռեժիմում սահմանել երկու ժամ անընդմեջ ընդմիջում: Հերթափոխի երկու մասերի միջև ընդմիջման ժամանակն աշխատաժամանակի մեջ չի հաշվառվում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ՌԵԺԻՄԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Էներգամատակարարման, գազամատակարարման ու ջերմամատակարարման բնագավառների աշխատողների աշխատաժամանակի և հանգստի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով ոլորտի աշխատանքային առանձնահատկությունները:
2. Էներգամատակարարման, գազամատակարարման ու ջերմամատակարարման բնագավառների ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) սկիզբը և ավարտը սահմանում է գործատուն` կազմակերպության ներքին կարգապահական կանոններով ու հերթափոխային ժամանակացույցով: Ելնելով արտադրական անհրաժեշտությունից` գործատուն կարող է փոփոխել հերթափոխային ժամանակացույցը: Երկու հերթափոխ անընդմեջ աշխատելն արգելվում է:
3. Էներգամատակարարման, գազամատակարարման ու ջերմամատակարարման բնագավառների կազմակերպությունների հիմնական աշխատանքի վայրից դուրս գտնվող սարքավորումների և կառույցների վերանորոգման, սպասարկման աշխատանքներ կատարող աշխատողների հավաքատեղից մինչև աշխատանքի կատարման վայր և հավաքատեղ վերադարձի ժամանակը հաշվարկվում է աշխատաժամանակում:
Հավաքատեղի վայրը որոշվում է գործատուի կողմից` աշխատանքային կոլեկտիվի աշխատողների համաձայնությամբ:
4. Էներգամատակարարման, գազամատակարարման ու ջերմամատակարարման բնագավառների աշխատողների հանգստի ռեժիմը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ՌԵԺԻՄԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Կապի բնագավառի այն աշխատողների աշխատանքը, ովքեր ընդգրկված են անհամաչափ` փոփոխական, աշխատանքային ռեժիմով աշխատող արտադրամասերում, ծառայություններում, տեղամասերում և այլ ստորաբաժանումներում, ովքեր անմիջականորեն զբաղված են կապի միջոցների շահագործողական-տեխնիկական սպասարկմամբ կամ կապի ծառայությունների մատուցմամբ, նրանց աշխատաժամանակի և հանգստի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով ոլորտի աշխատանքային առանձնահատկությունները:
2. Սույն հավելվածի 1-ին կետում նշված կապի բնագավառի հետևյալ աշխատողների (մասնագիտություններ և պաշտոններ) համար գործատուն կարող է սահմանել սահուն ժամանակացույցով աշխատաժամանակ`
ա) կապի բաժանմունքների պետեր (ներառյալ շարժական կապի բաժանմունքները).
բ) փոստային առաքանիների ու հեռագրերն ընդունելու և տալու, ինչպես նաև փոստի առաքման կազմակերպման կապի օպերատորներ.
գ) կապի կազմակերպությունների փոստային առաքանիները տեսակավորողներ, փոխանակողներ.
դ) փոստային առաքանիների, պարբերական մամուլի, հեռագրերի և դրամական միջոցների փոստային փոխադրումների փոստատարներ.
ե) խոսակցական կետերի հեռախոսավարներ.
զ) բաժանորդային տեղամասերի կապի օպերատորներ.
է) բաժանորդային վճարների և ռադիոհաղորդման ցանցերի վնասման մասին դիմումների ընդունման կապի օպերատորներ.
ը) կապի գծային կառույցների ու բաժանորդային սարքերի և գյուղական հեռախոսացանցի էլեկտրամոնտյորներ.
թ) հեռախոսակապի գծային կառույցների և բաժանորդային սարքերի էլեկտրամոնտյորներ.
ժ) հեռախոսացանցերի հեռախոսների վերանորոգման բյուրոյի կայանային սպասարկման էլեկտրամոնտյորներ.
ժա) հեռախոսացանցերի, ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների կազմակերպությունների հերթապահ տրանսպորտի վարորդներ.
ժբ) բնակչության սպասարկման հետ անմիջականորեն կապված զարգացման տեղամասի կապի ինժեներներ, տեխնիկներ և օպերատորներ.
ժգ) փոստային կապի օպերատորներ, ովքեր հիմնարկի գլխավոր դրամարկղում ընդունում և տալիս (բացթողում) են դրամ և այլ արժեքներ.
ժդ) հեռախոսային ցանցի տեղեկատու-տեղեկատվական հանգույցի տեղեկատու ծառայության հեռախոսավարներ.
ժե) միջքաղաքային հեռախոսային ցանցերի տեղեկատու ծառայությունների հեռախոսավարներ.
ժզ) երկաթգծի գծային տեղամասի փոստային վագոնի պետեր և ուղեկցող էլեկտրամոնտյորներ.
ժէ) ավիափոստի փոխադրման պատասխանատու-օպերատորներ.
ժը) ինկասատորներ և փոստն ուղեկցողներ.
ժթ) վարորդ-ինկասատորներ, ներհանրապետական երթուղու վարորդներ.
ի) կապի միջոցների վթարների և վնասվածքների վերացման աշխատանքներ կատարող աշխատողներ.
իա) ռադիոկենտրոնների, ռադիոկայանների, հեռուստատեսային կենտրոնների, վերահաղորդիչ հեռուստատեսային կայանների, ռադիոհաղորդային հեռուստատեսային կայանների, ռադիոհաղորդիչ և ռադիոհեռարձակման հանգույցների, ռադիոռելեային մայրուղիների աշխատողներ, երբ այդ կազմակերպություններն աշխատում են ցուցահերթով (սեանսներով).
իբ) արբանյակային կապի և հաղորդման համակարգերի ու ցանցերի ղեկավարման կենտրոնների, տիեզերական կապի կենտրոնների, արբանյակային կապի երկրի կայանների և հեռուստառադիոհաղորդման ծրագրերի ընդունող-հաղորդող, թերթերի էջերը պատկերող աշխատողներ` այդ օբյեկտների շուրջօրյա կամ ցուցահերթերով աշխատելու դեպքում.
իգ) կապի օպերատորներ, ովքեր զբաղված են արտադրական գործառնություններում` ընդունման-ուղարկման, բարձման-բեռնաթափման, փոստային առաքանիների տեղափոխման և փոստարկղից նամակների հավաքման ու բաշխման աշխատանքներով:
3. Հատուկ բնույթի աշխատանքների, ինչպես նաև ոչ միատեսակ ինտենսիվությամբ աշխատանքների համար կարող է կիրառվել աշխատաժամանակի մասերի բաժանում: Աշխատանքային օրվա սկիզբը և ավարտը որոշվում են կողմերի համաձայնությամբ:
4. Կապի բնագավառի աշխատողների հանգստի ռեժիմը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 5 |
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ՌԵԺԻՄԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատաժամանակի և հանգստի ռեժիմը որոշվում է մինչև ուսումնական տարվա սկիզբը` ուսումնական հաստատության ղեկավարի (կառավարման կոլեգիալ մարմնի) կողմից` հաշվի առնելով ուսումնական հաստատությունների գործունեության առանձնահատկությունները:
2. Իրենց պարտականություններն աշխատանքային օրվա ընթացքում անընդմեջ իրականացնող դասախոսներին, մանկավարժներին և դաստիարակներին (այսուհետ` դասավանդող) սնվելու համար ընդմիջում տրամադրվում է սովորողների, սաների հետ միաժամանակ:
3. Դասավանդողների ուսումնական պարապմունքների տևողությունը, ինչպես նաև դրանց միջև ընդմիջումները (դասամիջոցները) նախատեսվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կանոնակարգով:
4. Ուսումնական աշխատանքի, ինչպես նաև ուսումնական պարապմունքների դասացուցակով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով աշխատաժամանակի մեջ ներառվում են`
1) կրթական, մեթոդական խորհուրդների, կրթական ծրագրով նախատեսված ծնողական ժողովների, խորհրդատվությունների, առողջարանական, դաստիարակչական և այլ միջոցառումների անցկացման աշխատանքները.
2) այն ժամանակը, որը ծախսվում է անմիջականորեն սովորողներին, սաներին ուսուցանելու և դաստիարակելու, նրանց անհատական ընդունակությունների, հետաքրքրությունների ու հակումների, ինչպես նաև նրանց ընտանեկան և կենցաղային պայմաններն ուսումնասիրելու նպատակով նախապատրաստական աշխատանքների համար.
3) դասավանդողի կողմից գրավոր աշխատանքների ստուգումը, դասղեկությունը, ուսումնական կաբինետների ղեկավարումը, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, ուսումնամեթոդական, կազմակերպամեթոդական, դաստիարակչական աշխատանքները.
4) դասավանդողի կողմից մասնագիտական որակավորման բարձրացման, վերապատրաստման, վերաորակավորման, ինքնաուսուցման և այլ պարապմունքներին նախապատրաստվելը.
5) ուսումնական պարապմունքների միջև ընկած ընդմիջումները (դասամիջոցներ).
6) դասավանդողի կողմից առողջարարական ճամբարներում, արշավներում, արշավախմբերում, էքսկուրսիաներում կատարած աշխատանքները:
5. Սովորողների, սաների` հատուկ ուսումնական հաստատություններում շուրջօրյա մնալու դեպքում, երբ դաստիարակչական և ուսումնական գործունեություններն օրվա ընթացքում հաջորդում են միմյանց, ուսումնական հաստատության ղեկավարը կարող է դպրոցական տարիքի սաների խմբերում դասավանդման աշխատանք կատարող դաստիարակների համար նախատեսել աշխատանքային օրվա ռեժիմ` երկու ժամ անընդմեջ ընդմիջմամբ: Ընդմիջման ժամանակն աշխատաժամանակում չի ներառվում:
6. Ուսումնական հաստատությունների դասավանդողների, որոնց ուսումնական ծանրաբեռնվածությունը նվազել է կամ ավելացել տարվա սկզբում որոշված ուսումնական ծանրաբեռնվածությունից, աշխատաժամանակի և հանգստի ռեժիմը մինչև ուսումնական տարվա ավարտը որոշվում է դասաժամերի քանակով` հաշվի առնելով այն ժամանակը, որն անհրաժեշտ է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված աշխատանքների կատարման համար:
7. Ուսումնական հաստատությունների սովորողների արձակուրդների ժամանակահատվածները, որոնք դասավանդողի ամենամյա վճարովի հիմնական և լրացուցիչ արձակուրդների հետ չեն համընկնում, համարվում են աշխատաժամանակ:
8. Սովորողների արձակուրդի ընթացքում դասավանդողներն իրականացնում են կրթական ծրագրի կիրառման հետ կապված ուսումնական, մեթոդական, ինչպես նաև կազմակերպական աշխատանքներ` իրենց աշխատաժամանակի նորմավորված մասի սահմաններում:
9. Ուսումնական հաստատությունների դասավանդողները, որոնց համար սահմանված է ուսումնական ծանրաբեռնվածության տարեկան ծավալ, սովորողների արձակուրդների ժամանակահատվածում, որոնք չեն համընկնում իրենց ամենամյա արձակուրդի հետ, ներգրավվում են ամբիոնների, ուսումնամեթոդական կամ առարկայական (ցիկլային) հանձնաժողովների աշխատանքներում, սեմինարներում, որակավորման բարձրացման, վերապատրաստման և այլ դասընթացներում, ինչպես նաև մշակութային միջոցառումների կազմակերպման և անցկացման միջոցառումներում, ամբիոնների կամ առարկայական (ցիկլային) հանձնաժողովների աշխատանքներում:
10. Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով սովորողների, սաների ուսումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածն ուսումնական հաստատությունների դասավանդողների և այլ աշխատողների համար համարվում է աշխատաժամանակ:
11. Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով ուսումնական հաստատության առանձին դասարանների (խմբերի) կամ ամբողջ ուսումնական հաստատության ուսումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակաընթացքում դասավանդողները սույն կարգի 7-9-րդ և 15-րդ կետերով նախատեսված պայմաններով ներգրավվում են ուսումնադաստիարակչական, մեթոդական, կազմակերպական աշխատանքներում:
12. Բարձրագույն, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև լրացուցիչ կրթություն իրականացնող հաստատությունների յուրաքանչյուր դասավանդողի համար դասավանդման ծավալը որոշվում է տվյալ ուսումնական հաստատության կողմից` կախված աշխատողի մասնագիտական որակավորումից, ամբիոնի մասնագիտացումից, և մեկ ուսումնական տարվա ընթացքում սահմանվում է 700-1080 ժամ: Հանրակրթական և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների դասավանդողների աշխատաժամանակի տևողությունը` կախված ուսումնական հաստատության տիպից, սահմանվում է շաբաթական 22-33 ժամ:
13. Ուսումնական հաստատությունների վարչական աշխատողները (տնօրեն, տնօրենի տեղակալ, ռեկտոր, պրոռեկտոր և այլն) կարող են դասավանդել շաբաթական մինչև 8 դասաժամ ներառյալ:
14. 36-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ուսումնական հաստատության հոգեբանների, ուսուցման մեթոդիկայի ու դաստիարակչական աշխատանքների մասնագետների աշխատաժամանակի ռեժիմը կարգավորվում է ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով` հաշվի առնելով`
1) ուսումնական գործընթացի մասնակիցների անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքի կատարումը, որը չի կարող գերազանցել շաբաթական աշխատաժամանակի տևողության կեսը.
2) մասնագետի անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքներին նախապատրաստվելու, ստացված արդյունքների մշակման, վերլուծության և ընդհանրացման, փաստաթղթերի լրացման, ինչպես նաև իր որակավորման բարձրացման ժամանակը:
15. Նախադպրոցական կրթական հաստատություններում (խմբերում) սաների 12 ժամ մնալու և 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, որտեղ սաների յուրաքանչյուր խմբի համար նախատեսված է երկու դաստիարակ, աշխատաժամանակի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր դաստիարակի կողմից դասավանդման աշխատանքի կատարումը` յուրաքանչյուր շաբաթ 36 ժամվա հաշվարկով:
16. Ուսումնական հաստատությունների աշխատողների, այդ թվում` ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի, աշխատաժամանակի ռեժիմը սովորողների արձակուրդների ժամանակահատվածում կանոնակարգվում է ուսումնական հաստատության ներքին իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրերով և աշխատանքների կատարման ժամանակացույցով:
17. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող ուսումնական հաստատություններում և հատուկ կամ մասնագիտացված ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատանքի կատարման համար աշխատաժամանակի տևողությունը սահմանվում է`
1) շաբաթական 22 ժամ` դասավանդող լոգոպեդների և դասավանդող դեֆեկտոլոգների, հատուկ մանկավարժական օգնություն ցուցաբերող դասավանդողների.
2) շաբաթական 24 ժամ` արտադպրոցական դաստիարակության հիմնարկներում դասավանդողների.
3) շաբաթական 30 ժամ` բուժական ֆիզկուլտուրայի գծով հրահանգիչների.
4) շաբաթական 30 ժամ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների դաստիարակների.
5) շաբաթական 30 ժամ` գիշերօթիկ դպրոցների, մանկատների, հանրակրթական հաստատությունների երկարօրյա խմբերի դաստիարակների.
6) շաբաթական 36 ժամ` երկարատև բուժման ու խնամքի կարիք ունեցող երեխաների և ընդհանուր տիպի հաստատությունների դաստիարակների.
7) շաբաթական 36 ժամ` նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների համար:
(Հավելվածը խմբ. 31.01.08 N 196-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 6 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ՌԵԺԻՄԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Վարորդների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և այն վարորդների, ովքեր զբաղված են միջազգային փոխադրումներով, ինչպես նաև աշխատում են հերթափոխային բրիգադների կազմում), ովքեր աշխատում են Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված` վճարովի փոխադրում իրականացնող կազմակերպություններում և անհատ ձեռնարկատերերի մոտ, նրանց աշխատաժամանակի և հանգստի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով ոլորտի աշխատանքային առանձնահատկությունները:
2. Նախատեսված աշխատաժամանակի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները հիմք են` վարորդների աշխատանքի (հերթափոխի) ժամանակացույցը կազմելիս:
3. Երթուղում աշխատանքի ժամանակացույցը սահմանվում է գործատուի կողմից: Աշխատանքի ժամանակացույցով սահմանվում են ամենօրյա աշխատանքի սկիզբը, ավարտը, հանգստի ու սնվելու համար ընդմիջումները, ամենօրյա և ամենշաբաթյա հանգստի ժամանակը: Աշխատանքի ժամանակացույցը հաստատվում է գործատուի կողմից:
4. Միջքաղաքային փոխադրումներ կատարող վարորդների հեռավոր երթուղի գործուղման ժամանակ, որի դեպքում վարորդն ամենօրյա աշխատանքի ժամանակացույցով սահմանված ժամանակում չի կարող վերադառնալ մշտական աշխատավայր, սահմանվում է ժամանակացույց` ավտոմոբիլի երթևեկության և կանգնելու տեղի համար:
5. Վարորդների աշխատաժամանակի նորմալ տևողությունը շաբաթական չի կարող գերազանցել 40 ժամը:
Երկու հանգստյան օրով, հնգօրյա աշխատանքային շաբաթով աշխատող վարորդների ամենօրյա աշխատանքի նորմալ տևողությունը չի կարող գերազանցել 8 ժամը, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` մեկօրյա հանգստյան օրով` 7 ժամը:
6. Աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում վարորդների ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) տևողությունը չի կարող գերազանցել օրական 10 ժամը` բացառությամբ սույն հավելվածի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերի:
7. Միջքաղաքային փոխադրումների իրականացման ժամանակ վարորդի ամենօրյա աշխատանքի տևողությունը կարող է ավելացվել մինչև 12 ժամ:
Եթե վարորդի մնալն ավտոմոբիլում նախատեսված է 12 ժամից ավելի տևողությամբ, երթուղի է մեկնում երկու վարորդ, իսկ ավտոմոբիլը պետք է սարքավորված լինի վարորդի հանգստատեղով:
8. Աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում քաղաքային և մերձքաղաքային կանոնավոր ավտոբուսային երթուղիներում աշխատող վարորդների ամենօրյա աշխատանքի տևողությունը, կողմերի համաձայնությամբ, կարող է ավելացվել մինչև 12 ժամ:
9. Առողջապահական հիմնարկների, կոմունալ ծառայության, հեռագրային, հեռախոսային և փոստային կապի, վթարային ծառայությունների կազմակերպությունների, ինչպես նաև ծառայողական ուղևորատար ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնող վարորդների ամենօրյա աշխատանքի տևողությունը կարող է գերազանցել 12 ժամը, եթե ավտոմոբիլ վարելու ընդհանուր տևողությունն ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) ժամանակահատվածում չի գերազանցում 9 ժամը:
10. Քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային կանոնավոր երթուղիներում աշխատող ավտոբուսի վարորդների համար աշխատանքային օրը, նրանց համաձայնությամբ, կարող է բաժանվել երկու մասի: Բաժանումը կատարվում է գործատուի կողմից:
Աշխատանքային օրվա երկու մասերի միջև ընդմիջման տևողությունը սահմանվում է 2 ժամ, իսկ ամենօրյա աշխատանքի ընդհանուր տևողությունը չպետք է գերազանցի սույն հավելվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) տևողությունը:
Հերթափոխի երկու մասերի միջև ընդմիջումը տրամադրվում է ավտոբուսների տեղաբաշխման կամ վերջնականգառներում:
Հերթափոխի երկու մասերի միջև ընդմիջման ժամանակն աշխատաժամանակում չի ներառվում:
11. Թեթև մարդատար ավտոմոբիլների (բացի տաքսի ավտոմոբիլներից), ինչպես նաև դաշտային պայմաններում երկրաբանահետախուզական, տեղագրական-գեոդեզիական և հետախուզական աշխատանքներում զբաղված արշավախմբերի ու հետախուզական խմբերի վարորդների համար կարող է սահմանվել չնորմավորված աշխատանքային ռեժիմով աշխատանքների կատարման աշխատանքային օր:
Չնորմավորված աշխատանքային ռեժիմով աշխատելու դեպքում աշխատանքային հերթափոխների թիվը և տևողությունը սահմանվում են աշխատանքային շաբաթվա աշխատաժամանակի նորմալ տևողությամբ, իսկ ամենշաբաթյա հանգստի օրերը սահմանվում են ընդհանուր հիմունքներով:
12. Վարորդների աշխատաժամանակը ներառում է`
ա) ավտոմոբիլ վարելու ժամանակահատվածը,
բ) ավտոմոբիլ վարելիս հանգստի համար լրացուցիչ ընդմիջումների ժամանակահատվածը` ճանապարհին և վերջնակետում,
գ) երթուղի դուրս գալուց առաջ կատարված նախապատրաստական-եզրափակիչ աշխատանքների և երթուղուց կազմակերպություն վերադառնալու ժամանակահատվածը, իսկ միջքաղաքային փոխադրումների դեպքում` դարձապտույտի կետում աշխատանքներ կատարելու համար կամ ճանապարհին (կայանման տեղում) հերթափոխն սկսելուց առաջ և հերթափոխի ավարտից հետո ընկած ժամանակահատվածը,
դ) երթուղի դուրս գալուց առաջ և երթուղի վերադառնալուց հետո վարորդի բժշկական զննության անցկացման ժամանակահատվածը,
ե) բեռների բեռնման և բեռնաթափման վայրերում կայանման, ուղևորների նստելու և իջնելու ժամանակահատվածը,
զ) ոչ վարորդի մեղքով պարապուրդների ժամանակահատվածը,
է) երթուղում աշխատելու ընթացքում առաջացած` սպասարկվող ավտոմոբիլի շահագործման անսարքությունների վերացման համար մեխանիզմների քանդում-հավաքում չպահանջող աշխատանքների կատարման ժամանակահատվածը, ինչպես նաև տեխնիկական օգնության բացակայության դեպքում դաշտային պայմաններում կարգավորման աշխատանքների կատարման ժամանակահատվածը,
ը) միջքաղաքային փոխադրումների իրականացման ժամանակ վերջին և միջանկյալ կայանատեղերում բեռի և ավտոմոբիլի պահպանման, եթե այդպիսի պարտականություններ նախատեսված են վարորդի հետ կնքած աշխատանքային պայմանագրով, ժամանակահատվածը,
թ) աշխատատեղում վարորդի ներկայության ժամանակահատվածը, երբ նա չի վարում ավտոմոբիլը` երթուղի երկու վարորդ ուղարկվելու դեպքում,
ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ ժամանակահատվածները:
13. Ամենօրյա աշխատանքի ժամանակամիջոցում ավտոմոբիլ վարելու ժամանակահատվածը (սույն հավելվածի 12-րդ կետի «ա» ենթակետ) չի կարող գերազանցել 9 ժամը` բացառությամբ սույն հավելվածի 15-րդ կետով նախատեսված դեպքերի, իսկ լեռնային վայրերում ուղևորների փոխադրումը 9,5 մետրից ավելի գաբարիտային երկարությամբ ավտոբուսներով և ծանրաքաշ ու խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումների դեպքում` չի կարող գերազանցել 8 ժամը:
14. Աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում ավտոմոբիլի վարումն ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) ժամանակամիջոցում կարող է ավելացվել մինչև 10 ժամ, բայց ոչ ավելի, քան շաբաթական երկու անգամ: Երկու շաբաթ անընդմեջ ավտոմոբիլի վարման գումարային տևողությունը չի կարող գերազանցել 90 ժամը:
15. Ավտոմոբիլը նախապատրաստելու տևողությունը և վարորդի` բժշկական զննություն անցնելու ժամանակի տևողությունը սահմանվում են գործատուի կողմից:
16. Ճանապարհին ավտոմոբիլի և բեռի պահպանման ժամանակը ներառվում է վարորդի աշխատաժամանակում` ամբողջությամբ:
17. Հանգստանալու և սնվելու համար վարորդներին տրամադրվում է ընդմիջում` 2 ժամից ոչ ավելի տևողությամբ, աշխատանքն սկսելուց 4 ժամ հետո: Հերթափոխային ժամանակացույցով սահմանված ամենօրյա աշխատանքի տևողությունը 8 ժամից անցնելու դեպքում հանգստանալու և սնվելու համար վարորդին կարող է տրամադրվել երկու ընդմիջում` 2 ժամից ոչ ավելի և 30 րոպեից ոչ պակաս ընդհանուր տևողությամբ:
Հանգստանալու և սնվելու համար տրամադրված ընդմիջման ժամանակը և դրա տևողությունը սահմանվում են գործատուի կողմից:
18. Ամենօրյա հանգստի տևողությունը պետք է սահմանվի հանգստին նախորդող աշխատանքային օրվա (հերթափոխի) աշխատանքի ժամանակի տևողության կրկնապատիկից ոչ պակաս:
Աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում ամենօրյա հանգստի տևողությունը սահմանվում է առնվազն 12 ժամ:
Միջքաղաքային փոխադրումներում աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում դարձապտույտի կետում կամ միջանկյալ կետերում ամենօրյա (հերթափոխների միջև) հանգիստը չի կարող պակաս լինել նախորդ հերթափոխի ժամանակի տևողությունից:
19. Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը պետք է նախորդի կամ հաջորդի ամենօրյա (հերթափոխների միջև) հանգստին և չպետք է պակաս լինի 45 ժամից:
20. Աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում հանգստյան օրերը սահմանվում են շաբաթվա տարբեր օրերին` համաձայն աշխատանքների ժամանակացույցների:
21. Միջքաղաքային փոխադրումներում աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում ամենշաբաթյա հանգստի տևողությունը կարող է կրճատվել, բայց ոչ պակաս, քան մինչև 29 ժամը: Ամենշաբաթյա անընդմեջ հանգստի միջին տևողությունը պետք է լինի առնվազն 45 ժամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|