Գլխավոր տեղեկություն
Номер
N 561
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.07.2003-13.03.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.15/28
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.12.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.12.1997
Дата вступления в силу
05.12.1997

040.0561.05.12.97

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

5 դեկտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 1997 թվականի N 561

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել 296586 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Վանաձորի «Տրիկոտաժի» ԱՄ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Վանաձորի տրիկոտաժ» բաց բաժնետիրական ընկերության։

1.2. Վանաձորի «Տրիկոտաժի» ԱՄ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Ֆիոլետովոյի անավարտ շինարարության օբյեկտը և այն սեփականաշնորհել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի N 94 որոշման։

1.3. Վանաձորի «Տրիկոտաժի» ԱՄ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 250220 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 200180 հազ. դրամ։

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 20018 բաժնետոմսի յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 46369 հազ. դրամ։

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Վանաձորի տրիկոտաժ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

1.8. Սահմանել, որ «Վանաձորի տրիկոտաժ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

1.9. Սահմանել, որ «Վանաձորի տրիկոտաժ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանաձորի տրիկոտաժ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

1.11. Գաղտնի։

2.1. Սեփականաշնորհել 15144665 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դվին» կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Դվին» կոնցեռն» բաց բաժնետիրական ընկերության։

2.2. «Դվին կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

2.3. «Դվին կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 9983440 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 3018000 հազ. դրամ (ինվեստիցիոն սեփականաշնորհման արդյունքում պետական բաժնեմասը կազմել է 30,23 տոկոս)։

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 301800 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5161222 հազ. դրամ։

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Դվին» կոնցեռն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

2.8. Սահմանել, որ «Դվին» կոնցեռն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

2.9. Սահմանել, որ «Դվին» կոնցեռն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Դվին» կոնցեռն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

3.1. Սեփականաշնորհել 758731 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Հայաստան-Շինարար» բաց բաժնետիրական ընկերության։

3.2. «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանը (Նոր Արեշ, 35-րդ փող., 125/3) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Էրեբունու թաղային համայնքին՝ սեփականության իրավունքով։

3.3. «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել NN 25, 49 բնակելի շենքերի անավարտ շինարարությունները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հանձնել Դավթաշենի թաղային համայնքին՝ սեփականության իրավունքով։

3.4. «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի շենքի անավարտ շինարարության (Կոմիտասի փող.) չորս ամրակցված բնակարանի տարածքը (308 քառ. մ) և այն որպես բաժնեմաս հանձնել Երևանի քաղաքապետարանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի N 191 որոշմամբ սահմանված կարգով։

3.5. «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել մեխանիկական բազայի անավարտ շինարարությունը (Շիրակի մարզ, գ. Ախուրյան), մեխանիկական բազայի անավարտ շինարարությունը (քաղ.Երևան, Սպանդարյանի արդյունաբերական հանգույց)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

3.6. «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Տնաշինական կոմբինատ» դուստր ձեռնարկությունը, NN 2, 4 և 7 դուստր ձեռնարկությունները՝ իրենց վարձակալությամբ տրված գույքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

3.7. «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության գլխամասային ձեռնարկությունը սեփականաշնորհվում է՝ ներառելով NN 3, 5, 9, 10 և «Նորարար» նախագծատեխնիկական դուստր ձեռնարկությունները։

3.8. «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ Հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

3.9. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 303230 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 242580 հազ. դրամ։

3.10. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 24258 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

3.11. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 455504 հազ. դրամ։

3.12. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Հայաստան-Շինարար» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

3.13. Սահմանել, որ «Հայաստան-Շինարար» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

3.14. Սահմանել, որ «Հայաստան-Շինարար» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

3.15. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայաստան-Շինարար» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

4.1. Սեփականաշնորհել 268199 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության «Տնաշինական կոմբինատ» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Տնաշինական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության։

4.2. «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության «Տնաշինական կոմբինատ» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

4.3. «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության «Տնաշինական կոմբինատ» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 191840 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 153470 հազ. դրամ։

4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 15347 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

4.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 76361 հազ. դրամ։

4.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Տնաշինական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

4.8. Սահմանել, որ «Տնաշինական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

4.9. Սահմանել, որ «Տնաշինական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տնաշինական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

5.1. Սեփականաշնորհել 119483 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության N 2 դուստր ձեռնարկության և իրեն վարձակալությամբ տրված գույքի պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով N 2 բաց բաժնետիրական ընկերության։

5.2. «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության N 2 դուստր ձեռնարկության և իրեն վարձակալությամբ տրված գույքի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

5.3. «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության N 2 դուստր ձեռնարկության և իրեն վարձակալությամբ տրված գույքի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 24040 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 19230 հազ. դրամ։

5.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1923 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

5.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 95447 հազ. դրամ։

5.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել N 2 բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

5.8. Սահմանել, որ N 2 բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել N 2 բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

6.1. Սեփականաշնորհել 122415 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության N 4 դուստր ձեռնարկության և իրեն վարձակալությամբ տրված գույքի պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով N 4 բաց բաժնետիրական ընկերության:

