Գլխավոր տեղեկություն
Номер
N 4-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.01.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.01.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.01.2008
Дата вступления в силу
11.01.2008

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

10 հունվարի 2008 թվականի N 4-Ա

 

ՀՐԱԶԴԱՆԻ 5-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 96 որոշմամբ հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հրազդանի 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում ավարտել Հրազդանի 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագծի հատուկ համալիր փորձաքննության աշխատանքները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2008 թ. հունվարի 14
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունվարի 10-ի N 4-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀՐԱԶԴԱՆԻ 5-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Կ. Գևորգյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Գևորգյան - ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Մ. Ջալալյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Ալբերտյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության վառելիքաէներգետիկ համալիրի ծրագրերի բաժնի պետ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ
Ղ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
Կ. Թումոյան - ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ
Մ. Կոստանյան - Հրազդանի քաղաքապետարանի ՏԶ և քաղաքաշինության բաժնի պետ (համաձայնությամբ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան