«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2003 թվականի N 1130-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 205036400 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի:
2. Երևանի քաղաքապետին`
ա) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնել «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.
բ) 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարումը` ըստ անհրաժեշտության ճշգրտելով համապատասխան շենքերի, շինությունների զբաղեցրած հողամասերի սահմանները:
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևանի 26 ստորգետնյա հետիոտն անցումների` սահմանված կարգով այլ անձանց օգտագործման իրավունքով չհատկացված տարածքները անհատույց օգտագործման իրավունքով հանձնել համապատասխան թաղային համայնքներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(3-րդ կետը փոփ. 22.07.04 N 1106-Ն)
4. Սահմանել, որ պետությանը սեփականության իրավունքով պատկանող և սահմանված կարգով այլ անձանց օգտագործման իրավունքով հատկացված անցումների տարածքների վարձակալության պայմանագրերով վարձատուի լիազորությունները Հայաստանի Հանրապետության անունից` որպես ներկայացուցիչ, իրականացնում են թաղային համայնքների ղեկավարները` վարձավճարի գումարներն ուղղելով ստորգետնյա անցումների պահպանմանն ու սպասարկմանը:
(4-րդ կետը խմբ. 22.07.04 N 1106-Ն)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ-ՀԵՏԻՈՏՆ ԱՆՑՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Քանակը |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1. | Մաշտոցի պողոտայի և Գր. Լուսավորիչ փողոցի հատույթի ստորգետնյա անցում | 2536 քմ | 10800000 |
2. | Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցում (շուկայի մոտ) | 458,8 քմ | 5000000 |
3. | Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցում (Հայավիաուղիների դրամարկղի մոտ) | 3115 քմ | 8000000 |
4. | Աբովյան-Կորյուն փողոցների հատույթի ստորգետնյա անցում | 1874,6 քմ | 16500000 |
5. | Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի ստորգետնյա անցում | 6971 քմ | 18000400 |
6. | Նալբանդյան փողոցի ստորգետնյա անցում (մետրո «Հանրապետության Հրապարակ») | 407,6 քմ | 11000000 |
7. | Չարենցի փողոցի ստորգետնյա անցում (N 20 դպրոցի մոտ) | 500 քմ | 5000000 |
8. | Տիգրան Մեծ պողոտայի ստորգետնյա անցում («Այրարատ» կինոթատրոնի մոտ) | 1170 քմ | 5672000 |
9. | Մարշալ Բաղրամյան պողոտայի ստորգետնյա անցում (ԱՄՆ դեսպանատան մոտ) | 567 քմ | 3500000 |
10. | Իսակովի պողոտայի ստորգետնյա անցում (Կիլիկիայի ավտոկայարանի մոտ) | 991 քմ | 10660000 |
11. | Մետրո «Մարշալ Բաղրամյան», ստորգետնյա անցում | 113 քմ | 5650000 |
12. | Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկի ստորգետնյա անցում | 923 քմ | 6064000 |
13. | Արշակունյաց պողոտայի ստորգետնյա անցում (Պոլեվինիլացետատ գործարանի մոտ) | 440 քմ | 1677000 |
14. | Գ. Նժդեհի փողոցի ստորգետնյա անցում (շուկայի դիմաց) | 408 քմ | 8607000 |
15. | Կոմիտասի և Ազատության պողոտաների խաչմերուկի ստորգետնյա անցում | 1457 քմ | 4700000 |
16. | Կոմիտասի պողոտայի ստորգետնյա անցում (շուկայի մոտ) | 259 քմ | 5100000 |
17. | Մարշալ Բաղրամյան պողոտայի ստորգետնյա անցում (Կամոյի դպրոցի մոտ) | 231,3 քմ | 3800000 |
18. | Կոմիտասի պողոտայի ստորգետնյա անցում (նախկին Բրյուսովի անվան ինստիտուտի կանգառ) | 697,5 քմ | 7006000 |
19. | Թբիլիսյան խճուղու ստորգետնյա անցում (լամպերի գործարանի մոտ) | 370 քմ | 2000000 |
20. | Լենինգրադյան փողոցի ստորգետնյա անցում (ՄՀՀ-ի դիմաց) | 1926,16 քմ | 11600000 |
21. | Գայի պողոտայի ստորգետնյա անցում (կոշիկի տան մոտ) | 824,26 քմ | 5100000 |
22. | Գայի պողոտայի ստորգետնյա անցում (շուկայի մոտ) | 1036 քմ | 8500000 |
23. | Գայի պողոտայի ստորգետնյա անցում (Նոր Նորքի 3,4 զանգվածների միջև) | 225,85 քմ | 1100000 |
24. | Գայի պողոտայի ստորգետնյա անցում («Ռադիոտեխնիկա» խանութի դիմաց) | 550,68 քմ | 5000000 |
25. | «Գարեգին Նժդեհ» հրապարակի ստորգետնյա անցում | 4216,7 քմ | 15000000 |
26. | Մետրո «Բարեկամություն» ստորգետնյա անցում | 3476,62 քմ | 20000000 |
Ընդամենը | 35746,1 քմ | 205036400 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |