«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2003 թվականի N 545-Ն
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 7-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածների բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 09 ենթախմբով՝ սպորտային միջոցառումների իրականացման գծով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2003 թվականի պետական պատվերը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին՝ հաստատել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող սպորտային միջոցառումների ծախսերի նախահաշիվները՝ դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. մայիսի 16 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականիմայիսի 15-ի N 545-Ն որոշման |
2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՍՊՈՐՏԱՅԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ
NN ը/կ Ծրագրերի անվանումները Միջոցառման թիվը Մեկ միջոցառման միջին գինը 2003 թ. գումարը այդ թվում՝ առաջին կիսամյակ ինն ամիս 1 2 3 4 5 6 7 1. 01. Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և միջազգային մրցաշարերին ՀՀ հավաքական թիմերի մասնակցության ապահովման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 77 3452.7 272359.5 142802.5 231644.9 2. 02. ՀՀ առաջնությունների անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 62 861.3 50349.5 29000.0 43949.6 3. 03. Ուսումնամարզական հավաքների անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 79 1526.6 143001.2 80000.0 127401.2 4. 04. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2002-2004 թվականների պետական ծրագրի իրականացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 1 188000.0 188000.0 188000.0 188000.0 5. 05. «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Օլիմպիական խաղերում, Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում հաղթողների և մրցանակակիրների դրամական պարգևների վճարման ապահովում - - 37806.5 - - 6. 06. ՀՀ հավաքական թիմերին մարզագույքով և մարզահանդերձանքով ապահովման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր - - 20000.0 12857.8 20000.0 7. 07. Մարզերի միջև սպորտային խաղերի անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 1 40000.0 24149.2 20000.0 14149.2 8. 08. Սպորտային այլ ծրագրերի իրականացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 19952.0 9000.0 15000.0 9. 10. Համահայկական երրորդ խաղերի անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 1 80000.0 80000.0 - 80000.0 10. 12. Հատուկ օլիմպիական խաղերի անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 1 50000.0 5000.0 5000.0 5000.0 Ընդամենը 822811.5 486660.3 705144.9
(հավելվածը փոփ. 08.08.03 N 951-Ն, 14.08.03 N 967-Ն, 25.09.03 N 1172-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.12.2003, N 1658-Ն | 15.01.2004, N 545-Ն | |
04.12.2003, N 1565-Ն | 25.12.2003, N 545-Ն | |
25.09.2003, N 1172-Ն | 09.10.2003, N 545-Ն | |
14.08.2003, N 967-Ն | 28.08.2003, N 545-Ն | |
08.08.2003, N 951-Ն | 21.08.2003, N 545-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|