Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
10 հունվարի 2008 թվականի N 4-Ա
ՀՐԱԶԴԱՆԻ 5-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 96 որոշմամբ հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հրազդանի 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում ավարտել Հրազդանի 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագծի հատուկ համալիր փորձաքննության աշխատանքները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՀՐԱԶԴԱՆԻ 5-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Գալստյան | - | ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Կ. Գևորգյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Ա. Գևորգյան | - | ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Մ. Ջալալյան | - | ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ (համաձայնությամբ) |
Ա. Ալբերտյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության վառելիքաէներգետիկ համալիրի ծրագրերի բաժնի պետ |
Ա. Հովհաննիսյան | - | ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ |
Ղ. Հակոբյան | - | ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ |
Ա. Գիլոյան | - | ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Կ. Թումոյան | - | ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ |
Մ. Կոստանյան | - | Հրազդանի քաղաքապետարանի ՏԶ և քաղաքաշինության բաժնի պետ (համաձայնությամբ) |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |