Գլխավոր տեղեկություն
Номер
N 218-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.06.2004-03.10.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.04.02/17(252) Հոդ.288
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.03.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.03.2003
Дата вступления в силу
12.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.08.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2003 թվականի N 218-Ն

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ կետի 6-րդ և 6-րդ կետի 1-ին ենթակետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը՝ համաձայն

N 1 հավելվածի.

բ) ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 12
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 7-ի N 218-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ

ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

Ջ Ր Օ Գ Տ Ա Գ Ո Ր Ծ Մ Ա Ն  Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

 

____________________________________________________________

(ջրօգտագործողի անվանումը)

____________________________________________________________

 

_________________________

(ջրային ռեսուրսների կառավարման և

_________________________

պահպանության մարմնի ղեկավար)

_________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_________________________

(ջրօգտագործման թույլտվություն ստացողի

_________________________

պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

_________________________

 

 

Կ.Տ.

 

 

 

 

 

Տրված է ____ ________ 200  թ.        Ուժի մեջ է մինչև ____ __________ 200 թ.

 

Գործողության ժամկետը երկարաձգված է մինչև                  ____ __________ 200 թ.

 

_________________________

(ջրային ռեսուրսների կառավարման և

_________________________

պահպանության մարմնի ղեկավար)

_________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_________________________

(ջրօգտագործման թույլտվություն ստացողի

_________________________

պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

_________________________

 

 

1. Ջրօգտագործողի հասցեն ___________________________________________

(ջրօգտագործման թույլտվություն ստացողի անվանումը (անունը,

_____________________________________________________________

ազգանունը), հասցեն և հեռախոսահամարը)

_____________________________________________________________

 

2. Ջրօգտագործման վայրը ____________________________________________

_____________________________________________________________

 

3. Ջրառի վայրը___________________________________________________

_____________________________________________________________

 

4. Ջրօգտագործման նպատակը__________________________________________

_____________________________________________________________

 

5. Ջրօգտագործման ծավալը, այդ թվում`

ա) մակերևութային ջրային ռեսուրսներ ____________________________________

_____________________________________________________________

բ)* ստորերկրյա ջրային ռեսուրսներ ______________________________________

_____________________________________________________________

 

6. Ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը ____________________________

_____________________________________________________________

 

7. Ջրօգտագործման թույլտվության պայմանների ապահովման նկատմամբ վերահսկողության

 մեխանիզմները___________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

8. Ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրհավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի

ծավալները _____________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

9. Արտահոսքի նկարագրությունը ________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

10. Կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մասին տվյալները

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

11. Ջրերի ստանդարտները և (կամ) դրանց վերաբերյալ հրապարակումների տեղեկությունները

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

12. Հատուկ միջոցառումներ, որոնք կիրառվելու են արդյունավետ ջրօգտագործումը խթանելու և

ջրի որակը բարելավելու, գերխոնավ ու առափնյա կարևոր բնական միջավայրերը և առնչվող

կենսաբազմազանությունը պահպանելու համար _______________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

13. Համապատասխան պահանջներ՝ ջրօգտագործման հաշվառման, մոնիտորինգի, գրանցման և

ճշգրտման համար__________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

14. Համապատասխան երաշխիքներ` ջրային ռեսուրսներին վնասներ հասցվելու դեպքում

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

15. Ջրօգտագործման թույլտվությանն առնչվող վճարներն ու վճարման ժամանակացույցը

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

16. Ջրօգտագործման թույլտվությունը ենթակա է գրանցման պետական ջրային կադաստրում՝

__________________ օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 7-ի N 218-Ն որոշման

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրինակելի ձևերով սահմանվում են ջրօգտագործման թույլտվության ձևաթղթի (այսուհետ՝ ձևաթուղթ) լրացմանը ներկայացվող պահանջները:

2. Ձևաթուղթը լրացնելու համար հիմք են հանդիսանում ջրօգտագործման թույլ-տվության ստացման հայտի (այսուհետ՝ հայտ) (ձևը կցվում է), ջրօգտագործման թույլ-տվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի (ցանկը կցվում է) և հասարակայնության ծանուցման գնահատման արդյունքները:

 

II. ՁԵՎԱԹՂԹԻ ԼՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Ձևաթղթում նշվում են՝

1. Ջրօգտագործում իրականացնող անձի գտնվելու (հաշվառման) վայրը (հասցեն), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը

2. Իրականացվող ջրօգտագործման վարչական տարածքը և գտնվելու վայրը (հասցեն)

3. Ջրային ռեսուրսի անվանումը, ջրառի իրականացման վայրի (կետի) նկարագրությունը՝ այն կապելով դրա հարևանությամբ գտնվող՝ հայտնի կոորդինատական կետեր ունեցող որևէ օբյեկտի հետ

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձի կողմից իրականացվող գործունեության տեսակը, հզորությունը, արտադրողականությունը և ժամանակահատվածը

5. Ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների և ռեժիմի որոշման կարգի պահանջների համաձայն սահմանված նորմատիվային ջրածավալը (մ3/վրկ, մ3/օր, հազ.մ3/տարի)՝ ըստ մակերևութային և (կամ) ստորերկրյա ջրային ռեսուրսների

6. Ջրառի ռեժիմն ըստ ամիսների՝ պայմանավորված ջրային ռեսուրսի էկոլոգիական թողքի և այդ հատվածում այլ ջրօգտագործողների ջրապահանջի ապահովմամբ

7. Ջրօգտագործման թույլտվության պահանջների կատարման նկատմամբ նախատեսվող հսկողության առարկա հանդիսացող օբյեկտը և գործընթացը՝ ըստ ժամանակահատվածների

8. Կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության կարգի պահանջների համաձայն սահմանված կեղտաջրերի նորմատիվային ծավալը (մ3/վրկ, մ3/օր, հազ.մ3/տարի)

9. Արտահոսք իրականացնող հիդրոտեխնիկական կառույցի (այսուհետ՝ ՀՏԿ) նկարագրությունը

10. Կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության կարգի պահանջների համաձայն սահմանված՝ թույլատրելի սահմանային արտահոսքի կոնցենտրացիաները՝ ժամային կտրվածքով (մգ/լ, գ/մ3 և գ/ժամ)

11. Ջրօգտագործողի կողմից կատարվող ջրի ստանդարտների մոնիտորինգային ուսումնասիրությունների արդյունքների հրապարակման միջոցը, հաճախականությունը և բովանդակությունը

12. Միջոցառումների պլան, որը նպատակաուղղված է ջրօգտագործման հետևանքով ջրային ռեսուրսների վրա բացասական ազդեցության կանխմանը (նվազեցմանը) և (կամ) համապատասխան նախագծով նախատեսված վերացմանը

13. Ջրառի ծավալների և (կամ) կեղտաջրերի ու վնասակար նյութերի արտահոսքի քանակների սկզբնական հաշվառման մեթոդի, եղանակի ընտրության, հաշվառման արդյունքների գրանցման տվյալների ցանկը և հաշվետվությունը ներկայացնելու հաճախականությունը

14. Ֆինանսական և (կամ) այլ երաշխիքներ, դրանց կիրառման դեպքերը և պայմանները

15. Ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի համարը և ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, օրենքով սահմանված բնապահպանական և բնօգտագործման վճարների համար հիմք հանդիսացող ջրօգտագործման չափաքանակները

16. Ժամանակահատվածը, որի ընթացքում ջրօգտագործման թույլտվությունը սահմանված կարգով պետք է գրանցվի պետական ջրային կադաստրում։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

Հ Ա Յ Տ

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

1. Հայտատու________________________________________________

(հայտատուի անվանումը (անունը, ազգանունը), հասցեն և հեռախոսահամարը)

________________________________________________________

________________________________________________________

 

2. Հայտը ներկայացնելու նպատակը __________________________________

(նոր ջրօգտագործման թույլտվության ստացում, գործող

________________________________________________________

ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպում, գործող ջրօգտագործման թույլտվության ձևափոխում)

 

3. Ջրօգտագործման նպատակները___________________________________

(խմելու, տնտեսական, ոռոգման, արդյունաբերական և այլն)

________________________________________________________

 

4. Պահանջվող ջրառի ծավալը և ջրօգտագործման ժամանակահատվածը, այդ թվում`

ա) ______________________________________________________

(մակերևութային ջրային ռեսուրսի անվանումը, ջրօգտագործման ծավալը (հազ.մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)

________________________________________________________

 

բ) ______________________________________________________

(ստորերկրյա ջրային ռեսուրսներից (հազ. մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)

________________________________________________________

 

5. Սերվիտուտ կամ այլ պահանջներ __________________________________

(սերվիտուտ կամ անձանց այլ սեփականությունից (ջրընդունիչ,

________________________________________________________

կառուցվածք և այլն) օգտվելու անհրաժեշտություն)

________________________________________________________

________________________________________________________

 

6. Հիդրոտեխնիկական կառույցի նկարագրություն_________________________

(ՀՏԿ-ի առկայությունը կամ նորի կառուցման

________________________________________________________

անհրաժեշտությունը, հզորությունը)

________________________________________________________

________________________________________________________

 

7. Նախկին ջրօգտագործման ծավալը (ցուցանիշը), այդ թվում`

 

ա) ______________________________________________________

(մակերևութային ջրային ռեսուրսներից (հազ. մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)՝ ջրօգտագործման թույլտվության

________________________________________________________

հիման վրա)

բ) _____________________________________________________

(ստորերկրյա ջրային ռեսուրսներից (հազ. մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)՝ ջրօգտագործման թույլտվության

________________________________________________________

հիման վրա)

 

8. Առաջացող կեղտաջրերի թափման տեղը և ծավալը _______________________

(բաց ջրավազան կամ կենտրոնացված

________________________________________________________

կոյուղու կոլեկտոր (հազ.մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)

________________________________________________________

 

9. Կեղտաջրերի մաքրման մասին տեղեկություն___________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

 

10. Պարտավորություն՝ ջրօգտագործման թույլտվությանն առնչվող վճարների կատարումն

 ապահովելու համար ___________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

 

Սույնով հաստատում եմ հայտում ներառված տեղեկատվության բավարար, ճշգրիտ և

ավարտուն լինելը:

 

Ոչ մի առարկություն չունեմ հայտի քննարկմանը հասարակական մոտեցումների կամ

մասնակցության դեմ (բացի գաղտնի տեղեկատվությունից):

 

Պարտավորվում եմ կատարել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի

պահանջներին համապատասխան ջրօգտագործման թույլտվության մեջ նշված`

ջրօգտագործողին վերաբերող բոլոր պարտականությունները:

 

11. Ջրօգտագործման թույլտվության հայտ ներկայացնողի_____________________

(պաշտոնը, ստորագրությունը,

________________________________________________________

անունը, ազգանունը)

________________________________________________________

 

Կ. Տ.

 

Ց Ա Ն Կ

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Ջրօգտագործող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի կամ ֆիզիկական անձի անձնագրի պատճենը

2. Ջրօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին եզրակացությունը` օրենքով նախատեսված դեպքերում

3. Ջրօգտագործման համար հողի կամ այլ անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը

(3-րդ կետը լրաց., փոփ. 20.05.04 N 786-Ն)

4. Ցամաքուրդային ջրաղբյուրի թողունակության և որակի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ՝ տրված այդ ջրհեռներն օգտագործող կազմակերպության կողմից (անհրաժեշտության դեպքում)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 20.05.04 N 786-Ն)

6. Հնարավոր սերվիտուտի և համապատասխան գույքից օգտվելու ձևի նկարագրությունը, սեփականատիրոջ անունը, ազգանունը և գտնվելու վայրը

7. Նախկին ջրօգտագործման թույլտվությունը (նախկինում ջրօգտագործող լինելու դեպքում)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 20.05.04 N 786-Ն)

9. Պետական տուրքի վճարման անդորրագիրը (բնօրինակ)

10. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգի պահանջների համաձայն՝ տպագիր միջոցներում հրապարակված ջրօգտագործման մասին հայտարարությունը (հայտի նախնական գնահատումից հետո)

11. Ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների ու ռեժիմի որոշման կարգով հաստատված ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաները

12. Կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաները` հաշվարկված լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված «Ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկա» գերատեսչական ակտի համաձայն

13. Տեղանքի հատակագիծը (սխեմա), որտեղ արտացոլվում է ջրօգտագործման կետի (կոորդինատական առանցքներ)՝ դրա հարևանությամբ գտնվող որևէ հայտնի օբյեկտի հետ կապը՝ հաստատված տեղական ինքնակառավարման մարմնի կողմից անհրաժեշտության դեպքում

(13-րդ կետը լրաց. 20.05.04 N 786-Ն)

14. Կոմունալ-կենցաղային, բուժիչ և առողջապահական նպատակներով ջրօգտագործման դեպքում՝ համապատասխան փաստաթուղթ (եզրակացություն)՝ տրված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, պետական հիգիենիկ և հակահամաճարակային մարզային փորձագիտական կենտրոնների կողմից։

(14-րդ կետը լրաց. 20.05.04 N 786-Ն)