Գլխավոր տեղեկություն
Номер
N 1008-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.01.2008-14.05.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.08.04/42(341) Հոդ.944
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.04.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.07.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.07.2004
Дата вступления в силу
14.08.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հուլիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2004 թվականի N 1008-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական մարմինների, մշակութային օբյեկտների, ինչպես նաև հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների պետական պահպանությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` կատարված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի ցանկում ներառված օբյեկտների պետական պահպանությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորելու վերաբերյալ:

4. Սահմանել, որ`

ա) սույն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող օբյեկտների պետական պահպանությունն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով հատկացումները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերի նախահաշվում նախատեսվում են առանձին տողով, այդ թվում` արտացոլելով աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները.

բ) սույն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի ցանկում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորում պահանջող նոր օբյեկտների ներառման և (կամ) օբյեկտներում տեղակայված պահակակետերի թվի ավելացման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ առանձին սահմանվում են հատկացվող գումարի չափը և տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ կատարվող փոփոխությունները.

գ) սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության, «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության օբյեկտների պետական պահպանության համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը յուրաքանչյուր ամիս ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը, «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությունն իրենց օբյեկտների պետական պահպանության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխհատուցում են հաջորդ ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում:

(4-րդ կետը փոփ. 09.09.04 N 1243-Ն)

5. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում ներառված օբյեկտների պահպանությունը կարող է իրականացվել կազմակերպությունների սեփական միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ կնքված պայմանագրի հիման վրա:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի «Հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պետական պահպանության մասին» N 599 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հուլիսի 12
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենք` հարակից շինություններով
 
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի շենք
 


Հայաստանի Հանրապետության կառավարություն (3 մասնաշենքերը)

 
Մարդու իրավունքների պաշտպանի նստավայր
 
Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների և նրանց նստավայրերի, տնտեսական դատարանի Երևանի, Գյումրու, Վայքի, Սևանի, Վեդու նստավայրերի, վերաքննիչ, վճռաբեկ դատարանների շենքեր
 
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատիժների իրականացման վրա հսկողություն իրականացնող վարչության, Երևան քաղաքի դատախազության, Երևան քաղաքի համայնքների և մարզերի դատախազությունների կենտրոնների շենքեր
 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքեր
 


Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի տարածաշրջանային ծրագրերի իրականացման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի շենքեր

 
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի շենքեր
 


Երևանի քաղաքապետարանի շենք


Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով սահմանված` հատուկ պահպանության ենթակա օբյեկտներ
 


Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան)

 
Հայոց ցեղասպանության թանգարան, Մեծ եղեռնի հուշահամալիր
 
Հայաստանի ազգային պետական պատկերասրահ
 
Հայաստանի պատմության պետական թանգարան
 


Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

 
[Ազգային ֆիլմադարան (Ուժը կորցրել է 03.11.05 N 1924-Ն)]
 
Ռուսական արվեստի թանգարան
 
Հայաստանի ազգային գրադարան
 
«Էրեբունի» թանգարան
 
Հայաստանի ազգային արխիվ (5 մասնաշենք)
 
Իրանի Իսլամական Հանրապետության մզկիթ
 
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի շենք
 


Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Հայաստանի Հանրապետության մետաղափորձական վերահսկողության տեսչության շենք

 
Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի ուժեղացված հսկողության և դատահոգեբուժական փորձաքննության բաժանմունքներ
 
Կիևյան մեծ կամուրջ, Հաղթանակի կամուրջ, Դավթաշենի կամուրջ
 


Ապարանի, Հալավարի, Սևաբերդի, Դավիթ Բեկի, Ջողազի, Հախումի, Տավուշի, Այգեձորի, Կառնուտի, Մանթաշի, Վարդաքարի, Սառնաղբյուրի, Հերհերի, Արփի լճի, Թավշուտի, Ազատի, Զանգակատան ջրամբարներ, «Արփա-Սևան» ջրային թունելի 3 տեղամասեր

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

 

(Ցանկը փոփ. 03.03.05 N 217-Ն, խմբ. 21.07.05 N 1141-Ն, փոփ. 03.11.05 N 1924-Ն, լրաց. 20.07.06 N 1067-Ն, փոփ. 14.09.06 N 1289-Ն, լրաց. 10.01.08 N 5-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան
 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ


  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
 


«Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՓԲԸ

 
«Հայաստանի ազգային ռադիո» ՓԲԸ
 


«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ

 
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ
 
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի և Ողջիի տնտեսությունները` իրենց թունելային համակարգով
 
Հրազդանի ՋԷԿ
 
Երևանի ՋԷԿ
 
Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ
 
Որոտանի ՀԷԿ-երի կասկադ
 
Գազի ստորգետնյա պահեստարաններ և դրանց սպասարկման կառույցներ
 
«ԱրմենԹել» ՀՁ» ՓԲԸ-ի հանրապետական և միջազգային համակցման կենտրոն
 
«Օրբիտա-2» վերգետնյա արբանյակային կայան
 
Այրում-Ախթալա հատվածի թունելը` 2 սողանցքով, Քոբեր-Թումանյան կամուրջ
 
Վանաձոր-Փամբակ հատվածի երկուական կամուրջները և ուղեցույցները
 


Խմելու ջրի աղբյուրներ` Արարատյան 1-2, Արարատյան 3-4, Գառնու, Կաթնաղբյուրի, Արզնու, Արզական-Գյումուշի, Ապարանի, Շոր-Շորի, Առինջի, Ծարավաղբյուրի, Ձորաղբյուրի, Երևանի ՀԷԿ-ի

 
Օրվա կարգավորող ջրամբարներ` Ջրվեժի, Մհուբի, Ձորաղբյուրի, Էլեկտրալամպերի, Քանաքեռի (ներքին), Քանաքեռի (վերին),Կովկասյան, Աբովյան պուրակի, Քասախի, Դավթաշենի (ներքին), Դավթաշենի (վերին), կաթի կոմբինատի, Լուկաշինի, Կիլիկիայի, Արարատյան, Խարբերդի, Արին Բերդի, Դինամոյի, Մարաշի
 
Կապտաժային կառուցվածքներ, պոմպակայաններ, մաքրման կայաններ, արտեզյան հորեր, օրվա կարգավորող ջրամբարներ`
 
ՀՀ Արագածոտնի մարզ` 12 հատ
 
ՀՀ Արարատի մարզ` 8 հատ
 
ՀՀ Արմավիրի մարզ` 6 հատ
 
ՀՀ Գեղարքունիքի մարզ` 7 հատ
 
ՀՀ Լոռու մարզ` 14 հատ
 
ՀՀ Կոտայքի մարզ` 8 հատ
 
ՀՀ Շիրակի մարզ` 11 հատ
 
ՀՀ Սյունիքի մարզ` 13 հատ
 
ՀՀ Վայոց ձորի մարզ` 5 հատ
 
ՀՀ Տավուշի մարզ` 11 հատ

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.2024, N 2073-Ն ---------
07.09.2023, N 1497-Ն 17.09.2023, N 1008-Ն
02.06.2022, N 778-Ն 01.01.2023, N 1008-Ն
20.10.2022, N 1610-Ն 21.10.2022, N 1008-Ն
30.06.2022, N 964-Ն 01.07.2022, N 1008-Ն
24.03.2022, N 357-Ն 25.03.2022, N 1008-Ն
10.03.2022, N 304-Ն 11.03.2022, N 1008-Ն
16.01.2020, N 22-Ն 01.02.2020, N 1008-Ն
03.10.2019, N 1341-Ն 10.10.2019, N 1008-Ն
29.03.2019, N 312-Ն 11.04.2019, N 1008-Ն
22.02.2018, N 177-Ն 08.03.2018, N 1008-Ն
02.02.2017, N 69-Ն 09.02.2017, N 1008-Ն
19.01.2017, N 20-Ն 02.02.2017, N 1008-Ն
08.12.2016, N 1259-Ն 17.12.2016, N 1008-Ն
29.12.2015, N 1565-Ն 31.12.2015, N 1008-Ն
22.01.2015, N 37-Ն 10.02.2015, N 1008-Ն
25.12.2014, N 1513-Ն 06.01.2015, N 1008-Ն
13.11.2014, N 1303-Ն 01.01.2015, N 1008-Ն
25.09.2014, N 1025-Ն 13.10.2014, N 1008-Ն
24.07.2014, N 811-Ն 28.08.2014, N 1008-Ն
31.07.2014, N 782-Ն 14.08.2014, N 1008-Ն
11.04.2013, N 450-Ն 16.05.2013, N 1008-Ն
04.11.2010, N 1435-Ն 25.11.2010, N 1008-Ն
18.02.2010, N 129-Ն 04.03.2010, N 1008-Ն
09.07.2009, N 761-Ն 23.07.2009, N 1008-Ն
23.04.2009, N 442-Ն 14.05.2009, N 1008-Ն
10.01.2008, N 5-Ն 24.01.2008, N 1008-Ն
20.07.2006, N 1067-Ն 01.01.2007, N 1008-Ն
14.09.2006, N 1289-Ն 05.10.2006, N 1008-Ն
03.11.2005, N 1924-Ն 08.12.2005, N 1008-Ն
21.07.2005, N 1141-Ն 04.09.2005, N 1008-Ն
03.03.2005, N 217-Ն 09.04.2005, N 1008-Ն
09.09.2004, N 1243-Ն 23.09.2004, N 1008-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան