Գլխավոր տեղեկություն
Номер
N 19-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.01.23/4(594)
Принят
Դատարանների նախագահների խորհուրդ
Дата принятия
08.01.2008
Подписан
Վճռաբեկ դատարանի նախագահ
Дата подписания
08.01.2008
Дата вступления в силу
02.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 2008 թվականի N 19-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 10-րդ կետով և ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը» հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Հավելվածը լրացնել նոր «48.1» կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

48.1

Դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական

 գլխավոր, 2-րդ 1

 

2. Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի «175» կետը:

 

Հայաստանի Հանրապետության

վճռաբեկ դատարանի նախագահ

Հ. Մանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան