Գլխավոր տեղեկություն
Номер
N 658 -Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.02.01/4(278) Հոդ.32
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
21.12.2007
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
21.12.2007
Дата вступления в силу
01.02.2008

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60008005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

21 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 658 -Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում» (այսուհետ` Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Կանոնների 3-րդ կետում «սպառման համակարգ» հասկացությունը շարադրել նոր խմբագրությամբ. «սպառման համակարգ` սպառողի կամ նոր սպառողի էլեկտրատեղակայանքների համախումբ».

2) Կանոնների 11-րդ կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով.

3) Կանոնների 2-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  2

 

 Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու պայմանները

 

13. Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման ծախսերը (ներառյալ նախագծանախահաշվային, շինհավաքակցման, կարգաբերման-թողարկման աշխատանքները), այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների տեղակայման աշխատանքների ֆինանսավորումը, կատարում է մատակարարը:

13.1 Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգի միացումը էլեկտրական ցանցին իրականացվում է նոր սպառողի կամ կառուցապատողի, կամ սպառողի (այսուհետ` Դիմող անձ) գրավոր դիմումի հիման վրա: Դիմող անձը դիմումին կից ներկայացնում է միացվող սպառման համակարգի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.

1) պահանջվող հզորությունը, լարման մակարդակը, միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ), տեղակայման տարածքի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերը, միացման ակնկալվող ամսաթիվը, ինչպես նաև էլեկտրամատակարարման հուսալիությանը վերաբերող լրացուցիչ պահանջները,

2) շինության էսքիզը կամ կառուցապատվող տարածքի հատակագիծը` նշելով սպառման համակարգի միացման կետը կամ էլեկտրական բեռների տեղաբաշխումը:

3) 0.4 կՎ և բարձր լարման էլեկտրական ցանցին միանալու դեպքում սպառման համակարգի տեխնիկական բնութագրերը (ակտիվ և ռեակտիվ բեռի գրաֆիկը, մուտքային անջատիչի պարամետրերը և այլն):

13.2 Դիմումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում մատակարարը մշակում է Դիմող անձի սպառման համակարգը էլեկտրական ցանցին նվազագույն ծախսումներով միացման տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) և համաձայնեցնում Դիմող անձի հետ:

13.3 Մատակարարը համաձայնեցված տեխնիկական պայմանների հիման վրա 60 օրվա ընթացքում մշակում է Դիմող անձի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը, կատարում բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները (պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ անձանց հետ), տեխնիկատնտեսական հիմնավորման և Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի N 659-Ն որոշմամբ հաստատված նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարների (այսուհետ` միացման վճար) հիման վրա կատարում է Դիմող անձի միացման վճարի հաշվարկ և տեխնիկատնտեսական հիմնավորման հետ ներկայացնում Դիմող անձին:

13.4 Դիմող անձը և մատակարարը տեխնիկատնտեսական հիմնավորման և միացման վճարի հաշվարկի ներկայացումից հետո 15 օրվա ընթացքում համատեղ քննարկում են դրանք և կնքում նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագիր (հավելված N 2), որով սահմանվում է միացման աշխատանքների ավարտի ժամկետը, միացման վճարի չափը և վճարման կարգը:

13.5 Հայաստանի Հանրապետության այն տարածքներում, որտեղ գոյություն ունի 6 (10) կՎ լարման բաշխիչ կետերի և 35 կՎ և բարձր լարման ընդհանուր օգտագործման ցանցերի հզորության դեֆիցիտ, միացման պայմանագրերում սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման ժամկետը սահմանվում է` հաշվի առնելով տվյալ տարածքի հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման համար մշակված էլեկտրամատակարարման սխեմայով նախատեսված հզորությունների կառուցման նախագծերով սահմանված ժամկետները:

14. Դիմող անձն իր սպառման համակարգը լարման տակ դնելու համար մատակարարին է ներկայացնում`

1) 6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում` պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը),

2) 0,4 կՎ լարման ցանցին միանալու դեպքում` էլեկտրատեղակայանքի տեղակայման տարածքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն որոշմամբ հաստատված «էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգով սահմանված դեպքերում` համապատասխան որակավորում ունեցող էլեկտրատնտեսության պատասխանատու անձ նշանակելու մասին հրամանի պատճենը:»:

4) Կանոնները լրացնել N 2 հավելվածով (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի փետրվարի 1-ից:      

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված N 2

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2007 թվականի
դեկտեմբերի 21-ի
N 658-Ն որոշման

ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N ___

 

________________
(կնքման վայրը)

«___»_________200  թվական

 

Նոր սպառողը կամ կառուցապատողը կամ սպառման համակարգը վերակառուցող սպառողը,

 

այսուհետև՝ Պատվիրատու_________________________________________________,

(անունը, ազգանունը, հայրանունը կամ ընկերության անվանումը)

 

ի դեմս _________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

որը գործում է _________________________________________________հիման վրա,

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

մի կողմից, և Մատակարարը՝ _______________________________________________,

(ընկերության անվանումը)

 

__________________________________________________________________

(մասնաճյուղի անվանումը)

 

ի դեմս _________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

որը գործում է__________________________________________________հիման վրա,

 (գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Սույն պայմանագրի համաձայն Մատակարարն իրականացնում է Պատվիրատուի սպառման համակարգի միացումն էլեկտրական ցանցին, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել իր սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար:

 

2. Կողմերի պարտավորությունները

 

2.1. Մատակարարը պարտավոր է.

1) Պատվիրատուի դիմումի հիման վրա իրականացնել նրա սպառման համակարգի միացումը էլեկտրական ցանցին` Կողմերի միջև համաձայնեցված տեխնիկատնտեսական հիմնավորմանը համապատասխան.

2) Պատվիրատուի սպառման համակարգի միացումը էլեկտրական ցանցին ավարտել

_________________________.

(օրը, ամիսը, տարին)

 

2.2. Պատվիրատուն պարտավոր է.

1) իր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու համար վճարել միացման վճարը_________դրամ՝ սույն պայմանագրի 3-րդ գլխում սահմանված կարգով.

2) Մատակարարին գրավոր տեղեկացնել ցանկացած փոփոխության մասին, որը կարող է ազդեցություն ունենալ միացման կամ միացման վճարի կատարման ժամկետների վրա:

 

3. Վճարման կարգը

 

3.1. Պատվիրատուն ամբողջությամբ վճարում է իր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարը՝ սույն պայմանագրի 2.1 կետի 2‑րդ ենթակետով սահմանված ժամկետից առնվազն 1 աշխատանքային օր առաջ:

3.2. Պատվիրատուի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու համար, Մատակարարը կարող է սահմանել կանխավճար, բայց ոչ ավելի, քան միացման վճարի 50 տոկոսը:

3.3. Սույն պայմանագրի 3.2 կետի համաձայն հաշվարկվող կանխավճարի չափն ու վճարման կարգը սահմանում են Կողմերը սույն պայմանագրի 6-րդ գլխում:

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

4.2. Սույն պայմանագրի 2.1 կետի 2-րդ ենթակետի խախտման դեպքում Մատակարարը Պատվիրատուին վճարում է տույժ, որի չափը սահմանում են Կողմերը` սույն պայմանագրի 6‑րդ գլխում:

4.3. Սույն պայմանագրի 3.1 կետի խախտման դեպքում Պատվիրատուն Մատակարարին վճարում է տույժ, որի չափը սահմանում են Կողմերը` սույն պայմանագրի 6‑րդ

գլխում:

 

5. Լրացուցիչ պայմաններ

 

5.1. Կողմերի միջև համաձայնեցված տեխնիկատնտեսական հիմնավորումը և միացման վճարի հաշվարկը կցվում են սույն պայմանագրին:

6. Այլ պայմաններ (լրացնում են Կողմերը)

6.1._____________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________

 

7. Վեճերի լուծումը

 

7.1.   Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջնորդությամբ:

7.2. Սույն պայմանագրի 7.1 կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

8. Պայմանագրի գործողության ժամկետը և փոփոխման կարգը

 

8.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև սույն պայմանագրի 2.1 կետի 2-րդ ենթակետով սահմանված պարտավորության իրականացման փաստացի ժամկետը:

8.2. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, մեկական՝ յուրաքանչյուր կողմի համար:

8.3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում Կողմերը պարտավոր են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

8.4. Սույն պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

Կատարող ` 

գտնվելու վայրը _____________

Հ/Հ _____________________

հեռախոս __________________

էլ. փոստի հասցեն _____________

ֆաքս_____________________
գործունեության լիցենզիա N 

ղեկավար

__________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

Պատվիրատու՝ 

բնակության վայրը (գտնվելու վայրը)

_______________________

հեռախոս _________________

էլ. փոստի հասցեն ____________

ֆաքս ____________________

ղեկավար

__________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.