Գլխավոր տեղեկություն
Номер
N 62-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.02.2008-09.04.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.02.13/9(599) Հոդ.151
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.01.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.02.2008
Дата вступления в силу
14.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2008 թվականի N 62-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1558-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 285-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 3-րդ կետը «օրենքի» բառից հետո լրացնել «8-րդ հոդվածի 1-ին կետով,» բառերով.

2) որոշման 7-րդ կետի «բ» ենթակետը «կանոնադրությունն» բառից հետո լրացնել «դրանում նախատեսելով դրույթ կազմակերպությանն ամրացված պետական գույքի վարձակալությունից ստացված վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսանալու մասին,» բառերով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային վերապահելու մասին» N 1558-Ն որոշումը:

3. Հետ վերցնել հիմնադրի կողմից անհատույց օգտագործման իրավունքով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևանի Ռուբինյանց 29 հասցեում գտնվող` 7 005 000 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող և 600 քառ. մետր մակերեսով շենքն ու 12 341 472 դրամ կադաստրային արժեք ունեցող և 2728 քառ. մետր մակերեսով հողատարածքը և նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի անժամկետ ու անհատույց oգտագործման պայմանագրի կնքումը:

6. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության` սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են կազմակերպության միջոցների հաշվին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. փետրվարի 2
Երևան