Գլխավոր տեղեկություն
Номер
N 946-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.01.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.07.26/40(495) Հոդ.879
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.07.2006
Дата вступления в силу
27.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 2006 թվականի N 946-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1807-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար տարեկան եթերավճարի չափի հաշվարկման և հաստատման, ինչպես նաև հավաքագրման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:

(1-ին կետը լրաց 13.12.07 N 1454-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1807-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.

«է) հաճախություններն օգտագործողների, բացառությամբ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան գործող հեռուստառադիոընկերությունների, հաճախությունների սպասարկում»:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշման 2-րդ կետից բխող փոփոխությունների կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 11
Երևան