ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2008 թվականի N 24-Ն
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ և 43-րդ հոդվածների 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշմամբ հաստատված կարգով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ս. Սարգսյան
2008 թ. հունվարի 26
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունվարի 10-ի N 24-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակման գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:
2. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` բարդ ընթացակարգով, մինչև երեք տարի ժամկետով:
3. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիան գործում է միայն լիցենզիայում նշված վայրում:
4. Հայտատուն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակման գործունեության լիցենզավորման համար oրենքի համաձայն լիազորված մարմին է ներկայացնում`
1) լիցենզիա ստանալու մասին հայտ` NN 1 և 2 ձևերի, նշելով` իրավաբանական անձը` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, իսկ անհատ ձեռնարկատերը` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ համար` հարկ վճարողի հաշվառման համարի և սոցիալական քարտի (առկայության դեպքում) համարի մասին տեղեկատվություն.
2) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.
3) իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը.
4) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի վարձակալության կամ սեփականության, կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
5) օրենքով նախատեսված փորձաքննություն իրականացնող համապատասխան մարմնի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների մասին եզրակացությունը.
6) տեղեկանք թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակման գործունեության իրականացման համար անհրաժեշտ տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին` համաձայն N 3 ձևի.
7) տեղեկանք կադրերով ապահովվածության մասին` ներառյալ դեղագետ-քիմիկոսի (դեղագետ-քիմիկոսների) որակավորումը հավաստող փաստաթղթերը` դիպլոմը, հետդիպլոմային կրթության և վերապատրաստման վկայականների պատճենները.
8) դեղագետ-քիմիկոսի (դեղագետ-քիմիկոսների) հետ կնքված աշխատանքային պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները):
5. Լիազորված մարմինը 20-oրյա ժամկետում` սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում սույն կարգով պահանջվող փաստաթղթերն ու լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը:
6. Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրվելուց հետո 30 oրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:
7. Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո հնգoրյա ժամկետում` լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:
8. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը մերժելու կամ բավարարելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:
9. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է oրենքով սահմանված կարգով:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
10. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան` հանրության առողջության, անվտանգության և պաշտպանության նպատակով նոր թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակման գործունեության համար սահմանվում են պարտադիր պահանջներ ու պայմաններ:
11. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակման համար հայտատուն պետք է ունենա անհրաժեշտ պայմաններ (լաբորատորիաներ), որոնք պետք է ունենան հետևյալ անհրաժեշտ տեխնիկատեխնոլոգիական հագեցվածությունը` ցենտրիֆուգ, թերմոստատ, ֆերմենտային ակտիվ անալիզատոր, լուծույթների թթվայնության որոշման սարք, մանրադիտակ, ֆոտոէլեկտրակոլորիմետր, սպեկրտաֆոտոմետր, չորացնող էլեկտրական պահարան, չորացնող ախտահանիչ պահարան, սառնարան, թորման սարք, կանգնակներ, քիմիկատներ, կաթոցիկներ, չափիչ գլաններ, անոթներ, փորձանոթներ` տարբեր չափերի, աշխատանքային սեղան, գրադարակներ, լաբորատոր սպասքի պահարաններ, քարշիչ պահարան, լաբորատոր սեղաններ:
12. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակման համար հայտատուն պետք է ունենա դեղանյութերի, վերամշակված պատրաստուկների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առանձին պահեստ: Պահեստի դուռը պետք է լինի մետաղյա, պատուհանները` վանդակապատված: Պահեստը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժիններին հաղորդակից ահազանգման և ազդանշանային համակարգով: Պահեստում պետք է տեղադրված լինեն չհրկիզվող պահարաններ և խոնավաչափ:
13. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակում իրականացնող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն պետք է ներկայացնի եռամսյակային հաշվետվություններ:
14. Լիցենզավորված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կատարված` սույն կարգով սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող դեղագետ-քիմիկոսի (դեղագետ-քիմիկոսների), գործունեության իրականացման վայրի փոփոխումը) 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին հայտնում են կատարված փոփոխությունների մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը __________________
______________________________________________________
2. Կազմակերպական-իրավական ձևը _______________________________
3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) ______________________
______________________________________________________
4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը ________
______________________________________________________
5. Գործունեության տեսակը ____________________________________
6. Հարկ վճարողի հաշվառման համարը ______________________________
Կից ներկայացվող փաստաթղթերն են`
1) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.
2) փորձաքննություն իրականացնող համապատասխան մարմնի եզրակացությունը.
3) կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.
4) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի վարձակալության կամ սեփականության, կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
5) տեղեկանք տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին.
6) տեղեկանք կադրերով ապահովվածության մասին.
7) դեղագետի կամ դեղագետ-քիմիկոսի (դեղագետ-քիմիկոսների) որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
8) դեղագետի կամ դեղագետ-քիմիկոսի (դեղագետ-քիմիկոսների) հետ կնքված աշխատանքային պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները)։
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ _______________________________________________
(կազմակերպության տնoրենի ստորագրությունը, անունը, ազգանունը)
____ _________ 200 թ.
Կ. Տ.
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _______________________
______________________________________________________
2. Բնակության վայրը, հեռախոսահամարը ___________________________
______________________________________________________
3. Անձնագրի տվյալները _______________________________________
(սերիան և համարը)
4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը _________
______________________________________________________
5. Գործունեության տեսակը ____________________________________
6. Հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական քարտի համարը _________
_____________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերն են`
1) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.
2) փորձաքննություն իրականացնող համապատասխան մարմնի եզրակացությունը.
3) պետական գրանցման վկայականի պատճենը.
4) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի վարձակալության կամ սեփականության, կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
5) տեղեկանք տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին.
6) տեղեկանք կադրերով ապահովվածության մասին.
7) դեղագետի կամ դեղագետ-քիմիկոսի (դեղագետ-քիմիկոսների) որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
8) դեղագետի կամ դեղագետ-քիմիկոսի (դեղագետ-քիմիկոսների) հետ կնքված աշխատանքային պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները)։
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ _____________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)
____ _________ 200 թ.
Կ. Տ.
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
NN |
Տարածքի անվանումը |
Հագեցվածությունը |
|
|
|
|
|
|
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ` ______________________________________________
(կազմակերպության տնoրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)
____ _________ 200 թ.
Կ.Տ.
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունվարի 10-ի N 24-Ն որոշման
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Կ - XX - 000000
Տրված` ____ _________ 200 թ.
Գործունեության տեսակը ____________________________________
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը __________________
____________________________________________________
Գործունեության իրականացման վայրը ___________________________
____________________________________________________
Գործողության ժամկետը ____________________________________
ՀՀ առողջապահության նախարար _______________ ________________
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
Կ. Տ.
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Ա - XX - 000000
Տրված` ____ _________ 200 թ.
Գործունեության տեսակը ____________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը __________
____________________________________________________
Գործունեության իրականացման վայրը ____________________________
____________________________________________________
Գործողության ժամկետը ____________________________________
ՀՀ առողջապահության նախարար _______________ _________________
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
Կ. Տ.
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.03.2011, N 239-Ն | 31.03.2011, N 24-Ն | |
17.02.2011, N 140-Ն | 05.03.2011, N 24-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|