6.2. «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության N 4 դուստր ձեռնարկության և իրեն վարձակալությամբ տրված գույքի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

6.3. «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության N 4 դուստր ձեռնարկության և իրեն վարձակալությամբ տրված գույքի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 58460 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 46770 հազ. դրամ։

6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4677 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

6.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 63954 հազ. դրամ։

6.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել N 4 բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

6.8. Սահմանել, որ N 4 բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

6.9. Սահմանել, որ N 4 բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել N 4 բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

7.1. Սեփականաշնորհել 342137 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության N 7 դուստր ձեռնարկության և իրեն վարձակալությամբ տրված գույքի պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով N 7 բաց բաժնետիրական ընկերության։

7.2. «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության N 7 դուստր ձեռնարկության և իրեն վարձակալությամբ տրված գույքի կազմից առանձնացնել 7523 հազ. դրամ գնահատված արժեքով «ՄԱԶ-537» մակնիշի ավտոմեքենան, «ԿԱ-4561» ավտոկռունկը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը։

7.3 «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության N 7 դուստր ձեռնարկության և իրեն վարձակալությամբ տրված գույքի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 160990 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 128800 հազ. դրամ։

7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1288 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

7.6.Վճարման ենթակա պասսիվները կազմում են 181143 հազ. դրամ։

7.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել N 7 բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

7.8. Սահմանել, որ N 7 բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

7.9. Սահմանել, որ N 7 բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ագատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել N 7 բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

8.1. Սեփականաշնորհել 250680 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիի ՏԱՏՁ» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Գյումրիի տաքսամոտորային ավտոտրանսպորտային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության:

8.2. «Գյումրիի ՏԱՏՁ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

8.3. «Գյումրիի ՏԱՏՁ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 182980 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 182980 հազ. դրամ։

8.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 18298 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

8.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 67696 հազ. դրամ։

8.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Գյումրիի տաքսամոտորային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

8.8. Սահմանել, որ «Գյումրիի տաքսամոտորային ավտոտրանսպորտային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

8.9. Սահմանել, որ «Գյումրիի տաքսամոտորային ավտոտրանսպորտային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գյումրիի տաքսամոտորային ավտոտրանսպորտային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

9.1. Սեփականաշնորհել 17998 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Սևանի կինոցանցի «Զանգու» կինոթատրոն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Զանզու» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության։

9.2. Սևանի կինոցանցի «Զանգու» կինոթատրոն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Դավիթ» ընտանեկան ձեռնարկությանը, «Նաիրի», «Տեսասրահ» անհատական ձեռնարկություններին ու «էդուարդ» արտադրական կոոպերատիվին վարձակալությամբ տրված գույքը և դրանք սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

(9.2 կետը փոփ. 29.05.03 N 725-Ն)

9.3. Սևանի կինոցանցի «Զանգու» կինոթատրոն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

9.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 18000 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 18000 հազ. դրամ։

9.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1800 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

9.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 177 հազ.դրամ։

9.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Զանգու» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

9.8. Սահմանել, որ «Զանգու» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում ։

9.9. Սահմանել, որ «Զանգու» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

9.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Զանգու» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

10.1. Սեփականաշնորհել 13630 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արտադրասպասարկման ֆիրմա» («ԱՍՖ») պետական ձեռնարկությունը, դասական աճուրդով։

10.2. «Արտադրասպասարկման ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Անասնատնտեսական ֆերմա» (գ. հանքավան, ծածկագիրը՝ 20029), «Երկրաբան» պանսիոնատ» (ծածկագիրը՝ 20031), «Ջերմոցային տնտեսություն» (գ. Դողս, ծածկագիրը՝ 20034), Այնթափի ջերմոցային տնտեսություն (ծածկագիրը՝ 20026), «Ծովինար» ռեստորան» (քաղ. Հրազդան, ծածկագիրը՝ 20028), «Տոնավաճառ» (ծածկագիրը՝ 20036) ստորաբաժանումները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

(10.2-րդ կետն ուժը կորցրել է` «Ջերմոցային տնտեսություն» (գ. Դողս, ծածկագիրը` 20034), Այնթափի ջերմոցային տնտեսություն (ծածկագիրը` 20026) մասով 01.12.99 N 726)

10.3. Վաճառքի մեկնարկային գինը սահմանել 6158 հազ. դրամ։

10.4. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 7472 հազ. դրամ։

10.5. Վաճառքն իրականացնել երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

11.1. Սեփականաշնորհել 3675 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արտադրասպասարկման ֆիրմա» («ԱՍՖ») պետական ձեռնարկության «Անասնատնտեսական ֆերմա» (գ Հանքավան) ստորաբաժանումը՝ դասական աճուրդով։

11.2. «Արտադրասպասարկման ֆիրմա» պետական ձեռնարկության «Անասնատնտեսական ֆերմա» ստորաբաժանումը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

11.3. Վաճառքի մեկնարկային գինը սահմանել 3675 հազ. դրամ։

11.4. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

11.5. Վաճառքն իրականացնել երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

12.1. Սեփականաշնորհել 24922 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արտադրասպասարկման ֆիրմա» («ԱՍՖ») պետական ձեռնարկության «Երկրաբան» պանսիոնատ» ստորաբաժանումը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Երկրաբան» պանսիոնատ» բաց բաժնետիրական ընկերության։

12.2. «Արտադրասպասարկման ֆիրմա» պետական ձեռնարկության «Երկրաբան» պանսիոնատ» ստորաբաժանումը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

12.3. «Արտադրասպասարկման ֆիրմա» պետական ձեռնարկության «Երկրաբան» պանսիոնատ» ստորաբաժանման կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

12.4. «Արտադրասպասարկման ֆիրմա» պետական ձեռնարկության «Երկրաբան» պանսիոնատ» ստորաբաժանման շենքերի և շինությունների գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 5 գործակից։

12.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 24920 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 24920 հազ. դրամ։

12.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2492 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

12.7. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

12.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Երկրաբան» պանսիոնատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

12.9. Սահմանել, որ «Երկրաբան» պանսիոնատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

12.10. Սահմանել, որ «Երկրաբան» պանսիոնատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

12.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երկրաբան» պանսիոնատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

13.1. Սեփականաշնորհել 88700 հազ. գրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արտադրասպասարկման ֆիրմա» («ԱՍՖ») պետական ձեռնարկության «Ծովինար» ռեստորան» (քաղ. Հրազդան) ստորաբաժանումը՝ դասական աճուրդով։

13.2. «Արտադրասպասարկման ֆիրմա» պետական ձեռնարկության «Ծովինար» ռեստորան» ստորաբաժանումը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

13.3. «Արտադրասպասարկման ֆիրմա» պետական ձեռնարկության «Ծովինար» ռեստորան» ստորաբաժանման շենքերի և շինությունների գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 20 գործակից։

13.4. Վաճառքի մեկնարկային գինը սահմանել 88700 հազ. դրամ։

13.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

13.6. Վաճառքն իրականացնել երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

14.1. Թույլատրել «Մշակ» փակ բաժնետիրական ընկերությանը գնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունից վարձակալած՝ 12187 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը։

14.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

15.1. Սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի N 158 որոշմամբ առանձնացված 48 հազ. դրամ գնահատված արժեքով Հարթաշենի ճաշարանի անավարտ շինարարության օբյեկտը` դասական աճուրդով։

15.2. Անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 48 հազ. դրամ։

15.3. Վաճառքն իրականացնել երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

16.1. Սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի N 158 որոշմամբ առանձնացված 2054 հազ. դրամ գնահատված արժեքով Տեղ գյուղի մասնաճյուղի անավարտ շինարարության օբյեկտը` դասական աճուրդով:

16.2. Անավարտ շինարարության օբյեկտի մեկնարկային գինը սահմանել 2054 հազ. դրամ։

16.3. Վաճառքն իրականացնել երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

17.1. Սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի N 158 որոշմամբ առանձնացված 4818 հազ. դրամ գնահատված արժեքով բանվորական ճաշարանի անավարտ շինարարության օբյեկտը՝ դասական աճուրդով։

17.2. Անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 4818 հազ. դրամ։

17.3. Վաճառքն իրականացնել երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

18.1. Սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի N 158 որոշմամբ առանձնացված 523 հազ. դրամ գնահատված արժեքով պահեստային շինության անավարտ շինարարության օբյեկտը՝ դասական աճուրդով։

18.2. Անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 523 հազ. դրամ։

18.3. Վաճառքն իրականացնել երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

19. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի նոյեմբերի 1-ի «Կինովարձույթ» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 64 որոշումը։

20. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 305 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 12.1-ին կետում «55900» թիվը փոխարինել «39990» թվով.

բ) որոշման 12.5-րդ կետում «55900» թիվը փոխարինել «39990» թվով, իսկ «44720» թիվը՝ «31990» թվով.

գ) որոշման 12.6-րդ կետում «4472» թիվը փոխարինել «3199» թվով։

21. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների, անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի N 40 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 358 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 15.5-րդ կետը հանել։

22. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 20-ի N 383 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 411 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 8.1-ին կետում «պետական ձեռնարկությունը» բառերը փոխարինել «փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը» բառերով.

բ) որոշման 8.2-րդ և 8.3-րդ կետում «պետական ձեռնարկության» բառերը փոխարինել «փակ բաժնետիրական ընկերության» բառերով.

գ) որոշման 8.3-րդ կետում «ձեռնարկության» բառը փոխարինել «ընկերության» բառով.

դ) որոշման 8.4-րդ կետում բաժանորդագրության ենթակա մասը՝ 30840 հազ. դրամ» բառերը փոխարինել «բաժանորդագրության ենթակա մասը՝ 24670 հազ. դրամ» բառերով.

ե) որոշման 8.5-րդ կետում «3084» թիվը փոխարինել «2467» թվով։

23. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 5-ից։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.01.2004, N 94-Ն 13.03.2004, N 561
29.05.2003, N 725-Ն 10.07.2003, N 561
01.12.1999, N 726 01.12.1999, N 561
16.01.1998, N 22 16.01.1998, N 561
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան