Գլխավոր տեղեկություն
Номер
N 2042-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (04.09.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.01.15/4(239) Հոդ.62
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.12.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.12.2002
Дата вступления в силу
25.01.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2002 թվականի N 2042-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի առաջին մասով, 116-րդ հոդվածի առաջին մասով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի նոյեմբերի 13-ի ՆՀ-1202-Ն հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ ստեղծելով՝

ա) Ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչություն՝ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով.

բ) «Հայաստանի Հանրապետության որակի տեսչություն «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով.

գ) «Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալություն» Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով։

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության որակի տեսչության և Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալության կանոնադրություններն ու կառուցվածքները.

բ) Ստանդարտացման մասին» և «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարման ենթակա փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով համապատասխան առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմավորման վերաբերյալ։

(2-րդ կետը փոփ., լրաց. 14.08.03 N 1006-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2002 թ. դեկտեմբերի 26

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.08.2003, N 1006-Ն 04.09.2003, N 2042-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան