«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2004 թվականի N 1692-Ն
ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի և առողջության, կենդանիների ու բույսերի կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար բույսերի սնուցման և հողի բերրիության բարձրացման նպատակով օգտագործվող հանքային պարարտանյութերի վտանգավորության ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում` օրենքով սահմանված կարգով հաստատել հանքային պարարտանյութերի արտադրման և իրացման, ինչպես նաև դրանց մեջ թունավոր տարրերի պարունակության թույլատրելի մակարդակները սահմանող սանիտարական կանոնները և նորմերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 12-րդ կետի պահանջի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման պահից երկու տարի հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում կիրառման համար թույլատրված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան` հանքային պարարտանյութերի հետևյալ խմբերի վրա`
ա) կենդանական կամ բուսական ծագման պարարտանյութեր | 3101 00 000, |
բ) հանքային կամ քիմիական պարարտանյութեր, ազոտական | 3102, |
գ) հանքային կամ քիմիական պարարտանյութեր, ֆոսֆորական | 3103, |
դ) հանքային կամ քիմիական պարարտանյութեր, կալիումական | 3104, |
ե) հանքային կամ քիմիական պարարտանյութեր, երկու և ավելի սնուցող տարր` ազոտ, ֆոսֆոր, կալիում պարունակող |
3105: |
(1-ին կետը խմբ. 26.04.07 N 505-Ն)
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են հանքային պարարտանյութերի անվտանգությունը բնորոշող ցուցանիշները, ինչպես նաև մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը և պահմանը ներկայացվող պահանջներն ու դրանց համապատասխանության հավաստման ընթացակարգերը:
3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում բուսական կամ կենդանական ծագում ունեցող պարարտանյութերի վրա:
4. Հանքային պարարտանյութերը ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`
ա) պարարտանյութ` բույսերը սնուցող և հողի բերրիությունը բարձրացնող նյութ,
բ) հանքային պարարտանյութ` արդյունաբերական եղանակով ստացված կամ հանածո պարարտանյութ, որը պարունակում է սնուցող տարր,
գ) սնուցող տարր` պարարտանյութի տարր, որն անհրաժեշտ է բույսերի աճի և զարգացման համար:
Սնուցող տարրերը բաժանվում են 3 խմբի`
գլխավոր սնուցող տարրեր` ազոտ (N), ֆոսֆոր (P), կալիում (K),
երկրորդային սնուցող տարրեր (մակրոտարրեր)` կալցիում (Ca), մագնեզիում (Mg), ծծումբ (S), որոնց պարունակությունը բույսերում և հողում կազմում է մի քանի տոկոսից մինչև դրա հարյուրերորդական մասը` վերահաշվարկված ըստ չոր նյութի,
միկրոսնուցող տարրեր` բոր (B), մանգան (Mn), պղինձ (Cu), ցինկ (Zn), կոբալտ (Co), մոլիբդեն (Mo), երկաթ (Fe), որոնց պարունակությունը բույսերում և հողում կազմում է տոկոսի հազարերորդական մասից ոչ ավելի` վերահաշվարկված ըստ չոր նյութի,
դ) հանքային պարարտանյութի տեսակ` հանքային պարարտանյութի դաս, որը որոշվում է ազդող նյութով,
ե) պարարտանյութի ազդող նյութ` պարարտանյութում պարունակվող հիմնական սնուցող տարր, օրինակ` ազոտական պարարտանյութի համար` ազոտ, ֆոսֆորականի համար` ֆոսֆոր, կալիումականի համար` կալիում,
զ) ազոտական պարարտանյութ` պարարտանյութ, որը պարունակում է ազոտ` բույսերի կողմից յուրացվելի ձևով,
է) ֆոսֆորական պարարտանյութ` պարարտանյութ, որը պարունակում է ֆոսֆոր` բույսերի կողմից յուրացվելի ձևով,
ը) կալիումական պարարտանյութ` պարարտանյութ, որը պարունակում է կալիում` բույսերի կողմից յուրացվելի ձևով,
թ) համալիր հանքային պարարտանյութ` հանքային պարարտանյութ, որը պարունակում է երկուսից ոչ պակաս գլխավոր սնուցող տարր,
ժ) բարդ հանքային պարարտանյութ` պինդ կամ հեղուկ համալիր հանքային պարարտանյութ, որում բոլոր մասնիկները, բյուրեղները կամ հատիկներն ունեն միևնույն կամ մոտիկ քիմիական բաղադրություն,
ժա) պարզ (միաբաղադրիչ) հանքային պարարտանյութ` հանքային պարարտանյութ, որը պարունակում է գլխավոր սնուցող տարրերից որևէ մեկը,
ժբ) միկրոպարարտանյութ` պարարտանյութ, որում ազդող նյութը միկրոսնուցող տարրն է,
ժգ) պարարտանյութ` միկրոսնուցող տարրերով` հանքային պարարտանյութ, որը պարունակում է մակրոտարրեր և միկրոսնուցող տարրեր,
ժդ) սնուցող տարրերի պարունակություն` սնուցող այն նյութերի առկայությունը, որոնք յուրացվում են բույսերի կողմից և լուծվում ջրում, ցիտրատների չեզոք լուծույթում, ամոնիակի ցիտրատի լուծույթում, կիտրոնաթթվի լուծույթում, մրջնաթթվի 2 տոկոսանոց լուծույթում,
ժե) հանքային պարարտանյութի ազատ թթվայնություն` հանքային պարարտանյութի բաղադրության մեջ թթվի քանակությունը,
ժզ) խառնված հանքային պարարտանյութ` համալիր հանքային պարարտանյութ, որն ստացվել է պատրաստի փոշենման, բյուրեղական կամ հատիկավոր պարարտանյութերի մեխանիկական խառնման միջոցով,
ժէ) հայտարարված պարունակություն` տարրի կամ դրա օքսիդի պարունակությունը, որը նշվում է պարարտանյութի մականշվածքում կամ ապրանքաուղեկից փաստաթղթում,
ժը) հանքային պարարտանյութի հատիկների ստատիկ ամրություն` հանքային պարարտանյութի հատիկների ամրություն, որը որոշվում է երկու զուգահեռ հարթությունների միջև միառանցք սեղմման ժամանակ տվյալ չափի հատիկի քայքայման ճիգով,
ժթ) ինքնաբոցավառման ջերմաստիճան` շրջակա միջավայրի այն ամենացածր ջերմաստիճանը, որի դեպքում հատուկ փորձարկումների պայմաններում նկատվում է պարարտանյութի ինքնաբոցավառում,
ի) հանքային պարարտանյութի փխրունություն` հանքային պարարտանյութի վիճակ, որը բնութագրվում է դրա եռակալման աստիճանով` արտահայտված գնդերի հարաբերական քանակության տոկոսով,
իա) հանքային պարարտանյութի խոնավություն` խոնավության պարունակություն, որը հանքային պարարտանյութում կապված չէ քիմիապես և քիմիասորբված չէ,
իբ) հանքային պարարտանյութի հատիկային (չափային) կազմ` հանքային պարարտանյութի կազմը` տոկոսային հարաբերությամբ` ըստ մասնիկների չափերի (չափամասերի),
իգ) օրգանահանքային պարարտանյութ` օրգանական և հանքային պարարտանյութերի խառնուրդ, որն ստացվել է միասնական տեխնոլոգիական գործընթացով կամ մեխանիկական խառնման միջոցով,
իդ) հանքային պարարտանյութի պառկապնդելիություն` արտաքին որոշակի պայմաններում հանքային պարարտանյութի հատիկների միջև շաղկապման ֆազային շփումներ առաջացնելու հանքային պարարտանյութի հատկություն:
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
6. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում հանքային պարարտանյութերի իրացումն առանց դրանց համապատասխանության հավաստման:
7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող հանքային պարարտանյութերը պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:
IV. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8. Սույն տեխնիկական կանոնակարգի I բաժնում տրված հանքային պարարտանյութերը պետք է համապատասխանեն 1-5-րդ աղյուսակներում տրված նորմերին:
Աղյուսակ 1
Ազոտական պարարտանյութերի ցուցանիշները
Ցուցանիշի անվանումը |
Նորմը |
1 |
2 |
1. Ազոտի զանգվածային մասը` վերահաշվարկված ըստ չոր նյութի, % |
Պետք է համապատասխանի հայտարարված պարունակությանը: |
2. Փխրունությունը (պինդ պարարտանյութերի համար), %, ոչ պակաս |
100 |
3. Խոնավության զանգվածային մասը (պինդ պարարտանյութերի համար), %, ոչ ավելի |
0,3 |
4. 10%-անոց ջրային լուծույթի pH, ոչ պակաս |
4,5 |
5. Հատիկային կազմը (պինդ պարարտանյութերի համար)` 0,5 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ ավելի 1 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ ավելի 6 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ պակաս |
5 100 |
6. Ծակոտկենությունը (յուղի կուտակման ունակությունը)` ազոտի բարձր պարունակությամբ պինդ պարարտանյութի համար, %, ոչ ավելի |
4,0 |
7. Հատիկների ստատիկ ամրությունը (պինդ պարարտանյութերի համար) ՄՊա (կգ/սմ2) |
1,2 (12) - 30 (300) |
8. Միկրոսնուցող տարրերի զանգվածային մասը, % |
Պետք է համապատասխանի հայտարարված պարունակությանը: |
9. Երկրորդային սնուցող տարրերի զանգվածային մասը, % |
Պետք է համապատասխանի հայտարարված պարունակությանը: |
10. Թունավոր տարրերի զանգվածային մասը, % |
Չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով և նորմերով սահմանված թույլատրելի մակարդակները: |
Աղյուսակ 2
ՖՈՍՖՈՐԱԿԱՆ պարարտանյութերի ցուցանիշները
Ցուցանիշի անվանումը |
Նորմը |
1 |
2 |
1. Յուրացվելի ֆոսֆատների զանգվածային մասը` վերահաշվարկած ըստ P2Օ5, %, ոչ պակաս |
Պետք է համապատասխանի հայտարարված պարունակությանը: |
2. Փխրունությունը (պինդ պարարտանյութերի համար), %, ոչ պակաս |
100 |
3. Խոնավության զանգվածային մասը (պինդ պարարտանյութերի համար), %, ոչ ավելի |
3,5 |
4. 10%-անոց ջրային լուծույթի pH, ոչ պակաս կամ ազատ թթվի զանգվածային մասը` վերահաշվարկված ըստ H3PՕ4 |
4,5 3,2-6,5 |
5. Հատիկային կազմը (պինդ պարարտանյութերի համար)` 1 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ ավելի 1-ից մինչև 4 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ պակաս 6 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ պակաս |
85 100 |
6. Հատիկների ստատիկ ամրությունը, ՄՊա (կգ/սմ2) |
1,4 (14) - 30 (300) |
7. Միկրոսնուցող տարրերի զանգվածային մասը, % |
Պետք է համապատասխանի |
8. Երկրորդային սնուցող տարրերի զանգվածային մասը, % |
Պետք է համապատասխանի հայտարարված պարունակությանը: |
9. Թունավոր տարրերի զանգվածային մասը, % |
Չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով և նորմերով սահմանված թույլատրելի մակարդակները: |
Աղյուսակ 3
ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ պարարտանյութերի ցուցանիշները
Ցուցանիշի անվանումը |
Նորմը |
1 |
2 |
1. Կալիումի զանգվածային մասը` վերահաշվարկված ըստ K2Օ, %, ոչ պակաս |
Պետք է համապատասխանի հայտարարված պարունակությանը: |
2. Փխրունությունը (պինդ պարարտանյութերի համար), %, ոչ պակաս |
100 |
3. Խոնավության զանգվածային մասը (պինդ պարարտանյութերի համար), %, ոչ ավելի |
1,0 |
4. 10%-անոց ջրային լուծույթի pH, ոչ ցածր |
4,5 |
5. Հատիկային կազմը (պինդ պարարտանյութերի համար)` 1 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ ավելի 1-ից մինչև 4 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ պակաս 6 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ պակաս |
|
6. Միկրոսնուցող տարրերի զանգվածային մասը, % |
Պետք է համապատասխանի |
7. Երկրորդային սնուցող տարրերի զանգվածային մասը, % |
Պետք է համապատասխանի հայտարարված պարունակությանը: |
8. Թունավոր տարրերի զանգվածային մասը, % |
Չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով և նորմերով սահմանված թույլատրելի մակարդակները: |
Աղյուսակ 4
ՀԱՄԱԼԻՐ պարարտանյութերի ցուցանիշները
Ցուցանիշի անվանումը |
Նորմը |
1 |
2 |
1. Գլխավոր սնուցող տարրերի զանգվածային մասերը, % |
Պետք է համապատասխանի հայտարարված պարունակությանը: |
2. Խոնավության զանգվածային մասը (պինդ պարարտանյութերի համար), %, ոչ ավելի |
1,5 |
3. 10%-անոց ջրային լուծույթի pH, ոչ պակաս |
4,5 |
4. Հատիկային կազմը (պինդ պարարտանյութերի համար), որոնք անցնում են` 1 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ ավելի 1-ից մինչև 4 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ պակաս 6 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ պակաս |
|
5. Փխրունությունը %, ոչ պակաս |
100 |
6. Հանքային պարարտանյութերի հատիկների ստատիկ ամրությունը, ՄՊա (կգ/սմ2), ոչ պակաս |
3,0 (30) |
7. Միկրոսնուցող տարրերի զանգվածային մասը, % |
Պետք է համապատասխանի |
8. Երկրորդային սնուցող տարրերի զանգվածային մասը, % |
Պետք է համապատասխանի հայտարարված պարունակությանը: |
9. Թունավոր տարրերի զանգվածային մասը, % |
Չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով և նորմերով սահմանված թույլատրելի մակարդակները: |
Աղյուսակ 5
ՕՐԳԱՆԱՀԱՆՔԱՅԻՆ պարարտանյութերի ցուցանիշները
Ցուցանիշի անվանումը |
Նորմը |
1 |
2 |
1. Գլխավոր սնուցող տարրերի զանգվածային մասերը, % |
Պետք է համապատասխանի հայտարարված պարունակությանը: |
2. pH |
6,0-7,5 |
3. Թունավոր տարրերի զանգվածային մասը, % |
Չպետք է գերազանցի |
4. Ախտածին միկրոֆլորա (օրգանահանքային պարարտանյութերի համար) |
Բացակայում է: |
5. Ճիճուների ձվիկներ (օրգանահանքային պարարտանյութերի համար) |
Բացակայում է: |
9. Սույն տեխնիկական կանոնակարգի N 3 աղյուսակով սահմանված կալիումական պարարտանյութերի փխրունությունն ապահովելու համար նոր հակապառկապնդելիչ նյութերի կիրառումը պետք է համաձայնեցված լինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ:
Հանքային պարարտանյութերի մակնշումը
10. Հանքային պարարտանյութերի յուրաքանչյուր փոխադրական տարայի վրա անմիջապես կամ դրան փակցված պիտակի վրա չլվացվող ներկով հստակ և ընթեռնելի ձևով կատարված մականշվածքը, ինչպես նաև ապրանքաուղեկից փաստաթուղթը պետք է ներառեն տեղեկատվություն հետևյալ բովանդակությամբ`
ա) հանքային պարարտանյութի տեսակը, անվանումը («Խառնուրդ» բառը` խառնված հանքային պարարտանյութերի համար),
բ) գլխավոր և (կամ) երկրորդային սնուցող տարրը և դրա քանակությունը`
ազոտի, ֆոսֆորի և կալիումի պարունակությունը կարող է նշվել`
ազոտական պարարտանյութի համար` տարր ազոտի (N) տեսքով,
ֆոսֆորական պարարտանյութի համար` տարր ֆոսֆորի (P) տեսքով կամ ֆոսֆորի պերօքսիդի (P2Օ5) տեսքով կամ միաժամանակ տարրի և պերօքսիդի տեսքով,
կալիումական պարարտանյութի համար` տարր կալիումի (K) տեսքով կամ կալիումի օքսիդի (K2Օ) տեսքով,
եթե կալիումի և ֆոսֆորի պարունակությունը նշվում է օքսիդների տեսքով, ապա ֆոսֆոր և կալիում տարրերը հաշվվում են հետևյալ ձևով`
տարր ֆոսֆոր (P) = ֆոսֆորի պերօքսիդի պարունակությունը x 0,436,
տարր կալիում (K) = կալիումի օքսիդի (K2Օ) պարունակությունը x 0,83,
երկրորդային սնուցող տարրեր պարունակող պարարտանյութերում, ինչպես նաև գլխավոր սնուցող տարրեր պարունակող պարարտանյութերում կալցիումի (Ca), մագնեզիումի (Mg), նատրիումի (Na) և ծծմբի (S) պարունակությունը կարող է նշվել`
օքսիդների (CAO, MgO, Na2Օ, SՕ3) տեսքով,
տարրերի (Ca, Mg, Na, S) տեսքով,
միաժամանակ 2 տեսքով,
նշված օքսիդներից համապատասխան տարրը հաշվվում է հետևյալ ձևով`
կալցիում (Ca) = կալցիումի օքսիդ (CaO) x 0,715,
մագնեզիում (Mg) = մագնեզիումի օքսիդ (MgO) x 0,603,
նատրիում (Na) = նատրիումի օքսիդ (Na2Օ) x 0,742,
ծծումբ (S) = ծծմբի եռօքսիդ (SՕ3) x 0,400,
երկրորդային սնուցող տարրերը հայտարարվում են ստորև նշված նվազագույն քանակությունների առկայության դեպքում`
2% - կալցիումի օքսիդ (CaO) կամ Ca` 1,4%,
2% - մագնեզիումի օքսիդ (MgO) կամ Mg` 1,2%,
3% - նատրիումի օքսիդ (Na2Օ) կամ Na` 2,2%,
5% - ծծմբի եռօքսիդ (SՕ3) կամ S` 2,0%:
Գլխավոր սնուցող տարրեր պարունակող պարզ կամ համալիր հանքային պարարտանյութերում և երկրորդային սնուցող տարրեր պարունակող հանքային պարարտանյութերում միկրոսնուցող տարրեր` բորի (B), կոբալտի (Co), պղնձի (Cu), երկաթի (Fe), մանգանի (Mn), մոլիբդենի (Mo) կամ ցինկի (Zn) պարունակությունը հայտարարվում է դրանցից միայն մեկի կամ մեկից ավելիի պարունակության դեպքում:
Հանքային պարարտանյութում երկրորդային սնուցող տարրը և դրա պարունակությունը նշվում են գլխավոր սնուցող տարրի նշանից և դրա պարունակությունից հետո` փակագծերում:
Հանքային պարարտանյութի մականշվածքում նշվում է միայն գլխավոր և երկրորդային սնուցող տարրերի քանակությունը:
Եթե հանքային պարարտանյութը պարունակում է նաև միկրոսնուցող տարր, ապա պետք է նշված լինեն «Պարունակում է միկրոսնուցող տարր» բառերը կամ «Պարունակում է» բառից հետո նշվում է միկրոսնուցող տարրի նշանը:
Պարարտանյութում մեկից ավելի գլխավոր սնուցող տարր պարունակվելու դեպքում դրանք պետք է նշել հետևյալ հերթականությամբ`
N, P2Օ5 և (կամ) P, K2Օ և (կամ) K, իսկ երկրորդային սնուցող տարրերը` հետևյալ հերթականությամբ`
CaO և (կամ) Ca, MgO և (կամ) Mg, Na2Օ և (կամ) Na, SՕ3 և (կամ) S:
Եթե միկրոսնուցող տարրերը գլխավոր կամ երկրորդային սնուցող տարրեր պարունակող պարարտանյութի ստացման հումքի նորմալ բաղադրիչներ են, ապա դրանք կարող են հայտարարվել, եթե դրանք առկա են սահմանված նվազագույն քանակություններով:
Միկրոսնուցող տարրերի պարունակությունը նշվում է դրանց ընդհանուր կամ ջրում լուծվող քանակությունը` արտահայտված տոկոսներով:
Խելաթային նյութերի (կոմպլեքսների) կազմի մեջ մտնող միկրոսնուցող տարրը հայտարարվում է պարարտանյութի մեջ դրա տոկոսային մասի պարունակությամբ` նշելով խելաթային նյութի անվանումը կամ դրա սկզբնատառերը.
գ) արտադրող, մատակարարող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը (դրա առկայության դեպքում), գտնվելու վայրը,
դ) համաքաշը և զտաքաշը (հեղուկ պարարտանյութերի քանակությունը կարող է նշվել, ինչպես ծավալային մասով, այնպես էլ զանգվածային մասով) և դրանց թույլատրելի շեղումները,
ե) թողարկման թվականը,
զ) տեղեկություններ պիտանիության ժամկետի մասին,
է) «Պահպանել խոնավությունից» մակագրությունը,
ը) պահման պայմանները (նիտրոֆոսկա և ազոտի բարձր պարունակությամբ ազոտական պարարտանյութերի համար` սույն տեխնիկական կանոնակարգի 22-րդ և 23-րդ կետերով սահմանված հատուկ պայմանները),
թ) ցուցումներ օգտագործման վերաբերյալ,
ժ) նորմատիվ փաստաթղթի նշագիրը:
11. Փոխադրական տարայի մակնշումը, այդ թվում` բեռների վտանգավորության դասը և ենթադասը, իրականացվում են սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով սահմանված ստանդարտների պահանջներին համապատասխան:
12. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետությունում իրացվող, Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող հանքային պարարտանյութերի մասին սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված տեղեկատվության և դրանց օգտագործման հրահանգի բովանդակության տրամադրումը սպառողին` հայերենով:
Հանքային պարարտանյութերի փաթեթավորումը, փոխադրումը ԵՎ պահումը
13. Հանքային պարարտանյութերը մատակարարվում են փաթեթավորված կամ առանց փաթեթավորման` լցնելով հատուկ բեռնարկղերի կամ փակ ավտոտրանսպորտային միջոցների կամ երկաթուղային փակ վագոնների մեջ:
14. Որոշակի տեսակի հանքային պարարտանյութերի ջերմաստիճանները փաթեթավորումից առաջ կամ առանց փաթեթավորման առաքելու ժամանակ չպետք է գերազանցեն N 6 աղյուսակում նշված ջերմաստիճանները:
Աղյուսակ 6
ՀԱՆՔԱՅԻՆ պարարտանյութերի ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋ
Հանքային պարարտանյութի |
Առանց փաթեթավորման |
Փաթեթավորված, 0C, ոչ ավելի |
Կարբամիդ |
50 |
70 |
Ամոնիումի նիտրատ (սելիտրա) |
45 |
50 |
Ամոնիումի սուլֆատ |
- |
40 (թղթյա պարկերում) |
Սուպերֆոսֆատ` կրկնակի հատիկավորված |
60 | 45 (թղթյա պարկերում) 50 (պոլիէթիլենային և լամինապատ պարկերում) |
Սուպերֆոսֆատ` հատիկավորված ապատիտային խտանյութից միկրոսնուցող տարրերի հավելմամբ կամ առանց դրանց |
45 |
45 (թղթյա բիտումացված և ջրակայուն պարկերում) 55 (պոլիէթիլենային և լամինապատ պարկերում) |
Նիտրոամոֆոսկա |
40 |
40 |
Ամոֆոս |
60 |
45 (թղթյա պարկերում) 60 (պոլիէթիլենային պարկերում) |
Նիտրոֆոսկա |
40 |
40 |
Հանքային պարարտանյութերի փոխադրումը ԵՎ պահումը
15. Փաթեթավորված կամ առանց փաթեթավորման հանքային պարարտանյութերը փոխադրվում են տրանսպորտի բոլոր տեսակներով` համաձայն տվյալ տեսակի տրանսպորտով բեռների փոխադրման կանոնների:
16. Հանքային պարարտանյութերի փոխադրման ժամանակ պետք է կիրառել բոլոր միջոցները` դրանցով շրջակա միջավայրի աղտոտումը բացառելու համար:
17. Հանքային պարարտանյութերը պետք է պահել փակ տարածքներում` պաշտպանելով մթնոլորտային տեղումներից:
18. Հանքային պարարտանյութերի պահման ժամանակ չպետք է թույլ տալ չփաթեթավորված հանքային պարարտանյութերի միմյանց խառնումը:
Հանքային պարարտանյութերի արտադրման, իրացման ԵՎ օգտագործման ժամանակ շրջակա միջավայրի պահպանության պահանջները
19. Հանքային պարարտանյութերը չափավոր վտանգավոր կամ քիչ վտանգավոր արտադրանք են և օրգանիզմի վրա ազդեցության աստիճանին համապատասխան դասվում են N 7 աղյուսակում նշված վտանգավորության դասերին:
20. Հանքային պարարտանյութերը ոչ դյուրավառ նյութեր են, բացի ազոտի բարձր (28 տոկոսից բարձր) պարունակությամբ ամոնիակի նիտրատ պարունակող պարզ կամ բարդ պարարտանյութերից:
21. Հանքային պարարտանյութերի հրդեհապայթավտանգավորության բնութագրերը և նորմերը, ինչպես նաև արտադրական շինությունների աշխատանքային գոտու օդում հանքային պարարտանյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները նշված են N 7 աղյուսակում:
Աղյուսակ 7
ՀԱՆՔԱՅԻՆ պարարտանյութերիՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ` ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հանքային պարարտանյութի անվանումը |
Աշխատան- քային գոտու օդում սահմանային թույլատրելի խտությունը (կոնցենտրա- ցիաները), մգ/մ3, ոչ ավելի |
Ինքնաբոցա- վառման (բոցավառ- ման) ջերմ- աստիճանը, 0C |
Վտանգավո- րության դասն ըստ օրգանիզմի վրա ազդեցության աստիճանի |
Բնակավայրերի մթնոլորտային օդում օրվա միջին թույլատրելի սահմանային խտությունը (կոնցենտրա- ցիաները), մգ/մ3, ոչ ավելի |
Հողում սահմանային թույլատրելի խտությունը (կոնցենտրա- ցիաները), մգ/կգ |
Կարբամիդ |
10 |
715 |
3-րդ |
0,2 |
- |
Ամոնիումի սուլֆատ | 10 | - | 3-րդ | - | - |
Ամոնիումի նիտրատ (սելիտրա) |
10 | - | 4-րդ | 0,3 | - |
Սուպերֆոսֆատ` կրկնակի հատիկավորված |
5 |
- |
3-րդ |
- |
- |
Նիտրոամոֆոսկա |
4 |
520 |
3-րդ |
- |
- |
Ամոֆոս |
6 |
- |
3-րդ |
- |
- |
Նիտրոֆոսկա |
5 |
- |
3-րդ |
- |
- |
Կալիումի քլորիդ |
5 |
- |
3-րդ |
0,1 |
560 |
Ֆոսֆորիտային ալյուր |
6 |
- |
3-րդ |
- |
- |
22. Նիտրոֆոսկա հանքային պարարտանյութի փոխադրման, պահման և դրա հետ վարման ժամանակ անհրաժեշտ է բացառել շփումը 1100C-ից բարձր ջերմության աղբյուրների հետ:
23. Ազոտի բարձր պարունակությամբ ազոտական պարարտանյութերն օքսիդիչ են և հրդեհավտանգ: Դրանք 2100C ջերմաստիճանում, ինչպես նաև ծծմբի, ծծմբի հրաքարի (պիրիտի), թթվածնի, սուպերֆոսֆատի, քլորակրի, մետաղների (հատկապես ցինկի) փոշիների հետ փոխազդելիս քայքայվում են` անջատելով ազոտի օքսիդներ և թթվածին: Անջատվող թթվածինը` վառվող նյութերի (օրինակ` պարկերի) առաջացնում է այրում, հրդեհ, իսկ օրգանական նյութերի առկայության կամ ուժեղ հրդեհի դեպքում ամոնիակի նիտրատի քայքայումը կարող է վերածվել պայթյունի:
Ազոտի բարձր պարունակությամբ ազոտական պարարտանյութերի արտադրությունում օգտագործվող նյութերը չպետք է մեծացնեն դրա զգայնությունը ջերմաստիճանի բարձրացման նկատմամբ կամ պայթավտանգավորությունը:
24. Հանքային պարարտանյութերի արտադրական բոլոր շինությունները, ինչպես նաև դրանց պահեստարանները և իրացման փակ շինությունները պետք է ապահովված լինեն օդափոխման համակարգով:
25. Հանքային պարարտանյութերի հետ բոլոր աշխատանքներն անհրաժեշտ է կատարել պահպանելով դրանց պահման, փոխադրման և հանքային պարարտանյութերի հետ վարման սանիտարական կանոններն ու նորմերը` հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից:
26. Հանքային պարարտանյութերի արտադրական շինություններում, պահեստարաններում, իրացման կետերում պետք է փակցված լինեն հանքային պարարտանյութերի հետ վարման ժամանակ անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ համապատասխան հրահանգներ, որոնք պետք է ներառեն սույն տեխնիկական կանոնակարգի 25-րդ կետով սահմանված սանիտարական կանոններն ու նորմերը:
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
27. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հանքային պարարտանյութերի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման ընթացակարգերի սխեմաները հաստատելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 2հ-4հ հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր կամ սերտիֆիկացման 2ս-6ս սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ: Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը հանքային պարարտանյութերի փոխադրական տարաների վրա և (կամ) ուղեկից փաստաթղթերում կարող են նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը սահմանելու մասին» N 1281-Ն որոշմամբ սահմանված ձևի համապատասխանության նշան` կիրառելով համապատասխանությունը հավաստող սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշագիրը:
28. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով հանքային պարարտանյութերի նմուշառումն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով սահմանված նմուշառման ստանդարտին համապատասխան:
29. Հանքային պարարտանյութերի նույնականացման գործընթացում ստուգվում է դրանց փաթեթավորման տարաների վրա անմիջապես կամ դրանց փակցված պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում տրված տեղեկատվությանը:
30. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով սահմանված փորձարկման մեթոդների ստանդարտներին համապատասխան:
31. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացումն իրականացվել է համապատասխանության հավաստման 2ս, 3ս, 4ս կամ 5ս սխեմայով:
32. Համապատասխանության հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ համապատասխանության հավաստման իրականացված սխեմայի`
2հ կամ 2ս սխեմայի դեպքում` 12 ամիս,
3ս սխեմայի դեպքում` 24 ամիս,
3հ, 4ս կամ 5ս սխեմայի դեպքում` 36 ամիս,
4հ կամ 6ս սխեմայի դեպքում` գործողության ժամկետը սահմանվում է` հաշվի առնելով հանքային պարարտանյութերի պիտանիության ժամկետը:
33. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սերտիֆիկացված հանքային պարարտանյութերի համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում` առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 30-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում:
34. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա, «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման և դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ:
Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
35. Հանքային պարարտանյութերի չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
36. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հանքային պարարտանյութերի համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Աղյուսակ 8
Ստանդարտի |
Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող |
1 |
2 |
ԳՕՍՏ 2 (4-րդ բաժին) |
Սելիտրա` ամոնիակային. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 12.1.005 | Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքային գոտու օդին ներկայացվող ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջներ |
ԳՕՍՏ 12.3.037 | Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Հանքային պարարտանյութերի կիրառումը գյուղացիական և անտառային տնտեսություններում. Անվտանգության ընդհանուր պահանջներ |
ԳՕՍՏ 12.1.007 | Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Վնասակար նյութեր. Դասակարգում և անվտանգության ընդհանուր պահանջներ |
ԳՕՍՏ 2081 (4-րդ բաժին) |
Կարբամիդ. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 4568 (6-րդ բաժին) |
Կալիումի քլորիդ. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 5716 (3-րդ բաժին) |
Ալյուր` ֆոսֆորիտային. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 5956 (3-րդ բաժին) |
Սուպերֆոսֆատ` հատիկավորված, ապատիտային խտանյութերից, միկրոտարրերի ավելացմամբ և առանց ավելացման. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 9097 (4-րդ բաժին) |
Ամոնիումի սուլֆատ. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 11365 (3-րդ բաժին) |
Նիտրոֆոսկա. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 14192 | Մակնշում` բեռների |
ԳՕՍՏ 16306 (4-րդ բաժին) |
Սուպերֆոսֆատ` կրկնակի հատիկավորված. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 18918 (4-րդ բաժին) |
Ամոֆոս. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 19433 | Բեռներ` վտանգավոր. Դասակարգում և մակնշում |
ԳՕՍՏ 19691 (4-րդ բաժին) |
Նիտրոամոֆոսկա. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 20851.3 | Պարարտանյութեր հանքային. Կալիումի զանգվածային մասի որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 20851.2 | Պարարտանյութեր` հանքային. Ֆոսֆատների որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 20851.4 | Պարարտանյութեր` հանքային. Ջրի որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 20851.4 | Պարարտանյութեր` հանքային. Ջրի որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 21560.1 | Պարարտանյութեր` հանքային. Հատիկային կազմի որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 21560.2 |
Պարարտանյութեր` հանքային. Հատիկների ստատիկ ամրության որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 21560.5 | Պարարտանյութեր` հանքային. Փխրունության որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 28512.1 | Պարարտանյութեր` հանքային. Լցման խտության որոշման մեթոդներ` խտացմամբ |
ԳՕՍՏ 28990 | Պարարտանյութեր. Ամոնիումային ազոտի որոշման տիտրոմետրիկ որոշում. Նատրիումի հիդրօքսիդով մշակման ժամանակ ամոնիակ անջատող այլ նյութերի առկայությամբ |
ԳՕՍՏ 29288 | Պարարտանյութեր` ազոտի բարձր պարունակությամբ. Ամոնիումի նիտրատ. Յուղը պահելու ունակության որոշման |
ԳՕՍՏ 29313 | Պարարտանյութեր` հանքային. Ամոնիումային ազոտի որոշման մեթոդ (տիտրոմետրիկ) թորումից հետո |
ԳՕՍՏ 30181.1 | Պարարտանյութեր` հանքային. Ազոտի պարունակության որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 30181.3 | Պարարտանյութեր` հանքային. Նիտրատային ձևով ազոտ պարունակող պարարտանյութերում ազոտի զանգվածային մասի որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 30181.9 | Պարարտանյութեր` հանքային. Բարդ պարարտանյութերում ընդհանուր ազոտի զանգվածային մասի որոշման մեթոդ (թորման մեթոդ` քրոմով նիտրատային ազոտի վերականգնմամբ և օրգանական ազոտի հանքայնացմամբ) |
ԳՕՍՏ 30182 | Պարարտանյութեր` հանքային. Ընդհանուր պահանջներ, նմուշառում |
ԳՕՍՏ Ռ 50335 (3-րդ բաժին) |
Պարարտանյութեր` օրգանահանքային «Բիոգում». Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ Ռ 50611 (5-րդ բաժին) |
Պարարտանյութեր` համալիր օրգանահանքային. Տեխնիկական պայմաններ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.05.2022, N 765-Ն | 05.06.2022, N 1692-Ն | |
02.04.2015, N 356-Ն | 15.10.2015, N 1692-Ն | |
26.04.2007, N 505-Ն | 23.11.2007, N 1692-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|