Գլխավոր տեղեկություն
Номер
N 1158-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.06.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.10.08/50(285) Հոդ.929
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.09.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.09.2003
Дата вступления в силу
18.10.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2003 թվականի N 1158-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱԲԱՑԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորաբացի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 16.9 հեկտար այլ հողերը փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա:

2. Գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 3.5 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում՝ 3.0 հեկտարը՝ որպես տնամերձ աճուրդով օտարելու, 0.5 հեկտարը՝ հասարակական կառուցապատման համար:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորաբացի գյուղական համայնքի ղեկավարին գյուղատնտեսական նշանակության հողերից 4.5 հեկտար վարելահողն օտարել գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 22
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 11-ի N 1158-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

Հայաստանի Հանրապետության ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱԲԱՑԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(սխեման փոփ. 28.04.05 N 573-Ն)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորաբացի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա՝ պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակները

 

Տարեթիվը Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական
նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազմամյա
տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ թփուտ անօգ-
տագոր-
ծելի
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 4,5 4,5          
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 3 3          
Հ 0,5 0,5          
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
  Ընդամենը   8,0 8,0