Գլխավոր տեղեկություն
Номер
N 189
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2001.01.29/2(65) Հոդ.460.6
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
21.12.2007
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
21.12.2007
Дата вступления в силу
21.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 

 

21 դեկտեմբերի 2007 թ.

ք. Երևան

N 189

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 63.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63.2-րդ հոդվածի 3-րդ և 86-րդ հոդվածի 2-րդ կետերի դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով և հիմք ընդունելով այն, որ.

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63.2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփում է համապետական ընտրությունների արդյունքները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր հետո, հիմք ընդունելով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված՝ ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, դատարանների վճիռներն ու ընտրատարածքներում կատարված վերահաշվարկների արդյունքները:

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հանրապետության Նախագահի ընտրությունը ցանկացած փուլում անվավեր է ճանաչվում, եթե ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապետական ընտրությունների արդյունքներն ամփոփում և արձանագրությամբ վավերացնում է դրանք Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63.2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն ընդունում որոշում Հանրապետության Նախագահ ընտրվելու կամ քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու կամ ընտրությունը չկայացած ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու կամ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 86-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ընդունում որոշում ընտրությունն անվավեր ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն պարզաբանում է.

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63.2-րդ հոդվածի 3-րդ կետի և 86-րդ հոդվածի 2-րդ կետի միջև հակասություն չկա:

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63.2-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը պետք է ընկալել դրանում պարունակող բառերի տառացի նշանակությամբ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջները և չփոխելով դրա իմաստը:

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան