Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
6 հուլիսի 2007 թվականի N 1482-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն ընդունել «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` 3 «ՊԱՌ-10» մակնիշի առբերիչ և 4 «Ռ-415» մակնիշի ռադիոռելեային ռադիոկայանը` 95.000 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկը վճարվելու է «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Նվիրատվություն ընդունած գույքը որպես պետական սեփականություն հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|